Posted in Uncategorized

Առասպել Տորք Անգեղի մասին

%d5%bf%d5%b8%d6%80%d6%84-%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a5%d5%b2-3

 

Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա է: Տորքը ձեռքով ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, տախտակի նման հարթեցրել և դրանց վրա արծիվներ է քանդակել:

Մի անգամ Պոնտոս ծովի(Սև ծով) ափին Տորքը հանդիպում է թշնամու նավերի, հարձակվում, ուզում է խորտակել, բայց նավերն արագ հեռանում են ծովի խորքերը: Տեսնելով, որ դրանց չի կարող հասնել, Տորքը ծովափին եղած լեռներից բլրաչափ ժայռեր է պոկում և նետում նավերի հետևից: Նետած ժայռերից ծովում խիստ ալեկոծություն է բարձրանում, նավերից շատերը ընկղմվում են ծովի հատակը, խորտակվում, իսկ մնացածներն էլ ջրի ալեբախումից բազում մղոններ հետ են մղվում: Երևանում՝ Նորքի երկրորդ զանգվածում, բլրի վրա 1982 թվականին տեղադրվել է Տորք Անգեղի արձանը:Նախատեսված էր արձանի մոտակայքում գտնվող ձորակը վերածել արհեստական լճի՝ ի նշան առասպելում հիշատակվող ծովի, ուր Տորքը պատրաստվում էր շպրտել հսկա ժայռաբեկորը՝ փախչող թշնամու նավերը խորտակելու համար: Սակայն արհեստական լիճը այդպես էլ չստեղծվեց:

Posted in Uncategorized

Հայրենագիտական նախագիծ. ճանաչում ենք մեր բնակավայրը

Ժամանակահատված՝ սեպտեմբերի 2-6

Մասնակիցներ՝ 4-րդ դասարաններ

Նպատակը՝ Ճանաչում ենք մեր քաղաքը, թաղամասը, փողոցը

Նախագծի ընթացք՝ 

  • Սովորողները կատարում են որոնողական աշխատանք՝ համացանցում, տանը՝ ծնողներից, բարեկամներից, ինչքան հնարավոր է շատ ինֆորմացիա են հավաքում իրենց թաղամասի մասին
  1. Ո՞ր քաղաքում եք ապրում
  2. Ո՞ր համայնքում եք ապրում
  3. Թաղամասի ո՞ր փողոցում եք ապրում
  4. Ի՞նչ տեսարժան վայրեր կան ձեր թաղամասում
  5. Ո՞ր համայնքով եք անցնում դպրոց գալուց