Posted in Uncategorized

Այցելություն Մատենադարան

Վայր՝ Մատենադարան,
Օր՝ Դեկտեմբերի 13-ին,
Ժամ՝ 12:00-15:00

Մասնակիցներ՝ 4,2 դասարանի սովորողներ

Վարորդ՝

Սամվել Հարությունյան, հեռ. ՝ 091 74 01 73

Ford Transit , 35CT131

Տեղերի քանակը՝ 17


Նպատակը՝ ճանաչողական, ուսումնական

Ճանապարհ՝ Ծովակալ Իսկավոի պողոտա, Մաշտոցի պողոտա

Ընթացքը՝ սովորողները նախապես տեղեկություններ են հավաքում Մատենադարանի մասին հրապարակում իրենց բլոգներում, իրականացնում ենք համապատասխան նախագծերը, այնուհետև միասին այցելում ենք նշված վայր, շրջում Երևան քաղաքի կենտրոնական փողոցներով, ծանոթանում փողոցների անվանումների հետ:

Իրականացված նախագծեր

Մատենադարան

Որդան կարմիր

Ֆինանսական հաշվարկ

Սովորողներից հավաքվող գումար՝ 500 դրամ

Վարորդին վճարվող գումար՝ 8000 դրամ

Մուտքավճար՝ աբոնեմենտ

Էքսկուրսիա՝ 2000 դրամ

Մասնակից սովորողներ

  1. Շահվերդյան Էմիլի
  2. Լալայան Կատրինա
  3. Գասպարյան Արեգ
  4. Թորոսյան Լիլի
  5. Թորոսյան Ինեսա
  6. Կարապետյան Ալիկ
  7. Հարությունյան Ալֆրեդ
  8. Հովասափյան Մենուա
  9. Ճաղարյան Էդգար
  10. Մարտիրոսյան Վարդան
  11. Միքայելյան Էդուարդ
  12. Շահվերդյան Էլանա
  13. Սիրեյան Դավիթ
  14. Մակարյան Դավիթ
  15. Եղոյան Գևորգ
  16. Սիլվի Թոփիկյան
  17. Նարեկ Քեշիշյան
  18. Վարդան Պողոսյան
  19. Նատալի Եդիգարյան
  20. Քարամյան Վահան
Posted in Հայրենագիտություն

Որդան կարմիր

Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ ման­րանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում է, թե նկարվել են բոլորովին վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով: Այն տարածված է եղել Արարատյան դաշտում:

Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամե­նագեղեցիկ ներկերից մեկը: Այն կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր:Նրանից պատրաստում էին նաև հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներ:

Որդան կարմիրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում: 13-րդ դարից սկսած որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ:Որդան կարմիրը պահպանվում է [1] արգելոցում՝ Արազափ գյուղի մոտ, սակայն արգելոցը չի ապահովում միջատի լիարժեք պահպանությունը։

Այս միջատի արուն և էգը միմյանցից զգալիորեն տարբերվում են: Արուն ավելի նման է չափերով մեծ մոծակի, իսկ էգը՝ թրթուռի: