Posted in Uncategorized

Հայաստանի մարզերը

Հայաստանի մարզերը. Նախագիծ

Նախագծի մասնակիցները. 4-րդ դասարաններ

Ժամանակահատվածը՝ փետրվար-Մարտ 2017

Նախագծի նպատակը. Ծանոթացնել սովորողների ՀՀ մարզերին, մարզերի տեսարժան վայրերին:

Նախագծի ընթացքը. Նախագծի ընթացքում սովորողները նախապես կազմված փաթեթի միջոցով ծանոթանում են ՀՀ մարզերին՝ տարածք, բնակչություն, բուսական և կենդանական աշխարհ, քաղաքներ, գետեր, լճեր, տեսարժան վայրեր և այլն: Ամեն մարզին ծանոթանալուց հետո սովորողները լրացնում են Հարցաթերթիկը, ինչպես նաև այցելում ենք հնարավաոր բոլոր տեսարժան վայրերը:

  • Արարատ/տեսարժան վայրեր/
  • Արմավիր/տեսարժան վայրեր՝ 1, 2, 3/
  • Կոտայք/տեսարժան վայրեր՝ 1,2,3/
  • Տավուշ/տեսարժան վայրեր՝ 1, 2, 3/
  • Գեղարքունիք/տեսարժան վայրեր
  • Լոռի/տեսարժան վայրեր՝
  • Արագածոտն
  • Շիրակ
  • Վայոց Ձոր
  • Սյունիք
  • Արցախ/ԼՂՀ/

Երևան

Posted in Uncategorized

Արցախ/ԼՂՀ/

1_11_1302953056

Լեռնային Ղարաբաղի (կամ Արցախի) Հանրապետություն, փաստացի անկախ, սակայն աշխարհի կողմից չընդունված որպես անկախ։ Արևմուտքից սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանի Հանրապետությանը։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Պատմամշակութային կենտրոն է Շուշի քաղաքը։
Պատմականորեն կազմում է Մեծ Հայքի Արցախ նահանգը։ Արցախը որպես անկախ պետություն` Լեռային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ), գոյություն ունի 1991թ. սեպտեմբերի 2-ից: Արցախը բաժանված է 7 վարչական շրջանների: Արցախը ունի բարդ լեռնային ռելիեֆ/աշխարհագրական կառուցվածք/: Ամենաբարձր կետը Մռովասարի լեռնաշղթայի,  գագաթն է՝ Գոմշասարը: Արցախի համեմատաբար խոշոր գետը Թառթառն է (հայտնի է նաև որպես Տերտեր, Տրտու), որի վրա կառուցված է Սարսանգի ջրամբարը: Արցախի գետերից նշանավոր են նաև Խաչենագետը, Իշխանագետը և Հակարին:  Շատ են նաև հանքային աղբյուրները:

Տեսարժան վայրերը ՝ Ամարաս, Գանձասար,  Դադիվանք,Լուսավորիչ, Կաչաղակաբերդ,Ղազանչեցոց,Շուշի, չինարի, Տող,  Տիգրանակերտ,  Ջդրդուզ/անձրևանոցներ/:

Շրջաններ՝Ստեփանակերտ ,Ասկերան ,Հադրութ,Մարտակերտ, Մարտունի ,Քարվաճառ ,Շուշի ,Քաշաթաղ:

Շուշին Արցախի երկրորդ քաղաքն է:

%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab_%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6_%d6%87_%d5%ac%d5%b2%d5%b0