Posted in Uncategorized

Առասպել Վահագնի մասին

index

Վաղնջական ժամանակներում մարդիկ պաշտում էին հեթանոս աստվածներին, որոնցից էր Վահագն Վիշապաքաղը: Նա քաջության, արևի, կրակի աստվածն էր: Վահագնը իր երկնային ճանապարհորդություններից հետո հաճախ իջնում էր երկիր: Այդ ժամանակ մարդիկ մոտենում էին նրան, նրա բոցե մորուքից կայծ էին ստանում և խարույկներ վառում: Վիշապներին հաղթող աստվածն իրեն շատ երջանիկ էր զգում, որ կարողանում է օգտակար լինել մարդկանց:
Բայց շուտով աստվածների արքան՝ Արամազդը, հանձնարարեց Վահագնին, որ մնա երկնքում և այլևս չիջնի մարդկանց մոտ: Վահագնը կանչեց մարդկանց ու ասաց.
— Շուտով ես կբարձրանամ երկինք: Վերցրե՛ք այս հրե ճառագայթը և սրանով վառ պահեք ձեր խարույկները:
Մի քանի օր հետո Վահագնը գնաց: Մարդիկ վառ էին պահում իրենց խարույկները և ուշադիր էին լինում, որ դրանք հանկարծ չհանգչեն: Շուտով նրանք սկսեցին տագնապել. իսկ եթե անձրևները գան ու հանգցնեն կրակը, իրենք ինչպե՞ս են տաքանալու: Եվ նրանք գտան հնարը. սկսեցին խարույկները տուն տեղափոխել, և ամեն մի տան մեջ ստեղծվեց կրակարան: Այսպես բոլոր տներում սկսեց գործել օջախը, և վառ կրակը տներում չէր հանգչում: Նա չէր վախենում ոչ անձրևից, ոչ էլ քամուց: Եվ կրակի աստվածը ուրախանում էր՝ նայելով նրանց երկնքից և ուղարկելով կայծակներ ի նշան օգնության:

Posted in Uncategorized

Առասպել հայոց աստվածների տված շնորհների մասին

074

Հայերը հնուց ի վեր շատ շնորհներ ու արժանիքներ, հետաքրքրություններ ու հենց իրենց բնորոշ հատկանիշներ ունեն: Այդ շնորհներից են՝ արարչագործությունը, սերն ու թովչանքը, ուսումնատենչությունը, քաջությունը, հյուրընկալությունը, իմաստնությունը, բարությունն ու ճշմարտասիրությունը, իսկ ամենաբնորոշ հատկանիշը՝ անսահման աշխատասիրությունն է:

Այս բոլոր հատկանիշներով ու արժանիքներով հայերին օժտել են հայոց աստվածները:

Նրանք իրենց համար շատ կարևոր նպատակ էին դրել՝ այնպես անել, որ հայերին կատարյալ ազգ տեսնեն: Նրանք գտնում էին, որ այս գործում շատ կարևոր է միջամտությունը: Օրերից մի օր հավաքվեցին հայոց աշխարհի աստվածները: Նրանք բոլորը եկել էին գերագույն աստծու՝ Արամազդի երկնային պալատը՝ խելք խելքի տալու և ելքը գտնելու: Նրանք որոշեցին՝ մի-մի պտղունց ներարկել բոլոր նորածիններին: Աստվածահայր Արամազդը պարգևեց մարդկանց արարչագործություն, սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկը՝ սեր և թովչանք, դպրության աստված Տիրը՝ ուսումնատենչություն, ռազմի աստված Վահագնը՝ քաջություն, հյուրասիրության աստված Վանատուրը՝ հյուրընկալություն, ողջախոհության աստված Նանեն՝ իմաստասիրություն: Այս որոշմանը միայն չէր մասնակցել սնուցող մայր Անահիտը: Բայց նա էլ անմասն չմնաց. բոլորին պարգևեց աշխատասիրություն, բայց ոչ թե մեկ, այլ յոթ պտղունց: Դրա համար էլ հայերը շատ աշխատասեր են: