Posted in Հաշվետվություններ

Հունվար ամսվա հաշվետվություն

Աշխարհի հին 7 հրաշալիքները

Աշխարհի նոր 7 հրշալիքները

Ճամփորդություն Ապարան

Ճամփորդություն Էկզոտարիում

Ճամփորդություն Սահադաշտ

Հեռավար սովորողներ

Posted in Հաշվետվություններ, Uncategorized

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

14440969_1261835213869214_2485101883204024005_n

 

ԲԻԱՅՆԱ ԵՐԿՐԻ ԱՐՔԱՆԵՐ

Վանի թագավորություն

ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ

ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ

ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐ

Մարտի 2-ից 6-ի առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում, հայրենագիտություն

Առցանց ուսուցման շաբաթ, մարտի 16-20

«Ուսումնական գարուն» նախագիծ

Հեռավար-առցանց ուսուցում, մարտի 30-ից ապրիլի 3

Ընտանեկան-հեռավար-առցանց դպրոց, ապրիլի 6-10-ը

Ընտանեկան-հեռավար-առցանց դպրոց, ապրիլի 13-19-ը

Ընտանեկան-հեռավար-առցանց դպրոց, ապրիլի 20-24-ը

Ընտանեկան-հեռավար-առցանց դպրոց, ապրիլի 27-ից մայիսի 1-ը

Հեղինակային կրթական ծրագրի ընտանեկան-հեռավար-առցանց դպրոց, մայիսի 4-9-ը

Մայիսի11-15-ի առցանց-հեռավար-ընտանեկան դպրոցի նախագիծ

Մայիսի 18-22-ի հեռավար-առցանց-ընտանեկան դպրոցի նախագիծ

 

Posted in «Իմ հավաքը. հավաքից հավաք», Հաշվետվություններ, Uncategorized

Մայիսի 4-9-ի Հեղինակային կրթական ծրագրի ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցի ամփոփում

cropped-18697945_1500865053319708_1977168316_o1.jpg

Սասնա ծռեր նախագիծ

Սովորողների աշխատանքներ

Հայերնագիտական ռեբուսներ նախագիծ

Սովորողների աշխատանքներ

Posted in Հաշվետվություններ, Uncategorized

2013-2014-ի կրթահամալիրի հաջողությունները և ձեռքբերումները

Изображение

Ինչպես միշտ կրթահամալիրում յուրաքանչյուր ուսումնական տարին շատ արագ և հագեցած  է անցնում: Անելիքներն այնքան շատ են լինում, որ շունչ քաշելու ժամանակ չի լինում: Բոլորս անընդմեջ  աշխատում ենք ու աշխատում: Չէի ուզենա առանձնացնել մեր աշխատանքն  ըստ ուսումնական տարիների, քանի որ աշխատանքն անընդհատ է կատարվում՝ առանց դադարների, շարունակական, լի նորանոր  անելիքներով:

Անդրադառնամ 2013-2014 ուստարվա կարևոր ձեռքբերումներին: Ուսումնական տարին շատ բուռն սկսվեց:

