Posted in Uncategorized

«Հերթապահ դասարան» Միջին դպրոցում

hert
Կրթահամալիրում բազմիցս հաջողությամբ իրականացվում են տարբեր նախագծեր: Այս ուսումնական տարին ևս սկսվեց նոր նախագծով՝ «Հերթապահ դասարան», որն իրականացվում է Միջին դպրոցում: Չնայած նախկինում ևս իրականացվել է այս նախագիծը, սակայն այս տարում այն ամբողջական ու րնդգրկուն դարձավ:
«Հերթապահ դասարան»-ը իրենից ներկայացնում է հետևյալը.
Միջին դպրոցում կա թվով 12 դասարան՝ 6-ից 9-րդ: Սկսած 6-րդ դասարանից` 12 աշխատանքային օրը մեկ յուրաքանչյուր դասարան ստանձնում է «Հերթապահ դասարան»-ի պարտականությունները:
Ամեն ամսվա համար նախօրոք կազմվում է դասարանների հերթապահության ցուցակը, որն ուղարկվում է տվյալ դասարաններում դասավանդողներին, որպեսզի տվյալ օրը նոր թեմա չբացատրվի հերթապահ դասարանում:
Յուրաքանչյուր դասարանում կան թվով 20-ից 25 սովորողներ: Ամեն դասաժամին աշխատում են 1-ից 2 աշխատանքային խմբեր, որոնց կազմում ընդգրկված են 3-ից 5 սովորողներ: Յուրաքանչյուր սովորող 1 դասաժամի ընթացքում է ընդգրկվում որևէ աշխատանքային խմբում:
Աշխատանքները կազմակերպում և ղեկավարում են Միջին դպրոցի կազմակերպիչները:
Հերթապահ դասարանն իրականացնում է հետևյալ աշխատանքները՝
• Դպրոցի բակի և հարակից տարածքի մաքրման աշխատանքներ:
• Դպրոցի բակի բարեկարգման աշխատանքներ:
• Բույսերի խնամք:
• Աշխատանք խոհանոցում՝ ճաշի նախապատրաստական աշխատանքներ, սպասարկում,խոհանոցի մաքրման հետ կապված աշխատանքներ:
http://mijin.mskh.am/10996
http://mijin.mskh.am/10979
http://mijin.mskh.am/10973
http://mijin.mskh.am/10968

Կազմակերպչի ղեկավարությամբ տարբեր խմբեր, փոխարինելով միմյանց և շարունակելով սկսած գործը, կատարում և ավարտին են հասցնում նախորդի աշխատանքները.
• Առավոտյան մաքրում են դպրոցի հարակից տարածքը:
• Խոհանոցում օգնում են խոհարարին ճաշի պատրաստման գործում:
• Խնամում և ջրում են դպրոցի ծաղիկներն ու բույսերը,
• Զբաղվում են դպրոցի բակի, պարտեզի բարեկարգման աշխատանքներով: Խոհանոցում պատրաստի ճաշը լցնում են ափսեների մեջ և սպասարկում սովորողներին:
• Հավաքում և մաքրում է սեղանները, կեղտոտ ափսեներն աման լվացող սարքի մեջ դնում:
Կազմակերպիչները սովորողների կատարած աշխատանքների վերաբերյալ գրառումներ են կատարում «Հերթապահ դասարանների» վերաբերյալ համապատասխան մատյաններում:
Աշխատանքների իրականացումը սկսվել է սեպտեմբերի մեկից և առանց բացթողումների հաջողությամբ շարունակվում է , իսկ արդյունքնրն ավելի ակնհայտ կդառնան ուսումնական տարվա վերջում:
Կարծում եմ, որ նախագիծը հաջողությամբ կիրականացվի և շարունակական բնույթ կկրի: