Posted in Uncategorized

Բանգլադեշի Մետաքսի ճանապարհով.Հարավային դպրոց

dscn9194

Հոկտեմբերի 18՝ ժամը 11.00-12.30

Կրթահամալիրի մետաքսի ճանապարհ՝ ուսումնական վերնիսաժ-Կենտրոն-Գեղարվեստ-Քոլեջ-Արհեստագործական-Նոր դպրոց-Մայր դպրոց-Հիմնական-Գյուղացիական տնտեսություն-Դպրոց-պարտեզ, Գեղարվեստով-Սուրբ Երրորդություն

Գործունեության ձևերը

  • 11:00-12:30 հեծանվաերթ (մետաքսի ճանապարհով)- Հասմիկ Պողոսյան և սվորողներ, Հարավային դպրոց-Ագարակ-Արևմտյան դպրոց-Բախշյանի անվան այգի- Մայր դպրոց:
  • 11:00-11:45 քայլք-վազք (մետաքսի ճանապարհով)-ՍԵդա Խաչատրյան և սովորողներ՝ Հարավային դպրոց-Մայր դպրոց-Արևելյան դպրոց- Քոլեջ-Հարավային դպրոց
  • 11:00-12:30 լրագրություն- Գոհար Բալջյան և լրագրողների խումբ՝ օրվա լուսաբանում
  • 11:00-12:30 պարտիզապուրակային աշխատանք- Մարիամ Քալանթարյան, Շամիրամ Պողոսյան և սովորողներ՝
  • 11:45-12:30 էկոնախագծեր դպրոցների հարակից տարածքներում-Շուշան Ալեքսանյան և սովորողներ՝ Հարավային դպրոցի հարակից բակ
  • 11:00-11:45 պլեներ-ֆոտոպլեներ- Կարինե Բաբուջյան և սովորողներ՝ լողափ
  • 11:45-12:35 տեխնոլոգիա- Աննա Սմբատյան և սովորղներ՝ դպրոցի մուտքի հարթակ
  • 11:00-11:45 ընթերցանություն- Տաթև Մելքոնյան և սվորողներ՝  լանջեր
  • 11:45-12:30 բանավոր մաթեմատիկա-Լուսինե Գասպարյան և սովորողներ՝ լողափ
  • 11:45-12:30 երաժշտական գործունեություն- Մարինե Մկրտչյան, Գոհար Սմբատյան և 5 տարեկաններ՝ ներքին բակ
  • 11:45:12:35 մարզական գործունեություն-Ռոզա Գսպոյան և մարմնամարզության խումբ՝ ավազի դաշտ

Դպրոցները նշված հարթակներում կազմակերպում են սովորողների գործունեությունը՝ օգտագործելով հարթակների հնարավորությունները, մետաքսի ճանապարհով հեծանվային, վազք-քայլքով խմբերի այցելություններ դպրոցներ, միջդպրոցական-միջդասարանական համագործակցային-միասնական գործունեություն, հարակից տարածքների էկոնախագծեր:

Հեծանվային մի խումբ էլ կրթահամալիրի տնօրենի առաջնորդությամբ-ուղեկցությամբ անցնում է մետաքսի ողջ ճանապարհով, հարթակից հարթակ` իրավիճակի նկարագրությամբ, դիտարկումներ-քննարկումով, զարգացման առաջարկներով, լուսաբանում, հանրայնացնում:

Posted in Uncategorized

Այցելություն Երևանի պատմության թանգարան

11_1

Ըստ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ուսումնական պլանի  սահմանված կարգի ուսումնական ճամփորդությունները  սովորողների ուսումնական գործունեության բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է: 

Նպատակը — Նախագծի նպատակն է ուսումնասիրել Երևան քաղքի պատմությունը, դիտել հին Երևանը և այսօրվա Երևանը, համեմատություներ կատարել, ծանոթանալ քաղաքի հուշարձանների, կոթողների հետ:

Նախատեսված է — 4-5-րդ դասարանցիների համար

Ժամկետը- Հոկտեմբերի 21-ին, ժամը՝ 12:00-15:00

Սովորողները՝

  • Տեղեկություններ են հավաքում  Երևան քաղաքի  մասին
  • Մշակում են կանոնները թանգարանում ներկայանալու
  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝  որ փողոցներով ենք անցնելու մինչ թանգարան հասնելը
  • Հանդիպած հետաքրքիր մարդիկ, տեսարաններ, ժամանակը, կանգառները

 

Ակնկալվող արդյունքները՝

  • Ծանոթանում են քաղաքին
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և գրում են իրենց տեսածի և լսածի մասին, զարգանում է բանավոր խոսքը
  • ՏՀՏ հմտություններ` պրոզենտացիաների պատրաստում, ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառում, ֆոտոշարքի և անհատական ֆիլմերի ստեղծում

Նախագծի ամփոփում

Նախապես սովորողները համացանցում ինֆորմացիա են հավաքել տեղանքի մասին և պրեզենտացիաներ պատրաստել.

Դասավանդողի կողմից հաշվետու ֆիլմը՝

Սովորողների նյութը՝