Posted in «Իմ հավաքը. հավաքից հավաք», Հայրենագիտություն, Uncategorized

Մայիսյան բաց պարապմունքներ

images (8)

Հայաստանի մայրաքաղաքները

Անցկացման վայր- Հիմնական դպրոց

Մասնակիցներ-4-րդ դասարանցիներ

Ծանոթացում  Հայաստանի մայարաքաղներին

Հարցադրումներ

-Ո՞ր նահանգում են գտնվել մայրաքաղաքները

-Այժմ որտե՞ղ են գտնվում

-Որո՞նք են Երևանին մոտ գտնվող մայրաքաղաքները

-Ո՞ւմ օրոք են դարձել մայրաքաղաք

Ամփոփում

Մայրաքաղաքների մասին ֆիլմի դիտում

 

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Երկրներ

hands_web1
Երկիրը որևէ ազգի կամ ազգերի կողմից բնակեցված տարածք է, որը հարևան երկրներից սահմանազատվում է պետական սահմանով: Աշխարհի քաղաքական քարտեզի վրա ներկայումս հաշվվում է մոտ 250 երկիր, որոնցից 193-ը ինքնիշխան պետություններ են: Կան նաև այլ կարգավիճակ ունեցող երկրներ (գաղութային, ինքնահռչակ, փաստացի անկախ և այլն): Ինքնիշխան են համարվում քաղաքականապես անկախ երկրները, որոնք ինքնուրույն են իրենց ներքին և արտաքին գործերում, կարող են ընդունել օրենքներ, թողարկել դրամ, կնքել պայմանագրեր և այլն:
Երկրները միմյանցից տարբերվում են տարածքի մեծությամբ, բնակչության թվով, տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական դիրքով, պետական կարգով ու վարչատարածքային կառուցվածքով և, որ ամենակարևորն է, սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակով:
Տարածքի մեծությունն էական դեր է խաղում երկրի տնտեսական հզորության գործում: Ըստ տարածքի մեծության՝ առանձնացնում են խոշորագույն, խոշոր, միջին, փոքր և շատ փոքր երկրներ: Աշխարհում առանձնանում են 7 խոշորագույն երկրներ (Ռուսաստանի Դաշնություն, Կանադա, Չինաստան, ԱՄՆ, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան), որոնցից յուրաքանչյուրն զբաղեցնում է 3 մլն կմ2-ից ավելի տարածք: Այս երկրները միասին զբաղեցնում են երկրագնդի բնակելի տարածքի կեսը: Մեծ խումբ են կազմում խոշոր երկրները (1–3 մլն կմ2 տարածք): Դրանք 20-ն են (Արգենտինա, Ղազախստան, Սուդան, Ալժիր և այլն): Թվով ամենաշատը, մոտ 80, միջին մեծության երկրներն են (100 հզ. – 1 մլն կմ2 տարածք): Քիչ չեն նաև փոքր երկրները (10–100 հզ. կմ2 տարածք): Շատ փոքր երկրներն ունեն մինչև 10 հզ. կմ2 տարածք: Այս խմբի մեջ կան երկրներ, որոնց տարածքը չափվում է հարյուրավոր կիլոմետր քառակուսիներով: Դրանք այսպես կոչված գաճաճ կամ փոքրիկ պետություններն են (Լյուքսեմբուրգ, Լիխթենշթայն, Անդորա, Վատիկան, Մոնակո, Սինգապուր, Սան Մարինո և այլն):
Ինչպես տարածքի մեծության, այնպես էլ բնակչության թվով աշխարհի երկրներն ունեն շատ մեծ տարբերություններ: Եթե, օրինակ, Չինաստանի բնակչությունը 1,294 մլրդ է, ապա Վատիկանում կա ընդամենը 1000 բնակիչ: Ըստ բնակչության թվի՝ աշխարհի երկրները պայմանականորեն բաժանվում են հետևյալ խմբերի՝ շատ մեծ (500 մլն-ից ավելի), մեծ (100–500 մլն), միջին (10–100 մլն), փոքր (1–10 մլն) և շատ փոքր (մինչև 1 մլն) բնակչություն ունեցող երկրներ:
Երբեմն երկրները խմբավորում են ըստ աշխարհագրական դիրքի. առանձնացնում են մերձծովյան, թերակղզային, կղզային, կղզեխմբային երկրներ: Հատուկ խումբ են կազմում այն շուրջ 42 երկրները (այդ թվում և ՀՀ), որոնք անմիջապես ելք չունեն դեպի ծով: Համաշխարհային օվկիանոսի ծովային առևտրական ուղիներ մտնելու և պաշարներից օգտվելու բացակայությունը, որպես կանոն, բացասաբար է անդրադառնում նրանց զարգացման վրա:
Աշխարհի երկրների դասակարգման կարևոր ցուցանիշներից է նաև պետական կարգը, որը բնութագրվում է կառավարման ձևով: Տարբերում են կառավարման 2 ձև՝ հանրապետական և միապետական:
Հանրապետական  կառավարման դեպքում բարձրագույն օրենսդրական իշխանությունը պատկանում է ընտրովի ներկայացուցչական մարմնին՝ խորհրդարանին, իսկ գործադիրը՝ կառավարությանը: Հանրապետությունները լինում են նախագահական (ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Բրազիլիա, Ֆրանսիա, ՀՀ և այլն) և խորհրդարանական (Գերմանիա, Իտալիա, Ավստրիա և այլն):
Միապետական կառավարման դեպքում պետության գերագույն իշխանությունը միանձնաբար իրականացնում է պետության ղեկավարը, ընդ որում՝ գերագույն իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար: Միապետ են համարվում թագավորը կամ թագուհին (Բելգիա, Դանիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Նիդեռլանդներ և այլն), կայսրը (Ճապոնիա), իշխանը (Անդորա, Լիխթենշթայն, Մոնակո), դուքսը (Լյուքսեմբուրգ), էմիրը (Բահրեյն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ), սուլթանը (Բրունեյ, Մալայզիա, Օման): Միապետությունները լինում են բացարձակ և սահմանադրական:
Մինչև 1990-ական թվականները աշխարհի երկրները դասակարգվում էին ըստ հասարակարգերի տարբերությունների, և առանձնացվում էր երկրների 3 տիպ՝ զարգացած կապիտալիստական, սոցիալիստական և նոր զարգացող: Մինչդեռ այժմ (սոցիալիստական հասարակարգի փլուզումից հետո) դասակարգման հիմքում դրվում են սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը բնորոշող ցուցանիշները, որոնց համաձայն՝ աշխարհի ժամանակակից քաղաքական քարտեզի վրա առանձնացնում են երկրների 3 հիմնական տիպեր՝ բարձր զարգացած, զարգացման միջին մակարդակի հասած և նոր զարգացող կամ թույլ զարգացած երկրներ:
Տես նաև Բնակչություն, ինչպես նաև յուրաքանչյուր պետության մասին առանձին հոդվածները:  

 

  • Աշխարհում ներկայումս կա մոտ 250 երկիր, որոնցից 193-ը ինքնիշխան պետություններ են` Միավորված ազգերի կազմակերպության անդամ:
  • Աշխարհի 7 ամենախոշոր երկրներն են Ռուսաստանի Դաշնությունը, Կանադան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Բրազիլիան, Ավստրալիան, Հնդկաստանը:
  • Աշխարհի ամենափոքր երկրներն են Լյուքսեմբուրգը, Լիխթենշթայնը, Անդորան, Վատիկանը, Մոնակոն, Սինգապուրը, Սան Մարինոն:
Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Աշխարհի պետությունները և մայրաքաղաքները

  1. Ադրբեջան – Բաքու
  2. Ալբանիա – Տիրանա
  3. Ալժիր – Ալժիր
  4. Ամերիկայի Միացյալ Նահանգներ – Վաշինգտոն
  5. Անգոլա – Լուանդա
  6. Անդորրա – Անդորրա-լա-Վելյա
  7. Անտիգուա և Բարբուդա – Սենթ-Ջոնս
  8. Ավստրալիա – Կանբեռա
  9. Ավստրիա – Վիեննա
  10. Արաբական Միացյալ Էմիրություններ – Աբու-Դաբի
  11. Արգենտինա – Բուենոս-Այրես
  12. Արևելյան Թիմոր – Դիլի
  13. Աֆղանստան – Քաբուլ
  14. Բահամյան կղզիներ – Նասսաու
  15. Բահրեյն – Մանամա
  16. Բանգլադեշ – Դաքքա
  17. Բարբադոս – Բրիջթաուն
  18. Բելգիա – Բրյուսել
  19. Բելիզ – Բելմոպան
  20. Բելոռուս – Մինսկ
  21. Բենին – Պորտո-Նովո
  22. Բոթսվանա – Գաբորոնե
  23. Բոլիվիա – Լա-Պաս
  24. Բոսնիա և Հերցեգովինա – Սարաևո
  25. Բրազիլիա – Բրազիլիա
  26. Բրունեյ – Բանդար — Սերի – Բեգավան
  27. Բութան – Թհիմպհու
  28. Բուլղարիա – Սոֆիա
  29. Բուրկինա Ֆասո – Ուագադուգու
  30. Բուրունդի – Բուժումբուրա
  31. Գաբոն – Լիբրեվիլ
  32. Գամբիա – Բանժուլ
  33. Գայանա – Ջորջթաուն
  34. Գանա – Աքրա
  35. Գերմանիա – Բեռլին
  36. Գվատեմալա – Գվատեմալա
  37. Գվինեա – Կոնակրի
  38. Գվինեա-Բիսաու – Բիսաու
  39. Գրենադա – Սենթ-Ջորջես
  40. Դանիա – Կոպենհագեն
  41. Դոմինիկա – Ռոզո
  42. Դոմինիկյան Հանրապետություն – Սանտո-Դոմինգո
  43. Եգիպտոս – Կահիրե
  44. Եթովպիա – Ադիս- Աբեբա
  45. Եմեն – Սանա
  46. Զամբիա – Լուսակա
  47. Զիմբաբվե – Խառառե
  48. Էկվադոր – Կիտո
  49. Էստոնիա – Տալլին
  50. Էրիթրեա – Ասմերա
  51. Թայլանդ – Բանգկոկ
  52. Թոնգա – Նուկուալոֆա
  53. Թունիս — Թունիս
  54. Թուվալու – Ֆունաֆութի
  55. Թուրքիա – Անկարա
  56. Թուրքմենստան – Աշգաբադ
  57. Ինդոնեզիա – Ջակարտա
  58. Իռլանդիա – Դուբլին
  59. Իսլանդիա – Ռեյկյավիկ
  60. Իսպանիա – Մադրիդ
  61. Իսրայել – Երուսաղեմ
  62. Իտալիա – Հռոմ
  63. Իրան – Թեհրան
  64. Իրաք – Բաղդադ
  65. Լաոս – Վիենտյան
  66. Լատվիա – Ռիգա
  67. Լեհաստան – Վարշավա
  68. Լեսոթո – Մասերու
  69. Լիբանան – Բեյրութ
  70. Լիբերիա – Մոնրովիա
  71. Լիբիա — Տրիպոլի
  72. Լիխտեյնշտեյն – Վադուց
  73. Լիտվա – Վիլնյուս
  74. Լյուքսեմբուրգ – Լյուքսեմբուրգ
  75. Խորվաթիա – Զագրեբ
  76. Կաբո-Վերդե – Պրայա
  77. Կամբոջա – Պնոմպեն
  78. Կամերուն – Յաունդե
  79. Կանադա – Օտտավա
  80. Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն – Բանգի
  81. Կիպրոս – Նիկոսիա
  82. Կիրիբաթի – Տարավա
  83. Կոլումբիա – Բոգոտա
  84. Կոմորյան կղզիներ – Մորոնի
  85. Կոնգո – Բրազզավիլ
  86. Կոնգոյի Դեմկրատական Հանրապետություն – Կինշասա
  87. Կոստա-Ռիկա – Սան — Խոսե
  88. Կոտ Դ’Իվուար – Յամուսուկրո
  89. Կուբա – Հավանա
  90. Հաիթի – Պորտ-օ-Պրենս
  91. Հայաստան – Երևան
  92. Հասարակածային Գվինեա – Մալաբո
  93. Հարավային Կորեա – Սեուլ
  94. Հարավային Սուդան — Ջուբա
  95. Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն – Պրետորի
  96. Հյուսիսային Կորեա – Փհենյան
  97. Հնդկաստան – Դելի
  98. Հոնդուրաս – Տեգուսիգալպա
  99. Հորդանան – Ամման
  100. Հունաստան – Աթենք
  101. Հունգարիա – Բուդապեշտ
  102. Ղազախստան – Աստանա
  103. Ղրղզստան – Բիշքեկ
  104. Ճապոնիա – Տոկիո
  105. Մադագասկար – Անտանանարիվու
  106. Մալայզիա – Կուալա-Լումպուր
  107. Մալավի – Լիլոնգվե
  108. Մալդիվյան կղզիներ – Մալե
  109. Մալթա – Վալետտա
  110. Մալի – Բամակո
  111. Մակեդոնիա – Սկոպիե
  112. Մավրիկի – Պորտ-Լուի
  113. Մավրիտանիա — Նուակշոտ
  114. Մարշալյան կղզիներ – Մաջուրո
  115. Մարոկկո – Ռաբաթ
  116. Մեծ Բրիտանիա – Լոնդոն
  117. Մեքսիկա – Մեխիկո
  118. Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներ – Պալիկիր
  119. Մյանմա – Նայպյիդո
  120. Մոզամբիկ – Մապուտու
  121. Մոլդովա – Քիշնև
  122. Մոնակո – Մոնակո
  123. Մոնղոլիա – Ուլան-Բատոր
  124. Նամիբիա – Վինդհուկ
  125. Նաուրու – մայրաքաղաք չունի
  126. Նեպալ – Քաթմանդու
  127. Նիգեր – Նիամեյ
  128. Նիգերիա – Աբուջա
  129. Նիդերլանդներ – Ամստերդամ
  130. Նիկարագուա – Մանագուա
  131. Նոր Զելանդիա – Վելինգթոն
  132. Նորվեգիա – Օսլո
  133. Շրի-Լանկա – Կոլոմբո
  134. Շվեդիա — Ստոկհոլմ
  135. Շվեյցարիա – Բեռն
  136. Չադ – Նջամենա
  137. Չեխիա – Պրահա
  138. Չեռնոգորիա – Պոդգորիցա
  139. Չիլի – Սանտյագո
  140. Չինաստան – Պեկին
  141. Պալաու- Նգերուլմուդ
  142. Պակիստան – Իսլամաբադ
  143. Պանամա – Պանամա
  144. Պապուա-Նոր Գվինեա – Պորտ-Մորսբի
  145. Պարագվայ – Ասունսիոն
  146. Պերու – Լիմա
  147. Պորտուգալիա – Լիսաբոն
  148. Ջամայկա – Քինգսթոն
  149. Ջիբութի – Ջիբութի
  150. Ռուանդա – Կիջալի
  151. Ռումինիա – Բուխարեստ
  152. Ռուսաստան – Մոսկվա
  153. Սալվադոր – Սան-Սալվադոր
  154. Սամոա – Ապիա
  155. Սան-Մարինո – Սան-Մարինո
  156. Սան-Տոմե և Պրինսիպի – Սան-Տոմե
  157. Սաուդյան Արաբիա – Էր-Ռիադ
  158. Սեյշելյան կղզիներ – Վիկտորիա
  159. Սենեգալ – Դաքար
  160. Սենթ-Լյուսիա – Կաստրի
  161. Սենթ-Կիթս և Նևիս – Բաստեր
  162. Սենթ-Վինսենթ և Գրենադինի – Քինգսթաուն
  163. Սերբիա – Բելգրադ
  164. Սիերա-Լեոնե – Ֆրիթաուն
  165. Սինգապուր – Սինգապուր
  166. Սիրիա – Դամասկոս
  167. Սլովակիա – Բրատիսլավա
  168. Սլովենիա – Լյուբլյանա
  169. Սողոմոնյան կղզիներ – Հոնիարա
  170. Սոմալի – Մոգադիշո
  171. Սվազիլենդ – Մբաբանե
  172. Սուդան – Խարթում
  173. Սուրինամ – Պարամարիբո
  174. Վանուաթու – Պորտ-Վիլա
  175. Վատիկան – Վատիկան
  176. Վենեսուելա — Կարակաս
  177. Վիետնամ – Հանոյ
  178. Վրաստան – Թբիլիսի
  179. Տանզանիա – Դոդոմա
  180. Տաջիկստան – Դուշանբե
  181. Տոգո – Լոմե
  182. Տրինիդադ և Տոբագո – Պորտ-օֆ-Սպեյն
  183. Ուգանդա – Կամպալա
  184. Ուզբեկստան – Տաշքենդ
  185. Ուկրաինա – Կիև
  186. Ուրուգվայ – Մոնտեվիդեո
  187. Քաթար – Դոհա
  188. Քենիա – Նայրոբի
  189. Քուվեյթ – Էլ-Էուվեյթ
  190. Օման – Մասքաթ
  191. Ֆիլիպիններ — Մանիլա
  192. Ֆինլանդիա – Հելսինկի
  193. Ֆիջի – Սուվա
  194. Ֆրանսիա – Փարիզ

d180d180d180