Posted in Ծրագրեր

Ծրագիր «Հայրենագիտություն» առարկայի 4-5-րդ դասարաններ, 2022-2023 ուստարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հայրենագիտություն դասընթացը դասավանդվում է հիմքում ունենալով՝

-հեղինակ ուսուցչի մշակած ծրագիրը

-սովորողի անհատական պլանը

-կրթահամալիրի ուսումնական օրացույցը

-հասարակագիտության լաբորատորիայի օրացույցը

-կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները

Հեղինակային հայրենագիտությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

«Հայրենագիտությունը» դասընթաց է, որի նպատակը ուսումնական ճամփորդությունների, ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին հայրենաճանաչ դարձնելն է, իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումը: Հայրենագիտության դասընթացի ծրագիրն կոչված է սովորողների մոտ ձևավորել հետաքրքրասիրությունը և զարգացնել երևակայությունը, ստիպում մտածել`ով եմ ես, որտեղից եմ, որտեղ եմ ապրում, ինչ է ինձ շրջապատում, ինչպիսինն է իմ անցյալը, արմատները: Դասընթացն ապահովում է ուսումնական և գործնական հմտությունների, կարողությունների` հետազոտելու, զննելու, դիտարկելու, փորձարկելու ձևավորում:
«Հայրենագիտություն»  առարկայի ուսումնասիրումը օգնում է սովորողին զարգացնել իր անհատականությունը, հասկանալ իր տեղը  ընտանիքում, շրջապատում, հասարակության մեջ:

Կրթահամալիրի հեղինակային հայրենագիտությունը, հայրենաճանաչությունը չի ճանաչում «սահմաններ» և սովորողների համար գրավիչ ուսումնական միջավայր է` հայրենիքը ճանաչելու, մանրամասն ուսումնասիրելու, քայլելու, բարձունքներ հաղթահարելու, բարունքներից և հայրենագիտական դիտակետերից, կայաններից նայելու, ուսումնասիրելու, ճանաչելու համար: Հայրենագետիկների կարգախոսն է. «Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք և ճանաչենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն»:

Հայրենագիտություն առարկայի դասավանդման գլխավոր նպատակն է սովորողին դարձնել հայրենաճանաչ:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հայրենագիտության հեղինակային առանձնահատկություններն են՝

  • Սովորողները հայրենագիտությամբ, հայրենաճանաչությամբ կրթվում են դեռ վաղ տարիքից, նախակրթարանից՝ 2-3 տարեկանից։
  • Բազմօրյա ճամբարները, մեկօրյա արշավները, քաղաքային քայլարշավները
  • Սովորողի ահնընդհատ հայրենաճանաչության, հայրենագիտությամբ զբաղվելն է
  • Ավանդույթ դարձած ՀՀ անկախության տոնը բարձունքներին նշելը
  • Սովորողների ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ նախագծի շրջանակում էլ սովորողները նշում ենք հայրենագիտորեն, քայլարշավներով, մեկօրյա կամ բազմօրյա ճամբարների տեսքով
  • Բակային ավանդական’ սերնդե-սերունդ փոխանցվող խաղեր

Խնդիրները

Հայրենագիտության ուսուցումը  ուղղված է սովորողների հետևյալ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը`

  • Սովորողին դարձնել հայրենաճանաչ /ծանոթացնել սովորողներին իրենց հայրենիքին,  մշակութային արժեքներին, ծեսերին, բնությանը, էկոլոգիային, արդի խնիրներին, որոնք կապ ունեն իր, իր հայրենիքի, բնակավայրի , անմիջապես իր շրջապատի հետ/։
  • Կողմնորոշվել տեղանքում կողմնացույցի և առանց կողմնացույցի՝ բնության տարրերով
  • Սովորողների արշավային հմտությունների ձեռք բերում /բարձունք բարձրանալիս, քայլելիս, բազմօրյա ճամբարներին մասնակցելիս/
  • Սովորողի արշավի նախապատրաստական աշխատանքների հմտությունների ձեռքբերում /արշավային ուղղության քարտեզագրում տարբեր ծրագրերով, հայրենագիտական կանգառների նշում, ուսապարկ’ դասավորում, քնապարկ/
  • Ճանաչի հին հայկական դիցաբանական հերոսներին և աստվածներին /պատկերացում տալ մեր ժողովրդի ստեղծած հոգևոր արժեքների, «Սասնա ծռեր» էպոսի, հին հայկական առասպելների, հեքիաթների, ավանդազրույցների մասին/
  • Ընտանեկան հայրենագիտություն — ընտանեկան-հայրենագիտական արշավների կազմակերպումը /ինքնուրույն ստեղծագործական, ընտանեկան, հայրենագիտական հետազոտություններ նախագծեր, ծեսեր, միջոցառումներ/

