Posted in Uncategorized

Երևան քաղաքի պատմությունը

7a66ce999dc0a2beb7dbff374d976f97_w870_h390

Երևան

Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.ին
Այլ անվանումները` Էրեբունի, Էրիվան, Էրեվան

Տեղաբնակների անվանունը` երևանցի

Ընդհանուր բնութագրիչներ

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն և ամենամեծ քաղաքն է։ Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:

Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն:

Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։

Հնագիտական պեղումներով հայտնաբերվել է Երևանի «ծննդյան վկայականը», որտեղ նշվում է, որ Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Արարատյան (Ուրարտական) թագավորության Արգիշտի Ա արքան մ.թ.ա.782թ.: Պեղված միջնաբերդը թագավորական պալատի ավերակներով հանդերձ պահպանվել է քաղաքի հարավարևելյան` Էրեբունի թաղամասում:

Ներկայիս Երևանի` որպես հայոց պետության մայրաքաղաքի կառուցապատումը սկսվել է 1924թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:

5-րդ դարում կառուցվել է երևանյան ամենահին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվել է 1931 թվականին։

Posted in Uncategorized

Ուսումնական աշուն

Ժամկետը՝ հոկտեմբերի 23-29

Մասնակիցներ՝ 4-5-րդդասարանիսովորողներ

Կարդալով Սասնա ծռեր էպոսը, ծանոթանալով հայ ժողովրդի էպոսին, ինքդ փորձիր էպոսին շարունակություն տալ, պատկերացրու էպոսի հերոսներին մեր օրերում:

  • ի՞նչ կլիներ եթե Փոքր Մհերը դուրս գար Ագռավաքարից
  • ո՞վ կհաջորդեր Մհերին
  • ո՞ւմ հետ կամուսնանար
  • ո՞րդի կունենային, թե՞ դուստր
  • ինպե՞ս կանվանեին,
  • ի՞նչ դեպքեր տեղի կունենային երկրում:

Արդյունքներ՝

Posted in Ճամփորդություններ

Այցելություն Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանԱյցելություն

Այցելության օրը՝

  • Հոկտեմբերի 17՝ 5,2 դասարան,  
  • Հոկտեմբերի 18՝ 5.1 դասարան
  • Հոկտեմբերի 29՝ 5.3 դասարան

Ժամը՝ 12։00-15։30

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սվորողներ

Վարորդ՝ Աֆո Սանղյան

Պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան,

Օգնական՝ Գայանե Խաչատրյան

Նպատակը ՝  Երևանի 2805 ամյակին նվիրված՝ նախագծի նպատակն է ուսումնասիրել Երևան քաղաքի պատմությունը, դիտել հին Երևանը՝ Էրեբունի բերդաքաղաքը և այսօրվա Երևանը, համեմատություներ կատարել, ծանոթանալ քաղաքի ստեղծման պատմությանը։

Ընթացք՝

  • Տեղեկություններ են հավաքում  Երևան քաղաքի  մասին
  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝  որ փողոցներով ենք անցնելու մինչ թանգարան հասնելը
  • Տեղեկություններ թանգարանի ստեղծման պատմության մասին
  • Ուսումնասիրում ենք Երևանի քարտեզը, հաշվում ճանապարհին հատկացվող ժամանակը, սովորում համայնքները։

Ընթացիկ նախագծեր

Ակնկալվող արդյունքները՝

  • Ծանոթանում են քաղաքին
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և գրում են իրենց տեսածի և լսածի մասին, համեմատուտթյուներ են կատարում
  • Սովորողները կներկայացնեն Երևանի մասին իրենց ֆիլմերը, տեսաշարերը

Արդյունքը սովորողների բլոգում՝