  • Առաջին ձեռքբերումը դա առանց պատերի դասասենյակներն էին: Նույնիսկ սեպտեմբեր ամսին ընդհանրապես  դասասենյակներն իրարից բաժանող ոչինչ չկար, իսկ հետո ավելացան թափանցիկ պատերը:Մեծ ձեռքբերում եմ համարում մեր ուսուցիչների և սովորողների  այդքան հարմարվող, փոփոխութուններին, նորամուծություններին  կողմ լինող տեսակը, որ կարողացան այդքան արագ սովորել այս նոր միջավայրում:
  • Բացի կազմակերպչի աշխատանքները կատարելուց, այս տարի նաև արվեստ առարկան դասավանդեցի, բայց ընտրեցինք  դասավանդման նոր տարբերակ: Սովորողների հետ արվեստի դասերն անցկացրեցինք թանգարաններում, պատկերասրահներում, թատրոններում, կինոթատրոններում և այլ պատմամշակութային վայրերում: Իհարկե այս դասավանդման ձևն  իր դրական արդյունքը ստացավ: Սովորողները  ստացան տեսական գիտելիքներ, որն ավելի մնայուն կդառնա իրենց համար:
  • Հաջորդ կարևոր ձեռքբերումը  դա «Մեր բակը՝ պարտեզ » նախագծի իրականացումն եմ համարում: Վերջապես այս տարի մեր կատարած աշխատանքն իր արդյունքը տվեց. բացվեցին մեր վարդաստանի վարդերը, և կրթահամալիրի մուտքը մի նոր շունչ ստացավ: Այս տարի բակային աշխատանքներն ավելի արդյունավետ եղան: Սովորողները նոր հմտություններ ձեռք բերեցին՝ կարողացան ճիշտ էտել վարդերը, խոտհունձի մեքենան աշխատեցնել, նոր ծառեր, թփեր  տնկել, դրանք խնամել:
  • Կրթահամալիրի հաջողություններից կուզենայի առանձնացնել նաև ճամբարների էլ ավելի հաճախակի կազմակերպումը:Այս տարի ճամբարներին էլ ավելի մեծ թվով ուսուցիչներ և սովորղներ մասնակցեցին:
  • Կարևոր ձեռքբերում է «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի գործունեությունը: Լինելով  երգչախմբի անդամ՝ մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ մասնակցում երգչախմբի պարապմունքներին, կենսամշակութային արշավներին: Այս տարի երգչախումբն  ելույթներով հանդես եկավ Հայաստանի տարբեր վայրերում, մեր երգը հնչեց գործող և խոնարհված եկեղեցիներում:Բայց կուզենայի առանձնացնել երեք բեմեր, քանի որ իսկապես բեմ դուրս եկանք և ամենայն պատասխանատվությամբ և հուզումնախառը զգացումներով  ելույթ ունեցանք մեծ թվով հանդիսատեսի առջև: Դրանք էին՝ Երևանի կամերային երաժշտության տունը,Ստեփանավանի մշակույթի տունը, Առնո Բաբաջանյան համերգասրահը: Բայց  երգչախմբի բոլոր անդամներիս համար կարևոր վայրը դա մեր եկեղեցիներում երգելն է: Հպարտ եմ, որ երգում եմ մաեստրո Հարություն Թոփիկյանի ղեկավարած  «Սեբաստացիներ» երգչախմբում:
  • Կրթահամալիրի ձեռքբերումներից է շարունակում մնալ «Դպիր»Էլեկտրոնային ամսագիրը, որի գլախվոր խմբագիրն է Սուսան Մարկոսյանը: Ամսագրում ներկայացված են դասավանդողների հոդվածները, մանակավարժական թարգմանություններ, մեթոդական մշակումներ և այլն:
  • Արդեն չորրորդ տարին է, որ կրթահամալիրը մասնակցում է Իզմիրի տիեզերագիտական միջազգային ճամբարին, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 140 երկրներ՝ այդ  թվում  Հայաստանը:Սա ևս մեծ ձեռքբերում եմ համարում:

Անդրադառնամ գործընկերներիս հաջողություններին:

  • Գործընկերներիս հաջողություններից կուզենայի առանձնացնել Մերի Առաքելյանին՝  իր համերգներով:Մեր երաժշտագետ Մերի Առաքելյանն ամեն անգամ մեզ հպարտանալու առիթ է տալիս: Թե կրթահամալիրային, թե այլ համերգներ կազմակերպելիս և վարելիս մեզ դրական լիցքեր է հաղորդում:
  • Նշեմ  նաև Լուսինե Սարգսյանի կատարած աշխատանքը, ով կարողացավ սովորղների հետ բակային աշխատանքները կազմակերպել, ղեկավարել սովորողների աշխատանքը:
  • Կառանձնացնեի նաև իմ գործընկերներից Լուսինե Բուշին, Նունե Մովսիսյանին, Նվարդ Սարգսյանին և Հերմինե Անտոնյանին, ովքեր ոչ միայն դասավանդում են, այլև վերապատրաստում են այլ դպրոցներում աշխատող ուսուցիչներին և իրենց կարողությունները, հմտություները փոխանցում ուրիշներին:
  • Կարևոր եմ համարում նաև տիար Աշոտ Տիգրանյանի և Հասմիկ Թոփչյանի կատարած աշխատանքը սովորողների հետ: Ամեն անգամ տեսնում եմ , թե ինչպես են սովորղներն  ոգևորությամբ մասնակցում նրանց կողմից իրականացվող նախագծերին:
  • Կուզենայի առանձնացել այն փաստը, որ կրթահամալիրում ցանկացած նորամուծություն առաջինն  իրականացվում է Միջին դպրոցում, ինչն իրագործելի է դառնում Միջին դպրոցի ծրագրի ղեկավար Մարիետ Սիմոնյանի անաչառ, պատասխանատու, բարեխիղճ, հետևողական աշխատանքի շնորհիվ :
  • Դե իհարկե կարևոր ձեռքերումը դա կրթահամալիրի տնօրենի՝ տիար Բլեյանի կատարած աշխատանքն է, ով թե’ հեռուստաընկերություններով, թե’ այցերով, թե’ տեղեկատվական թերթիկների միջոցով, թե’ իր նոր բլոգով  հանրությանն  իրազեկ է դարձնում մեր կրթահամալիրի գործունեության մասին:

 

Կրթահամալիրն անընդհատ զարգացող և աճող օրգանիզմ է:Ամեն օր կարելի է արձանագրել մի նոր ձեռքբերում, որը մենք նույնիսկ կարող ենք չնկատել, դա ավելի ակնառու է կրթահամալիրից դուրս գտնվողների  համար:

 

 Շամիրամ Պողոսյան