Posted in Հայրենագիտություն

Սարդարապատի հերոսամարտ

Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-28-ին, հայկական կանոնավոր բանակի ու աշխարհազորայինների եւ Արեւելյան Հայաստան ներխուժած թուրք զավթիչների միջեւ: Մարտը տեղի է ունեցել Հոկտեմբերյան քաղաքի մերձակայքում, Սարդարապատ կայարանի մոտ:

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը լքեցին Առաջին աշխարհամարտի ժամանակ գրաված Արեւմտյան Հայաստանի շրջանները: Օգտվելով առիթից՝ Թուրքիայի իշխանական շրջանակները որոշեցին հետ վերցնել ոչ միայն Արեւմտյան Հայաստանը, այլեւ գրավել Արեւելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը:

Խախտելով 1917 թվականին կնքված հրադադարի պայմանագիրը՝ թուրքական զորքերը հարձակման անցան եւ գրավեցին Երզնկան, Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը, իսկ մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլը (Գյումրի): Հայերը, թվով մի քանի անգամ գերազանցող հակառակորդի ճնշման ներքո, նահանջեցին: Թուրքական 100 հազարանոց բանակին՝ Վեհիբ փաշայի գլխավորությամբ, դիմայակում էր հայկական 20 հազարանոց զորքը: Նույնքան էլ կազմում էր աշխարհազորայինների բանակը: Զորքերի հրամանատարը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն էր: Թուրքերն Արաքսի հովտից ուղղվում էին դեպի Երեւան: Դանիել Բեկ-Փիրումյանը նրանց դիմավորեց Էջմիածնի մատույցներում, մի քանի հաջող հարվածներով ջախջախեց ու հետ շպրտեց:

Սարդարապատի հաղթանակը հսկայական նշանակություն ուներ Հայաստանի համար: Արարատյան դաշտի հյուսիսային հատվածի հայ բնակչությունը փրկվեց թուրքական ցեղասպանությունից, Արեւելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական նվաճումից, հայկական պետականության վերականգնման հիմքեր ստեղծվեցին: Եվ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Սարդարապատում հաղթանակի պատվին մայիսի 26-ը հիշատակելի օր է, իսկ ճակատամարտի 50-ամյակին 1968 թվականի մայիսին բացվեց Սարդարապատի ճարտարապետական համալիրը, որի հեղինակը հայտնի ճարտարապետ Իսրայելյանն է:

Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Թափառումներ Էջմիածին քաղաքում


Նպատակը ՝ Նախագծի նպատակն է ուսումնասիրել Էջմիածին քաղաքի պատմությունը, թափառել Էջմիածինն քաղաքում, ծանոթանալ քաղաքի պատմամշակութային վայրերին, եկեղեցիներին, ծանոթանալ քաղաքի հուշարձանների, կոթողների հետ: Ծանոթանալ քաղաքի կենտրոնական հատվածին, ծանոթանալ Հայաստանի նախկին մայրաքաղաք Վաղարշապատի հետ:

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ ապրիլի 1-ին՝ ժամը՝ 11:00-16:30

Վարորդ՝ Արարատ Դալլաքյան, 22 տեղ

Պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան, օգնական՝ Լենա Ղազարյան

Կանգառներ՝

  • Սուրբ Հռիփսիմե
  • Սուրբ Մարիանե խոնարհված եկեղեցի
  • Մայր աթոռ
  • Մայր աթոռի գանձարան-թանգարան

Համագործակցություն Էջմիածնի թիվ 104 դպրոցի հետ:

Ընթացք

  • Սովորողների հետ երթուղայինով գնալու ենք նշված երթուղով, իջնելու ենք Սուրբ Հռիփսիմե տաճարի մոտ: Տեղում սովորողներին ևս մեկ անգամ կծանոթացնեմ պատմամշակութային վայրի պատմության հետ:Էջմիածնի թիվ 104 դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողների խումբ: Խոսել և պայմանավորվել ենք դպրոցի տնօրեն Գրետա Ներսիսյանի հետ:
  • Քայլքով իջնելու ենք դեպի Սուրբ Մարիանե եկեղեցու ավերակներ, խոնարհված եկեղեցու մոտ կերգենք շարականներ: Մեզ կմիանան Էջմիածնի թիվ 104 դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողների խումբ: Խոսել և պայմանավորվել ենք դպրոցի տնօրեն Գրետա Ներսիսյանի հետ:
  • Քայլք դեպի Էջմիածնի մշակույթի տան բակ: Կոմիտասի արձանի մոտ կոմիտասյան պարերգերի կատարում:
  • Սովորողների հետ քայլքով կգնանք դեպի Մայր աթոռ:
  • Մայր աթոռում մեզ կդիմավորի Զաքարյա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Միասին կայցելենք Մայր աթոռի գանձարան-թանգարան:

Իրականացված նախագծեր

Հայաստանի մայրաքաղաքները

Արշակունիներ

Գրիգոր Լուսավորիչ

Ակնկալվող արդյունքները՝

  • Ծանոթանում ենք քաղաքին
  • Գարնանային թափառումներ

Արդյունքը սովորողների բլոգում՝

Մասնակից սովորողներ՝

5․1 դասարան
  1. Բադալյան Արամ
  2. Գասպարյան Գարիկ
  3. Եսայան Կարոլինա
  4. Զաքարյան Մարինա
  5. Հովհաննիսյան Դավիթ
  6. Մանուկյան Հայկ
  7. Մամիկոնյան Լառա
  8. Մուրադյան Ռոբերտ
  9. Կարապետյան Մարինե
  10. Մելքոնյան Հասմիկ
  11. Սիմոնյան Լիլիթ
  12. Գաբոյան Աստղիկ
  13. Համբարձումյան Անի
  14. Մանվելյան Շուշան
  15. Սարդարյան Ավետ
  16. Դավթյան Մանվել
  17. Դալլաքյան Մարիամ
  18. Բաղդասարյան Մարի
  19. Խաչատրյան Ռոբերտ
  20. Հովասափյան Վարուժան
  21. Միքայել Ֆարոխզադ
  22. Վարազդատ Մահուդ
  23. Մկրտչյան Մարկ

Posted in Հայրենագիտություն

Արագածոտնի մարզ. Ընդհանուր բնութագիր

Արագածոտնի մարզ. Ընդհանուր բնութագիր

1_8_1302952974
Մարզկենտրոնը՝ Աշտարակ
Տեսարժան վայրերը
Լեռ՝  Արագած

 

Արագածոտնի մարզը իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնա-հատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի` Արագածի միջև:

Բնական պայմանները և հարստությունները

Շատ են սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները: Մարզի  գլխավոր ջրամատակարարը Քասաղ գետն է` Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով: Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը: Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին:

Արագածի սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը: Բարձրալեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ:

Բնակչությունը

Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները:  Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես խառը` հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով:

Քաղաքները

Մարզի ամենամեծ քաղաքը մարզկենտրոն է` Աշտարակը: Աշտարակը Հայաստանի գեղատեսիլ բնական վայրերից է:  Քաղաքն ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Երևանից ընդամենը 20կմ հեռավորության վրա:Արագածոտնի մարզում Աշտարակից բացի կա ևս 2 քաղաղաք` Թալինը և Ապարանը:

* * *

Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհահռչակ գիտնական, աստղաֆիզիկոս՝ Վիկտոր Համբարձումյանը:

aragatsotn_province-svg

Posted in Uncategorized

Կիլիկյան հայոց թագավարություն

Կիլիկյան հայկական թագավորություն

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր։ Այն ժամանակ Կիլիկիայում բազմաթիվ հայեր բնակվեցին։ Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը։Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առաջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ։ Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ։
Գագիկ II թագավորին կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով` կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց։ Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից։
Գագիկ թագավորի մերձավորներից մեկը` Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում գրավեց Բարձրբերդ ամրոցը։ Ռուբեն իշխանին և նրա ժառանգներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռք բերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները։ Այսպես, հայրենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական նոր պետություն` Կիլիկիայի հայոց թագավորությունը:
Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով։ Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն II-ը կարողացավ բարիդրացիական հարաբերություններ հաստատել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի
հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։
1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լևոն II-ը թագադրվեց որպես թագավոր ամենայն հայոց և Կիլիկիայի։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին ամենայն հայոց թագավոր` դրանով իսկ շեշտելով, որ իրենք
ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։
Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր:
Կիլիկիայի հայոց թագավորության պետական լեզուն հայերենն
էր։ Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև
ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով։

Posted in Հայրենագիտություն

Կոտայքի մարզ. ընդհանուր բնութագիր

Մարզկենտրոն՝ Հրազդան

Տարածք՝ 2089 կմ²

Բնակչություն՝ 328,900 մարդ

Քաղաքներ՝  Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Նոր-Հաճն, Բյուրեղավան, Եղվարդ ,Աբովյան

Տեսարժան վայրեր՝Առինջ, Բջնի, Գառնի, Գեղարդ, Գետարգել, Եղվարդ,Զորավար, Կեչառիս, Հավուց Թառ, Մաքրավանք, Թեղենյաց,Նեղուց, Ժայռապատկերներ, Պտղնի, Մայրավանք, Առինջ (Լևոնի քարանձավ), Ծաղկեվանք

Լեռներ՝ Արա լեռ, Գեղամա լեռներ, Հատիս, Աժդահակ լեռ,

Գետեր՝ Հրազդան, Ազատ, Գետառ, Մարմարիկ

Լճեր՝ Ակնա լիճ/ չշփոթել Արմավիրի մարզի Այղր-Ակնա լճի հետ/

Կոտայքի մարզում է գտնվում Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոն Ծաղկաձորը։ Մարզը լեռնային է և ՀՀ միակ մարզն է, որը պետական սահման չունի։ Մարզում է գտնվում նաև Բջնի հանքային ջրերի գործարանը և համանուն հանքային ջրի աղբյուրը։ Մարզում են Հայաստանի մի շարք կարևոր հանգստավայրեր, առողջարաններ՝ Արզնի, Հանքավան, Ծաղկաձոր, Աղվերան։

դիրքը Հայաստանում

աղբյուր՝

http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%B8%D5%BF%D5%A1%D5%B5%D6%84%D5%AB_%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6

http://www.findarmenia.com/arm/armenia/kotayk

http://kotayk.gov.am/

Posted in Հայրենագիտություն

Սյունիքի մարզ. ընդհանուր բնութագիր

1_17_1302953271

Մարզկենտրոնը՝ Կապան

Քաղաքները՝ Ագարակ, Մեղրի, Դաստակերտ, Քաջարան, Սիսիան, Գորիս

Տեսարժան վայրեր՝ Աղիտու, Զորաց Քարեր, Հալիձոր, Որոտնաբերդ, Որոտնավանք, Սիսավան,Վահանավանք, Տաթև, Տաթևի Մեծ Անապատ, Սատանի կամուրջ, Շաքի,Խնձորեսկ

Գետեր՝ Որոտան, Մեղրի, Արաքս, Ողջի, 

Հարևան պետություններ՝  Ադրբեջան, Իրան, ԼՂՀ

Հարևան մարզեր՝ Վայոց Ձոր

Լեռներ՝ Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր կետը ՝Կապուտջուղ գագաթն է(3906մ). որը համարվում է ՀՀ  2-րդ ամենաբարձր կետը, Արագածից հետո:  Հայտնի են՝ Խուստուփը, Արամազդ, Ծղուկ լեռները:

Բնակչությունը ՝Սյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել թշնամիների արշավանքների հետևանքով: Մարզի բնական պայմանների անբարենպաստության պատճառով բնակչությունը շատ է տեղափոխվել այլ վայրեր: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է:

250px-syunik-svg