Posted in Հոդվածներ, Դիջիթեք 2014

Դիջիպատում 2013-2014

  • SAM_1431
  • էական ձեռքբերում(ներ)ը, խնդիրները

Դիջիպատումս սկսեմ նրանից,որ երբ անցյալ տարի ես աշխատում էի Հիմնական դպրոցում,այդ տարի Հիմնական դպրոցն էր   հանդիսանում Դիջիթեք 2013-ի կազմակերպիչը ,իսկ այս ուսումնական տարում ես վերադարձա Միջին դպրոց, և Միջին դպրոցը դարձավ Դիջիթեք 2014-ի կամակերպիչը: Այդ պատասխանատվությունն իմ մեջ ամեն անգամ մեծ պատրաստակամությամբ և պատասխանատվությամբ եմ կրում:

2013 թվականի իմ աշխատանքային գործունեության մեջ մեծ ձեռքբերումներ ունեցա:

Սկսեմ իմ սիրելի Հիմնական դպրոցից:Շատ ուրախ եմ,որ մեկ տարի աշխատեցի կրթահամալիրի Հիմնական դպրոցում և հուսով եմ՝ որոշ չափով կարողացա օգտակար լինել այնտեղ:Մեծ ձեռքբերում էր ինձ համար այն,որ այնտեղի սովորղներին կարողացա ակտիվացնել,նրանց  միջև կապող օղակ դառնալ  Միջին դպրոցի հետ:Հիմնական դպրոցում սովորղների և դասավանդողների հետ շատ նախագծեր իրականացրեցինք:Նշեմ մեր «թափառումները», էկոլոգիական նախագծերը դպրոցի շրջակայքում,Հրազդանի կիրճում,դպրոցի շուրջբոլորը ազատեցինք ասֆալտից,հողով հարստացրեցինք շրջակայքը,վարդատունկ կազմակերպեցինք,ծառեր տնկեցինք,փոքրերի համար լողավազանը դնելու նոր տեղ ստեղծեցինք և էլի շատ բակային աշխատանքներ կատարեցինք:Այդ ամբողջ ընթացքում Հիմնական դպրոցը հիմնովին վերանորոգվեց և ազատվեց  պատերից:Կարելի է ասել՝ առաջին առանց պատերի ուսումնական պարապմունքերն անցկացվեցին Հիմնական դպրոցում և մեծ փորձ հանդիսացան:

Ամառային ճամբարից սկսած Հիմնական դպրոցի 7-8-րդ դասարանների սովորղների հետ տեղափոխվեցինք իմ հարազատ Միջին դպրոց:Մեծ ձեռքբերում եմ համարում,որ Հիմնական դպրոցի սովորղներին միանգամից կարողացա ներգրավել  իրենց նոր դասարաններում:Միասին ճամփորդությունների,ճամբարների  մասնակցեցին,որն էլ ավելի ամրապնդեց սովորղների ընկերությունը:

Նոր ուսումնական տարում,ինչպես նշեցի, տեղափոխվեցի իմ Միջին դպրոց՝ որպես  9-րդ դասարանների կազմակերպիչ:

Այս տարվա իմ մյուս կարևոր ձեռքբերումն այն է,որ ինձ վստահվեց արվեստի դասավանդումը,բայց այն տարբերվում էր մյուս առարկաների դասավանդումից նրանով,որ դասը պետք է անցկացնեինք մշակութային վայրերում:7-9-րդ դասարանի սովորղների հետ մենք մեծ հաջողություննեերի հասանք:Դպրոցում սովորում ,ուսումնասիրում էինք տվյալ մշակութային վայրը,այնուհետև այցելում և այդ ամենը տեղում տեսնում և ծանոթանում:

Այս ուսումնական տարում բազմաթիվ ճամփորդություններ կազմակերպեցի:Դա էլ մյուս կարևոր ձեռքբերումս է:

Թվարկեմ դրանցից մի քանիսը՝

Սուրբ Կաթողիկե եկեղեցի

Շառլ Ազնավուրի հրապարակ,Հանրապետության հրապարակ

Կասկադ համալիր

Գաֆէսճեան թանգարան

Կապույտ մզկիթ

Լոռի,Թումանյանի տուն-թանգարան

Նկարիչների միություն

Երևանի պատմության թանգարան

Խնկո-Ապոր անվան գրադարան

Երվանդ Քոչարի թանգարան

Ռուսական արվեստի թանգարան

Ս.Փարաջանովի թանգարան

Ծաղկունք գյուղ

ՄԱԿ-ի գրասենյակ

Սիրահարների այգի

Բնության պետական թանգարան

Կինոթատրոններ

և այլ մշակութային վայրեր:

Շատ կարևոր ձեռքբերում է նաև մայ դպրոցի շրջակայքում իրականցվող հասարակական նախագծերը:

Միջին դպրոցի սովորղների հետ ամբողջ տարվա ընթաքում աղբից ազատել ենք մայր դպրոցի շրջակա տարածքը, վարդեր, ծառեր, թփեր տնկել բակում: Անընդմեջ նրանց խնամել:

Հաջորդ կարևոր ձեռքբերումն այլ դպրոցների հետ մեր կրթահամալիրի համագործակցությունն է:Այս տարի ևս  մի շարք ընկերներ ձեռք բերեցինք:

Արցախցի մեր ընկերների հետ միասին այցելեցինք Գառնի , Գեղարդ, Էջմիածին,Օշական:

Գանձայից եկած մեր ընկերների հետ եղանք Էջմիածնում:

Ներքին Գետաշենի հյուրերի հետ զբոսանք  կազմակերպեցինք Երևանում:

Արտագնա կլոր սեղան Ծիլքար գյուղի միջնակարգ դպրոցում:

Արտագնա կլոր սեղան Դսեղ գյուղի միջնակարգ դպրոցում:

Այցելություն Քանաքեռ-Զեյթուն համայնքների մանկապարտեզներ:

Նաև նշեմ իմ  ամենամեծ առավելություններից և ձեռքբերումներից ևս մեկը.ես «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի անդամ եմ:Ամեն երեքշաբթի և հինգշաբթի մասնակցում եմ երգչախմբի պարապմունքներին:

Երգչախմբի հետ հանդես ենք եկել մի շարք վայրերում՝

Արցախում

Երևանի պետական կամերային երաժշտության տանը

Կոնգրես հյուրանոցում

Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում

Մեդիակենտրոնում

Լճաշենում

Արմավիրի մարզի մի շարք գյուղերում և այլն:

Կրթահամալիրում աշխատանքն այնքան հետաքրքիր է և հագեցած,որ ամեն օր կարող ես օրվա վերջում օրդ ամփոփել և ևս մի ձեռքբերում գտնել տվյալ օրվա  մեջ:

Ուրախ ու հպարտ եմ,որ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում:

Ավելի մանրամասն  կարող եք կարդալ իմ 2012-2013 ուս.տարվա հաշվետվության և 2013-2014 ուս. տարվա 1-ին կիսամյակի հաշվետվության մեջ:

  • դրանից բխող 2014-ի գլխավոր անելիքները

2014 թվականի գլխավոր անելիքներից կառանձնացնեմ Դիջիթեք 2014-ի կազմակերպումը և ամփոփումը:Դա մեր այժմյան գլխավոր անելիքն է:

Նաև կշարունակեմ իմ արվեստի դասընթացը:

Հասարակական նախագծերը կշարունակվեն,որպեսզի միշտ ապրենք մաքուր միջավայրում և խնամքով վերաբերվենք յուրաքանչյուր ծառի և թփի:

Շատ հետաքրքիր  բովանդակալից և ժամանցային ճամփորդություններ կկազմակերպեմ իմ սովորղների համար:

Անելիքները շատ են, պետք է առույգ և աշխատասեր լինենք և տվյալ օրվա անելիքը հաջորդ օրվան չթողենք:

.խնդրանք, առաջարկություն ուղղված բոլոր նրանց ովքեր կարող են աջակցել, գործընկեր, շահառու դառնալ

Խնդանքս այն է,որ այն մարդիկ ովքեր աշխատում  են կամ նոր են ընդունվում կրթահամալիր, սրտացավորեն մոտենան իրենց կրթահամալիրին,իրենց աշխատանքին,յուրաքանչյուրս մի ամբողջ կրթահամալիր ենք ներկայացնում, և մեզանից է կախված կրթահամալիրի մասին դրական և բացասական կարծիքները:

Լավ կլիներ,որ բոլոր ուսուցիչները մասնակցեին հասարակական նախագծերին և օրինակ ծառայեին սովորողներին: