Posted in «Իմ հավաքը. հավաքից հավաք», Հաշվետվություններ, Uncategorized

Մայիսի 4-9-ի Հեղինակային կրթական ծրագրի ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցի ամփոփում

cropped-18697945_1500865053319708_1977168316_o1.jpg

Սասնա ծռեր նախագիծ

Սովորողների աշխատանքներ

Հայերնագիտական ռեբուսներ նախագիծ

Սովորողների աշխատանքներ

Posted in «Իմ հավաքը. հավաքից հավաք», Հայրենագիտություն, Uncategorized

Մայիսյան բաց պարապմունքներ

images (8)

Հայաստանի մայրաքաղաքները

Անցկացման վայր- Հիմնական դպրոց

Մասնակիցներ-4-րդ դասարանցիներ

Ծանոթացում  Հայաստանի մայարաքաղներին

Հարցադրումներ

-Ո՞ր նահանգում են գտնվել մայրաքաղաքները

-Այժմ որտե՞ղ են գտնվում

-Որո՞նք են Երևանին մոտ գտնվող մայրաքաղաքները

-Ո՞ւմ օրոք են դարձել մայրաքաղաք

Ամփոփում

Մայրաքաղաքների մասին ֆիլմի դիտում

 

Posted in «Իմ հավաքը. հավաքից հավաք»

Ընդհանուր պարապմունքի կազմակերպումը Մայր դպրոցում

color_overlay_5

Արդեն 6-րդ տարին է,ինչ  կրթահամալիրում կազմակերպվումէ միասնական ընդհանուր պարապմունք՝ որպես պարտադիր ուսումնական գործընթաց:

Պարապմունքին սովորողի և մանկավարժական աշխատողի գործուն մասնակցությունը ուսումնական պարտադիր աշխատանք է: Օրվա ծրագրով մասնակիցների մեջ կարող են ընդգրկվել նաև այլ մարդիկ:

Ընդհանուր պարապմունքի կազմակերպումը սահմանված է կրթահամալիրի ուսումնական պլաններով որոշված կարգերում՝  ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգը բաժնում:

Ընդհանուր պարապմունքի կազմակերպումը միշտ անցկացվել է առավոտյան՝ ժամը 9-ին, 15 րոպե տևողությամբ:Սակայն 2014-2015 ուստարում ժամանակացույցը  ենթարկվեց փոփոխության.պարապմունքները սկսեցին անցկացվել 4-րդ դասաժամից հետո՝ 12:20-12:35: Սակայն ապրիլ ամսից կրթահամալիրի տնօրենի հրամանով նորից անցանք նախորդ ժամանակացույցին:

Ընդհանուր պարապմունքներն մայր դպրոցում անցկացվում են հիմնականում մարմարյա սրահում, որտեղ կա համապատասխան սարքավորումներ, տեխնիկա, Ավագ և Միջին դպրոցների  սովորղների և դասավանդողների գործուն մասնակցությամբ: Սակայն ծրագրի ղեկավարների որոշմամբ ընդհանուր պարապմունքներն որոշակի օրերին կարող են անցկացվել առանձին, եթե կարիք կա սովորելու նոր երգ, նոր պար, այնուհետև շաբաթվա վերջին օրը  դպրոցները մարմարյա սրահում ներկայացնում են շաբաթվա ընթացքում սովորած նոր երգերն ու պարերը:

Ընդհանուր պարապմունքի կազմակերպումը համարվում է դասավադողի ուսումնական աշխատանքի բաղկացուցիչ մաս: Ամսվա կտրվածքով դասավանդողներին ծրագրի ղեկավարի կամ կազմակերպչի կողմից ուղարկվում է ընդհանուր պարապմունքի կազմակերպման ժամանակացույցը և պատասխանատուների ցանկը (մեկ շաբաթ՝ Ավագ դպրոց,մեկ շաբաթ՝ Միջին): Յուրաքանչյուր դասավանդող ամսվա կտրվածքով մեկ անգամ է լինում ընդհանուր պարապմունքի կամակերպման պատասխանատու:

Յուրաքանչյուր դասարան ընդհանուր պարապմունքին կանգնում է իր  համար սահմանված տեղում՝ պատասխանատու դասավանդողի գլխավորությամբ, ով էլ կատարում է տվյալ դասարանի սովորղների հաշվառումը հաշվառման մատյանների համապատասխան բաժնում: Դասավանդողների հաշվառումը կատարում է տվյալ դպրոցի գրասենյակի ղեկավարը:

Պատասխանատու դասավանդողը ընդհանուր պարապմունքը  կազմակերպում և անցկացնում է սովորողների որոշակի խմբի հետ ( վարողներ, տեխնիկական սպասարկողներ, կայքից նյութեր առանձնացնողներ, երգողներ, պարողներ և այլն):

Պատասխանատու ուսուցիչը կամ սովորողը առնվազն մեկ օր առաջ կայքում հրապարակում է ընդհանուր պարապմունքի ծրագիրը, այն լուսաբանում կայքում:

Պարապմունքի պատասխանատուն ծրագրում ընդգրկում է կրթահամալիրի տարեկան օրացույցով որոշված տոներին, ստեղծագործական հավաքներին կատարվող երգերը, բանաստեղծությունները, պարերը.
— օրվա (օրերի) խորհրդով պայմանավորված մեդիանյութերի ցուցադրություն.
— ընթացող ստուգատեսների նյութերի ներկայացում.
— մեդիագրադարանի լրացումների, ուսումնական նոր նյութերի ներկայացում.
— օրվա շնորհավորանքները սովորողների, աշխատողների, հայտնի գործիչների ծննդյան օրվա, տոների առթիվ.
— mskh.am-ի նույն կամ նախորդ օրվա նյութեր.
— անդրադարձ աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին` քաղաքական, մշակութային, բնապահպանական, կրթական, սպորտային և այլ.
— հայտարարություններ
— այլ նյութեր:
Սովորողներն  ընդհանուր պարապմունքին կարող են ներկայանալ նաև առանձին և խմբակային համարներով:

Պարապմունքը տևում է 15 րոպե, սակայն կրթահամալիրի տնօրենի որոշմամբ կարող է նաև երկարացվել:

Պարապմունքին սովորողի մասնակցության գնահատումը կատարում է կազմակերպիչը երկու միավորանոց համակարգով` «ստուգված», «չստուգված»։

Ընդհանուր պարապմունքն ուսումնական պատասխանատու աշխատանք  է, և յուրաքանչյուր օր նման չէ նախորդին՝ իր նոր լիցքերով  և  ստեղծագործական մոտեցումներով հանդերձ: