Posted in Հայրենագիտություն

Գրիգոր Լուսավորիչ, Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի

Հայոց պատմության մեջ, հայերի հարմար այս երեք մարդիկ շատ կարևոր դեր են ունեցել: Գրիգոր Լուսավորչի օրորք հայերը քրիստոնեությունը ընդունեցին որպես պետական կրոն: Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, և այդ օրվանից մեր գրերն ու պատմությունը գրվեցին հայատառ: Մովսես Խորենացին գրեց հայոց պատմությունը անհիշելի ժամանկներից մինչև իր օրերը: Նրա «Հայոց պատմության»-ից մեզ  են հասել շատ ավանդույթներ, մշակութային արժեք ներկայացնող տեղեկություններ, հայի ծագման ու զարգացման, բնօրրանի, ծննդավայրի, պատմության, առասպելների, թագավորների մասին:

Գրիգոր Լուսավորիչ

Հայերը հնում եղել են հեթանոս, ունեցել են բազմաթիվ աստվածներ, որոնց պատվին կառուցել են բազմաթիվ տաճարներ, զոհեր են մատուցել և այլն: Երբ տարածվեց քրիստոնեությունը/Հայաստանում քրիստոնեությունը տարածել են՝Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները՝ 60-66թթ./, բնական է, որ մարդիկ նորին սովոր չէին, և այն պետք է դժվարությամբ ընդունեին, և ցանկացած նորի պես, քրիստոնեությունն էլ, և քրիստենեության հետևորդներն էլ  հանդիպեցին խոչընդոտների, չհասկացվեցին: Քրիստոենության տարածողներից ու հետևորդներից էր Գրիգոր Լուսավորիչը:

Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է որպես պետական կրոն 301 թվականին: Այդ գործում կարևոր դեր է խաղացել Գրիգոր Լուսավորիչը, որը հետագայում դարձավ հայ առաջին կաթողիկոսը: Հայ առաջին քրիստոնյան թագավորն էլ դարձավ այդ ժամանակվա թագավորը՝ Տրդատ 3-րդ Մեծը:

Համաձայն 5-րդ դարի հայ պատմիչների՝ Տրդատ 3-րդ թագավորը ժամանում է Հայաստան, իր հոր գահը հետ վերցնելու նպատակով: Նա հեթանոս Անահիտ աստվածուհու տաճարում զոհաբերություն է անում: Նրա շրջապատից Գրիգորը, որն արդեն քրիստոնեություն էր ընդունել, հրաժարվում է զոհ մատուցել հեթանոս աստվածուհուն: Գրիգորին բանտարկում են Արտաշատի զնդանում/բանտ// Խոր Վիրապում/, որը նախատեսված էր մահապարտների համար: Հայաստանում քրիստոնեության ընդունման հետ կապված է Սբ. Հռիփսիմեի և նրա կույսերի մահը: Ըստ ավանդույթի, քրիստոնեություն ընդունած աղջիկները, որոնք ծննդով Հռոմից էին, Դիոկղետիանոս կայսեր հետապնդումներից փախչում են արևելք: Նրանք ապաստան են գտնում Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատից ոչ հեռու մի տեղանքում:Տրդատ թագավորը, սիրահարվում է Հռիփսիմեին, ցանկանում է նրան կնության առնել, բայց հանդիպելով դիմադրության նրա կողմից և մերժվելով, հրամայում է  մահվան դատապարտել Հռիփսիմեին և նրա ընկերուհիներին: Սակայն նրանցից մեկին՝ Նունեին, հաջողվում է փախչել Վրաստան և քրիստոնեություն քարոզել այնտեղ: Հռիփսիմեականների մահապատիժը մեծ ազդեցություն է թողնում թագավորի վրա և նա ծանր հիվանդանում է, դեմքը աստիճանաբար վերածվում է խոզի մռութի: Տրդատի քույրը բազմիցս տեսնում է երազում, որ իր եղբորը բուժում է Գրիգորը, որը գտնվում էր մահապարտների բանտազնդանում: Թագավորին բժշկելու համար նա ազատ է արձակվում և հողին է հանձնում հռիփսիմեականների սուրբ մասունքները: 66 օրյա քրիստոնեության քարոզից հետո նա լրիվ բուժում է Տրդատին:Ապաքինվելուց հետո թագավորը կնքվում է Գրիգոր Լուսավորչի կողմից և հայտարարում է քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն: Տրդատը Գրիգոր Լուսավորչի հետ միասին, ոչնչացրեց հեթանոսական տաճարները՝ նրանց փոխարեն կառուցելով քրիստոնեական եկեղեցիներ:

Մեսրոպ Մաշտոց

Մ. Մաշտոցը ծնվել է 361 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում:Ստացել է հունական կրթություն: Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սերել է ազնվականի ընտանիքից:

Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած Աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցն Աստվածաշունչը հրապարակայնորեն կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Ժողովուրդը կարծես ձուլվում էր, ոչնչանում, քանի որ չուներ իր սեփական գիրը: Այդ ժամանակ էլ Մ. Մաշտոցը հասկացավ, որ հարկավոր է ունենալ սեփական  գիրը, թարգմանել գրականությունը հայերեն: Այդ պատճառով էլ իր աշակերտների հետ մեկնեց Եդեսիա, մի քանի տարի ուսումնասիրություններ կատարելուց հետո,  405թ. վերադառնում է հայրենիք՝ Վաղարշապատ/այժյամն Էջմիածին/: Նրան մեծ շուքով են ընդունում: Առաջին գիրքը որը նա թարգմանում է հայերեն՝ Աստվածաշունչն է, որը նաև անվանում են Թարգմանությունների թագուհի: Գրերի ստեղծումից հետո, մեծ թափով սկվում է թարգմանական գործընթաց, շատ գրքեր են թարգմանվում:  Այսպիսով հայերը ունենում են գիր և գրականություն իրենց լեզվով՝ հայրերեն: Մաշտոցյան այբուբենը եղել է   36 տառանի, և, օ, ֆ տառերը ավելացել են հետագայում: Հայոց այբուբենն ունի նաև թվային աժեք՝ օրինակ Ա-1, Բ-2, Ժ-10….  Մեսրոպ Մաշտոցին անվանում են նաև առաջին ուսուցիչ: Նրա հայնտի աշակերտն էր Կորյունը, որն էլ գիրք է գրում իր սիրելի ուսուցչի մասին՝ «Վարք Մաշտոցի» անվանումով: Մաշտոցի անունով է մեր Մատենադարանը, որի հենց մուտքի մոտ տեղադրված են Մաշտոցի և Կորյունի արձանները:

Մովսես Խորենացի

Movses_khorenatsi_illustration.jpeg

Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում: Խորնի գյուղից էլ ծագում է նրա նրա անվան մի մասը՝ Խորենացի: Հիմանականում հենց իր Հայոց պատմությունից ենք իմանում իր մասին: Նրան անվանել են պատմահայր, քերթողահայր: Նա գրել է «Հայոց պատմություն» գիրքը, որտեղ հայրերի մասին պատմում է անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած օրերը: Նա եղել Մաշտոցի լավագույն աշակերտներից: Սովորել է Եգիպտոսի Ալեքսանդրյա քաղաքում, որն այն ժամանակ ամենահայտնի կրթության վայրերից էր: Նրա հայոց պատմության միջոցով ենք մեր տեղեկանում մեր նախնիների, ծագման, բնօրրանի մասին, ինչպես նաև նրա միջոցով են մեզ հասել բազում առասպելներ, ավանդազրույցներ:

Posted in Uncategorized

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար դա ասելով մենք հասկանում ենք ճարտարապետական հուշարձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր
մատյանները։ Այդ ամենն, իհարկե, հայ մշակույթի անբաժան մասն է և մեր հպարտության առարկան։ Ազգային մշակույթի մաս կարող է կազմել նաև այն, ինչ շրջապատում է մարդուն նրա առօրյա կյանքում։ Դա կարող է լինել մի կավե սափոր, երկաթյա մոմակալ և, վերջապես, գեղեցիկ մի գորգ, որի վրա հետաքրքրական նախշեր կան։
Այդ բոլորը ստեղծել են իրենց գործի
վարպետ-արհեստավորները դարբինը, բրուտը, գորգագործը և ուրիշներ։ Ի տարբերություն հայտնի նկարիչների, քանդակագործների, երաժիշտների ժողովրդական վարպետների անունները քիչ են հայտնի, բայց դա չի նշանակում,
թե նրանց ստեղծածը պակաս արժեքավոր է։ Պատահական չէ, որ իր գործը լավ իմացողին անվանում են վարպետ, ինչպես ժողովուրդն է կոչել իր մեծանուն զավակներին Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, ուրիշ մեծերի։ Ժողովրդական վարպետները նույնպես ստեղծագործողներ են և իրենց աշխատանքով պահպանում ու զարգացնում են այն, ինչը մեկ ընդհանուր անունով կոչում են ժողովրդական մշակույթ։

Գորգագործություն

Գորգագործությունն ու կարպետագործությունը արհեստի տարածված և կարևոր ճյուղերից են։ Կարպետը օգտագործվել է որպես սփռոց, ծածկոց, վարագույր։ Կարպետն ու գորգը տաք են պահել և զարդարել բնակարանը: Միջին դարերում հայ առևտրականները տարբեր երկրներ են արտահանել բազմատեսակ կարպետներ և գորգեր:13-րդ դարի իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն եղել է Հայաստանում։ Իր ուղեգրություններում խոսելով հայերի մասին նշանավոր ճանապարհորդը գրում է. «Նրանք հյուսում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը»։
Հետագա ժամանակներում էլ հայկական գորգերը մեծ համբավ
ունեին։
Գորգերը մշտապես երիտասարդ մնալու մի զարմանալի հատկություն
ունեն. մեկ անգամ ստեղծվելով նրանց զարդանախշերը չեն մոռացվում, այլ, շարունակ ընդօրինակվելով, փոխանցվում են սերնդից սերունդ։ Հայկական զարդանախշերը ժողովրդական հնագույն պատկերացումներ են արտահայտում։ Ուշադիր դիտողի համար բացվում է զարդերի լեզվով ներկայացվող առասպելների ու հեքիաթների աշխարհը։ Այդպիսին են, օրինակ, «վիշապագորգերը», որոնց վրա ոչ միայն ոլոր-մոլոր վիշապներ են պատկերված, այլև կայծակներ, «չար ուժերին» զսպելու պատրաստ արծիվներ, ցուլեր, առյուծներ։ Հայկական գորգերը նշանավոր էին նաև իրենց սքանչելի գույների շնորհիվ: Այդ գույները ստացվել են տարբեր ծառերի կեղևներից ու տերևներից, բույսերի արմատներից ու ծաղիկներից և այլ բնական նյութերից։ Ամենաարժեքավոր գունանյութը որդան կարմիր կոչվող ներկն էր։ Ժամանակակից գորգագործները շարունակում են հայ գորգարվեստի տոհմիկ ավանդույթները։ Որդան կարմիր Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ մանրանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում է, թե նկարվել են հենց վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով և տարածված է եղել Արարատյան դաշտում: Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամենագեղեցիկ ներկերից մեկը: Կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր: Որդան կարմրից պատրաստում էին նաև դեղամիջոցներ: Որդան կարմրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում: 13-րդ դարից որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ: Մեզ լավ ծանոթ է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը։ Հեքիաթում հասարակ նախրապանի աղջիկը Անահիտը, թագավորի տղայի հետ ամուսնանալուց առաջ որևէ արհեստ սովորելու
պայման է դնում։ Հեքիաթը մեզ այդպիսով ասում է պետք է հարգալից վերաբերվել արհեստին, քանի որ այն միշտ անհրաժեշտ է։ Դարբնի և բրուտի (խեցեգործի), որմնադրի և փայտագործի (հյուսնի) արհեստները հնուց ի վեր հայտնի են։ Դարբինը արոր ու գութան է պատրաստել շինականի համար, նաև զենք է կռել ու կոփել զինվորի համար, որպեսզի նա կարողանա պաշտպանել հայրենի հողը։ Իսկ բրուտը կավե ամաններ է պատրաստել, որոնց մեջ մարդիկ կերակուր են եփել, հողագործն իր ցորենն է մշակել, գինեգործն իր պատրաստած գինին է պահել, որ տոնական օրերին և այլ առիթներով դրվում էր սեղանին։

Գինեգործություն

Գինեգործությունը հնուց ի վեր տարածված է եղել Հայաստանում: Հայ և օտարազգի շատ հեղինակներ Հայաստանը համարել են անուշահոտ, սքանչելի գինիների երկիր: Հայկական գինեգործության հնամյա ավանդույթների մասին են վկայում պատմիչների տեղեկությունները, ինչպես նաև՝ խաչքարերի և այլ ճարտարապետական հուշարձանների քանդակներն ու արձանագրությունները, տարբեր հնավայրերում հայտնաբերված հնձանները: Գինի ստանում են խաղողից, նաև՝ պտուղներից ու հատապտուղներից: Գինեգործության հիման վրա հետագայում առաջ է եկել օղու և կոնյակի արտադրությունը: Գինուն նվիրված բազմաթիվ քառյակներ ու բանաստեղծություններ են ստեղծվել հայկական, պարսկական, արաբական և այլ ժողովուրդների գրականության մեջ: Որոշ դեպքերում գինի խմելը ոչ սովորական, խորհրդանշական իմաստ է ունենում: Օրինակ՝ պատարագի արարողության ժամանակ ներկաները քահանայի ձեռքից գինու մեջ թաթախված հաց են ընդունում:Կամ՝ եկեղեցում պսակադրության ուխտ կատարելիս նորապսակները միևնույն բաժակից գինի են խմում: :

Տոնական սեղանին գինու հետ տարբեր ուտելիքներ
են դրվում:

Նախագիծ

Որո՞նք են ձեր սիրելի ճաշատեսակները:

Ի՞նչ ուտելիքներ եք նախընտրում սովորական և ոչ սովորական, տոնական օրերին:

Ուրիշ ի՞նչ հայկական կերակրատեսակներ գիտեք:
Առաջադրանքը կատարելիս խորհրդակցեք մայրիկի, տատիկի և ընտանիքի մյուս անդամների
հետ:


Ոսկերչություն, արծաթագործություն, տարազ
Սովորաբար մարդիկ հարսանիք գնալիս կամ որևէ այլ արարողության մասնակցելիս զարդարվում են, իրենց տոնական հագուստի հետ կրում այդ հագուստին հարմար զարդեր։ Հագուստը
և զարդերը (մատանի, ապարանջան, վզնոց և այլն) տարազի մաս
են։
Զարդերը կարող են տարբեր նյութերից պատրաստված լինել,
բայց ընդունված է դրանք ավելի հաճախ ոսկուց և արծաթից
պատրաստել։ Ոսկերչությունն ու արծաթագործությունը կարևոր,
տարածված արհեստներ են։ Թանկարժեք, գեղեցիկ, բոլորի
ուշադրությունը գրավող զարդեր շատերն են ցանկանում ունենալ։
Ոսկերիչներն ու արծաթագործները միայն զարդեր ու
հարդարանքի իրեր չեն պատրաստում։ Գեղեցիկ իրերով
զարդարում են նաև տները, եկեղեցիներն ու այլ շենքեր,
անցյալում արքայական ու իշխանական պալատները։ Անցյալի հայ ոսկերչության լավագույն նմուշները մենք կարող ենք տեսնել Հայաստանի թանգարաններում։ Ոչ միայն ոսկերչական իրերը, այլև խեցեղենը, գործվածքեղենը, գորգերը և մարդու առօրյա կյանքում օգտագործվող, նրա կենցաղը հարմար և գեղեցիկ դարձնող իրերը նաև արվեստի բարձրարժեք նմուշներ կարող են լինել։ Այդ պատճառով ժողովրդական մշակույթի այդ մասը կիրառական արվեստ է կոչվում։ Այսօր էլ թանգարաններում, տարբեր ցուցասրահներում, բնակարաններում, նաև պուրակներում ու զբոսայգիներում կարելի է տեսնել կավից, մետաղից, փայտից պատրաստված այդպիսի իրեր։ Դրանք գուցե չեն օգտագործվում իրենց նախկին նշանակությամբ, բայց շարունակում են հիացնել մարդկանց։ Հայ մշակույթի շատ տարրեր միջազգային ճանաչում են ստացել՝ դառնալով մարդկության ընդհանուր մշակութային հարստության մի մասը: Այսպես, 2012 թվականին «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ժառանգության ցանկում: Դրանից առաջ այդ ցանկում ընդգրկվել են դուդուկը և խաչքարային արվեստը: Աշխարհի ամենահին կոշիկը 2008 թվականի սեպտեմբերին Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արենի գյուղից արևմուտք, Արփա գետի ձախ ափին գտնվող քարայրում հնագետները կոշիկ են հայտնաբերել
զարմանալիորեն լավ պահպանված վիճակում: Հայտնաբերված
կոշիկը 1000 տարով ավելի հին է, քան եգիպտական բուրգերը, և
շուրջ 400 տարով ավելի հին, քան Քարահունջը: Այսպիսով, 5500
տարվա պատմություն ունեցող կոշիկը աշխարհի ամենահին
կաշվե ոտնամանն է:
Կոշիկի փոքր չափսից ենթադրվում է, որ կանացի է, թեև, գիտնականների հավաստմամբ, այդ դարաշրջանում փոքր չափսի ոտնաման կարող էր կրել նաև արական սեռի ներկայացուցիչը:
Ոտնամանի լավ պահպանմանը նպաստել են սառը եւ չոր եղանակային պայմանները:
Բացի դրանից` քարանձավի հատակը պատված է եղել ոչխարի կաշվով ու գոմաղբի հաստ շերտով, ինչը նույնպես պաշտպանիչ դեր է
կատարել:

Posted in Uncategorized

Վանա լիճ

Վանա լիճը (հնում՝ Տոսպա, Ռշտունյաց, Բզնունյաց, Վասպուրականի ծով, Աղթամար, Նաիրի երկրի ծով) անհոսք աղի լիճ է Հայկական
Տավրոսի հյուսիս-արևելքում, ծովի մակարդակից 1720 մ բարձրության
վրա։ Լճի երկարությունը մոտ 125 կմ է, առավելագույն լայնությունը՝ մոտ
51 կմ, իսկ առավելագույն խորությունը 451 մ է։ Վանա լճի հայելին
ավելի քան երկու անգամ մեծ է Սևանա լճի հայելուց։ Լիճն ունի անկանոն
քառանկյան տեսք, խիստ կտրտված է, հաճախ՝ զառիթափ ափերով։
Լճում կան կղզիներ՝ Լիմ, Առտեր, Կտուց, Աղթամար։
Լիճը սնվում է մթնոլորտային տեղումներից, ստորերկրյա ջրերից և
գետերից։ Վանա լիճ են թափվում Բերկրի, Արճեշ, Մարմետ, Խոշաբ և
այլ մանր գետեր։ Լիճը, նույնիսկ խիստ սառնամանիքների դեպքում,
ամբողջությամբ չի սառցակալում և մեղմացնում է շրջապատի կլիման։
Սառցակալում են միայն նրա հյուսիսարևելյան և հարավարևելյան
ծայրամասային ծանծաղ շրջանները։
Վանա լճի օրգանական աշխարհն աղքատ է։ Ձկներից միայն
տառեխն է։ Թռչնաշխարհին բնորոշ են որորներն ու ջրագռավները,
որոնք այստեղ են գալիս հարևան Նազիկ լճից։ Վանա լճին բնորոշ են
մակարդակի տատանումները։ Ներկայումս լճի մակարդակը
բարձրանում է, որի պատճառով որոշ բնակավայրեր մնացել են ջրի
տակ։ Մերձափնյա բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ և աղի
արդյունագործությամբ։ Լճափերին զարգացած են այգեգործությունը,
պտղաբուծությունն ու ձիթենու մշակությունը։
Հնագույն ժամանակներից Վանա լիճը նավարկելի է եղել:

Posted in Հայրենագիտություն

Մելիքություններ

16-րդ դարից Արցախի իշխանները մելիք տիտղոսն էին կրում։ Մելիք բառացի նշանակում է թագավոր։ Հասկանալի է, որ նրանք թագավոր չէին,
այլ գավառական կառավարիչներ։ Մելիքական պաշտոնը ժառանգական էր։ Մելիքին փոխարինում էր ավագ որդին,իսկ ժառանգ չունենալու դեպքում եղբայրը։ Սակայն ամեն մի նոր մելիք իր պաշտոնը կարող էր ստանալ միայն պարսից շահի հրովարտակից հետո։ Մելիքները պարտավոր էին ժամանակին վճարել պետական հարկերը, մելիքության սահմանները պաշտպանել արտաքին
հարձակումներից, պատերազմի ժամանակ իրենց զորքով ներկայանալ շահին։ Մնացած հարցերում նրանք ինքնուրույն էին։
Մելիքներն իրավունք ունեին պատժելու և պարգևատրելու իրենց հպատակներին։ Դատավարության իրավունքը նույնպես նրանց ձեռքին էր։
Մելիքության գյուղերն ունենում էին գյուղացիների կողմից ընտրված
տանուտերեր։ Այդ ընտրությունը հաստատում էր մելիքը։ Տանուտերը հետևում էր գյուղի կարգուկանոնին, հավաքում հարկերը, դատում մանր հանցագործներին։
Զինվորական պարտադիր ծառայություն
չկար, և մելիքները մշտական բանակ չունեին։
Բայց մելիքներից յուրաքանչյուրը` որպես թիկնապահների, իր մոտ մշտապես պահում էր մոտ 300 զինվորի։ Պատերազմի ժամանակ զենք կրելու ընդունակ բոլոր չափահաս տղամարդիկ պարտավոր էին ներկայանալ մելիքին։
Զորքը ղեկավարում էին մելիքի նշանակած հարյուրապետներն ու հազարապետները։

Posted in Uncategorized

Մարտիրոս Սարյան

hqdefault

20-րդ դարի հայ կերպարվեստը շատ նշանավոր դեմքեր է տվել։ Նրանք ժողովրդական ճանաչում ու հարգանք են ունեցել
հայրենի երկրում։ Կան նկարիչներ, որոնց անունը ոչ պակաս
հայտնի է եղել նաև հայրենիքից դուրս։ Այդ նկարիչների մեջ իր
առանձին տեղն ունի Մարտիրոս
Սարյանը։
Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880թ. Նոր Նախիջևան քաղաքում։ Այդ փոքրիկ քաղաքն այժմ Դոնի Ռոստով քաղաքի մի
մասն է։  Ղրիմի Թեոդոսիա
քաղաքից էր, ինչպես հայտնի է, նաև Հովհաննես Այվազովսկին։
Այնպես որ, Մարտիրոս Սարյանի պապերն էլ ղրիմահայեր էին։
Սովորելով Մոսկվայում և հաղորդակցվելով ժամանակի ռուս
հայտնի նկարիչների հետ՝ Սարյանը կատարելագործում է իր
վարպետությունը։ Շուտով երիտասարդ նկարչի աշխատանքները
տեղ են գտնում Մոսկվայում, Պետերբուրգում, Փարիզում, Նյու
Յորքում և այլ քաղաքներում կազմակերպված ցուցահանդես-
ներում։ Առաջին անգամ Սարյանը Հայաստան եկավ 1901թ., երբ
արդեն 21 տարեկան էր։
Մարտիրոս Սարյանը բազմիցս այցելեց Հայաստան,
իսկ 1921թ. վերջնականապես հաստատվեց հայրենիքում։ Սար-
յանին, Թամանյանին և նշանա-
վոր այլ մտավորականների հայ-
րենիք էր հրավիրել Խորհրդային
Հայաստանի ղեկավար Ալեք-
սանդր Մյասնիկյանը։ Մարտիրոս
Սարյանը դրանից հետո ստեղ-
ծագործեց ևս հինգ տասնամյակ,
արդեն հայրենի հողի վրա։ Այդ
ընթացքում նա ստեղծեց հազա-
րավոր նկարներ։
Սարյանի գեղանկարչությունը
հայտնի է ողջ աշխարհում։

ՆախագիծՄարտիրոս Սարյանի գրքային պատկերազարդումները

Ժամանակահատված՝ փետրվարի 20-29

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարաններ

Նպատակը՝

Ծանոթացում Մարտիրոս Սարյանի կտավներին, կյանքին, գործունեությանը:

Նախագծի ընթացք՝

  • Սովորողները կատարում են որոնողական աշխատանք՝ համացանցում, տեղադրում բլոգում:
  • Ո՞ր հայտնի մարդկանց է նկարել Մարտիրոս Սարյանը:
  • Ո՞ր գրքերն է նկարազարդել:
  • Որո՞նք են Մարտիրոս Սարյանի հայտնի կտավները:
Posted in Uncategorized

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանը հայ ժողովրդի ազգային մեծ բանաստեղծն է։
Ժողովուրդը նրան անվանում է «Ամենայն
հայոց բանաստեղծ»։ Նա ծնվել է 1869թ.
Լոռու Դսեղ գյուղում։ Թումանյանը
գրել է բանաստեղծություններ, պոեմներ,
զրույցներ ու հեքիաթներ, քառյակներ,
պատմվածքներ, ակնարկներ և այլն։
Թումանյանը անսահման հարազատ է
յուրաքանչյուր հայի։ Քանի որ նա գրել է
և՛ մեծերի, և՛ փոքրերի համար, նրա ստեղծագործությունները հայ մարդուն ուղեկցում են իր ամբողջ կյանքի ընթացքում։
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր…
Պարույր Սևակ
Թումանյանը անսահման հայրենասեր մարդ և բանաստեղծ
էր։ Նա իրենն էր համարում հայրենիքի և՛ վիշտը, և՛ ուրախությունը։
Հայ անվանի գրող Ավետիք Իսահակյանը իր հուշերում պատմում է մի դրվագ Թումանյանի կյանքից։ Նա ներկայացնում է
իրենց այցելությունը Անի։ «Մոտենում ենք Անիի հոյակապ
պարիսպներին,– գրում է Իսահակյանը,– Օհաննեսը հուզված է,
ոչինչ չի ասում, միայն արագացնում է քայլերը՝ հայացքը շարունակ
պարիսպներին։ Նա հիացմունքով դիտում էր ամեն մի բեկոր արվեստի կնիք կրող։ Լուռ, մտասույզ թափառում էր անցյալի հետ
ներքին խոսակցությամբ տարված, կանգնում էր հրաշակերտ
շենքերի առաջ, հայացքը լարած նայում էր սյուներին, կամարներին, քանդակներին, ապա աչքերը գոցում, կարծես մի
երաժշտություն էր լսում` ոչ սովորական, ոչ այս աշխարհից։
….Երբ պարիսպներից դուրս էինք գալիս արդեն, Օհաննեսը
վերջին անգամ նայեց Անիին և ասաց. «Ինչքան մարդ պիտի
անբան-անասուն լինի, որ ձեռք բարձրացնի այս հրաշալիքների
վրա։ Մի՞թե այս գեղեցկությունը պիտի մեռնի առանց հետք
թողնելու հայկական և ուրիշ ժողովուրդների արվեստի վրա»։

