Posted in Uncategorized

Աշխարհի 7 հրաշալիքները

2007 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ ընտրվել են աշխարհի նոր 7 հրաշալիքներ՝ Պետրան, Չինական մեծ պարիսպը, Հռոմի Կոլիզեումը, Չիչեն-Իցա, Մաչու-Պիկչու քաղաքները, Թաջ Մահալ դամբարանը և Հիսուս Քրիստոսի արձանը Բրազիլիայում։ Եգիպտական բուրգերին՝ որպես Հին աշխարհի միակ կանգուն հրաշալիքի, տրվել է պատվավոր հրաշալիքի կարգավիճակ։

Պետրա

Պետրա ժայռափոր քաղաքն Առաջավոր Ասիայում Էդոմ կամ Իդումեա երկրի, ավելի ուշ՝ Նաբաթեական թագավորության մայրաքաղաքն էր։ Քաղաքը ներկայիս Հորդանանի տարածքում է՝ ծովի մակերևույթից 900 մ բարձրությամ ժայռերի մեջ։ Մ. թ. ա. 6-րդ դարից քաղաքը կորցրել է իր նշանակությունը։ Պետրայում հայտնաբերվել են լավ պահպանված պալատներ, դամբարաններ, հնագույն թատրոն և այլ շինություններ։

Չինական մեծ պարիսպ

Չինական մեծ պարիսպը վիթխարի հուշարձան է, որը 2450 կմ երկարությամբ (ճյուղավորումներով՝ 6–6, 5 հզ. կմ) ձգվում է արևելքից արևմուտք, բարձրությունը 6, 6 մ է։ Պարսպի սկզբնահատվածները կառուցվել են մ. թ. ա. 4-3-րդ դարերում, իսկ Չինաստանի միավորումից (մ. թ. ա. 221 թվական) հետո կանգնեցվել է պաշտպանական հոծ պատը։

Կոլիզեում

Կոլիզեումը հին հռոմեական ճարտարապետական հուշարձան է՝ 50 հզ տեղանոց ամֆիթատրոն. կառուցվել է 75–80 թթ-ին։ Նախատեսված էր գլադիատորների մարտերի և ներկայացումների համար։ Պահպանվել է Կոլիզեումի մի մասը։

Չիչեն-Իցա

Չիչեն-Իցա քաղաքը Մեքսիկայի Յուկատան թերակղզում է, եղել է մայա ժողովրդի քաղաքական և մշակութային կենտրոնը։ Հիմնադրվել է հավանաբար 8-րդ դարում։ 11-րդ դարի կեսից Չիչեն-Իցան տոլտեկների պետության մայրաքաղաքն էր, որը 1178 թվականին ավերել են Մայապան, Ուշմալ և Իցմալ քաղաք-պետությունների զորքերը։ Բազմաթիվ պեղումներով բացվել են քաղաքի հուշարձաններից մի քանիսը՝ Կուկուլկանի տաճարը (24 մ բարձրությամբ իննաստիճանի բուրգ է), Հովազների տաճարը, Զինվորների տաճարը, Կարակոլ աստղադիտարանը, գնդակախաղի 7 մարզադաշտ և այլն։ Պահպանվել են նաև աստվածների ոճավորված արձաններ, հարուստ զարդապատկերներով բարձրաքանդակներ։

Մաչու-Պիկչու

Մաչու-Պիկչու քաղաքը, որ ներկայիս Պերուի տարածքում է, հայտնի է նաև «Ինկերի կորած քաղաք» անունով, իսկ բառացի նշանակում է «հին գագաթ»։ Կառուցել է ինկերի տիրակալ Պաչակուտեկը 1440 թ-ին, գոյատևել է մինչև 1532 թ.։ Շուրջ 400 տարի այդ քաղաքը մոռացված էր։ 1911 թվականին հայտնաբերել է ամերիկացի հետազոտող, Յեյլի համալսարանի պրոֆեսոր Հայրեմ Բինգհեմը։

Թաջ Մահալ

Թաջ Մահալը (հայերեն՝ Թագի պալատ) Ջահան շահի կնոջ դամբարանն է (այնտեղ հետագայում թաղվել է նաև Ջահան շահը), կառուցվել է 1630–1652 թվականներին՝ Ջամնա գետի ափին՝ Ագրայի մոտ։ 74 մ բարձրությամբ հինգգմբեթանի շենք է՝ կից պարտեզով։

Հիսուս Քրիստոսի արձան (Ռիո դե Ժանեյրո)

Հիսուս Քրիստոսի արձանը Ռիո դե Ժանեյրո քաղաքի մերձակայքում է՝ Կորկովադու լեռան վրա՝ ծովի մակերևույթից 704 մ բարձր։ Կառուցվել է 1922–1931 թվականներին, բարձրությունը 37 մ է։ Հեղինակներն են Հեիտոր դա Սիլվան և Պոլ Լանդովսկին։ Վերջին 75 տարում 2 անգամ նորոգվել է։

Posted in Հայրենագիտություն

Հին աշխարհի 7 հրաշալիքները

Հունվարի 29-ից փետրվարի 4

Հրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. 5-րդ դարում կազմել է Հերոդոտոսը, ով քաջատեղյակ էր Եգիպտոսի ու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը: Նրա ուղեցույց-գրքում արձանագրվել են եգիպտական բուրգերըԱլեքսանդրիայի փարոսըԶևսի արձանն Օլիմպոսում, Հռոդոսի կոթողըՇամիրամի կախովի այգիներըՀալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում։ Հին աշխարհի 7 հրաշալիքներից ներկայումս պահպանվել են միայն եգիպտական բուրգերը՝ հին եգիպտական թագավորների՝ փարավոնների դամբարանները, որոնք կառուցվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվող Գիզա սարավանդի վրա։

Քեոփսի մեծ բուրգ — եգիպտական ամենամեծ բուրգը։ Սկզբնական բարձրությունը կազմել է 146.6 մ (481 ոտնաչափ), այժմ քայքայման արդյունքում՝ 138.8 մ (455 ոտնաչափ)։ Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, դրանցից հնագույնն ու միակը, որ պահպանվել է մինչև մեր օրերը։ Կառուցվել է ավելի քան 20 տարվա ընթացքում մոտավորապես մ.թ.ա. 2560 թ շրջանում։ Կառուցվել է, որպես եգիպտական չորրորդ հարստության փարավոն Խուֆույը (հունականացված տարբերակը՝ Χεωψ, Քեոփս)։
Եգիպտական բուրգերը գտնվում են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հարավ: Ամենամեծը` Քեոփս փարավոնի բուրգն է: Նրանից ընդամենը երկու մետրով ցածր է Քեփրենի բուրգը:
Քեոփս թագավորին լեռան մեծությամբ դամբարանը չի բավարարել, և նա հրամայել է դամբարանի կողքին կանգնեցնել ամբողջական ժայռակտորից կերտած ` մարդու դեմքով, առյուծի մարմնով մի պահապան, որը կոչվում է Սֆինքս: Սֆինքսը մարդկանց վախ էր ներշնչում և նրան անվանում էին սարսափի հայր:
Ըստ արաբական առածի «Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է բուրգերից»:

edsfsff-258
mayak.thumb

Ալեքսանդրիայի փարոս

Այն մ.թ.ա. III դարում կառուցված անտիկ աշխարհի ամենամեծ փարոսն է, որից ծագում է հայերենում «փարոս» բառը: Գտնվել է Նեղոս գետի գետաբերանում Փարոս կղզում (Ալեքսանդրիա քաղաքի մոտ): Կառույցը իրենից ներկայացնում էր եռահարկ աշտարակ: Բարձրությունը 120մ: Նրա գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը`ճանապարհ ցույց տալով նավերին: Այն համարվում էր նաև դիտակետ, քանի որ նրանում տեղադրված հայելիների համակարգը թույլ էր տալիս աշտարակի բարձունքից հետևել ծովին և հայտնաբերել թշնամու նավերը: Այն կործանվեց մ.թ. 796 թ. երկրաշարժից: Հետագայում Եգիպտոս եկած արաբները փորձում էին վերականգնել այն: 14-րդ դարում փարոսի բարձրությունը կազմում էր 30 մ: 15-րդ դարում սուլթան Քայթ-բեյը դրա տեղը կանգնեցրեց ամրոց, որը մինչև այժմ էլ կանգուն է:

zevs
Q5TiW

Հույների գերագույն աստված Զևսի արձանը տեղակայված է եղել օլիմպիական խաղերի հայրենիք Օլիմպիա քաղաքի Զևսի տաճարում: Կերտվել է մ.թ.ա. 5-րդ դարում մեծանուն քանդակագործ Ֆիդիասի կողմից: Արձանի բարձրությունը տասնչորս մետր էր: Զևսի գլուխը զարդարում էր ձիթենու ճյուղերից հյուսված ոսկե պսակը ` ի նշան ահեղ աստծու խաղաղասիրության: Գլուխը, կուրծքը, ձեռքերը, ուսերը փղոսկրից էին, թիկնոցն ու մազերը` ոսկուց: V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից։ Զևսի արձանը կործանվել է մեր թվարկության 5-րդ դարում:

231491271377255473
kolos

Հելիոս աստծո հսկայական արձանը Հռոդոս կղզու Հռոդոս քաղաքում: Մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում Հռոդոս կղզու վրա հարձակվեց Դեմետրիոսը, սակայն նա պարտություն կրեց: Ի հիշատակ այդ իրադարձության հռոդոսցիները կանգնեցրեցին մի արձան, որը անվանեցին Հռոդոսի կոթող: Դա 36 մ բարձրությամբ քանդակ էր: Արձանը պատկերում էր արևի աստված Հելիոսին, որին կղզու բնակիչները իրենց հովանավորն էին համարում: Ըստ առասպելի, աստվածները Հռոդոոս կղզին բարձրացրել են ծովի հատակից արևի աստված Հելիոսի խնդրանքով, այդ պատճառով էլ Հռոդոսը հնում անվանում էին Հելիոսի «սրբազան քաղաքը»: Արձանի գլուխը զարդարում էր ճառագայթահյուս թագը: Կոթողը կործանվել է մ.թ.ա. 222 թվին երկրաշարժից:

22820_478910052153684_2105175652_n-782
Hanging_Gardens_of_Babylon1-400x264

Շամիրամի կախովի այգիներ

Այս այգիները գտնվել են Բաբելոն քաղաքում: Ըստ պատմական տեղեկությունների Նաբուգոդոնոսոր թագավորը այն կառուցել է իր սիրելի կնոջ` Մարաստանի թագուհու համար, որը շատ էր կարոտում իր երկրի կանաչ լեռներն ու անտառները: Ցանկանալով թեթևացնել հայրենիքի կարոտը Նաբուգոդոնոսոր թագավորը նվիրեց նրան մի ամբողջ օազիս, որը հիշեցնում էր Մարաստանի լեռներն իրենց հարուստ բուսականությամբ: Այս գեղեցիկ այգիները ավերվել են ջրհեղեղից: Առասպելը դրանք դարձրեց «Շամիրամի կախովի այգիներ»`վերագրելով դրանք Ասորեստանի կիսաառասպելական թագուհի Շամիրամին, որը թագավորել է Նաբուգոդոնոսոր արքայից շատ ավելի առաջ:
Պարտեզները աճում էին միջնաբերդում և բարձրանում ամֆիթատրոնի ձևով` հարկ առ հարկ: Այն կործանվել է Ասորեստանի թագավոր Սենեքերիմի կողմից Ք.ա. 689 թ. ին:

7-wonders-16-g-258
images (5)

Հալիկառնասոսի դամբարան

Այն հանդիսանում է Փոքր Ասիայի հարավ-արևմտյան Կարիա երկրամասի մայրաքաղաք Հալիկառնասոս երկրամասի կառավարիչ Մավսոլոսի դամբարան-հուշարձանը: Կառուցվել մ.թ.ա. IV դարում Մավսոլոսի կնոջ` Արթեմիսիայի պատվերով, ճարտարապետներ Պիթեասի և Սատիրոսի կողմից: Իրենից ներկայացնում էր երկհարկանի կառույց, որի առաջին հարկը խուլ պատով վերցվել էր շրջանակի մեջ: Հանգուցյալի հերոսականացված պաշտամունքի համար նախատեսված երկրորդ հարկը շրջապատված էր հոնիական օրդերի սյունաշարով, իսկ վերջինիս վրա բարձրանում էր սանդուղքավոր մի բուրգ, որը պսակում էր չորս-չորս ձի լծած մարտակառքի վրա կանգնած Մավսոլոսի և նրա կնոջ քանդակը: Պլինիոս Ավագի տվյալներով կառույցի բարձրությունը 140 ոտնաչափ էր (46 մետր):

bcjoxfli92-258
k7w5f

Արտեմիսի տաճարը Եփեսոսում

Բնության, լուսնի և որսի աստվածուհի Արտեմիսին (հունական դիցաբանություն) նվիրված տաճար Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում: Սկսվել է կառուցվել մ.թ.ա. 550 թվականին:
Տաճարի կառուցումը տևել է հարյուր տարի և ավարտվել է մ.թ.ա. 450 թվականին: Տաճարը փառաբանված է իր հոյակապ զարդաքանդակներով, թանկարժեք իրերի առատությամբ: Մ.թ.ա. 356 թվականին Արտեմիսի տաճարն այրվեց: Ավանդության համաձայն, Եփեսոսի բնակիչ Հերոստրատեսը, ցանկանալով հավերժացնել իր անունը, հրդեհեց այն: Նրա հանցագործությունը այնքան զայրացրեց հույներին, որ նրանք որոշեցին տաճարի հրդեհի մասին պատմելիս չհիշատակել նրա անունը: Սակայն Հերոստրատեսի անունն այնուամենայնիվ մտավ պատմության մեջ «Հերոստրատեսի փառք» դարձվածքով:

Posted in Uncategorized

Իմ տոհմածառը

Նախագիծ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը — Ազգագրության փառատոնի շրջանակներում ուսումնասիրում ենք մեր տոպմի ծագումը: Յուրաքանրյուր սովորող տեղեկություններ է հավաքում իր նախապապերի մասին:

Ժամկետը՝ հունվարյան ճամբար
1.Ուսումնասիրում ենք մեր արմատները, որտեղից են նրանք ծագում։ Գրում եք ձեր տոհմի, ազգանվան ծագման  մասին։
2.Ուսումնասիրում եք հայրիկ-մայրիկի, տատիկ-պապիկի արմատները՝ ծննդավայրերը։

3.Գրի առնում ծնողների ծննդավայրի մասին պատմող հետաքրքիր զրույցները, ավանդապատումները։ Ստեղծում տեսաֆիլմ կամ լուսանկարներով պատում:

4.Ամեն սովորող համակարգչային որևէ ծրագրով կամ նկարելով կազմում է իր ընտանիքի տոհմածառը ։

Նախագծի շրջանակներում սովորելու ենք նոր ուսումնական ծրագիր, որի արդյունքում հնարավոր է համացանցում կազմել և ունենալ իր տոհմածառը:

Նոր ծրագիրը հնարավորություն է տալիս գրել յուրաքանչյուրի անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ, մեծահասակների մահվան տարեթիվ, ծննդավայր:

http://www.familysearch.org/

Տեղեկատվությունը փակ է լինում, տեսանելի միայն օգտատերի համար:

Աշխատանքները հրապարակվում են ուսումնական բլոգներում:

Posted in Uncategorized

Հովհաննես Այվազովսկի


Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ.-ի հուլիսի 29(17)-ին: Նա եղել է հայազգի հանճարեղ նկարիչ Ռուսական կայսրությունում, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ: Հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են իր ստեղծագործությունների ավելի քան կեսը։ 

Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիա քաղաքում (Ղրիմ)`   աղքատ հայ ընտանիքում։ Ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են «Հովհաննես Այվազյան» ստորագրությունը։ 

Այվազովսկու նկարչական տաղանդը ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում դեպի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։

Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար`   նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներ։ Կյանքի հետագա շրջանում նրա ծովանկարների և նավանկարների շարքերը նկարչին արժանացրին ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։

Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար: Այդ նկարները ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ական թթ. տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը կապել է իր շան վզին, իսկ հետո տարել և նետել ծովը։

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Վախճանվել է 1900 թվականին`   որպես ժառանգություն թողնելով շուրջ 6000 կտավ։ Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։

Պատկերել Է ծովն օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրի անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։

Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն պաթետիկ են։ Բնությունն արտացոլվել Է մշտական շարժման և փոփոխության մեջ։ Ունեցել Է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտում: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլար։

Posted in Uncategorized

Այցելություն Հայաստանի ազգային պատկերասրահ

Վայր՝ Հայաստանի ազգային պատկերասրահ
Օր՝ հունվարի 23-ին՝ 5.1, հունվարի 24-ին՝ 5.2, հունվարի 25-ին՝ 5.3,
Ժամ՝ 12:00-16:00

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի ճամբարականներ,

Պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան

Օգնական՝ Գայանե Խաչատրյան

Վարորդ՝

Աֆո Սանղյան

հեռ. ՝ 077735743

Ford Transit oo248ux


Նպատակը՝ ճանաչողական, ուսումնական

Ճանապարհ՝ Ծովակալ Իսկավոի պողոտա, քաղաքապետարան, Հայաստանի ազգային պատկերասրահ

Ընթացքը՝ ծանոթացում գրքարվեստին, Մարտիրոս Սարյանի գրքային պատկերազարդումներին, գրքի ստեղծման պատմությունը:

Իրականացված նախագիծ

Մասնակիցներ

5.1 դասարան

  1. Վիկտորյա Միրզոյան
  2. Վաղարշակ Թադևոսյան
  3. Միլլա Մաթևոսյան
  4. Եվա Հովհաննիսյան
  5. Արսեն Կարապետյան
  6. Էդուարդ Ստեփանայան
  7. Էդուարդ Նալբանդյան
  8. Միքայել Մալխասյան
  9. Ժասմին Գրիգորյան
  10. Մարինա Վիրաբյան
  11. Վահագն Ղարիբյան
  12. Նարեկ Ղազարյան
  13. Ալեն Վարդանյան
  14. Տրդատ Գաբոյան
  15. Ագապե Ավագյան
  16. Նոյ Գրիգորյան
  17. Շաքե Սահակյան
  18. Ժասմին Վարդանյան
  19. Ասատրյան Վիկտորյա
  20. Կոստանդյան Նարե

5.2 դասարան

  1. Լալայան Կատրինա
  2. Թորոսյան Ինեսա
  3. Կարապետյան Ալիկ
  4. Բաղդասարյան Լուսե
  5. Հովասափյան Մենուա
  6. Ճաղարյան Էդգար
  7. Մարտիրոսյան Վարդան
  8. Միքայելյան Էդուարդ
  9. Սիրեյան Դավիթ
  10. Մակարյան Դավիթ
  11. Սմսարյան Գոռ
  12. Եղոյան Գևորգ
  13. Սիլվի Թոփիկյան
  14. Նարեկ Քեշիշյան
  15. Վարդան Պողոսյան
  16. Ռոզի Մկրտչյան
  17. Արամ Չալիկյան
  18. Կարինե Ասատրյան
  19. Մարկ Պողոսյան

5.3 դասարան

  1. Արփի Հարությունյան
  2. Ինեսա Գասպարյան
  3. Մարիա Սայադյան
  4. Մարկ Բաղդասարյան
  5. Հարություն Թովմասյան
  6. Գաբրիելլա Աղամալյան
  7. Մարիա Միքայելյան
  8. Անգելինա Արշալուսյան
  9. Ջոզեֆ Զեյթուն
  10. Ջորջ Հովհաննիսյան
  11. Լուիզա Տոնոյան
  12. Լիլիթ Գրիգորյան
  13. Նելլի Համբարձումյան
  14. Տիգրան Սուպիկյան
  15. Անգելինա Վարդազարյան
  16. Էդվարդ Նավասարդյան
  17. Արեգ Գուլքանյան
  18. Միքայելյան Միքայել
  19. Սարգսյան Մոնիկա
  20. Նանե Հովեյան
Posted in Հայրենագիտություն

Ապարներ և օգտակար հանածոներ

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից’ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով դու գրում ես գրատախ­տակին, նույնպես ապար է: Ապարներ են նաև  բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան Նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:

Մետաղային օգտակար հանածոները ձուլում են և ստանում տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պատրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:

Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:

Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:

Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:

Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից Են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:

Տուֆը թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:

Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:

Առաջադրանք

Խմբավորել օգտակար հանածոները

Պղինձ, կավ, մարմար, ոսկի, նավթ, ավազ, ալմաստ, կրաքար, զմրուխտ, քարածուխ, արթաթ, տուֆ, բնական գազ, փիրուզ, երկաթ, բազալտ, ալյումին:

ՇինանյութՎառելքՔարԹանկարժեք քար
    
    
    
    
Posted in Uncategorized

Բնական պաշարներ

Բնության մեջ եղած ամեն, ինչ մարդիկ օգտագործում են իրենց կարիքների համար, համարվում է բնական պաշար: Օրինակ՝ կաուչուկի ծառը գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, բայց այն պահից, երբ մարդիկ սովորեցին դրա հյութից ռետին ստանալ անվադողեր և շատ այլ իրեր պատրաստելու համար, այդ զարմանա­հրաշ ծառը բնական պաշար համարվեց:

Երկրի բնական պաշարները բազմազան են: Դրանցից ամենա­կարևորներն են հողը, օդը, ջուրը, արևի ջերմությունն ու լույսը: Բնական պաշարներ են ապարները, մետաղները, հանածո վառելիքը: Բնական պաշար են նաև բույսերն ու կենդանիները, որոնք մարդն օգտագործում է որպես սնունդ կամ արտադրության համար հումք, ասենք՝ բամբակից, վուշից ու բրդից թել են ստանում, կաշվից կոշիկ են կարում և այլն: Բույսերն ու կենդանիները համարվում են վերանակնգնվող պաշարներ:

Կարո՞ղ եք բացատրել ինչու:

Բայց բնության բարիքների մի մասն էլ չվերականգնվող Է: Դրանց պաշարներն անսահման չեն և կարողեն սպառվել:

Բնության բարիքները խնայելու միջոց է երկրորդային օգտագոր­ծումը: Օրինակ՝ օգտագործված թուղթը, թիթեղյա տուփերը, պլաստ­մասե իրերը, ապակին կարելի է վերամշակել և կրկին օգտագործել:

Ուսումնական ֆիլմ 

Բնության բարիքները գրեք երկու սյունակով՝ վերա­կանգնվող և չվերականգնվող.

1.-պղինձ, ձուկ, նավթ, հացահատիկ, կաուչուկ, կավիճ, բամբակ, աղ, կաթ, մարմար, ձու, քարածուխ, ձեթ, բուրդ, երկաթ, միս, բանջարեղեն, տուֆ, արծաթ, մրգեր, փայտ:

Ինչո՞վ է վտանգավոր աղտոտված օդը:

Ինչո՞վ է վտանգավոր աղտոտված ջուրը:

Ինչպե՞ս կարող եք փոխել «վնասող» գործողությունների ազդեցությունը:

Ի՞նչ «օգնող» գործողություններ կարող եք թվել, և որո՞նք կարող եք ինքներդ անել:

Վերականգնվողչվերականգնվող
  
  
  
  
  
  
  
Posted in Հայրենագիտություն

Փետրվար ամսվա նախագծեր

4-րդ դասարան

5-րդ դասարան

Posted in Հայրենագիտություն

Աշխարհի նոր 7 հրաշալիքները

11070172_341685649363049_626014651237269187_n

2007 թվականին  ընտրվել են աշխարհի նոր 7 հրաշալիքներ.
1. Պետրա
2. Չինական մեծ պարիսպ
3. Հռոմի Կոլիզեում
4. Չիչեն-Իցա
5. Մաչու-Պիկչու քաղաքներ
6. Թաջ Մահալ դամբարան
7. Հիսուս Քրիստոսի արձան
Եգիպտական բուրգերին՝ որպես Հին աշխարհի միակ կանգուն հրաշալիքի, տրվել է պատվավոր հրաշալիքի կարգավիճակ:

Posted in Հայրենագիտություն

Ինչպես կողմնորոշվել տեղանքում

Կողմնորոշում մամուռների և քարաքոսերի միջոցով:

Տեղանքում կարելի է ավելի ճիշտ կոմնորոշվել մամուռների և քարաքոսերի առկայության դեպքում: Մամուռներն ու քարաքոսերը այն բույսերն են, որոնք գերադասում են խոնավություն և ստվեր` խուսափելով արևի ճառագայթներից: Դրանք աճում են միայն քարերի ու ծառերի հյուսիսային կողմերում :

Բնության մեջ արևն իր բարերար ազդեցությունն է թողնում նաև հատապտուղների, մրգերի և ծաղիկների վրա: Հետևաբար վերջիններս կարող են դառնալ կողմնորոշման լավագույն միջոցներ: Հատապտուղներն ու մրգերը ավելի շուտ գունավորվում են հարավային կողմից, հետևաբար գույնը ինքը կատարում է կողմնացույցի դեր: Եթե պարզ է հարավը, ապա հակառակ կողմը կլինի հյուսիսը և այլն: Հապալասը և ճահճամոշը, ինչպես նաև արևածաղկի և կատվալեզվիկի ծաղիկները միշտ ուղղված են լինում դեպի արևը (անգամ մառախլապատ եղանակին): Հակառակ այս ամենին պատատուկի ծաղիկը խուսափում է արևից:

Մրջնանոցները որպես կողմնորոշիչներ:

Սովորաբար մրջնանոցները կառուցված են լինում ծառերի բների հարավահայաց կողմերին, որը հնարավոր է դարձնում ավելի շատ օգտվել արևի ճառագայթներից: Թմբի կլոր մասն ուղղված է լինում դեպի հարավային կողմը, իսկ համեմատաբար թեք մասը` հյուսիս :

Կողմնորոշում ձմռանը:

Ձմեռային անցումների ժամանակ տեղանքում հեշտությամբ են կողմնորոշվում, հատկապես այն դեպքում, երբ եղանակը տաք է ու արևոտ: Միայնակ ծառերի բների հյուսիսային մասերում գտնվող ձյան շերտը փխրուն է, իսկ հարավային մասում հատիկավոր, ամուր: Ձյան շերտը գարնանը շատ շուտ է հալվում ծառերի բների, քարաբեկորների, ժայռերի հարավային մասերում, իսկ առուների, փոսերի և լեռնագագաթների ձյունը սկսվում է հալվել հյուսիսային մասերում ավելի ուշ:

Ինչպես կողմնորոշվել անտառում

Անտառում կողմնորոշման մեծ հնարավորություններ կան: Անհրաժեշտ է հիշել, որ անտառուղին ձգվում է հյուսիսից դեպի հարավ և արևելքից դեպի արևմուտք:
Հետևաբար անատառում ճանապարհը կորցնելիս հարկավոր է անընդհատ շարժվել մի ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի գտնել անտառուղու որևէ խաչմերուկ:


Հատվող անտառուղիների մոտ լինում է կանգնեցված կոճղի մի հատված, որի վերին հարթեցված մասում գրված են թվեր: Այդ թվերի օգնությամբ հեշտ է գտնել հորիզոնի կողմերը: Երկու փոքր թվերի միջև եղած գիծը ուղղվում է հյուսիս, իսկ հարավային կողմը որոշվում է մեծ թվերի ուղղությամբ:

Եկեղեցիները որպես կողմնորոշիչներ:

Եկեղեցիների խորանը կառուցված է լինում արևելյան մասում, իսկ մուտքը` արևմտյան, արևի ժամացույցը գտնվում է հարավային պատին, իսկ գմբեթի խաչերի թևերը ուղղված են արևելք-արևմուտք ուղղությամբ:

Հորիզոնի կողմերը կարելի է որոշել նաև ձյան ու թիթեռնիկների միջոցով: Ձյան միջոցով հորիզոնի կողմերի որոշման համար կան մի քանի եղանակներ: Ձյունը ավելի տևական է պահպանվում հյուսիսային լանջերի վրա և դրանք 10-15օր ավելի ուշ են ազատվում ձյունից, քան` հարավային կողմում: Գարնանը ծառերի շուրջը փոսիկներ են առաջանում հարավային ուղղությամբ: Հանգստացող թիթեռնիկների թևերը որպես կանոն առավոտյան ուղղված են դեպի արևելք, կեսօրին` դեպի հարավ, իսկ երեկոյան` արևմուտք:
Հորիզոնի կողմերը առավել արագ որոշելու համար խորհուրդ է տրվում օգտվել միանգամից վերը նշված մի քանի եղանակներից:

Առաջադրանք

Տեղանքում կողմնորոշման էլ ինչ ձևեր գիտեք, որ կարող եք բնության մեջ առանց կողմնացույցը կողմնորոշվել:

Գրել բլոգում, ներկայացնել: