Posted in Uncategorized

Առասպել Ագռավաքարի մասին

Երկար ժամանակ Փոքր Մհերը թափառում էր Սասնա սարերում իր հավատարիմ ընկերոջ՝ հրեղեն Քուռկիկ Ջալալու հետ: Ծանր մտորումների մեջ էր, զգում էր, որ հերոսական կյանքը մոտենում է իր ավարտին: Ողբում էր, ուժերը օրեցօր պակասում էին, իսկ ժողովրդի դժբախտությունները սաստկանում: Եվ ահա մի երեկո Մհերը կանգ առավ սև Ագռավաքարի առաջ: Նրա ահաբեկ ստվերը տարածված էր լճի վրա:

— Եթե ես խփեմ թրովս ժայռին, — ասաց նա ինքն իրեն, — և ժայռը ճաքի, ուրեմն հոգուս վրա մեղք չունեմ:

Վերջին ուժերը լարելով՝ նա հուժկու հարված հասցեց ժայռին և երկու մասի ճեղքեց Ագռավաքարը: Վերջին անգամ ժպտաց Մհերը արևի լույսին, թոթափեց ձիու բաշը և մտավ ներս՝ ժայռր ամիջապես փակվեց նրա հետևից ու ընդմիշտ քարացավ: Իմացան սասունցիները, որ Մհերը մտել է լեռան մեջ և զնդանել է իրեն առ հավերժ, յոթ օր ու յոթ գիշեր ողբում էին, կանչում Մհերին հետ, իրենց քարերին էին զարկում: Բայց այդ ամենը զուր էր: Շատ տարիներ անցան: Մեկ անգամ միայն մի հովիվ կարողանում է տեսնել Մհերին: Այդ հովիվը գիշերով հայտնվում է Ագռավաքարի մոտ: Քարը բացվեց ու միջում երևաց հզոր դյուցազնը՝ վիթխարի ձիու վրա:

— Մհեր, — ուրախացավ հովիվր, — ե՞րբ ես այստեղից դուրս գալու:

— Քանի աշխարհում սուտն է թագավորում, ես չեմ կարողանա այստեղից դուրս գալ: Երբ որ երկիրը կքանդվի և նորից կարարվի, գարու հատիկը կլինի ընկույզի չափ, իսկ ցորենի հատիկը՝ մասուրի չափ, ես թույլտվություն կստանամ դուրս գալու ժայռի միջից:

Այդ օրվանից էլ ոչ ոք նրան չէր տեսել: Բայց ասում են, որ Վարդավառին և Համբարձման տոնին Ագռավաքարից ջուր է բխում: Դա Քուռկիկ Ջալալիկն է, իր սմբակներով խփում, հողից դուրս է բերում այդ ջուրը: Իսկ եթե ականջ դնեք քարին, կարելի է լսել Քուռկիկի բարակ խրխնջոցը:

Posted in Հայրենագիտություն

Հայրենագիտական նախագիծ. ճանաչենք Երևան քաղաքը իր թաղամասերով

800px-Yerevan-sunset

Ժամանակահատված՝ Հոկտեմբերի 7-18-ը

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարաններ

Նպատակը՝

  • Հայրենագիտական ուսումնասիրություն Երևան քաղաքով
  • Ճանաչում ենք մայրաքաղաքը՝ իր թաղամասերով
  • Ծանոթանում ենք յուրաքանչյուր թաղամասի ստեղծման պատմությանը, թաղամասին բնակիչներին, ընդունված սովորույթներին
  • Պարզում՝ ի՞նչ ասել է հարևան, և արդյոք նրանք լավ հարևաններ են ու լավ հարևանություն են անում
  • Արդյո՞ք այդ թաղամասում միայն երևանաբնակներ են ապրում, թե ա՞յլ բնակավայրերից, մարզերից են տեղափոխվել այդտեղ
  • Փորձում ենք ծանոթանալ տվյալ թաղամասին խնդիրներին, կատարված ու կատարվող բարեկագման աշխատաներին
  •  Տեղեկություններ իմանալ՝էկոլոգիական վիճակի, աղբահանության հաճախականության մասին, շենքերի և շինությունների կառուցման տարեթվերի ու հնության մասին

Նախագծի ընթացք՝

  • Սովորողները կատարում են որոնողական աշխատանք՝ համացանցում, տանը՝ ծնողներից, բարեկամներից, ինչքան հնարավոր է շատ ինֆորմացիա են հավաքում այցելվող թաղամասի մասին
  • Թաղամասեր այցելում ենք՝ հեծանիվով, անվաչմուշքներով, հասարակական տրանսպորտով, մետրոյով, ոտքով
  • Հարցազրույցները տեսագրվում և ձայնագրվում են
  • Ի՞նչ թաղամասեր կան Երևանում
  • Ի՞նչ թանգարաններ, պատկերասրահներ կան Երևանում
  • Ի՞նչ կինոսրահներ կան Երևանում
  • Ի՞նչ եկեղեցիներ կան Երևանում
  • Ո՞րն է Երևանի ձեր սիրելի հատվածը
Posted in Uncategorized

Երևան քաղաքի պատմությունը

7a66ce999dc0a2beb7dbff374d976f97_w870_h390

Երևան

Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.ին
Այլ անվանումները` Էրեբունի, Էրիվան, Էրեվան
Մակերեսը` 300 կմ²
Բարձրությունը ծովի մակերևույթից` 900-1200 մ
Կլիմայի տեսակը` բարեխառն-ցամաքային, չոր
Տեղաբնակների անվանունը` երևանցի

Ընդհանուր բնութագրիչներ

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն և ամենամեծ քաղաքն է։ Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:

Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն:

Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։

Հնագիտական պեղումներով հայտնաբերվել է Երևանի «ծննդյան վկայականը», որտեղ նշվում է, որ Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Արարատյան (Ուրարտական) թագավորության Արգիշտի Ա արքան մ.թ.ա.782թ.: Պեղված միջնաբերդը թագավորական պալատի ավերակներով հանդերձ պահպանվել է քաղաքի հարավարևելյան` Էրեբունի թաղամասում:

Ներկայիս Երևանի` որպես հայոց պետության մայրաքաղաքի կառուցապատումը սկսվել է 1924թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:

5-րդ դարում կառուցվել է երևանյան ամենահին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվել է 1931 թվականին։

Posted in Uncategorized

Այցելություն Երևանի պատմության թանգարան, զբոսանք աշնանային Երևանում

7a66ce999dc0a2beb7dbff374d976f97_w870_h390
thumbnail_Image (1)

Նպատակը ՝ Նախագծի նպատակն է ուսումնասիրել Երևան քաղաքի պատմությունը, դիտել հին Երևանը և այսօրվա Երևանը, համեմատություներ կատարել, ծանոթանալ քաղաքի հուշարձանների, կոթողների հետ: Թափառել գարնանային Երևանում, ծանոթանալ քաղաքի կենտրոնական հատվածին, սովորել  փողոցների անվանումները, , հասկանալ, որ փողոցոըն որին է հատվում, իմանալ՝ ինչ տեսարժան վայրեր կան Կենտրոն վարչական շրջանում:

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սվորողներ

Ժամկետը, ժամը՝ 12:00-16:00

  • Հոկտեմբերի 18՝ 4,2 դասարան,  
  • Հոկտեմբերի 19՝ 4.1 դասարան
  • Հոկտեմբերի 20՝ 4.3 դասարան

Վարորդ՝

Պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան, օգնական՝ Գայանե Խաչատրյան

Ընթացք՝

  • Տեղեկություններ են հավաքում  Երևան քաղաքի  մասին
  • Սովորում ենք փողոցների անվանումները
  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝  որ փողոցներով ենք անցնելու մինչ թանգարան հասնելը
  • Այնուհետև քայլքով գնալու ենք Երևանի 2800 ամյակին նվիրված այգի, ճամբարականները կխաղան, ինքնագլոր կվարեն:

Ընթացիկ նախագծեր

Ակնկալվող արդյունքները՝

  • Ծանոթանում են քաղաքին
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և գրում են իրենց տեսածի և լսածի մասին, համեմատուտթյուներ են կատարում
  • Սովորողները կներկայացնեն Երևանի մասին իրենց ֆիլմերը, տեսաշարերը

Արդյունքը սովորողների բլոգում՝

  1. Բալասանյան Կարինա
  2. Բաղիրյան Ռաֆայել
  3. Բաղդասարայան Գրիգոր
  4. Դալլաքյան Արսեն
  5. Դանիել Թումասի
  6. Հակոբյան Արփինե
  7. Խաչատրյան Արևիկ
  8. Հովհաննիսյան Սեմ
  9. Մկրտումյան Անգելինա
  10. Սարգսյան Արշակ
  11. Սարգսյան Նարեկ
  12. Վանյան Էրիկ
  13. Գրիգորյան Տիգրան
  14. Հակոբյան Արսինե
  15. Օրդուխանյան Լանա

Մասնակից սովորողներ՝

4,1 դասարան

4,2 դասարան

4,3 դասարան