Posted in Հոդվածներ, Արվեստ

«Արվեստ» առարկայի ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի»

Միջին դպրոց

«Արվեստ» առարկայի ծրագիր

2014-15 ուս. տարի

Ինչպես նշված է  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի»ՈՒսումնական պլան ի պարզաբանումներ»՝

  1. «Արվեստ» առարկան ընդգրկում է կինոդիտում, թատրոն, թանգարաններ և վիրտուալ ցուցադրություններ, ծեսի, տոնի կազմակերպում և երաժշտություն:

Ելնելով վերոնշյալից՝

Սովորողները կհաճախեն մշակութային օջախներ՝ պատկերասրահներ,  թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ, կինոթատրոններ, գրադարաններ,  կծանոթանան Երևան քաղաքում գտնվող հուշարձանների պատմությանը, մեր քաղաքի եկեղեցիների պատմությանը, այն մշակութային օջախներին, որոնք գործում են մեր քաղաքում: Կծանոթանան նաև մեր քաղաքում գործող այլ ազգերի մշակույթին:

Էքսկուրսիաների, ճամփորդությունների միջոցով սովորողներին պետք է  հաղորդակից դարձնել հայ ազգային արվեստի պատմությանը, մեր քաղաքում գործող պատմամշակութային օջախներին:

Կրթահամալիրի ուսումնական օրացույցը ուղենիշ է հանդիսանում, քանի որ օրացույցում ներառված են բազմաթիվ ծեսեր, գրական, երաժշտական, թատերական  փառատոներ, արվեստին վերաբերող բազմաթիվ տոներ:

Առարկայի   դասավանդման գլխավոր նպատակն է՝

  • Սովորողների համակողմանի և ներդաշնակ զարգացումը:
  • Սովորողներին հաղորդակից դարձնել հայ և համաշխարհային արվեստի պատմությանը:
  • Արվեստի տարբեր տեսակների մասին գիտելիքների հաղորդումը:
  • Սովորողներին ծանոթացնելու արվեստի բազմաժանր ստեղծագործություններին:
  • Սովորողների գիտական աշխարհայացքի ձևավորումը:
  • Անցյալի մշակութային ժառանգության տիրապետումը, ժամանակակից արվեստի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը:
  • Սովորողներին հաղորդակից դարձնել մեր երկրում գործող այլ ազգերի մշակույթին:

Խնդիրներն են՝

  • Ծանոթացնել հայկական և համաշխարհային արվեստի պատմությանը, հաղորդակից դարձնել ազգային և համամարդկային հոգևոր արժեքներին:
  • Ամրապնդել արվեստի տարբեր տեսակներին հաղորդակցվելու և ինքնուրույն գեղարվեստական գործունեություն ծավալելու ձգտումը:
  • Ընդլայնել ընդհանուր մտահորիզոնը:
  • Խորացնել իրական կյանքի, շրջապատող աշխարհի ամենատարբեր երևույթների  և արվեստում դրանց արտացոլման հանդեպ ընկալունակությունը:
  • Սովորողների գեղագիտական զգացմունքների, պահանջմունքների բավարարումը, գեղագիտական հայացքների ձևավորումը: Արվեստի ստեղծագործական գեղագիտական արժեքը հասկանալու և մեկնաբանելու կարողությունը:
  • Սովորողների մեջ գեղագիտական ճաշակի ձևավորումն ու զարգացումը:
  • Արվեստի տարբեր բնագավառում նրանց հետաքրքրությունների ու հակումների բավարարումը:
  • Կյանքում, բնության մեջ և արվեստում գեղեցիկն ընկալելու, գնահատելու կարողությունը:
  • Ճանաչողական և ստեղծագործական ընդունակությունների զարգացումը:
  • Նպաստել բարոյական բարձր չափանիշների, հայրենասիրական և մարդասիրական զգացումների ձևավորմանը, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացմանը:

ՈՒսումնական գործունեության տեսակները

  • ՈՒսումնական նյութի բացատրում, լուսաբանում:
  • Ինքնավերլուծություն, զրույցներ:
  • Արվեստի տարբեր գործերի ուսումնասիրում, երաժշտության ունկնդրում, կերպարվեստի ստեղծագործությունների դիտում:
  • Բանավեճեր, քննարկումներ:
  • ՏՀՏ օգտագործում:
  • Հանդիպումներ արվեստագետների հետ:
  • Խաղերի, մրցույթների, հանդեսների անցկացում:
  • Էքսկուրսիաների կազմակերպում:
  • Համերգների, ցուցահանդեսների հաճախում:
  • Անհատական և խմբային, ինքնուրույն և համագործակցային աշխատանքների կատարում:
  • Վիրտուալ այցելություններ թանգարաններ, կինոդիտում:

Դասավանդման մեթոդիկան

            Առարկայի դասավանդումն   անհնարին է պատկերացնել արվեստի վերաբերյալ զուտ տեսական գիտելիքներ հաղորդելով: Այն պետք է զուգորդվի արվեստի և բնության ստեղծագործություններն ընկալելու և հուզական ներգործություն ունենալու միջոցով:

Նախքան որևէ պատմամշակութային օջախ հաճախելը՝ սովորողների հետ համացանցում տվյալ վայրի վերաբերյալ ուսումնասիրություններ ենք կատարում,վիրտուալ ցուցադրություններ դիտում:

Օրինակ,եթե պետք է այցելենք Գաֆէստճեան արվեստի կենտրոն,նախապես սովորողները տեղեկացվում են և սկսում են տվյա վայրի վերաբերյալ տեղեկատվություն հավաքել:Հիմնականում յուրաքանչյուր պատմամշակութային օջախ ունի իր առանձին կայքը,որի միջոցով ստույգ տեղեկատվություն ենք ստանում :

Սովորողներն իրենց  հետազոտական աշխատանքների մասին տեղեկատվությունը տեղադրում են իրենց բլոգում :

Սովորողները հաճախում են մշակութային օջախներ՝ պատկերասրահներ,  թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ, կինոթատրոններ, գրադարաններ,  ծանոթանում Երևան քաղաքում գտնվող հուշարձանների պատմությանը, մեր քաղաքի եկեղեցիների պատմությանը, այն մշակութային օջախներին, որոնք գործում են մեր քաղաքում:

Առարկան ընդգրկում  է  նաև այցելություններ մեր քաղաքում գործող  այլ ազգերի մշակութային օջախներ, որը հնարավորություն կտա սովորողներին զուգահեռներ անցկացնելու հայ և այլ ազգերի մշակույթների միջև, ինչպես նաև վիրտուալ այցելություններ աշխարհի տարբեր թանգարաններ:

Սովորողների գնահատումը կատարվում է ըստ իրենց կատարած հետազոտական աշխատանքների,բլոգում և ենթակայքում հրապարակած նյութերի,այցելությունների ժամանակ ակտիվ մասնակցության հիման վրա:

7 -րդ դասարան

Ծանոթացում առարկայի հետ:

Արվեստի տեղն ու դերը մեր կյանքում:

Արվեստի տեսակները, փոխազդեցությունը:

Այցելություն Մատենադարան:

Նպատակը՝  ծանոթացում մեր ազգի հոգևոր- մշակութային գանձարանին: Մատենադարանը  որպես մեր ազգի ձեռագիր մատյանների գրապահոց , գիտամշակութային կենտրոն: Նպատակը- մշակութային ժառանգության կենտրոնում պահպանվող հոգևոր գանձերի վերաբերյալ պատկերացում կազմելը, ազգային հարստության գնահատումն է,  հայրենասիրության դաստիարակումը:

Ալեքսանդր Թամանյան:

Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ :

Այցելություն Ա. Թամանյանի հուշարձան:

Նպատակը՝    Ա  Թամանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող արխիվային, լուսանկարչական, գծագրական, պատմատնտեսական, անձնական և ցուցադրական այլ նյութերի ծանոթացումն է: Ալեքսանդր Թամանյանի գործունեության ուսումնասիրումը արվեստի, տնտեսության, Հայաստանի միջազգային ճանաչման, հնագիտության և այլ ասպարեզներում:

Ալեքսանդր Սպենդիարյան:

Այցելություն Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան:

Նպատակը՝  ծանոթացումն է կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ,

հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադրի կյանքին ու ստեղծագործական գործունեությանը:

Շրջայց  Երևանի Ազատության  հրապարակով,  քանդակագործներ՝ Արա Սարգսյանը, Ղուկաս Չուբարյանը Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանի հեղինակներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքը:

Էրեբունի Երևան:

Այցելություն Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Նպատակը՝ ծանոթանալու  Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությանն ու մշակույթին: Ծանոթացումն է հայկական հնագիտական ժառանգության նշանավոր հուշարձանի հետ:

Հայաստանի բնության պետական թանգարան:

Այցելություն Հայաստանի բնության պետական թանգարան:

Նպատակը- բնապահպանական աշխարհայացքի ձևավորումը, էկոլոգիական դաստիարակությունը, Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհի բազմազանության յուրահատուկ նմուշների ուսումնասիրումը:

Հայաստանի  նկարիչների միություն:

Այցելություն: Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել նկարիչների միության ստեղծագործական գործունեությանն և այնտեղ պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսներին:

Ծանոթացում Երևան քաղաքի կենտրոնական հատվածի հետ՝ Հանրապետության հրապարակն իր ողջ շրջակայքով, Շ.Ազնավորի անվան հրապարակն ու «Մոսկվա» կինոթատրոնը, այցելություն Աբովյան – Սայաթ-Նովա խաչմերուկի անկյունում գտնվող Սբ. Կաթողիկե եկեղեցի:

Նպատակը- սովորողներին ծանոթացնել մեր քաղաքի կենտրոնական հատվածին, գործող     վարչական շենքերին, քաղաքի կենտրոնական մասում գործող եկեղեցու պատմությանը:

Ներկայացման դիտում:

Նպատակը-արվեստի այս տեսակի ծանոթացումն է, թատրոնն որպես սովորողների գեղագիտական դաստիարակության միջոց:

Այցելություն   Երվանդ Քոչարի թանգարան:

Նպատակը-ամբողջական պատկերացում կազմել մեծ նկարչի և քանդակագործի  ինքնօրինակ արվեստի մասին, գեղագիտական դաստիարակություն:

Այցելություն Հովհաննես Թումանյանի թանգարան:

Նպատակը-  գիտական աշխարհայացքի ձևավորումն է, մեր մեծերի գրական ժառանգության ծանոթացումն է,  գնահատումը, ստեղծագործական  ունակությունների զարգացումը:

Թումանյանի ստեղծագործություններն  արվեստում:

Գրքի տոն՝ Այցելություն  Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան, գրքի    նվիրում:

Նպատակը-հայ մանկագիր և ուսուցիչ Խնկո-Ապոր ստեղծագործական գործունեությանը ծանոթանալն է:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան:

Նպատակը- ծանոթացումն է մեր մեծերի գրական-պատմական նյութերի հարուստ հավաքածուին, , ստեղծագործական ունակությունների զարգացումը:

Կոմիտասյան տարի:

Այցելություն Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն:

Նպատակը-տեղեկանալու հայ արվեստի ու գրականության անվանի գործիչներին, ում աճյուններն ամփոփված են պանթեոնում:

Հայ մեծ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյան:

Նրա ստեղծագործությունները ներկայացումներում և ֆիլմերում:

Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Նպատակը- հայոց ցեղասպանության դատապարտումը, հայրենասիրական դաստիարակություն, ազգասիրություն:

Երևան քաղաքի պատմության թանգարան:

Նպատակը՝  ծանոթանալ մեր հին և նոր քաղաքի պատմությանը, թանգարանում  ներկայացված  հին դարերից մինչև մեր օրեր հասնող ցուցանմուշներին` հնագիտական, էոթնոգրաֆիկ և այլն:

Հաղթանակի զբոսայգի, <<Մայր Հայաստան>> ռազմահայրենասիրական թանգարան:

Նպատակը- Հայրենական մեծ պատերազմում և արցախյան հերոսամարտում զոհված հայրենասերների սխրագործություններն արժեքավորելու, գնահատելու կարողությունն է, հայրենասիրական դաստիարակություն:

Էջմիածնի Մայր Տաճար:

Նպատակը՝ ծանոթացումն է Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինության, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկի հետ: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարն  որպես աշխարհասփյուռ հայ ժողովրդի հոգեւոր կենտրոն:

Շրջայց բնություն-արվեստ:

Նպատակը- բնությունը որպես գեղագիտական դաստիարակության միջոց, ազգային    հարստության նկատմամբ խնայողական վերաբերմունքի դաստիարակում:

Վիրտուալ այցելություններ թանգարաններ:

Ֆիլմերի դիտում:

8 –րդ դասարան

Այցելություն Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Կասկադ համալիր

Նպատակը՝ ծանոթանալու համաշխարհային բարձրարժեք  արվեստի եզակի նմուշների հետ: Գեղագիտական ճաշակի զարգացում:

Կոմիտասյան օրեր

Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, թանգարան:

Նպատակը-տեղեկանալու հայ արվեստի ու գրականության անվանի գործիչներին, ում աճյուններն ամփոփված են պանթեոնում

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյան:

Այցելություն  «Մոսկվա» կինոթատրոն:

Նպատակը՝ կինոն որպես արվեստի տեսակ, ֆիլմի դիտում:

Մարտիրոս Սարյան:

Նպատակը-Սովորողների մեջ զարգացնել գույնի,կոլորիտի զգացողության,կոմպոզիցիայի նշանակությունը հասկանալու ընդունակություն:Ինչպես նաև մեծ նկարչի անգնահատելի ստեղծագործական հարստության ուսումնասիրումն է, գնահատումը,հաղորդակցումն  է  ազգային արժեքների հետ, գեղեցիկի գնահատումն ու  ընկալումը:

Այցելություն Երևան քաղաքի պատմության թանգարան:

Նպատակը՝  ծանոթանալ մեր հին և նոր քաղաքի պատմությանը, թանգարանում  ներկայացված  հին դարերից մինչև մեր օրեր հասնող ցուցանմուշներին` հնագիտական, էոթնոգրաֆիկ և այլն:

Այցելություն Կապույտ մզկիթ:

Նպատակը- մեր քաղաքում գործող օտարազգի մշակութային օջախի  և հոգևոր կենտրոնի պատմության ուսումնասիրումն է: Հայ և իրանական մշակույթի և հոգևոր արժեքների միջև զուգահեռների անցկացումն ու գնահատումը:

Ռուսական արվեստի թանգարան :

Նպատակը-  ռուսական կերպարվեստի` գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունների ուսումնասիրումն ու գնահատումն է, գեղագիտական ճաշակի ձևավորումը:

Գրքի տոն

Այցելություն Ա. Իսահակյանի անվան գրադարան, գրքի նվիրում:

Նպատակը՝ գրադարանները որպես տեղեկատվական, մշակութային և կրթադաստիարակչական գործունեություն իրականացնող կազմակերպություն :

Փայտարվեստի թանգարան:

Նպատակն է ծանոթանալ ազգային փայտարվեստի հարուստ ավանդույթներին: Ցուցադրությունը բաղկացած է քանդակի, կիրառական արվեստի և հնագույն մշակույթի բաժիններից:

