Posted in Uncategorized

Այցելություն Երևանի պատմության թանգարան, Երևանի 2800 ամյակի նվիրված այգի

7a66ce999dc0a2beb7dbff374d976f97_w870_h390
thumbnail_Image (1)

Նպատակը ՝ Նախագծի նպատակն է ուսումնասիրել Երևան քաղաքի պատմությունը, դիտել հին Երևանը և այսօրվա Երևանը, համեմատություներ կատարել, ծանոթանալ քաղաքի հուշարձանների, կոթողների հետ: Թափառել գարնանային Երևանում, ծանոթանալ քաղաքի կենտրոնական հատվածին, սովորել  փողոցների անվանումները, , հասկանալ, որ փողոցոըն որին է հատվում, իմանալ՝ ինչ տեսարժան վայրեր կան Կենտրոն վարչական շրջանում, ծանոթանալ քաղաքային երթուղիներին, իմնալ՝ որ երթուղին ուր է գնում:

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սվորողներ

Ժամկետը՝ Հունիսի 2՝ 5,1 դասարան, ժամը՝ 11:00-15:00

Վարորդ՝ Սամվել Հարությունյան

Պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան, օգնական՝ Աննա Թամրազյան

Ընթացք՝

  • Տեղեկություններ են հավաքում  Երևան քաղաքի  մասին
  • Սովորում ենք փողոցների անվանումները
  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝  որ փողոցներով ենք անցնելու մինչ թանգարան հասնելը
  • Այնուհետև քայլքով գնալու ենք Երևանի 2800 ամյակին նվիրված այգի, ճամբարականները կփաղան, կթրջվեն, ինքնագլդորներ կվարեն՝ փողոցում կայանած ինքնագլդորներից

Ընթացիկ նախագծեր

Ակնկալվող արդյունքները՝

  • Ծանոթանում են քաղաքին
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և գրում են իրենց տեսածի և լսածի մասին, համեմատուտթյուներ են կատարում
  • Սովորողները կներկայացնեն Երևանի մասին իրենց ֆիլմերը, տեսաշարերը

Արդյունքը սովորողների բլոգում՝

Մասնակից սովորողներ՝

  1. Ալեքսանյան Էդգար
  2. Ավոյան Ալեքսանդր
  3. Անթառանյան Սոնա
  4. Բադալյան Արամ
  5. Գասպարյան Գարիկ
  6. Եսայան Կարոլինա
  7. Զարգարյան Վիկտորյա
  8. Զաքարյան Մարինա
  9. Հովհաննիսյան Դավիթ
  10. Մանուկյան Հայկ
  11. Մանուկյան Լիլիա
  12. Մարտիրոսյան Ռաֆաել
  13. Մամիկոնյան Լառա
  14. Կարապետյան Մարինե
  15. Մելքոնյան Հասմիկ
  16. Սուքիասյան Նարե
  17. Սիմոնյան Լիլիթ
  18. Ավետիսյան Միլանա
  19. Ստեփանյան Ալեքս
  20. Էմմանուել Ավագյան
  21. Վարդան Մակարյան
  22. Գևորգյան Գագիկ
Posted in Uncategorized

Մուսալեռան հերոսամարտ

Կիլիկիայի հարավային մասում ձգվող Ամանոսի լեռնաշղթայի գագաթներից մեկը` Մուսա լեռը, գտնվում է Կիլիկյան Հայաստանի (ներկայիս Թուրքիայի  Հաթայ վիլայեթում)` պատմական Անտիոք քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք` Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին: Լեռան հարավային փեշերին գտնվող վեց հայաբնակ գյուղերում բնակվում էր ավելի քան 6000 մարդ, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով ու շերամապահությամբ, ունեին իրենց դպրոցներն ու եկեղեցիները:

Հայաբնակ այդ գավառը հայտնի է Սվեդիա, Մուսա-դաղ, Ջեբել Մուսա, Մուսա լեռ անուններով:

Շարունակել կարդալ “Մուսալեռան հերոսամարտ”

Posted in Uncategorized

Բաշ Ապարանի հերոսամարտ

Ապարանի ճակատամարտը սկսվել է 1918 թվականի մայիսի 23-ի կեսօրին, երբ Էսադ փաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը (ավելի քան 10000 զինվոր ) մտել են Ապարանի գավառի սահմանը։ Սակայն ճակատամարտը սկսվել էր ավելի վաղ, երբ մայիսի 15-ին թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի):

Շարունակել կարդալ “Բաշ Ապարանի հերոսամարտ”

