Posted in Uncategorized

Դեկտեմբերյան նախագծեր

IMG-20161122-WA0011-e1479812298635

Դեկտեմբերյան Նախագծեր

Միջավայրի ձևավորման աշխատանքներ. պատրաստվում ենք Ամանորին

Ժամկետը՝ Դեկտեմբերի 1-ից 10-ը

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներներ

Աշխատանքի ընթացք՝  Նշված ժամանակահատվածում սովորողների և դասավանդողների հետ ձևավորելու ենք Հարավային դպրոցի ձմեռային այգին, դպրոցի միջանցքները կաբինետները: Դպրոցը բերելու տոնական տեսքի:

Ամանորն աշխարհի տարբեր երկրներում, ամանորյա անսովոր ավանդույթներ

Ժամկետներ՝ դեկտեմբերի 11-ից 20-ը

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Աշխատանքի ընթացք՝ Սովորողներն համացանցից փնտրում և գտնում են տարբեր երկրների ավանդույթները ներկայացնող ամանորյա ծեսեր, համեմատում են դրանք մեր ամանորյա ծեսերի հետ:

Արդյունք՝ 

  • Սովորողները ծանոթանում են այլ երկրների մշակույթի հետ
  • Դրանք համեմատում մեր երկրի ավանդույթներին
  • Պատրաստում են պրեզենտացիաներ, ռադիոնյութեր, ֆիլմեր, հոդվածներ, դրանք տեղադրում իրենց բլոգում:

 

Ամանորյա դիմակահանդես

Ժամկետներ՝ դեկտեմբեր 25-ից 27-ը

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

Ընթացք՝ 

  • Տոնական դիմակահանդեսի երգերի, պարեր ուսուցում
  • Ծրագրի ներկայացում
  • Միասնական համերգ-տոնախմբություն
Posted in Ճամփորդություններ, Uncategorized

Բանգլադե՞շ, թե՞ Գլդան

IMG_E6705.JPG

Ողջո՜ւյն, մենք Թբիլիսիում ենք արդեն։

Կրթահամալիրի մի խումբ դասավանդողներ տիար Բլեյանի ղեկավարությամբ հանրակրթական կամուրջներ նախագծող նոյեմբերի 5-ից 9-ը գտնվում են Թբիլիսիում։

Շարունակել կարդալ “Բանգլադե՞շ, թե՞ Գլդան”