Ողջո՜ւյն, ես Շամիրամ Պողոսյանն եմ,աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես ծրագրի ղեկավար և դասավանդում եմ հայրենագիտություն 4-5-րդ դասարաններում: Ավարտել եմ ԵՊՄՀ-ի պատմության և իրավագիտության ֆակուլտետը: Ունեմ մի շարք մասնագիտություններ, բայց առաջնային մասնագիտությունս մանկավարժ լինելն է: Շատ եմ սիրում երեխաներին՝ անկախ իրենց տարիքից: Սիրում եմ դպրոցը, պարտեզի սաներին, սովորողներին և մանկավարժներին:
Ես այն եզակի երջանիկ մարդկանցից եմ, ով սիրով է ամեն առավոտ գնում աշխատանքի: