Posted in Uncategorized

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է

1500_geghard-1
Հայաստանը հայերի հայրենիքն է։ Դա նշանակում է, որ մենք այստեղ ենք ծնվել ու մեծացել։ Այստեղ են ծնվել նաև մեր նախնիները, մեր ծնողները, հարազատները, ընկերներն ու բարեկամները, շատ ու շատ ուրիշ մարդիկ։ Հայաստանը հայրենիքն է նաև միլիոնավոր հայերի, որոնք ապրում են հայրենիքից հեռու։
Հայաստանն իրենց երկիրն են համարում նաև այստեղ ապրող այլ ազգերի մարդիկ` եզդիներ, ռուսներ, ասորիներ, հույներ և ուրիշներ։ Հայաստանը մեր երկիրն է, մեր ընդհանուր տունը, և մենք
սիրում, պաշտում ու հպարտանում ենք նրանով։ Այդ սերն ու նվիրվածությունը մենք արտահայտում ենք ոչ միայն խոսքով, այլև գործով։
Հայրենիքի համար շատերն են հերոսական գործեր կատարել, հարկ եղած դեպքում` իրենց կյանքը զոհել։
Սիրել հայրենիքը նշանակում է ճանաչել այն, գիտենալ նրա անցյալը, գնահատել մեր նախնիների ստեղծած ու մեզ փոխանցված անգնահատելի ժառանգությունը։
Posted in Uncategorized

Նախագիծ՝ որտեղից եմ ես

IMG_9169

 

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանցիներ

Նախագծի ուղղություններ՝

  • Որտեղ եմ ծնվել ես
  • Որտեղ է ծնվել իմ մայրիկը
  • Որտեղ է ծնվել իմ հայրիկը
  • Որտեղ են ծնվել իմ տատիկները, պապիկները
  • Իմ արմատները որտեղից են սկիզբ առնում
  • Իմ ազգանվան պատմությունը

 

Նպատակը՝Յուրաքանչյուր սովորող զբաղվում է  հետազոտական աշխատանքով, ուսումնասիրում, ծնողներից, հարազատներից տեղեկություններ է հավաքում իր նախնիների մասին։ Գծում է տոհմածառը։ Պարզում է՝ որտեղից են իր արմատները:

Արդյունքը՝

Տոհմածառ՝ արված paint ծրագրով կամ այլ ծրագրով

Տվյալ տարածաշրջանին բնորոշ ասույթները, բարբառ