Posted in Ծրագրեր, Uncategorized

Ծրագիր «Հայրենագիտություն» առարկայի 4-5-րդ դասարաններ, 2020-2021 ուստարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հայեցակարգը

«Հայրենագիտությունը» դասընթաց է, որի նպատակը ուսումնական ճամփորդությունների, ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին հայրենաճանաչ դարձնելն է, իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումը:Հայրենագիտության դասընթացի ծրագիրն կոչված է սովորողների մոտ ձևավորել հետաքրքրասիրությունը և զարգացնել երևակայությունը, ստիպում մտածել`ով եմ ես, որտեղից եմ, որտեղ եմ ապրում, ինչ է ինձ շրջապատում, ինչպիսինն է իմ անցյալը: Դասընթացն ապահովում է ուսումնական և գործնական հմտությունների, կարողությունների`հետազոտելու,զննելու,դիտարկելու,փորձարկելու ձևավորում:
«Հայրենագիտություն»  առարկայի ուսումնասիրումը օգնում է սովորողին զարգացնել իր անհատականությունը, հասկանալ իր տեղը  ընտանիքում, շրջապատում, հասարակության մեջ:

Առարկայի խնդիրները.

  • ծանոթացնել սովորողներին մեր հայրենիքին, նրա մշակութային արժեքներին.
  • պատկերացում տալ մեր ժողովրդի ստեղծած հոգևոր արժեքների, «Սասնա ծռեր» էպոսի, հին հայկական առասպելների մասին.
  • ձևավորել հոգատար վերաբերմունք իր միջավայրի, իր փոքր հայրենիքի (մարզ, քաղաք, գյուղ), մշակութային արժեքների նկատմամբ.
  • դաստիարակել սեր և հարգանք հայրենի երկրի, նրա հոգևոր և նյութական արժեքների նկատմամբ.
  • սովորողների մեջ ձևավորել ու զարգացնել ճանաչելու, հաղորդակցվելու, ուսումնասիրելու, պահպանելու, պաշտպանելու   կարողություններ ու հմտություններ.
  • ձևավորել որոնողական աշխատանք կատարելու, աշխատանքը դիտարկելու,  համակարգելու  կարողություններ և հմտություններ.
    ծանոթացնել բնապահպանական խնդիրներին

Դասընթացի կառուցման հիմքում դրված են հետևյալ հիմնական

սկզբունքները.

  • ազգային արժանապատվության գիտակցումը
  • մշակութային արժեքները յուրացնելու և հաջորդ սերնդին փոխանցելու կարողությունների ձեռքբերումը:

«Հայրենագիտություն» առարկան  ներառում է «Դիցաբանություն», «Ժողովրդական մշակույթ»  դասընթացները, կազմակերպվում է  ուսումնական ճամփորդությունների, բանահավաքչության, ճամբարների և  ուսումնական այլ նախագծերի ձևով: «Դիցաբանությունը» ընդգրկում է «Հին հայկական առասպելները»,«Սասնա  ծռեր» էպոսը: Ծրագիրն ընգրկում է ուսումնական օրացույցով նախատեսված նախագծերը:

Առարկայի բովանդակությունը
Իմ հայրենիքը Հայաստանն է`ես, իմ ընտանիքը, իմ բակը, իմ թաղը, իմ փողոցը, իմ գյուղը, իմ քաղաքը
Ով եմ ես`իմ տոհմածառը
Մեր մարզերը
Մեր գետերը
Լճերը
Լեռները
Մեր բերդերը
Մեր վանքերը, այդ թվում` խոնարհված
Մեր հուշարձանները
Երևան քաղաքի արձանները
Երևան քաղաքի թանգարանները
Երևանյան պուրակներ և զբոսայգիներ
Պատմություններր, զրույցներ տեղի և տեղանունների հետ կապված
Հայաստանի կենդանական և բուսական աշխարհը
Հայաստանի հանքերը

Ճանաչենք Արցախ աշխարհը

Ժողովրդական մշակույթ`

գորգագործություն,

խոհանոց,

խեցեգործություն,

գինեգործություն,

երկրագործություն
աշխատանքային գործիքներ, աշխատանքային երգեր

Ազգային ծեսեր

Զատիկ

Տեառընդառաջ

Վարդավառ

Ազգային տարազ
Կանաչ դեղատուն

 

Դիցաբանություն
Հին աստվածներ

Նոր դիցարան
Սասնա ծռեր

4-5-րդ դասարանի սովորողը պետք է իմանա

— իր ծագումնաբանության մասին

— հասարակության  մեջ ընտանիքի դերի մասին
— իր երկրի աշխարհագրությունը սկսած իր բակից
— երկրի ու ժողովրդի մշակույթի մասին
-ազգային ծեսերը, ծիսական երգերը
-ուսումնասիրվող վայրի մասին զրույցը, պատմությունը

-շրջապատող միջավայրի վրա մարդու գործունեության ազդեցության մասին
— մարդու կյանքում աշխատանքի դերի մասին

-շրջապատող աշխարհի պահպանության մասին

— հայրենիքի տնտեսական և մշակութային կյանքում իր ընտանիքի, դպրոցի մասնակցության մասին

Սովորողը պետք է կարողանա

— կազմել իր տոհմածառը

-դիտարկում անել

-ճամփորդել

-հարցազրույցներ վարել, ուսումնասիրվող վայրի պատմությունը, ավանդապատումը, զրույցը, բանահյուսական նյութերը հավաքել
— ներկայացնել իր բնակավայրի, մարզի, երկրի աշխարհագրական դիրքը, պատմաաշխարհագրական վայրերը, մշակույթը, արհեստը