Posted in Uncategorized

Խաչքար

Խաչքարը միջնադարյան հայկական կերպարվեստի տեսակ է,

կոթող-հուշարձան` խաչի պատկերով, զարդաքանդակների

հորինվածքով ուղղաձիգ կանգնեցված սալաքար,

ճակատով` դեպի արևմուտք:

Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղմիջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ: Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը: Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ. այն հայերի համար փոխարինել է սրբապատկերներին:

IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ, ագուցվել եկեղեցիների որմերին: Խաչքարը ծառայել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար, օրինակ՝ Նորատուսի, Սաղմոսավանքի, Հին Ջուղայի  (1998–2006 թթ-ին հիմնովին ավերել են ադրբեջանցիները) գերեզմանատների խաչքարերը: Վերջիններս նաև պատմական վավերագրեր էին, որոնց արձանագրությունները բովանդակում էին երկրի ներքին ու արտաքին կյանքին վերաբերող կարևոր տեղեկություններ:

Խաչքարերի զգալի մասի վրա պատվիրատուի անվան կողքին կամ առանձին հիշատակվում է նաև պատրաստող վարպետի անունը. հիշարժան են Մխիթար Կազմողը (XII դար), Մոմիկը, Պողոսը (XIII դար), Քիրամ Կազմողը (XVI–XVII դարեր) և ուրիշներ: X–XIII դարերում ձևավորվել և ոճական առումով կատարելության են հասել խաչքարի արվեստի հիմնական տեսակները. կերտվել են ամբողջական քարերից և դրվել պատվանդանի վրա, ագուցվել կամ փորվել են եկեղեցիների պատերին, ժայռազանգվածներին կանգնեցվել են նաև խմբակային խաչքարեր: Մեզ հասած ամենավաղ խաչքարերից են Կատրանիդե թագուհու (879 թ., Գառնի), Գրիգոր Ատրներսեհ իշխանի (881 թ., Մեծ Մազրա) և ուրիշների կանգնեցրած խաչքարերը: Միջնադարում խաչքարերը երբեմն ներկել են կարմիր, ավելի հազվադեպ՝ սպիտակ ևկապտավուն: ԽաչքարերիԽաչքարերի տեսակներից են «Սբ Սարգիսը» (սիրահար

զույգերին «չար աչքից» անխոցելի դարձնող), «Ցասման խաչերը» (բնության տարերքը սանձող) և այլն: Սյուժետային և սրբապատկերային տարրեր են պարունակում «Ամենափրկիչ», «Դեիսուս» կամ «Բարեխոսություն», «Համբարձում», «Ծնունդ» և այլ տեսակներ:

Խաչքարի արվեստը վերացական խորհրդանշային է՝ ամբողջությամբ տոգորված փրկության խորհրդով, այն ունի զուտ աստվածաբանական պաշտամունքային դեր ու նշանակություն: Խաչքարի արվեստը վերածնվել է վերջին տասնամյակներում. բազմաթիվ քարգործ վարպետներ ու քանդակագործներ շարունակում են խաչքարեր կերտելու ավանդույթները:

Սա [խաչքարը] մի արտակարգ երևույթ է մեր արվեստում: Ընկղմելով  ծաղիկների հյուսվածքների մեջ՝ վարպետը նույնիսկ խաչն օգտագործել է՝ արտահայտելու յուր ապրումները, յուր երազանքները: Սրանք մեր լավագույն ճարտարապետական կառուցվածքներին համազոր ստեղծագործություններ են…»:

Ռաֆայել Իսրայելյան

Posted in Հայրենագիտություն

Հայ Ճարտարապետությունը

download

Հայ մշակույթի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի ճարտարապետությունը։ Հայաստանը հաճախ են անվանում բացօթյա թանգարան, որտեղ ամենուրեք կարելի է տեսնել տարբեր
դարերում ստեղծված ճարտարապետական հուշարձաններ։ Այս կամ այն կառույցի վրա աշխատող վարպետների ղեկավարը ճարտարապետն էր։ Նա ոչ միայն անմիջականորեն վերահսկում էր շինարարական աշխատանքը, այլև պետք է կազմեր կառույցի կարևոր հատվածների մանրակերտը։ Ճարտարապետի ցուցումով էր տեղադրվում ամեն մի
հանգույց, ամեն մի զարդանախշ։
Միջնադարի հայ նշանավոր ճարտարապետներ էին Մանուելը, Տրդատը, Մոմիկը և ուրիշներ։

Շարունակել կարդալ “Հայ Ճարտարապետությունը”