Posted in Հաշվետվություններ, Uncategorized

2013-2014-ի կրթահամալիրի հաջողությունները և ձեռքբերումները

Изображение

Ինչպես միշտ կրթահամալիրում յուրաքանչյուր ուսումնական տարին շատ արագ և հագեցած  է անցնում: Անելիքներն այնքան շատ են լինում, որ շունչ քաշելու ժամանակ չի լինում: Բոլորս անընդմեջ  աշխատում ենք ու աշխատում: Չէի ուզենա առանձնացնել մեր աշխատանքն  ըստ ուսումնական տարիների, քանի որ աշխատանքն անընդհատ է կատարվում՝ առանց դադարների, շարունակական, լի նորանոր  անելիքներով:

Անդրադառնամ 2013-2014 ուստարվա կարևոր ձեռքբերումներին: Ուսումնական տարին շատ բուռն սկսվեց:

  • Առաջին ձեռքբերումը դա առանց պատերի դասասենյակներն էին: Նույնիսկ սեպտեմբեր ամսին ընդհանրապես  դասասենյակներն իրարից բաժանող ոչինչ չկար, իսկ հետո ավելացան թափանցիկ պատերը:Մեծ ձեռքբերում եմ համարում մեր ուսուցիչների և սովորողների  այդքան հարմարվող, փոփոխութուններին, նորամուծություններին  կողմ լինող տեսակը, որ կարողացան այդքան արագ սովորել այս նոր միջավայրում:
  • Բացի կազմակերպչի աշխատանքները կատարելուց, այս տարի նաև արվեստ առարկան դասավանդեցի, բայց ընտրեցինք  դասավանդման նոր տարբերակ: Սովորողների հետ արվեստի դասերն անցկացրեցինք թանգարաններում, պատկերասրահներում, թատրոններում, կինոթատրոններում և այլ պատմամշակութային վայրերում: Իհարկե այս դասավանդման ձևն  իր դրական արդյունքը ստացավ: Սովորողները  ստացան տեսական գիտելիքներ, որն ավելի մնայուն կդառնա իրենց համար:
  • Հաջորդ կարևոր ձեռքբերումը  դա «Մեր բակը՝ պարտեզ » նախագծի իրականացումն եմ համարում: Վերջապես այս տարի մեր կատարած աշխատանքն իր արդյունքը տվեց. բացվեցին մեր վարդաստանի վարդերը, և կրթահամալիրի մուտքը մի նոր շունչ ստացավ: Այս տարի բակային աշխատանքներն ավելի արդյունավետ եղան: Սովորողները նոր հմտություններ ձեռք բերեցին՝ կարողացան ճիշտ էտել վարդերը, խոտհունձի մեքենան աշխատեցնել, նոր ծառեր, թփեր  տնկել, դրանք խնամել:
  • Կրթահամալիրի հաջողություններից կուզենայի առանձնացնել նաև ճամբարների էլ ավելի հաճախակի կազմակերպումը:Այս տարի ճամբարներին էլ ավելի մեծ թվով ուսուցիչներ և սովորղներ մասնակցեցին:
  • Կարևոր ձեռքբերում է «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի գործունեությունը: Լինելով  երգչախմբի անդամ՝ մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ մասնակցում երգչախմբի պարապմունքներին, կենսամշակութային արշավներին: Այս տարի երգչախումբն  ելույթներով հանդես եկավ Հայաստանի տարբեր վայրերում, մեր երգը հնչեց գործող և խոնարհված եկեղեցիներում:Բայց կուզենայի առանձնացնել երեք բեմեր, քանի որ իսկապես բեմ դուրս եկանք և ամենայն պատասխանատվությամբ և հուզումնախառը զգացումներով  ելույթ ունեցանք մեծ թվով հանդիսատեսի առջև: Դրանք էին՝ Երևանի կամերային երաժշտության տունը,Ստեփանավանի մշակույթի տունը, Առնո Բաբաջանյան համերգասրահը: Բայց  երգչախմբի բոլոր անդամներիս համար կարևոր վայրը դա մեր եկեղեցիներում երգելն է: Հպարտ եմ, որ երգում եմ մաեստրո Հարություն Թոփիկյանի ղեկավարած  «Սեբաստացիներ» երգչախմբում:
  • Կրթահամալիրի ձեռքբերումներից է շարունակում մնալ «Դպիր»Էլեկտրոնային ամսագիրը, որի գլախվոր խմբագիրն է Սուսան Մարկոսյանը: Ամսագրում ներկայացված են դասավանդողների հոդվածները, մանակավարժական թարգմանություններ, մեթոդական մշակումներ և այլն:
  • Արդեն չորրորդ տարին է, որ կրթահամալիրը մասնակցում է Իզմիրի տիեզերագիտական միջազգային ճամբարին, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 140 երկրներ՝ այդ  թվում  Հայաստանը:Սա ևս մեծ ձեռքբերում եմ համարում:

Անդրադառնամ գործընկերներիս հաջողություններին:

  • Գործընկերներիս հաջողություններից կուզենայի առանձնացնել Մերի Առաքելյանին՝  իր համերգներով:Մեր երաժշտագետ Մերի Առաքելյանն ամեն անգամ մեզ հպարտանալու առիթ է տալիս: Թե կրթահամալիրային, թե այլ համերգներ կազմակերպելիս և վարելիս մեզ դրական լիցքեր է հաղորդում:
  • Նշեմ  նաև Լուսինե Սարգսյանի կատարած աշխատանքը, ով կարողացավ սովորղների հետ բակային աշխատանքները կազմակերպել, ղեկավարել սովորողների աշխատանքը:
  • Կառանձնացնեի նաև իմ գործընկերներից Լուսինե Բուշին, Նունե Մովսիսյանին, Նվարդ Սարգսյանին և Հերմինե Անտոնյանին, ովքեր ոչ միայն դասավանդում են, այլև վերապատրաստում են այլ դպրոցներում աշխատող ուսուցիչներին և իրենց կարողությունները, հմտություները փոխանցում ուրիշներին:
  • Կարևոր եմ համարում նաև տիար Աշոտ Տիգրանյանի և Հասմիկ Թոփչյանի կատարած աշխատանքը սովորողների հետ: Ամեն անգամ տեսնում եմ , թե ինչպես են սովորղներն  ոգևորությամբ մասնակցում նրանց կողմից իրականացվող նախագծերին:
  • Կուզենայի առանձնացել այն փաստը, որ կրթահամալիրում ցանկացած նորամուծություն առաջինն  իրականացվում է Միջին դպրոցում, ինչն իրագործելի է դառնում Միջին դպրոցի ծրագրի ղեկավար Մարիետ Սիմոնյանի անաչառ, պատասխանատու, բարեխիղճ, հետևողական աշխատանքի շնորհիվ :
  • Դե իհարկե կարևոր ձեռքերումը դա կրթահամալիրի տնօրենի՝ տիար Բլեյանի կատարած աշխատանքն է, ով թե’ հեռուստաընկերություններով, թե’ այցերով, թե’ տեղեկատվական թերթիկների միջոցով, թե’ իր նոր բլոգով  հանրությանն  իրազեկ է դարձնում մեր կրթահամալիրի գործունեության մասին:

 

Կրթահամալիրն անընդհատ զարգացող և աճող օրգանիզմ է:Ամեն օր կարելի է արձանագրել մի նոր ձեռքբերում, որը մենք նույնիսկ կարող ենք չնկատել, դա ավելի ակնառու է կրթահամալիրից դուրս գտնվողների  համար:

 

 Շամիրամ Պողոսյան

 

 

 

 

Posted in Իզմիրի տիեզերագիտական միջազգային ճամբար, Uncategorized

Իզմիրի տիեզերագիտական ճամբարի հրավեր

 

Ամռանը Թուրքիայի Իզմիր քաղաքում ՆԱՍԱ-ի ծրագրով կազմակերպվում է ամենամյա միջազգային տիեզերական ճամբար [1]: «Կրթասեր» ՀԿ-ն, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիեզերք» ակումբը ստացել են 2014թ. ճամբարի հրավերը և սկսել է մասնակից սովորողների ընտրությունը։

Մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով: Մրցույթին կարող են մասնակցել 7-11-րդ դասարանի սովորողները, ովքեր հետաքրքրվում են տիեզերագիտությամբ, տիրապետում են անգլերենին և պատրաստ են ներկայացնելու կրթահամալիրն ու Հայաստանը միջազգային տիեզերական ճամբարին։

Մրցույթին մասնակցելու համար մինչև 2014թ. հունիսի 1-ը սովորողը a.zargaryan@mskh.am էլ. փոստին պետք է ուղարկի «Ինչու եմ ուզում մասնակցել Իզմիրի տիեզերական ճամբարին» վերնագրով անգլերեն շարադրություն` մեկ էլեկտրոնային էջի սահմանում:

Մրցույթի պայմաններն են.