Ուսումնական միջավայր

  • Ուսումնական հայրենագիտական կաբինետ ( անխափան անլար ինտերնետ կապով, ընթերցասրահ, դահլիճ, սրահ, բակ, վերնատուն)
  • Ուսումնական թանգարաններ
  • Մեկօրա-բազմօրյա արշավների կայանատեղիներ
  • Սովորողի դպրոցը, բակը, քաղաք, գյուղը
  • Կրթահամալիրի Խաղողի-գինու դպրոցը
  • դասավանդողի, սովորողների անհատական թվային գործիք, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ
  • ուսումնական անհատական թվային միջոցներ /նոթբուք, նեթբուք, պլանշետ/, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • անհատական համակարգչում /նոթբուք, նեթբուք, պլանշետ/ դասընթացի ծրագրով
  • որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն
  • դասավանդողի, սովորողի, դասարանի անհատական ուսումնական բլոգներ, ուսումնական բլոգում՝ համապատասխան բաժիններ

Բովանդակություն

Հայրենագիտական ընթարցարան 4

Հայրենագիտական ընթերցարան 5

Իմ հայրենիքը Հայաստանն է`ես, իմ ընտանիքը, իմ բակը, իմ թաղը, իմ փողոցը, իմ գյուղը, իմ քաղաքը
Ով եմ ես`իմ տոհմածառը, իմ գերադաստանը, ազգանվանս-անվանս ծագումը
Մեր մարզերը
Մեր գետերը
Լճերը
Լեռները
Հին ու նոր քաղաքամայր Երևան
Պատմություններր, զրույցներ տեղի և տեղանունների հետ կապված
Հայաստանի կենդանական և բուսական աշխարհը
Հայաստանի հանքերը
Ժողովրդական մշակույթ`գորգագործություն, խոհանոց, խեցեգործություն, գինեգործություն, երկրագործություն

Հայկական կերպարվեստ

Ուսումնական նախագծեր

Զատիկ կամ Սուրբ Հարության տոնն իմ ընտանիքում

Ծառզարդարն իմ ընտանիքում

Բարեկենդան

Իմ գյուղը

Իմ արմատները՝ Տոհմածառ․ հայրենագիտական նախագիծ

ՀՀ ապարներ, օգտակար հանածոները

Մենք ենք, մեր բերդերը

4-5-րդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա՝

  1. Կողմնորոշվել տեղանքում կողմնացույցի և առանց կողմնացույցի՝ բնության տարրերով
  2. Հաղթահարի իր տարիքին համապատասխան բարձունքներ
  3. Հայրենագիտորեն ճանաչի իր շրջապատը՝ գյուղը, քաղաքը, դպրոցը, բակը․․․
  4. Առաջին բուժօգնության  տարրական հմտություններ՝ տեսական և գործնական
  5. Կարողանա պատրաստել հետաքրքիր ուսումնական-ճանաչողական տեսաֆիլմեր հայրենիքի մասին
  6. Ինքնուրույն ստեղծագործական, ընտանեկան, հայրենագիտական հետազոտություններ նախագծեր կատարել՝ ընտանեկան հայրենագիտություն
  7. Կազմել ընտանեկան տոհմածառ
  8. Դիտարկումներ անել
  9. Հարցազրույցներ վարել/TV, ռադիո/, ուսումնասիրվող վայրի պատմությունը, ավանդապատումը, զրույցը, բանահյուսական նյութերը հավաքել
  10. Կարողանա ճամփորդությունների ընթացքում ինքնասպասարկվի
  11. ճանաչի Հայաստանի բնությամն մեջ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներն ու կենդանիներին, նպաստի դրանց պահպանմանը և քարոզի դրանց անվնաս կենսագործունեությանը ի նպաստ
  12. ծանոթ լինի արտակարգ իրավիճակներում գործելու մի քանի կաննոների
  13. ընկերասիրությունն դրսևորել ու թիմով աշխալետու հմտություն ունենա
  14. հայրենիքը մանրամասն ճանաչելու կարողությունը, տեսական նյութից զատ նաև գործնական տարբերակով՝ ճամփորդություններ, այցեր թանգրաններ, ուսումնական կենտրոններ, բանահավաքչություն…
  15. Այս ամենը երևա իր անհատական բլոգում

Կիրառվող ծրագրեր

Google Maps

ViewRanger

Արշավական սովորողի անհատական գործիքներ

  • Քնապարկ
  • Ուսապարկ
  • Ջրաման
  • Կողմնացույց
  • Անհատական բուժ․ արկղիկ
  • Համապատասխան արտահագուստ