«Հովհաննես Թումանյան»Ավետիք Իսահակյանի հուշերից

Լոռիում եմ. Սարոյի, Սաքոյի, Անուշի հայրենիքում. Օհաննեսի հետ,
նրա հարկի տակ: Ի՜նչ կար ավելի քաղցր, քան այդ ժամերը: Օհաննեսի
հետ շրջում ենք Դսեղ գյուղում, նրա շրջակայքում: Հին, հնադարյան
գյուղ է Դսեղը, ամեն կողմում` անցյալի բեկորներ: Գնում ենք գերեզմանատուն. այցելում ենք Օհաննեսի հոր շիրիմին. Օհաննեսի աչքերն
արցունքոտվում են. ութ տարի է անցել հոր մահից, բայց վիշտը չի անցել:
Եվ նորից պատմում է նա ինձ իր սքանչելի հոր մասին. ազնվական,
բարի, սիրող սրտով մարդ, բանաստեղծական հոգով:
«Ինչ որ կա իմ մեջ լավ բան՝ հորիցս է», — ասում է նա:
Գնում ենք բարձրաքաշ Ս. Գրիգորի հոյակապ վանքը տեսնելու, մեր
միջնադարյան ճարտարապետության մի փառավոր կոթող:
Գնում ենք լիճը տեսնելու, որ դսեղցիները, լոռեցուն հատուկ չափազանցությամբ, ծով են կոչում: Բարձրանում ենք մի զառիվեր,
որտեղից սկսվում են Մարցի չքնաղ անտառները:
Օհաննեսի մանկության և խաղերի վայրերն են սրանք:
Ամեն կողմից դեպի երկինք են մխրճվում լեռնագագաթները. լանջերը՝ անտառապատ, բարձր ժայռերի վրա հսկա ծառեր կան, ավելի
բարձր՝ արծվի բներ: Ձորակներից ծուխ է բարձրանում. հովիվների
բինաներն են, ուր ապրում են աժդահա սաքոները:
…Գյուղի շուրջը բազկատարած շառաչում են «կանաչ, վիթխարի
ընկուզենիները». և արդյոք որի՞ տակ Օհաննեսը օրհնություն ստացավ
գյուղի մեծերից:
Ձիեր նստած թափառում ենք Լոռվա գյուղերում: Գնացինք Օձուն,
Սանահին, Հաղպատ և այլուր:
Շրջեցինք Լոռվա գրեթե մեծ մասում:
«Մի գրողի ճանաչելու համար պետք է լինել նրա հայրենիքում»,-
այսպիսի մի միտք է հայտնել գերմանացի բանաստեղծ Գյոթեն:
Լոռին նահապետական մի ինքնամփոփ աշխարհ է. հեքիաթի,
առասպելի մի վիպաշխարհ, դյուցազնական աշխարհ. նրա ամեն մի
անկյունը՝ ավանդավեպ, ամեն մի քարը՝ խոսող հերոսական անցյալից:
…Քաջությունը, իգիթությունը լոռեցու հատկություններն են: Օհաննեսի նախահայր պապը Լոռվա ձորերի և անտառների նահապետ քաջ
Հովակիմն է՝ Մեհրաբյան-Թումանյան Հովակիմը, որի մասին հոմերական ոճով գրում է Խաչատուր Աբովյանը:
Մի հսկա, ժայռեղեն տղամարդ, որը պաշտպանում է Լոռին անթիվ
հաղթանակող կռիվների մեջ:
Ինքը՝ Օհաննեսը, քաջ մարդ էր, լավ հրացանաձիգ, որսկան:
Երբ շրջում էինք գյուղերում, բոլոր գյուղացիները ճանաչում էին
Օհաննեսին և խորին հարգանքով վերաբերվում նրան: Օհաննեսն էլ
ճանաչում էր գրեթե բոլորին, մանավանդ տարեց լոռեցիներին, զրույց էր
անում նրանց հետ, կատակում Լոռվա համով-հոտով բարբառով:
…Լոռիում Օհաննեսն իր տարերքի մեջ էր: Այս հոյակապ բնության
մեջ, այս՝ ավանդություններով, առասպելներով, հիշատակներով լի
չքնաղ սարերում ու ձորերում նա բազմապատկվել էր կյանքով:
…Դյուցազնական-նահապետական Լոռին իր շքեղ բնությունով, իր
ավանդներով ու սովորույթներով, նրա հինավուրց ժողովուրդն իր
կենսահայացքով, իր ցավերով, նաև իր պայքարով եղան Օհաննեսի
ներշնչարանը: Այստեղից է հորդահոս գալիս Օհաննեսի ստեղծագործության աննախընթաց ժողովրդայնությունը:

Posted in Uncategorized

 Հունվարյան ստուգատեսների ամփոփում

Ազգագրության փառատոն, համակարգող՝ Աննա Թորոսյան

Բնագիտատեխնիկական ստուգատես՝ համակարգող՝ Աննա Թորոսյան

Դիջիթեք 2024՝ համակարգող Լուսինե Գասպարյան

Ազգագրության փառատոն՝ համակարգող՝ Ջուլլի Ղազարյան

Մարմնամարզական ստուգատես՝ համակարգող Էմիլյա Սարգսյան

Posted in Uncategorized

Կիլիկյա հայոց պետություն

download

Նախագծի անվանում՝ Կիլիկյայի հայոց պետությունը

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Կիլիկյան հայկական թագավորություն

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր։ Այն ժամանակ Կիլիկիայում բազմաթիվ հայեր բնակվեցին։ Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը։Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առաջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ։ Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ։
Գագիկ II թագավորին կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով` կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց։ Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից։
Գագիկ թագավորի մերձավորներից մեկը` Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում գրավեց Բարձրբերդ ամրոցը։ Ռուբեն իշխանին և նրա ժառանգներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռք բերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները։ Այսպես, հայրենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական նոր պետություն` Կիլիկիայի հայոց թագավորությունը:
Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով։ Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն II-ը կարողացավ բարիդրացիական հարաբերություններ հաստատել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի
հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։
1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լևոն II-ը թագադրվեց որպես թագավոր ամենայն հայոց և Կիլիկիայի։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին ամենայն հայոց թագավոր` դրանով իսկ շեշտելով, որ իրենք
ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։
Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր:
Կիլիկիայի հայոց թագավորության պետական լեզուն հայերենն
էր։ Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև
ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով։