  1. «Տիեզերք» ակումբի պարապմունքներին և նախագծերին մասնակցություն
  2. Անգլերենի ու թուրքերենի դասընթացների մասնակցություն
  3. Ուսումնական անհատական բլոգում նախապատրաստական աշխատանքի լուսաբանում

Ճամբարական սովորողները կընտրվեն «Տիեզերք» ակումբի, անգլերենի և թուրքերենի դասընթացների արդյունքներով։

[1] Կրթահամալիրի սովորողները2011, 2012, 2013թթ մասնակցել են Թուրքիայի Իզմիր քաղաքում կազմակերպվող միջազգային տիեզերական ճամբարին։

http://mskh.am/am/40653

 

Posted in Իզմիրի տիեզերագիտական միջազգային ճամբար, Uncategorized

Պատրաստվում ենք Իզմիր գնալ

Այս ամառ շատ հետաքրքիր է անցնելու։ Գնալու ենք Իզմիր։ Իզմիրում մենք վեց օր լինելու ենք Իզմիրի տիեզերագիտական ճամբարում, որտեղ մանրամասն կսովորենք տիեզերքի մասին, կխաղանք խաղեր, որոնք կզարգացնեն մեր մտածելակերպը և այլն։ Այնտեղ ամեն ինչ լինելու է անգլերեն։ Ես չեմ կարծում, որ խնդիր կունենամ լեզվի հետ կապված, քանի որ ես ութ տարի ապրել եմ ԱՄՆ-ում և չորս տարի այնտեղ դպրոց եմ գնացել։ Նաև Ամերիկայում գնացել եմ մի նմանատիպ տեղ, որտեղ երեխաներին սովորեցնում էին, թե ինչպես պատրաստվել տիեզերք գնալ։ Բոլոր մասնակիցներն արդեն սկսել են պատրաստվել։ Մենք ամեն օր ընկեր Շամիրամի ու ընկեր Արտակի հետ քննարկում ենք մեր անելիքները։ Արդեն լրացրել ենք մի քանի թղթեր և գրել երկու շարադրություն, որոնցից մեկի մեջ պատմում ենք, թե ինչու ենք ուզում հաճախել ճամբարին։ Մենք ճամբարից հետո շրջելու ենք Թուրքիայով մեկ։ Ամեն ինչ պատրաստ է մեր գնալու համար։

Էմիլեա Սիոնյան

Posted in Իզմիրի տիեզերագիտական միջազգային ճամբար, Uncategorized

Դեպի Իզմիրի Տիեզերական ճամբար

Ահա վերջապես անում եմ այն, ինչն ավելի շուտ պիտի անեի: Գրում եմ այն մասին, թե ինչքան ուրախ եմ, որ գնում եմ Թուրքիա՝ Իզմիրի Տիեզերական ճամբար: Շատ ուրախացա, երբ իմացա, որ կարող եմ գնալ: Ասել մայրիկիս, քիչ էր մնում երկնքից աստղեր իջացնեի: Ասում են, որ կկարողանամ այդ ծրագրով աշխատել, հույս ունեմ, որ ամեն ինչ կանցնի շատ լավ: Արդեն սկսել ենք պատրաստվել: Տարբեր համարներ ենք մտածում: Ասեմ, որ ճանապարհորդելու եմ Շամիրամ Պողոսյանի, Արտակ Զարգարյանի, ավագ և միջին դպրոցի որոշ սովորողների հետ: Ինձ միայն մնում է քննություններս լավ հանձնել: Կկրկնվեմ ու կասեմ, որ ինչ ուզում եք ասեք, մեկ է շատ լավ հնարավոթյուն է ուժերս փորձելու համար: Կունենամ նոր ընկերներ, նոր շրջապատ: Երևի, թե այսքանը: Ցտեսություն:

Տոնոյան Արեգ

Posted in Իզմիրի տիեզերագիտական միջազգային ճամբար, Uncategorized

Իզմիրը մեզ է սպասում

Այս տարի ինձ համար շատ նշանակալից տարի է: Ես ավարտում եմ 9-րդ դասարանը, հանձնում ավարտական քննությունները և իհարկե պատրաստվում եմ Իզմիր մեկնել՝ մասնակցելու Տիեզերական ճամբարին: Ես անչափ ուրախ եմ, որ մասնակցելու եմ ճամբարին, հատկապես, որ Իզմիր մեկնելու ենք ընկեր  Շամիրամի հետ: Արդեն սկսել ենք անգլերեն պարապել, ընկեր  Շամիրամի հետ անգլերեն ենք խոսում, մի խոսքով` շատ ուրախ եմ ու անհամբեր: Իհարկե, ես Թուրքիայում հաճախ եմ լինում, քանի որ այնտեղ ենք բնակվում: Ինձ համար կրկնակի հետաքրքիր է լինելու, քանի որ կարող եմ մյուսներին պատմել Թուրքիայի մասին: Ինքս տիրապետում եմ թուրքերենին: Վերջում նախատեսվում է գնալ ենք  Ստամբուլ, որտեղ մայրիկս անհամբեր սպասում է մեզ: Բազմաթիվ մտքեր ու գաղափարներ ենք քննարկում ընկեր Շամիրամի հետ: Մեզ հիանալի օրեր են սպասվում: Շնորհակալ եմ միս Բուշին, որ օգնեց շարադրություն գրելու հարցում, ընկեր Արտակին, որ օգնեց լրացնել անհրաժեշտ թղթերը: Մնում է պարապել և մեկնել Իզմիր:

Հովհաննիսյան Մանե

Posted in Իզմիրի տիեզերագիտական միջազգային ճամբար, Uncategorized

Գնում եմ Իզմիր…

Այս տարի որոշեցի գնալ Թուրքիա` Իզմիր, մասնակցելու <<Space Camp Turkey>> ճամբարին: Այն շատ հետաքրքիր է ինձ համար, քանի որ կարող եմ տեսնել քաղաքը, շրջել, ծանոթանալ  մշակույթին:
Հատկապես ցանկանում եմ խոսել և շփվել օտարերկրացիների հետ: Քանի որ իմ ապագա մասնագիտությունը կապված է լինելու անգլերենի հետ, ինձ համար շատ կարևոր է հաղորդակցվել անգլերենով՝ հատկապես արտասահմանցիների հետ: Եվ իմ դպրոցը տվեց ինձ այդ հիասքանչ հնարավորությունը, և ես այն իմ ձեռքից բաց չեմ թողնի: Լավ, մի փոքր պատմեմ Իզմիրի մասին: Այն քաղաք է Թուրքիայի արևմուտքում, Էգեյան ծովի ափին: Շատ եմ սիրում ծովափյա վայրեր:
Իզմիրը Թուրքիայի երկրորդ մեծ քաղաքն է: Ըստ 2009-թ. հաշվարկների՝ քաղաքում ապրում է 3.863.308 բնակիչ: Ստամբուլից հետո Թուրքիայի երկրորդ գլխավոր նավահանգիստն է: Քաղաքում կա նաև միջազգային օդանավակայան: Մի խոսքով, շա՜տ զարգացած քաղաք է:
Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ գնալու: Խոստանում եմ, կպատրաստեմ տեսանյութ և կվերադառնամ լավ տպավորություններով և կկիսվեմ ձեզ հետ:
Մարտիրոսյան Արման

Posted in Uncategorized

Արվեստի ուսուցման իմ նախագիծը

 

Ուսումնականնախագծերիիրականացումը «ՄխիթարՍեբաստացի » կրթահամալիրումայլևսիրականությունէ դարձել: Յուրաքանչյուրնախագիծունիիրառջևդրվածխնդիրներնևդրանց   իրականացմանմեթոդները:  Սակայննախագծերիիրականացումնունիմեկմիասնականնպատակ՝ապահովելևբարձրացնելսովորողներիկրթականմակարդակը:

Այս ուսումնական տարում ես իրականացրեցի արվեստի ուսուցման իմ  նախագիծը:

Արվեստ  նախագծիիրականացման իմ կարևորնպատակնէր՝

  • Էքսկուրսիաների, ճամփորդություններիմիջոցովսովորողներինհաղորդակիցդարձնելհայ  ևայլազգերիարվեստիպատմությանը, մերքաղաքումգործողպատմամշակութայինօջախներին:
  • Ապահովելսովորողներիներդաշնակևհամակողմանիզարգացումը՝  ուշադրությունդարձնելնրանցհոգևորնկարագրիևկուլտուրայիձևավորմանհարցերին:
  • Սովորողներինհաղորդակիցդարձնել  հայարվեստիպատմությանը:
  • Արվեստիտարբերտեսակներիմասինգիտելիքներիհաղորդումը:
  • Սովորողներինծանոթացնելուարվեստիբազմաժանրստեղծագործություններին:
  • Սովորողներիգիտականաշխարհայացքիձևավորումը:

 

Այսնախագիծնիրականացնելու համար ինքս իմ առջև դրել էի  հետևյալ                 խնդիրները՝

  • Սովորողներիգեղագիտականզգացմունքների, պահանջմունքներիբավարարումը,գեղագիտականհայացքներիձևավորումը:
  • Սովորողներիմեջգեղագիտականճաշակիձևավորումնուզարգացումը:
  • Արվեստիտարբերբնագավառումնրանցհետաքրքրություններիուհակումների          բավարարումը:
  • Կյանքում, բնությանմեջևարվեստումգեղեցիկնընկալելու, գնահատելուկարողությունը:
  • Ճանաչողականևստեղծագործականընդունակություններիզարգացումը:
  • Անցյալի  մշակութայինժառանգությանտիրապետումը, ժամանակակիցարվեստինկատմամբ  ցուցաբերածվերաբերմունքը:
  • Սովորողներիէկոլոգիականդաստիարակությունը:

 

  Նախագծիիրականացմանիմմեթոդըհետևյալնէ՝

 Նախագծում ներառվածխնդիրներիլուծումն  անհնարինէպատկերացնելարվեստիվերաբերյալզուտտեսականգիտելիքներհաղորդելով: Այնպետքէզուգորդվիարվեստիևբնությանստեղծագործություններնընկալելուևհուզականներգործությունունենալումիջոցով, ինչին որ ձեռնամուխ եղա ես՝ տեսականը գործնականի հետ համադրելով:

Նախքանորևէպատմամշակութայինօջախհաճախելը՝սովորողներիհետհամացանցումտվյալվայրիգտնվելու և պատմության վերաբերյալուսումնասիրություններենքկատարել:

Օրինակ, նախքան  Գաֆէստճեանարվեստիկենտրոն այցելելը ,նախապեսսովորողների հետ տվյալ վայրի, Գաֆէստճեանարվեստիկենտրոնի վերաբերյալ գրքերից, համացանցից տեղեկատվությունհավաքեցինք :Հիմնականումյուրաքանչյուրպատմամշակութայինօջախ այսօր ունիիրառանձինկայքը,որը հնարավորություն  տվեց մեզ  ավելի ստույգ և արագ տեղեկատվություններ ստանալ:

 

http://www.cmf.am

 

http://www.gallery.am

 

http://toumanian.am

 

http://www.charents.am/

 

http://www.isahakyanmuseum.am

 

http://www.akhachaturianmuseum.am

 

http://kochar.am

 

http://www.saryan.am

 

http://parajanovmuseum.am/

 

http://www.historymuseum.am

 

http://www.yerevan.am/1-267-267.html

ԵՎ այսպես շարունակ…

Սովորողների հետ  հաճախել  ենք  մշակութայինօջախներ՝պատկերասրահներ,  թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ, կինոթատրոններ, գրադարաններ,  ծանոթացել Երևանքաղաքումգտնվողհուշարձաններիպատմությանը, մերքաղաքիեկեղեցիներիպատմությանը, այնմշակութայինօջախներին, որոնքգործումենմերքաղաքում:

Նախագծումընդգրկել  եմնաևայցելություններմերքաղաքումգործող  այլազգերիմշակութայինօջախներ, որըհնարավորություն է տվել  սովորողներինզուգահեռներանցկացնելուհայևայլազգերիմշակույթներիմիջև: Մեծ հետաքրքրությամբ այցելել ենք  նաև

Կապույտ մզկիթ:

http://mskh.am/am/34500

 

Սովորողների իրենցկատարած ճամփորդությունները, հետազոտականաշխատանքները տեղադրել են իրենց բլոգներում ,լուսաբանել ենթակայքում և կրթահամալիրի կայքում:

Թվարկեմդրանցիցմիքանիսը՝

ՍուրբԿաթողիկեեկեղեցի

ՇառլԱզնավուրիհրապարակ,Հանրապետությանհրապարակ

Կասկադհամալիր

Գաֆէսճեանթանգարան

Կապույտմզկիթ

Լոռի,Թումանյանիտունթանգարան

Նկարիչներիմիություն

Երևանիպատմությանթանգարան

ԽնկոԱպորանվանգրադարան

ԵրվանդՔոչարիթանգարան

Ռուսականարվեստիթանգարան

Ս.Փարաջանովիթանգարան

ՄԱԿիգրասենյակ

Սիրահարներիայգի

Բնությանպետականթանգարան

Կինոթատրոններ

Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան

Ալ. Սպենդիարյանիտուն-թանգարանում

Հայաստանիժողովրդականարվեստիթանգարան

Ե. Չարենցի տուն-թանգարան

 

 

ևայլմշակութայինվայրեր:

 

 

Դեռավելին,մերկրթահամալիրումմանկավարժականփորձառությունանցնողԽ.Աբովյանիանվանմանկավարժականհամալսարանիմշակութաբանությունբաժնիուսանողներիհետհամատեղարվեստի  դասենքանցկացրելԳաֆէսճեանարվեստիկենտրոնում:

http://www.mskh.am/am/33916

Յուրաքանչյուրմշակութայինօջախայցելելը   հետապնդել  էորոշակինպատակ:

Ինչպես, օրինակայցելելովորևէնկարչիտունթանգարան, իմ  նպատակն է եղելսովորողներիմեջզարգացնելգույնի,կոլորիտիզգացողության,կոմպոզիցիայինշանակությունըհասկանալուընդունակություն:Ինչպեսնաևմեծնկարչիանգնահատելիստեղծագործականհարստությանուսումնասիրումնէ եղել, գնահատումը,հաղորդակցումն   ազգայինարժեքներիհետ, գեղեցիկիգնահատումնու  ընկալումը:

ԵՎայսպեսշարունակ…

Նախագծումտեղեմ հատկացրել նաևսովորողներիէկոլոգիականդաստիարակությանը:

Հրազդանի կիրճ

 

Քանիորբնություննինքնարդենիսկարվեստիստեղծագործությունէ, գեղագիտականդաստիարակությանմիջոց, ուստիայդստեղծագործությաննայցելելիս  կարևորխնդիրեմ համարել՝

Սովորողներիմոտձևավորելէկոլոգիականմտածողություն:

Ազգայինհարստության  նկատմամբխնայողականվերաբերմունքիդաստիարակում:

Բնությանմեջգեղեցիկովհիանալուևզարմանալուկարողություն:

 

Այցելել ենք նաև բնության պետական թանգարան, որի նպատակն էր՝

 

Բնությանպետականթանգարան

  • Սովորողների մեջ դաստիարակել վերաբերմունք բնության արժեքների պահպանման և գնահատման վերաբերյալ:
  • Բնության հրաշալիքների և արվեստի ստեղծագորղությունների միջև զուգահեռներ անցկացնել:
  • Բնությանն  ընկալել որպես արվեստի  բազմաժանր, հիասքանչ ստեղծագործություն:

ՈՒսումնական տարվա վերջում այս ամենն  ամփոփելով , ես հպարտությամբ կարող եմ նշել, որ իմ  նախագիծը հաջողությամբ իրականացվել է, և որ ամենակարևորն է՝ սովորողները հետաքրքրված են այս նախագծով, նախաձեռնություն, առաջարկություններ  են հանդես բերում այն  հաջորդ ուսումնական  տարում շարունակելու և արվեստի նոր օջախներ այցելելու:

 Արդյունքում՝ իմ  կարևոր ձեռքբերումն այն է, որ այս նախագծիիրականացմանշնորհիվ ես կարողացա՝

  • Սովորողների մեջ հետաքրքրություն և ցանկություն առաջացնել  արվեստի նկատմամբ:
  • Արվեստի ստեղծագործությունների միջոցովնրանց հաղորդակիցդարձնել  գեղեցիկին:
  • Սովորողների մեջառաջացնել  ցանկություն  իրենցիսկստեղծագործականաշխարհըստեղծելու, որնէլկնպաստինրանցստեղծագործականունակություններիզարցացմանը, երևակայությանը, իրենցիսկկողմիցարվեստիգործերստեղծելուունակությանը:

 

ՇամիրամՊողոսյան