Posted in Թատրոններ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

Изображение

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է 1921թ., պաշտոնապես բացվել 1922թ.: Հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը Լևոն Քալանթարն է: Առաջին ներկայացումը «Պեպո» կատակերգությունն է եղել, ռեժիսոր` Լևոն Քալանթար: Նախապես կոչվել է Առաջին պետական թատրոն: 1937թ. կոչվել է դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի անունով, 1967թ.` արժանացել ակադեմիական թատրոնի կոչման: Այժմ թատերախմբի կազմում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը, ՀՀ Ժողովրդական արտիստներ Վլադիմիր Աբաջյանը, Ժենյա Ավետիսյանը, Վահրամ Եղշատյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Մարգո Մուրադյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Կարեն Ջանիբեկյանը, Հարություն Մովսիսյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Արմեն Մարությանը, Նորայր Գևորգյանը, Գևորգ Չեփչյանը, Նելլի Խերանյանը, Տիգրան Ներսիսյանը, Գրետա Մեջլումյանը, Ազատ Գասպարյանը, Ջուլիետա Ստեփանյանը և ուրիշներ:

Posted in Թատրոններ

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

Изображение

1942թ. ՀՀ ժողովրդական արտիստներ Շարա Տալյանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Արտեմի Այվազյանը, Թադևոս Սարյանը, Հայկ և Իզաբել Դանզասները, Էդուարդ Համբարձումյանը, Վարդուհի Շահսուվարյանը, Արամ Սամվելյանը հիմնադրեցին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը: Առաջին տնօրենը Զավեն Վարդանյանն էր, իսկ անդրանիկ ներկայացումը Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետն էր (ռեժիսոր` Թադևոս Սարյան, դիրիժոր` Ռաիսա Սարկիսովա (Սարգսյան):
Թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն է, տնօրենը` Կարո Շահբազյանը: Թատերախմբի կազմում են ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Մարիամ Ղազարյանը, Բորիս Պեպանյանը, Քաջազուն Գյուրջյանը, Նորայր Գևորգյանը, Զավեն Աբրահամյանը և ուրիշներ: Թատրոնը մասնակցել է ԱՄՆ-ում, Սիրիայում, Իրանում, Վրաստանում և Երևանում անցկացվող միջազգային փառատոների և արժանացել 6 մրցանակի:

Posted in Թատրոններ

Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն

Изображение

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1967թ.: Հիմնադիրը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանն է: Առաջինը բեմադրվել է «Լավատես ողբերգություն» պիեսը (ռեժիսոր` Հր. Ղափլանյան): Այժմ թատերախմբի կազմում են Արթուր Ութմազյանը, Գուժ Մանուկյանը, Հրաչյա Հարությունյանը, Լուիզա Ղամբարյանը, Լուսինե Կիրակոսյանը, Հովհաննես Բաբախանյանը և ուրիշներ: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Արմեն Խանդիկյանը:

Posted in Թատրոններ

Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոն

Պատանի հանդիսատեսի թատրոնը հիմնադրվել է 1929թ.: Հիմնադիրը Տիգրան Շամիրխանյանն է: Առաջինը բեմադրվել է «Պայթյուն» պիեսը: Թատերախմբի կազմում են Արմեն Սանթրոսյանը, Արայիկ Մաթևոսյանը, Ռազմիկ Ամիրգուլյանը, Անահիտ Ղուկասյանը, Իշխան Ղարիբյանը: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Հակոբ Ղազանչյանը:

Posted in Թատրոններ

Խամաճիկների պետական թատրոն

Խամաճիկների պետական թատրոնը հիմնադրվել է 1987թ.: Այն երրորդն էր նախկին ԽՍՀՄ տարածքում (Լենինգրադի` այժմյան Ս. Պետերբուրգի ու Թբիլիսիի նույնանման թատրոններից հետո) և առաջինը, որը ներկայացումներ էր տալիս թե’ մեծահասակ, թե’ մանկահասակ հանդիսատեսի համար: Ի տարբերություն տիկնիկային սովորական թատրոնների` այս թատրոնը գործում է իսկական փոքրիկ բեմում. տիկնիկները ղեկավարվում են վերևից` թելերով: Առաջին ներկայացումը «Երեք խոզուկներն» էր: Սկզբնական հաջողություններից հետո թատրոնի համար դժվար ժամանակներ սկսվեցին թե’ գեղարվեստական, թե’ ‎‎ ֆինանսական առումով: Արվեստի այս օջախը նոր վերելք ապրեց 2000թ.: Տեղի ունեցավ ստեղծագործական ուժերի նոր հոսք, խաղացանկը հարստացավ նոր ու հաջողված ներկայացումներով` «Աշխարհի արարումը», «Հույսի աստղ», «Իսկական ընկերը», «Քաջ աքլորիկը», «Մկների ժողով», Վ. Սարոյանի «Դուք մտնում եք աշխարհ», Սերվանտեսի «Մարդը Լա Մանշից» երաժշտական ներկայացումը (բեմադրությունը` Արմեն Էլբակյանի): Վերջինս ճանաչվեց 2005-2006թթ. լավագույն ներկայացում և արժանացավ «Արտավազդ» մրցանակի: Այժմ թատրոնի խաղացանկում կա 18 ներկայացում: Թատրոնի տնօրենն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը, գլխավոր ռեժիսորը` ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Աննա Էլբակյանը:

Posted in Թատրոններ

Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը հիմնադրվել է 1986թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով: Նախապես այն կոչվել է Վարդան Աճեմյանի անվան արտիստական թատրոն: Բացումը տեղի է ունեցել Մ. Մկրտչյանի բեմադրած Մ. Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացմամբ, որի գլխավոր հերոսի՝ էմանլե Քաստանիեի դերը մարմնավորել է մեծանուն արտիստը, ինչը և դարձավ նրա «կարապի երգը»։ Արտիստի մահից հետո թատրոնը վերանվանվեց նրա անունով Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն։
Թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանն է: Թատերախմբի կազմում են ՀՀ վաստակավոր արտիստներ Լալա Մնացականյանը, Անահիտ Քոչարյանը, դերասաններ Հայկ Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը, Կարինե Սաֆարյանը, Նանոր Պետրոսյանը, Քնարիկ Զաքարյանը, Լիանա Ադամյանը և ուրիշներ:

Posted in Թատրոններ, Uncategorized

«Էդգար Էլբակյան» թատրոն

«Էդգար Էլբակյան» թատրոնը հիմնադրվել է 1994թ.` ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանի կողմից: Առաջին ներկայացումը հայ դասական Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյանն» էր, որի առաջնախաղը կայացավ 1994թ. հունիսին` գրողների միության դահլիճում: Թատերախմբում ընդգրկված էին երիտասարդ ու ավագ սերնդի դերասաններ: Թատրոնը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների: 2004թ. «Վերջին վալսը» ներկայացումը (ըստ Դյուրենմաթի «Խաղում ենք Սթրինդբերգ» պիեսի) հրավիրվեց Դամասկոսում կայանալիք թատերական 12-րդ փառատոնին, որտեղ ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանն Էդգարի դերակատարման համար արժանացավ հատուկ մրցանակի: 2005թ. Աննա Էլբակյանն ու Վլադիմիր Մսրյանը պարգևատրվեցին «Արտավազդ» մրցանակով` որպես տարվա լավագույն դերակատարներ: 2008թ. Վ. Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Չե՞ս պարի ինձ հետ» ներկայացումը հաջողության հասավ. Աննա և Արմեն Էլբակյաններն արժանացան «Արտավազդ» մրցանակի` որպես տարվա լավագույն դերակատարներ: 2008թ. նույն ներկայացման համար Արմեն Էլբակյանին շնորհվեց Հունգարիայի միջազգային թատերական փառատոնի «ԱրկուսՖեստ» մրցանակը` «լավագույն դերակատար» անվանակարգում: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Լիլի Էլբակյանը, տնօրենը` Ռուբեն Աբրահամյանը:

Posted in Թատրոններ, Uncategorized

«Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիա

Թատրոն-ստուդիան հիմնադրվել է 1988թ.: Հիմնադիրն ու ներկայիս գեղարվեստական ղեկավարն է Երվանդ Մանարյանը: Առաջին բեմադրությունը եղել է «Վայ, ագահ, վայ» («Ագահ փայտահատը») ներկայացումը (ռեժիսոր` Ե. Մանարյան): Թատերախմբի կազմում են Մերի Քեշիշյանը, Գևորգ Հարությունյանը, Կարինե Մուրադխանյանը և ուրիշներ:

Posted in Թատրոններ, Uncategorized

«Մետրո» թատրոն

«Մետրո» թատրոնը հիմնադրվել է 1992թ.: Հիմնադիրը Հենրիկ Իգիթյանն է, առաջին տնօրենը` Վիգեն Ստեփանյանը, գեղարվեստական ղեկավարը` Նիկոլայ Ծատուրյանը: Այժմ թատրոնը գեղարվեստական ղեկավար չունի: Թատերախմբի կազմում են Սոնա Մարտիրոսյանը, Աննա Էլբակյանը, Լևոն Հարությունյանը, Ստեփան Շահինյանը և ուրիշներ: