Posted in Uncategorized

Առցանց ուսուցում 18-25.Ավանդույթներ և Սովորույթներ

1377605_381704008626848_913082317_n

Ավանդույթ — պատմականորեն ձևավորված և սերունդեսերունդ փոխանցվող կանոնների և վարվելակարգի նորմեր: Եթե փորձենք բառացի բացատրել ավանդույթ բառը, ապա շատ հեռու գնալ հարկավոր չի լինի, կարող ենք հենց մեր ընտանիքներում գտնել այդ բառի իմաստն ու նշանակությունը, օրինակ յուրաքանչյուրի ընտանիքում գույություն ունեն և ընդունված են ազգային սովորություններից բացի, նաև իրենց ընտանիքին հատուկ, միայն իրենց ընտանիքում ընդունված ավանդույթը, որը փոխանցվել է պապերից, օրինակ՝ միասին ընթրելը, կամ սեղանի շուրջ հաց ուտելուց առաջ անպայման աղոթելը, և այլն, և այլն…:

Հայերը, լինելով աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, չէին կարող չունենալ ավանդույթներ, որոնք փոխանցվելով դարեդար, եկել հասել են մինչև մեր օրերը:

Հարսանիք

41555_b

Նկարում պատկերված է հին հայկական գյուղական հարսանիք, շատ մարզերում, օրինակ

Կոտայքի մարզում, հարսանիքի ժամանակ տարածված է մոմերուվ շուրջպարը:
Հարսանիքը հայերի համար մեծ տոնախմբություն է: Այն ենթադրում է նշանադրությունն ու բուն հարսանեկան արարողությունը: Այսօր այլևս տարածված չէ հարսանիքը «7 օր, 7 գիշեր» տոնելու ավանդույթը, ինչպես դա անում էին նախկինում (ողջ գյուղով): Հյուրեր հայկական հարսանիքների ժամանակ շատ են լինում: Վկա է լինում հարսի կամփեսայի ընտանիքի կողմից ամենահարգված ու սիրված ընտանեկան զույգը: Քավորի դերը տալիս են այն ընտանիքին, որը կարող է օրինակ ծառայել, թե ինչպիսին պետք է լինի նորապսակների ընտանիքը: Հարսի և փեսայի բարեկամներն ու հյուրերը նորապսակներին նվիրում են զարդեր, կենցաղային իրեր, գումար: Ի դեպ, նվերների մատուցումն առանձին կարգով է արվում: Հարսանիքն ուղեկցվում է զանազան հետաքրքրաշարժ արարողություններով: Հարսին եկեղեցի է ուղեկցում կնքահայրը:Հարսանիքի ժամանակ հարսի գիրկը երեխա են տալիս, ընդ որում`պարտադիր արական սեռի, որպեսզի առաջնեկը տղա ծնվի:

Երեխայի ծնունդը

maxresdefault

Ավանդաբար հայ ընտանիքներում շատ երեխաներ են մեծանում: Հնում, եկեղեցական տոների ընթացքում, այն տան դիմաց, որտեղ երեխա է ծնվել, պարտադիր երաժշտություն է հնչել, իսկ տունը զարդարել են կանաչ ճյուղերով, դա տոհմի շարունակման խորհրդանիշն է եղել: Ծնվելու պահից մինչև 40 օր, բացի մոտիկ բարեկամներից, երեխային ոչ մեկին ցույց չեն տվել: Այս սովորությունը դեռ պահպանում են շատ հայ ընտանիքներ: Յուրաքանչյուր ուրախալի իրադարձության ժամանակ տոնակատարության հիմնական «մեղավորը» ձեռքը դնում է իր ընկերների ու բարեկամների գլխին, ասելով`«Տարոսը քեզ», ինչը իր այդ պահի  երջանկությունն զգալու մաղթանք է:

Հյուրընկալություն

38590_b

Հյուրն Աստծունն է, այսպիսի առած ունեն հայերը, կապված հյուրի և հյուրընկալության հետ:
Հայ ժողովրդի հյուրընկալության մասին ողջ աշխարհը գիտի: Ուրախության ու երջանկության բոլոր առիթների դեպքում«սեղան են գցում» այնտեղ, ուր կան մոտ ու հարազատ մարդիկ`տանը, աշխատավայրում և այլն: Անպայման պետք է ուտել ու խմել: Հայերնանկեղծորեն հավատում են` ինչքան ճոխ սեղան գցես, այնքան կավելանան ուրախանալու առիթները:

Ազգային ավանդական տոները
Եվրոպական Վալենտինի տոնից առաջ Հայաստանում նշվում է Սուրբ Սարգսի օրը` սիրահարների տոնը: Այդ օրը չամուսնացած բոլոր աղջիկները քնելուց առաջ «աղի բլիթ» են ուտում ու հավատում, որ երազում իրենց ջուր կբերի ապագա ընտրյալը:

Ձմեռվա վերջին նշվում է «Տրնդեզը»

julo1 (1)

Այս տոնը եկել է դեռ հեթանոսական ժամանակներից: Եկեղեցու հենց բակում մեծ խարույկ են վառում ու նորապսակները ցատկում են դրա վրայով, որպեսզի մաքրվեն չարից, դժբախտություններից, մեծամտությունից և այլն: Եվ այդ օրվա հետ Հայոց աշխարհի վրա գարուն է իջնում: Տեառնընդառաջ բառը բացատրվում է այսպես՝ տիրոջն ընդառաջ:
«Ծաղկազարդի» կամ «Ծառզարդարի» տոնը նույնպես գարնան գալստին է նվիրված: Այդ օրը մարդիկ եկեղեցի են մտնում ուռենու ճյուղերով, օրհնվելուց հետո երեխաների ու երիտասարդների գլխին այդ ճյուղերից պատրաստված պսակ են դնում:
Ամռանը`օգոստոսի սկզբին, երբ անտանելի շոգ է լինում և դաշտերը չորանում են ջրի պակասից, գալիս է «Ջրի» փրկարար տոնը`«Վարդավառը»: Այս տոնը եկել է դեռ հեթանոսական ժամանակներից: Հայաստանի բոլոր բնակավայրերում մարդիկ իրար վրա ջուր են լցնում: Նշանված աղջիկներն անհիշելի ժամանակներից հարսանիքից 3 շաբաթ առաջ պետք է ջրով տարայի մեջ ձավար լցնեին, երբ դրանք սկսում էին ծլել, երիտասարդներն այդ ջուրն իրար վրա էին լցնում:

Գինեգործության և կոնյակագործության ավանդույթը

taraz_1

Յուրաքանչյուր հայ գիտի, որ Նոյ Նահապետը, ոտք դնելով այս սրբազան հողի վրա, այստեղ աճեցրեց առաջին խաղողի ողկույզը: Այդպիսով հիմք դրվեց հայկական ավանդական գինեգործության ավանդույթին: Հետազոտությունները փաստում են, որ այստեղ գինի են պատրաստել դեռևս մ.թ.ա. 10-11-րդ դարերում: Նաիրյան աշխարհի գինու մասին անգամ Ստրաբոնն ու Հերոդոտոսն են գրել: Հին ժամանակներից հայերը կարողացել են լավ գինի պատրաստել, այդ հմտությունը, որը ձեռք է բերվել դեռ հին Ուրարտական պետության գոյության դարաշրջանում, հարյուրամյակներ անց պահպանված է:

աղբյուր՝ hy.wikipedia.org

Պատասխանի հետևյալ հարցերին՝

  1. Այս տոն-ավանդույթներից որի՞ն ես մասնակցել
  2. Էլ ՞ինչ հետաքրքիր ավանդույթ գիտես