Posted in Հայրենագիտություն, Նախագծեր, Uncategorized

Սեպտեմբերի 1-12-ի առցանց-հեռավար-ընտանեկան դպրոց, Իմ բնակավայրը

Նպատակը՝ Հայրենաճանաչություն, ուսումնասիրություն: Յուրաքանչյուր սովորող ուսումնասիրում է, հետաքրքրվում է՝ որտե՞ղ է ծնվել, ի՞նչ պատմություն ունի իր բնակավայրը, ե՞րբ է հիմնադրվել:

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ դասարանցիներ

Նախագծի կատարման ձև՝ հարցազրույց ձայնագրիչով, վիդեո նյութ, word տարբերակով շարադրանք, ֆոտոպատում՝ բակից, տանից, թաղամասից

Հարցեր/կառուցվածք/

  1. Յուրքանչյուրդ ձեր ծնողներից, հարևաններից հարցազրույց-տեղեկություն եք  վերցնում ձեր բնակավայրի մասին:
  2. Որտեղ ե՞ք բնակվում:
  3. Ո՞րտեղ է գտնվում, ո՞ր թաղամասերի հարևանությամբ:
  4. Քանի՞ րոպե է տևում ձեր բնակավայրից մինչև դպրոց ընկած ճանապարհը:
  5. Ե՞րբ է հիմնադրվել ձեր բնակավայրը:
  6. Ի՞նչ տեսարժան վայրեր, այգիներ, հուշարձաններ կան բնակավայրի հարևանությամբ:
  7. Բնակչությունը մե՞ծ է, երիտասարդնե՞ր են շատ, թե՞ մեծահասակները:
  8. Շենքե՞րն են շատ, թե՞  առանձնատները:
  9. Ինչպիսի՞ հարևան եք:
  10. Ի՞նչ է նշանակում հարևանություն, հարևան:
  11. Ունե՞ք հարևաններ, ովքեր գաղթել են Արևմտյան Հայաստանից, կամ Հայաստանի այլ մարզերից են տեղափոխվել Երևան և հիմա ապրում են ձեր թաղամասում:

 

նյութերը հրապարակվում են բլոգներում

Posted in Եկեղեցիներ, Երևանի եկեղեցիներ, Uncategorized

Սբ. Պողոս Պետրոս եկեղեցի (հիմնահատակ քանդված)

Изображение

Գտնվում էր Շահարում: Խորհրդային իշխանության որոշմամբ 30-ականների սկզբին հիմնովին ավերվել է, և նրա տեղը կառուցել են <<Մոսկվա>>կինոթատրոնը: Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին, ըստ որոշ տվյալների, Երևանի հնագույն եկեղեցիներից էր՝ կառուցված V-VIդդ.` հնի մնացորդների վրա: Այն վերստին կառուցվել է 1679թ. երկրաշարժից հետո, ամենայն հավանականությամբ` XVII դարավերջին:

Սուրբ Պողոս և Պետրոս առաքյալների անունները կրող եկեղեցին եռանավ բազիլիկ էր, անգմբեթ: Ընդարձակ աղոթասրահի արևելյան կողմում ավագ խորանն էր՝ զույգ ավանդատներով: Աղոթասրահը մուտքեր ուներ հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերից: Եկեղեցու արտաքին ճարտարապետությունը զուսպ էր, անպաճույճ: Ներսում ավագ խորանի երկու կողմերի պատերը տարբեր ժամանակների որմնանկարների 6 շերտ ունեին, որոնցից վերին երկուսը պաստառի, իսկ խորքերինը կրածեփի վրա էին:
Եկեղեցին քանդելիս դրանք շերտ-շերտ հանվել ու փոխադրվել են տարբեր թանգարաններ:
Posted in Եկեղեցիներ, Երևանի եկեղեցիներ, Uncategorized

Գեթսեմանի մատուռ (հիմնահատակ քանդված)

Изображение

Գտնվում էր Երևանի Շահար թաղամասի կենտրոնում. այնտեղ, որտեղ կառուցվել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։

Մատուռի շուրջը սփռված էր հին Երևանի գերեզմանոցը: Ենթադրվում է, որ մատուռի տեղում նախապես եղել է փոքրաչափ, Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցու նմանությամբ XI-XIIIդդ. կառուցված միագմբեթ եկեղեցի։ 1679թ. երկրաշարժից ավերվել է: Նույն  տեղում նույն  դարավերջին կառուցվել է մատուռը և մինչև 1920-ականները գոյատևել:  Եկեղեցին իր հորինվածքով միանավ թաղածածկ էր, փոքրաչափ ու անգմբեթ։ Աղոթասրահի արևելյան կողմում տեղավորված էր կիսաշրջան խորանը` առանց ավանդատների։ Պատերին ագուցված խաչքարերի վերևում եղած հիշատակությունները պատկանում են XVII դարավերջին, որը և համարվում է կառուցման ժամանակը։ Մատուռը նորոգվել է 1901թ., կտուրը թիթեղապատվել է հին երևանցի մեծահարուստներ Մելիք-Աղամալյանների նվիրատվությամբ։