Այցելություն Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Նպատակը-մեր մեծերի գրական ժառանգության ծանոթացումն է,  գնահատումը, ստեղծագործական ունակությունների զարգացումը:

Այցելություն Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան,Սուրբ Զորավար եկեղեցի:

Նպատակը-կերպարվեստը որպես արվեստի տեսակի ծանոթացումն է,արվեստի ստեղծագործություններն ընկալելու կարողությունը, քրիստոնեական դաստիարակությունը:

Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Նպատակը- հայոց ցեղասպանության դատապարտումը, հայրենասիրական դաստիարակություն, ազգասիրություն:

Շրջայց քաղաքում՝Վարդան Մամիկոնյանի արձան,Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի:

Նպատակը- քանդակագործությունն որպես արվեստի տեսակ ընկալելու ունակություն, քրիստոնեական դաստիարակություն,  եկեղեցին որպես ճարտարապետական կոթող գնահատելու կարողությունը:

Այցելություն  Հայաստանի ազգային պատկերասրահ

Նպատակը-գեղագիտական ճաշակի ձևավորումն է, արվեստի բարձրարժեք ստեղծագործությունները գնահատելու, վերլուծելու ունակությունը:

Այցելություն Հաղթանակի զբոսայգի, <<Մայր Հայաստան>> ռազմահայրենասիրական թանգարան:

Նպատակը- Հայրենական մեծ պատերազմում և արցախյան հերոսամարտում զոհված հայրենասերների սխրագործություններն արժեքավորելու, գնահատելու կարողությունն է, հայրենասիրական դաստիարակություն:

Օղակաձև զբոսայգի Հովհաննես Այվազովսկի:

Նպատակը՝ Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարանին և նրա արվեստին ծանոթանալն է:

Արվեստ-բնություն կապը:

Նպատակը- բնությունը որպես գեղագիտական դաստիարակության միջոց, ազգային    հարստության նկատմամբ խնայողական վերաբերմունքի դաստիարակում:

Վիրտուաթ այցելություններ աշխարհի թանգարաններ, ֆիլմերի դիտում:

9–րդ դասարան

Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան:

Նպատակը-հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և կերպարվեստի նմուշների ուսումնասիրումն է, ազգային արժեքների գնահատումը:

Կոմիտասյան օրեր

Այցելություն  Հայաստանի  նկարիչների միություն:

Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել նկարիչների միության ստեղծագործական գործունեությանն և այնտեղ պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսներին:

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյան:

Նպատակը՝ ծանոթանալու  մեծ կոմպոզիտորի, դիրիժորի, մանկավարժի ստեղծագործական հարուստ գործունեությանը:

Այցելություն  «Մոսկվա» կինոթատրոն:

Նպատակը՝ կինոն որպես արվեստի տեսակ, ֆիլմի դիտում:

Սերգեյ Փարաջանով տուն-թանգարան:

Նպատակը-Սովորողների մեջ զարգացնել գույնի,կոլորիտի զգացողության,կոմպոզիցիայի նշանակությունը հասկանալու ընդունակություն:Ինչպես նաև մեծ նկարչի, ռեժիսորի  անգնահատելի ստեղծագործական հարստության ուսումնասիրումն է, գնահատումը,հաղորդակցումն  է  ազգային արժեքների հետ, գեղեցիկի գնահատումն ու  ընկալումը:

Այցելություն Երևան քաղաքի պատմության թանգարան:

Նպատակը՝  ծանոթանալ մեր հին և նոր քաղաքի պատմությանը, թանգարանում  ներկայացված  հին դարերից մինչև մեր օրեր հասնող ցուցանմուշներին` հնագիտական, էոթնոգրաֆիկ և այլն:

Կապույտ մզկիթ:

Նպատակը- մեր քաղաքում գործող օտարազգի մշակութային օջախի  և հոգևոր կենտրոնի պատմության ուսումնասիրումն է: Հայ և իրանական մշակույթի և հոգևոր արժեքների միջև զուգահեռների անցկացումն ու գնահատումը:

Ռուսական արվեստի թանգարան :

Նպատակը-  ռուսական կերպարվեստի` գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունների ուսումնասիրումն ու գնահատումն է, գեղագիտական ճաշակի ձևավորումը:

Այցելություն  Հայաստանի  նկարիչների միություն:

Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել նկարիչների միության ստեղծագործական գործունեությանն և այնտեղ պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսներին:

Գրքի տոն

Այցելություն Ա. Իսահակյանի անվան գրադարան, գրքի նվիրում:

Նպատակը՝ գրադարանները որպես տեղեկատվական, մշակութային և կրթադաստիարակչական գործունեություն իրականացնող կազմակերպություն :

Փայտարվեստի թանգարան

Նպատակն է ծանոթանալ ազգային փայտարվեստի հարուստ ավանդույթներին: Ցուցադրությունը բաղկացած է քանդակի, կիրառական արվեստի և հնագույն մշակույթի բաժիններից:

Երվանդ Քոչար: Այցելություն թանգարան: Շրջայց քաղաքում՝Վարդան Մամիկոնյանի արձան,Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի:

Նպատակը- քանդակագործությունն որպես արվեստի տեսակ ընկալելու ունակություն, քրիստոնեական դաստիարակություն,  եկեղեցին որպես ճարտարապետական կոթող գնահատելու կարողությունը:

Այցելություն Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան,Սուրբ Զորավար եկեղեցի:

Նպատակը-կերպարվեստը որպես արվեստի տեսակի ծանոթացումն է,արվեստի ստեղծագործություններն ընկալելու կարողությունը, քրիստոնեական դաստիարակությունը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Նպատակը- հայոց ցեղասպանության դատապարտումը, հայրենասիրական դաստիարակություն, ազգասիրություն:

Այցելություն  Հայաստանի ազգային պատկերասրահ

Նպատակը-գեղագիտական ճաշակի ձևավորումն է, արվեստի բարձրարժեք ստեղծագործությունները գնահատելու, վերլուծելու ունակությունը:

Այցելություն Հաղթանակի զբոսայգի, <<Մայր Հայաստան>> ռազմահայրենասիրական թանգարան:

Նպատակը- Հայրենական մեծ պատերազմում և արցախյան հերոսամարտում զոհված հայրենասերների սխրագործություններն արժեքավորելու, գնահատելու կարողությունն է, հայրենասիրական դաստիարակություն:

Շրջայց Օղակաձև զբոսայգում՝ Հովհաննես Այվազովսկի:

Նպատակը՝ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանին և նրա արվեստին ծանոթանալն է:

Արվեստ-բնություն կապը:

Նպատակը- բնությունը որպես գեղագիտական դաստիարակության միջոց, ազգային    հարստության նկատմամբ խնայողական վերաբերմունքի դաստիարակում:

Վիրտուալ այցելություններ աշխարհի տարբեր թանգարաններ, ֆիլմի դիտում:

:

:

:

2.Այցելություն Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն

Նպատակը-արվեստի այս տեսակի ծանոթացումն է, թատրոնն որպես սովորողների գեղագիտական դաստիարակության միջոց:

Մարտ ամիս

1.Այցելություն Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Նպատակը-մեր մեծերի գրական ժառանգության ծանոթացումն է,  գնահատումը, ստեղծագործական ունակությունների զարգացումը:

2.Այցելություն Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի

Նպատակը-քրիստոնեական դաստիարակություն, հոգևոր մշակութային գիտելիքների զարգացում,

հոգևոր կուլտուրայի դաստիարակումը, եկեղեցին որպես ճարտարապետական կոթող գնահատելու կարողությունը:

Ապրիլ ամիս