Բլոգում հրապարակվող աշխատանք

  1. Ե՞րբ և ո՞ւմ կողմից հիմնադրվեց Կիլիկիայի հայոց պետությունը։
  2. Ո՞վ էր Բագրատունիների վերջին թագավորը:
  3. Ո՞վ սպանեց Գագիկ 2-րդ թագավորին:
  4. Ո՞ր փվականին և ո՞ր ամրոցը գրավեց Ռուբեն իշխանը:
  5.  Ե՞րբ և ո՞ր քաղաքում տեղի ունեցավ Լևոն II-ի թագադրությունը։
  6. Ո՞րն էր Կիլիկիայի հայոց պետության մայրաքաղաքը:
  7. Ո՞ր լեզվով էին խոսում Կիլիկիայի հայոց պետությունում:
Posted in Ճամփորդություններ

Այցելություն Հայաստանի ազգային պատկերասրահ

Վայր՝ Հայաստանի ազգային պատկերասրահ
Օր՝ փետրվարի 21-ին՝ 4.1, փետրվարի 22-ին՝ 4.2, փետրվարի 23-ին՝ 4.3

Ժամ՝ 13:30-16:00

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի ճամբարականներ,

Պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան

Օգնական՝ Գայանե Խաչատրյան

Վարորդ՝

Աֆո Սանղյան

հեռ. ՝ 077735743

Ford Transit oo248ux


Նպատակը՝ ճանաչողական, ուսումնական

Ճանապարհ՝ Ծովակալ Իսկավոի պողոտա, քաղաքապետարան, Հայաստանի ազգային պատկերասրահ

Ընթացքը՝ ծանոթացում հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավներին, ինչպես նաև հայ միջնադարյան եկեղեցիների որմնանկարներին:

Իրականացված նախագիծ

Մասնակիցներ

4.1 դասարան

  1. Արեգա Հովհաննիսյան
  2. Վիկտորյա Սահակյան
  3. Աիդա Բաղիրյան
  4. Եվա Ցիրունյան
  5. Փյունիկ Առաքել
  6. Նանե Կյուրեղյան
  7. Միա Կյուրեղյան
  8. Լուսե Կյուրեղյան
  9. Նարե Մկրտչյան
  10. Վազգեն Մկրտչյան
  11. Արամ Ղազազյան
  12. Միքայել Համբարձումյան
  13. Ֆերդինանտ Եղոյան
  14. Ռոբերտ Էվոյան
  15. Ֆրեդ Հակոբյան
  16. Ալեքսեյ Ստեփանյան
  17. Արման Աղաջանյան
  18. Ինեսա Առաքելյան
  19. Մարալ Ավագյան
  20. Ալիկ Կիրակոսյան
  21. Ադրինա Անդոնյան
  22. Ռայմոնդ Ամիրմոհսեն
  23. Միքայել Թառլոյան

4.2 դասարան

  1. Աբրահամյան Սաթենիկ
  2. Ավագյան Անգելինա
  3. Առաքելյան Մանվել
  4. Արզականցյան Արեն
  5. Դաղբաշյան Միլենա
  6. Եպիսկոպոսյան Արեգ
  7. Թումասի Սոֆի
  8. Հարությունյան Արայիկ
  9. Հարությունյան Սյուզան
  10. Հովհաննիսյան Վարդան
  11. Հովսեփյան Ալեքս
  12. Մարկոսյան Արիելա
  13. Նալբանդյան Էրիկ
  14. Շահվերդյան Արթուր
  15. Պարսամյան Արմեն
  16. Սմբատյան Սմբատ
  17. Տերտերյան Յուրի
  18. Քյուրքչիյան Լևոն
  19. Ավետիսյան Անահիտ

4.3 դասարան

  1. Գագիկ Չատինյան
  2. Դավիթ Սահակյան
  3. Ալիսա Բաղդասարյան
  4. Արփի Ղարաբեկյան
  5. Անահիտ Սարգսյան
  6. Շուշան Մկրտչյան
  7. Լևոն Շահբազյան
  8. Հայկ Համբարձումյան
  9. Հենրի Սաֆարյան
  10. Լիա Բադոյան
  11. Կամիլա Հակոբյան
  12. Քրիստինա Շեյթանյան
  13. Արա Աղամալյան
  14. Ալեքսանդրա Սչանյան
  15. Ալեն Բայրամյան
  16. Սամվել Բաղդասարյան
  17. Արսեն Մուսաելյան
  18. Մարկ Սահակյան
  19. Սոֆի Մկրտչյան
  20. Ավետ Սարդարյան
Posted in Uncategorized

Հեռավար սովորողներ

Փետրվար ամսվա աշխատանքներ, հաշվեվություն

Սովորողներ

4-րդ դասարան

  • Արմեն Գասպարյան
  • Միքայել Մովսիսյան
  • Լյուսի Մինասյան
  • Միլենա Պողոսյան

5-րդ դասարան

  • Բելլա Անտոնյան
  • Էդգար Բաբայան

Տեսակապի ժամանակացույց

4-րդ դասարան՝ յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը՝ 13:00-13:45

5-րդ դասարան՝ յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 10:00-10:45

Փետրվար ամսվա նախագծեր