Դպրոց-պարտեզ ուսումնական հաստատություն

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հանրապետության դպրոցների, պարտեզների աշխատողներին, ծնողներին, մակավարժական նորարարությամբ հետաքրքրվածներին հրավիրում է կրթահամալիրի Հարավային դպրոց՝ մեկ օր դպրոցում ծանոթանալու կրթահամալիրում հեղինակային մանկավարժությամբ ստեղծված նոր՝ դպրոց-պարտեզ հաստատության մոդելին։ Դպրոց-պարտեզում կազմակերպվող կրթական ծրագրերը՝
- 2-4 տարեկանների խնամքի, ինքնուրույնության զարգացման
- 5 տարեկանների ուսուցման
- 1-3-րդ դասարանների
- 4-5-րդ դասարանների։
Շրջայցի ընթացքում կներկայացվեն՝
- խմբասենյակ-պարտեզ միասնական միջավայր.
- դպրոց կրթական պարտեզում.
- ուսուցում ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ծեսով, տոնով.
- տեխնոլոգիական հանրակրթություն՝ ուսումնական երկրագործություն, տոնի ձևավորում, ծեսի խոհանոց.
- առանց պատերի դասարաններ, հակաբացիլ, բաց միջավայր.
- սովորողի նախասիրությունների զարգացում ընտրությամբ գործունեության, դասընթացների միջոցով։
Շրջայցից հետո՝ կլոր սեղան, ամփոփում։ Մասնակցության համար կարող եք լրացնել առցանց հայտը կամ զանգահարել 094211291 հեռախոսահամարով:
Հարգանքով՝ դպրոց-պարտեզի տնօրեն Շամիրամ Պողոսյան
Հասցե՝ ք. Երևան, Իսակովի 52/6, «Մխիթար Սեբնստացի կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզ
Էլ.փոստ՝ sh.poghosian@mskh.am
Աշխատակարգ
Խմբի դիմավորում սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց
10։00-10։15՝ Ուսումնական պատարագ սուրբ Երրորդություն եկեղեցում․ Սյուզի Մարգարյան, Հասմիկ Մաթևոսյան
10։30-12։30՝ շրջայց Հարավային դպրոցում
- խմբասենյակ-պարտեզ միասնական միջավայր, շրջայց Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկանների, 2-5 տարեկանների խմբասենյակներում, ներկայացնում են Արաքս Հովհաննիսյան, Սոնա Նակաշյան, Լիլիթ Առաքելյան
- դպրոց կրթական պարտեզում։Ուսումնական պարապմունքների կազմակերպումը բացօթյա միջավայրում, ներկայացնում են Հարավային դպրոց-պարտեզի 1-3-րդ դասարանները, դասվարները։
- ուսուցում ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ծեսով, տոնով։ Լավաշթխիկի ծեսը դպրոց-պարտեզում, ներկայացնում է Մարիամ Մնացականյանը։
- տեխնոլոգիական հանրակրթություն՝ ուսումնական երկրագործություն, տոնի ձևավորում, ծեսի խոհանոց։Ներկայացնում են Սեդա Խաչատրյանը, Լենա Ղազարյանը, Նաիրուհի Համբարձումյանը։
- առանց պատերի դասարաններ, հակաբացիլ, բաց միջավայր։ Ներկայացնում են Անուշ Ներսիսյանը, Աննա Գանջալյանը, Վիկա Հովսեփյանը, Լյովա Սարգսյանը։
- սովորողի նախասիրությունների զարգացում ընտրությամբ գործունեության, դասընթացների միջոցով։Ներկայացնում են Հարավային դպրոց-պարտեզի ընտրությամբ գործունեության խմբերը, խմբերի ղեկավարները։
12։30-13։00՝ ընդմիջում
13։00-13։30՝ Քնի ծեսի կազմակերպումը նախակրթարանում, ներկայացնում են՝ Մարիամ Մնացականյանը, Սոնա Նակաշյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Լիլիթ Առաքելյանը, Լիլիթ Խաչատրյանը։
14։00-14։30՝ Մայր դպրոց, Փառատոնային պուրակ
Ծիսական հյուրասիրություն
14։30՝ Մարմարյա սրահ
Ցուցադրություններ
Համերգ ելույթներ․ Ֆոլկ բենդ, Ակներ համույթ