Posted in Հոդվածներ

Կրթություն բոլորի համար

Ներառական կրթությունը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթության համար առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով նրա համատեղ ուսուցումն է իր հասակակիցների հետ համատեղ՝ հանրակրթական դպրոցում: Նշված դրույթն ամրագրված է « Կրթության մասին» ՀՀ օրենքում:

Հպարտորեն կարող եմ նշել, որ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի՝  Հաայաստանի Հանրապետությունում  ներառական կրթություն իրականացնող հանրակրթական  դպրոցների  ցանկում ներառված է նաև  «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրը: Ներառական կրթություն իրականացնելու համար  կրթահամալիրում ստեղծված է բազմամասնագիտական անհրաժեշտ  խումբ՝ ընդգրկված համապատասխան մասնագետներով, ովքեր իրենց առջև խնդիր են դրել՝

  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հասարակության    լիիրավ անդամ դարձնելու:
  • .Ապահովել  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների շփումն ու հաղորդակցումը մյուս սովորողների հետ:
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ներգրավել իրենց հարմար թիմային աշխատանքում:
  • Զարգացնել նրանց ֆիզիկական և հոգևոր ուժերը,  ճանաչողական կարողությունները:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող

սովորողների ուսուցումն իրականացվում է յուրաքանչյուր սովորողի

համար  կազմված Անհատական ուսուցման պլանի ( ԱՈՒՊ) հիման

վրա: Կրթահամալիրում ստեղծված են համապատասխան  բոլոր պայմանները՝ ներառական կրթություն իրականացնելու համար:

Դեռ ավելին, առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող

սովորողներն իրենց ցանկությամբ և մեծ սիրով  ընդգրկված են ընտրությամբ գործունեության խմբերում, որտեղ կարողանում են ցուցաբերել իրենց կարողություններն ու հմտությունները: Դա օգնում է նաև նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:

Ինքս, որպես կազմակերպիչ, հնարավորինս ամեն ինչ արել եմ, որպեսզի ներառական կրթություն ստացող սովորողներն իրենց համադասարանցիների շրջանում իրենց կարևորված և ինքնավստահ զգան, որն ի դեպ ինձ մոտ հաջողվել է: Այս գործում ինձ օգնել են այն բոլոր սովորողներն, ովքեր իրենց գիտակցականությամբ և պատրաստակամությամբ սատարել  են նման երեխաներին՝ նրանց ներգրավելով կրթահամալիրում իրականացվող զանազան միջոցառումներում՝ հաշվի առնելով նրանց նախասիրություններն ու հակումները:

Ինքս կարողացել եմ հասնել նրան, որ  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներն ինձ ընկալում են որպես իրենց խորհրդատուի:

Նրանց մեջ մշակել եմ այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ՝

  • Նախաձեռնություն
  • Ինքնուրույնություն
  • Նպատակակետին հասնելու հաստատակամություն և  համառություն:
  • Խրախուսանքի միջոցով կարողացել եմ նրանց մեջ ստեղծագործական ունակություններ արթնացնել:
  • Նրանց ներգրավել եմ իրենց ուժերին ու կարողություններին համապատասխան աշխատանքներում, որպեսզի իրենք էլ իրենց կարևորված ու պահանջված զգան:

Արդյունքը բավականին հաջող է եղել:

Աշխատելով նրանց հետ, ես զգացել եմ  7-ից մինչև 9-րդ դասարան հասած երեխայի զարգացման մակարդակը:

Այսպես, օրինակ, Միջին դպրոցի սովորող Աննա Հարությունյանի խոսքը դեռ 7-րդ դասարանում սովորելու ժամանակ այդքան էլ հասկանալի և ընկալելի չէր:Հիմա Աննա սովորում է 9-րդ դասարանում  և ազատ կարողանում է հաղորդակցվել բոլորի հետ: Նա ավելի ինքնավստահ է ու համարձակ է դարձել՝ ի շնորհիվ իր դասընկերների:Նույնիսկ իր ընտրությամբ գործունեությունը ընտրել է լրագրություն և որոշ հաջողությունների հասել այս ասպարեզում:Աննան մասնակցում է դպրոցի ենթակայքում կազմակերպվող  առցանց քննարկումներին, իր կարծիքն ու մտքերն է արտահայտում, հարցազրույցներ է վերցնում:

Աննայի նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ՝

http://mijin.mskh.am/users/188

Մեր կողմից իրականացված  աշխատանքներում կարևոր ներդրում ունեն  ոչ միայն երեխաների հետ աշխատող մասնագիտական խումբը, այլև այն բոլոր սովորողներն, ովքեր իրենց շփման, հաղորդակցման շնորհիվ  կարողացել են նման երեխաներին դրական արդյունքի հասցնել:

Կազմակերպելով ճամփորդություններ դեպի Երևանի պատմամշակութային օջախներ՝  մեծ ուրախություն ապրեցի, երբ մեր կրթահամալիրի կայքում տեսա  ներառական կրթութուն ստացող մեկ այլ սովորողի՝ Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորող Սվետա Հովհաննիսյանի կողմից կատարած ֆոտոշարքը: Նշանակում է, որ մեր այցը տվյալ թանգարան, մեծ ազդեցություն է թողել նրա վրա՝ ձևավորելով նրա գեղագիտական ճաշակը: Իսկ կայքում լուսաբանել էր, որպեսզի  մյուս սովորողները նույնպես հաղորդակից լինեն մեծ նկարչի աշխատանքներին:

Սվետան ևս ունի իր հետաքրքրությունների շրջանակը, թեև նա թույլ լսողություն ունի և դժվարանում է խոսել,սակայն հիանալի լուսանկարում է, այն ինչ չեն  կարող տեսնել մեզանից շատերը,նա տեսնում և ֆիքսում է իր տեսախցիկով:Սվետան մեծ սիրով է մասնակցում  կինո-ֆոտո ակումբի դասերին և առաջադրանքները տեղադրում իր բլոգում:

Նյութերը կարող եք տեսնել այստեղ՝

http://svetahovhannisyan.wordpress.com/

Եվ  նման լուսաբանումներ հաճախ են կատարվում նրանց կողմից, որն էլ ապացուցում է, որ մենք կարողացել ենք հասնել նրան, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն իրենց մեկուսացված, ընկճված չեն զգում, այլ ընդհակառակը՝

  • Կենսուրախ են, կյանքով լի,  սիրով շրջապատված, իրենց առաջարկություններով հանդես են գալիս, և ընդգրկված են կրթահամալիրում իրականացվող միջոցառումներում:
  • Նրանց ծնողները զգում են իրենց երեխայի առաջընթացը, որի իրականացման գործում մեծ է նաև դպրոց-ընտանիք համագործակցությունը:

Ներառական կրթության կազմակերպումն անընդհատ զարգացող պրոցես է: Ներառական կրթության իրականացմանն են օգնում կրթահամալիրում կազմակերպվող սեմինարները: Վերջերս «Արաբկիր» բժշկական համալիրի կողմից կրթահամալիրում կազմակերպվեց սեմինար և դեռ նմանատիպ սեմինարներ բազմիցս կկազմակերպվեն, որոնք  օգնում են  իրականացնելու  և զարգացնելու այդ կրթության կազմակերպումը մեր կրթահամալիրում:

Կարևորն այն է, որ այս գործում ընդգրկված են ոչ միայն  անհրաժեշտ մասնագետներ, այլ ողջ կրթահամալիրի աշխատակիցներն, ովքեր  սիրով ու նվիրումով  համագործակցելով երեխաների ընտանիքների հետ՝  աջակցում են այս կարևոր գործընթացին:

sveta

Լուսանկարը՝ Սվետա Հովհաննիսյանի

Posted in Հոդվածներ, Դիջիթեք 2014

Դիջիպատում 2013-2014

  • SAM_1431
  • էական ձեռքբերում(ներ)ը, խնդիրները

Դիջիպատումս սկսեմ նրանից,որ երբ անցյալ տարի ես աշխատում էի Հիմնական դպրոցում,այդ տարի Հիմնական դպրոցն էր   հանդիսանում Դիջիթեք 2013-ի կազմակերպիչը ,իսկ այս ուսումնական տարում ես վերադարձա Միջին դպրոց, և Միջին դպրոցը դարձավ Դիջիթեք 2014-ի կամակերպիչը: Այդ պատասխանատվությունն իմ մեջ ամեն անգամ մեծ պատրաստակամությամբ և պատասխանատվությամբ եմ կրում:

2013 թվականի իմ աշխատանքային գործունեության մեջ մեծ ձեռքբերումներ ունեցա:

Սկսեմ իմ սիրելի Հիմնական դպրոցից:Շատ ուրախ եմ,որ մեկ տարի աշխատեցի կրթահամալիրի Հիմնական դպրոցում և հուսով եմ՝ որոշ չափով կարողացա օգտակար լինել այնտեղ:Մեծ ձեռքբերում էր ինձ համար այն,որ այնտեղի սովորղներին կարողացա ակտիվացնել,նրանց  միջև կապող օղակ դառնալ  Միջին դպրոցի հետ:Հիմնական դպրոցում սովորղների և դասավանդողների հետ շատ նախագծեր իրականացրեցինք:Նշեմ մեր «թափառումները», էկոլոգիական նախագծերը դպրոցի շրջակայքում,Հրազդանի կիրճում,դպրոցի շուրջբոլորը ազատեցինք ասֆալտից,հողով հարստացրեցինք շրջակայքը,վարդատունկ կազմակերպեցինք,ծառեր տնկեցինք,փոքրերի համար լողավազանը դնելու նոր տեղ ստեղծեցինք և էլի շատ բակային աշխատանքներ կատարեցինք:Այդ ամբողջ ընթացքում Հիմնական դպրոցը հիմնովին վերանորոգվեց և ազատվեց  պատերից:Կարելի է ասել՝ առաջին առանց պատերի ուսումնական պարապմունքերն անցկացվեցին Հիմնական դպրոցում և մեծ փորձ հանդիսացան:

Ամառային ճամբարից սկսած Հիմնական դպրոցի 7-8-րդ դասարանների սովորղների հետ տեղափոխվեցինք իմ հարազատ Միջին դպրոց:Մեծ ձեռքբերում եմ համարում,որ Հիմնական դպրոցի սովորղներին միանգամից կարողացա ներգրավել  իրենց նոր դասարաններում:Միասին ճամփորդությունների,ճամբարների  մասնակցեցին,որն էլ ավելի ամրապնդեց սովորղների ընկերությունը:

Նոր ուսումնական տարում,ինչպես նշեցի, տեղափոխվեցի իմ Միջին դպրոց՝ որպես  9-րդ դասարանների կազմակերպիչ:

Այս տարվա իմ մյուս կարևոր ձեռքբերումն այն է,որ ինձ վստահվեց արվեստի դասավանդումը,բայց այն տարբերվում էր մյուս առարկաների դասավանդումից նրանով,որ դասը պետք է անցկացնեինք մշակութային վայրերում:7-9-րդ դասարանի սովորղների հետ մենք մեծ հաջողություննեերի հասանք:Դպրոցում սովորում ,ուսումնասիրում էինք տվյալ մշակութային վայրը,այնուհետև այցելում և այդ ամենը տեղում տեսնում և ծանոթանում:

Այս ուսումնական տարում բազմաթիվ ճամփորդություններ կազմակերպեցի:Դա էլ մյուս կարևոր ձեռքբերումս է:

Թվարկեմ դրանցից մի քանիսը՝

Սուրբ Կաթողիկե եկեղեցի

Շառլ Ազնավուրի հրապարակ,Հանրապետության հրապարակ

Կասկադ համալիր

Գաֆէսճեան թանգարան

Կապույտ մզկիթ

Լոռի,Թումանյանի տուն-թանգարան

Նկարիչների միություն

Երևանի պատմության թանգարան

Խնկո-Ապոր անվան գրադարան

Երվանդ Քոչարի թանգարան

Ռուսական արվեստի թանգարան

Ս.Փարաջանովի թանգարան

Ծաղկունք գյուղ

ՄԱԿ-ի գրասենյակ

Սիրահարների այգի

Բնության պետական թանգարան

Կինոթատրոններ

և այլ մշակութային վայրեր:

Շատ կարևոր ձեռքբերում է նաև մայ դպրոցի շրջակայքում իրականցվող հասարակական նախագծերը:

Միջին դպրոցի սովորղների հետ ամբողջ տարվա ընթաքում աղբից ազատել ենք մայր դպրոցի շրջակա տարածքը, վարդեր, ծառեր, թփեր տնկել բակում: Անընդմեջ նրանց խնամել:

Հաջորդ կարևոր ձեռքբերումն այլ դպրոցների հետ մեր կրթահամալիրի համագործակցությունն է:Այս տարի ևս  մի շարք ընկերներ ձեռք բերեցինք:

Արցախցի մեր ընկերների հետ միասին այցելեցինք Գառնի , Գեղարդ, Էջմիածին,Օշական:

Գանձայից եկած մեր ընկերների հետ եղանք Էջմիածնում:

Ներքին Գետաշենի հյուրերի հետ զբոսանք  կազմակերպեցինք Երևանում:

Արտագնա կլոր սեղան Ծիլքար գյուղի միջնակարգ դպրոցում:

Արտագնա կլոր սեղան Դսեղ գյուղի միջնակարգ դպրոցում:

Այցելություն Քանաքեռ-Զեյթուն համայնքների մանկապարտեզներ:

Նաև նշեմ իմ  ամենամեծ առավելություններից և ձեռքբերումներից ևս մեկը.ես «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի անդամ եմ:Ամեն երեքշաբթի և հինգշաբթի մասնակցում եմ երգչախմբի պարապմունքներին:

Երգչախմբի հետ հանդես ենք եկել մի շարք վայրերում՝

Արցախում

Երևանի պետական կամերային երաժշտության տանը

Կոնգրես հյուրանոցում

Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում

Մեդիակենտրոնում

Լճաշենում

Արմավիրի մարզի մի շարք գյուղերում և այլն:

Կրթահամալիրում աշխատանքն այնքան հետաքրքիր է և հագեցած,որ ամեն օր կարող ես օրվա վերջում օրդ ամփոփել և ևս մի ձեռքբերում գտնել տվյալ օրվա  մեջ:

Ուրախ ու հպարտ եմ,որ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում:

Ավելի մանրամասն  կարող եք կարդալ իմ 2012-2013 ուս.տարվա հաշվետվության և 2013-2014 ուս. տարվա 1-ին կիսամյակի հաշվետվության մեջ:

  • դրանից բխող 2014-ի գլխավոր անելիքները

2014 թվականի գլխավոր անելիքներից կառանձնացնեմ Դիջիթեք 2014-ի կազմակերպումը և ամփոփումը:Դա մեր այժմյան գլխավոր անելիքն է:

Նաև կշարունակեմ իմ արվեստի դասընթացը:

Հասարակական նախագծերը կշարունակվեն,որպեսզի միշտ ապրենք մաքուր միջավայրում և խնամքով վերաբերվենք յուրաքանչյուր ծառի և թփի:

Շատ հետաքրքիր  բովանդակալից և ժամանցային ճամփորդություններ կկազմակերպեմ իմ սովորղների համար:

Անելիքները շատ են, պետք է առույգ և աշխատասեր լինենք և տվյալ օրվա անելիքը հաջորդ օրվան չթողենք:

.խնդրանք, առաջարկություն ուղղված բոլոր նրանց ովքեր կարող են աջակցել, գործընկեր, շահառու դառնալ

Խնդանքս այն է,որ այն մարդիկ ովքեր աշխատում  են կամ նոր են ընդունվում կրթահամալիր, սրտացավորեն մոտենան իրենց կրթահամալիրին,իրենց աշխատանքին,յուրաքանչյուրս մի ամբողջ կրթահամալիր ենք ներկայացնում, և մեզանից է կախված կրթահամալիրի մասին դրական և բացասական կարծիքները:

Լավ կլիներ,որ բոլոր ուսուցիչները մասնակցեին հասարակական նախագծերին և օրինակ ծառայեին սովորողներին:

Posted in Հոդվածներ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՈՒՄ Գնահատման ժամանակահատվածը՝ 2013-2014 ուստարի, սեպտեմբեր-հունվարի 14

Изображение

Միջին դպրոց

անունազգանունը

Շամիրամ Պողոսյան

 

  1. 1.    Հաստատված անհատական աշխատաժամանակ (կցել հղումը):

 

  1. 2.    Անհատական պլանով նախատեսված աշխատաժամանակի հաշվառում, դրա իրականացումը: (Բաց թողած դասաժամեր, ուշացում)
  2. 3.      էլեկտրոնային մատենավարություն (լրացվող մատյաններ, փաստաթղթեր):
  3. 4.      Ի՞նչ դասընթաց (ներ) (ընդհանուր հանրակրթական, ակումբ, սովորողի ընտրությամբ) եք վարում։ Դրա (դրանց) հաստատված ծրագրի (ծրագրերի) առկայություն բլոգում (կցել հղումը)։

9-րդ դասարանների կազմակերպիչ :Արվեստ առարկայի դասավանդող:

https://shamirampoghosian.wordpress.com/2013/08/20/%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE/

 

  1. 5.      Իրականացրած ուսումնական  նախագծեր (2013-2014 ուստարի)  (կցել հղում (ները):

Արվեստի ուսուցում

https://shamirampoghosian.wordpress.com/2013/08/20/%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE/

Վարդատունկ

http://mskh.am/am/34807

Դասարան անիվների վրա

http://mskh.am/am/33521

Գրքի տոն ուսումնական հաստատությունում

http://mskh.am/am/34896

Մշակույթ անիվների վրա

http://mskh.am/am/32999

http://mskh.am/am/33102

http://mskh.am/am/33103

 

 

  1. Ուսուցում բլոգով (կցել բլոգի հղումը):

https://shamirampoghosian.wordpress.com/

  1. Թողարկված նյութեր մեդիագրադարանում   (կցել հղումները):    
  2. Գործունեության լուսաբանում կայքում, ենթակայքերում (կցել հղումները) 

http://mijin.mskh.am/content/%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%AD-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D5%BD-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%B8%D6%82%D5%B4

   http://mijin.mskh.am/9887

http://mijin.mskh.am/9871

http://mijin.mskh.am/9862

http://mijin.mskh.am/9637

http://mijin.mskh.am/9512

http://mijin.mskh.am/9511

http://mijin.mskh.am/9473

http://mijin.mskh.am/content/%D5%A1%D5%B7%D5%B6%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4

http://mijin.mskh.am/9323

http://mijin.mskh.am/9323

http://mijin.mskh.am/9106

http://mijin.mskh.am/9003

http://mijin.mskh.am/8847

http://mijin.mskh.am/8846

http://mskh.am/am/35853

http://mskh.am/am/35752

http://mskh.am/am/35569

http://mskh.am/am/35491

http://mskh.am/am/35318

http://mskh.am/am/35100

http://mskh.am/am/35099

http://mskh.am/am/34896

http://mskh.am/am/35095

http://mskh.am/am/34805

http://mskh.am/am/34644

http://mskh.am/am/34532

http://mskh.am/am/34500

http://mskh.am/am/34416

http://mskh.am/am/34221

http://mskh.am/am/34219

http://mskh.am/am/34115

http://mskh.am/am/34114

http://mskh.am/am/34069

http://mskh.am/am/33991

http://mskh.am/am/33916

http://mskh.am/am/33911

http://mskh.am/am/33626

http://mskh.am/am/33521

http://mskh.am/am/33102

http://mskh.am/am/32999

http://mskh.am/am/32379

http://mskh.am/am/32215

http://mskh.am/am/31750

  1. Հրապարակումներ «Դպիրում», այլ հետազոտական աշխատանքներ (կրթահամալիրում մանկավարժական գործունեության ընթացքում) (կցել հղում (ները):    

https://shamirampoghosian.wordpress.com/2013/11/29/%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%B0%D5%AC%D5%AB%D5%B3%D5%A8-%D5%A9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%A8-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6/

https://shamirampoghosian.wordpress.com/2013/09/22/%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF%D5%AB-%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE/

  1. Ուսումնական ճամփորդություններ (կցել հղում (ները):    

Այս կիսամյակի ընթացքում 7-9-րդ դասարանների սովորողների հետ այցելել ենք մի շարք մշակութային  վայրեր՝ 

Սուրբ Կաթողիկե եկեղեցի

Շառլ Ազնավուրի հրապարակ,Հանրապետության հրապարակ

Կասկադ համալիր

Գաֆէսճեան թանգարան

Կապույտ մզկիթ

Նկարիչների միություն

Երևանի պատմության թանգարան

Խնկո-Ապոր անվան գրադարան

Երվանդ Քոչարի թանգարան

Ռուսական արվեստի թանգարան

Ս.Փարաջանովի թանգարան

Ծաղկունք գյուղ

ՄԱԿ-ի գրասենյակ

Սիրահարների այգի

Բնության պետական թանգարան

Կինոթատրոններ

և այլ մշակութային վայրեր:

http://mijin.mskh.am/9895

http://mijin.mskh.am/9887

http://mijin.mskh.am/9871

http://mijin.mskh.am/8955

http://mijin.mskh.am/content/%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-expo-2013

http://mijin.mskh.am/content/%D5%A6%D5%A2%D5%B8%D5%BD%D5%B6%D5%A5%D6%81%D5%AB%D5%B6%D6%84-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-%D6%87-%D5%A3%D6%80%D6%84%D5%A5%D6%80-%D5%B6%D5%BE%D5%AB%D6%80%D5%A5%D6%81%D5%AB%D5%B6%D6%84

http://mskh.am/am/35853

http://mskh.am/am/35752

http://mskh.am/am/35569

http://mskh.am/am/34896

http://mskh.am/am/35095

http://mskh.am/am/34500

http://mskh.am/am/34114

http://mskh.am/am/34097

http://mskh.am/am/33916

http://mskh.am/am/33911

http://mskh.am/am/33521

http://mskh.am/am/33103

http://mskh.am/am/32999

http://mskh.am/am/32217

  1. Կրթահամալիրի օրացույցով նախատեսված ստուգատեսներին, ստեղծագործական հավաքներին մասնակցության ձևը (համակարգողի աշխատանք, ուսումնական բաց պարապմունք, ցուցադրություն, լուսաբանում, կրթական ծրագրի գնահատում և այլն. թվարկել, կցել հղումներ):  

Օգոստոսի 29 — սովորողների համար ուսումնական տարվա սկիզբը

Քանի որ 9-րդ դասարանների կազմակերպիչն եմ,կատաարել եմ դասարանների վերակազմավորում:

 

Սեպտեմբերի 21-22- Անկախության տոն.  բարձունքների նվաճում

Միջին դպրոցի սովորողների մի խմբի հետ Անկախության տոնին բարձրացել ենք Ծաղկունք գյուղի մոտակա բարձունքը

Սեպտեմբերի 26-28 — հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական 8-րդ հավաք. ուսումնական ճամբարների նախագծերի ստուգատես

Որպես Միջին դպրոցի կազմակերպիչ համակարգել եմ հավաքի Միջին դպրոցի մասով  եղած աշխատանքները,գրել մեթոդական հոդված:

Սեպտեմբերի 26-28 — Կոմիտասյան երգի տոն

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հետ  միասին Կոմիտասյան օրերի շրջանակներում համերգներով հանդես ենք եկել Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում:

Հոկտեմբերի 17-23 — Խնկոյանի օրեր կրտսեր դպրոցում

Հոկտեմբերի 26-ին Միջին դպրոցի սովորողների հետ այցելել ենք Խնկո-Ապոր անվան գրադարան,մասնակցել տոնին,դիտել ներկայացում:

Հոկտեմբերի 25 — նոյեմբերի 15- պարտեզների նախապատրաստում ձմեռվան

Մայր դպրոցի հարակից տարածքները մաքրել ենք աղբից, ծառեր և թփեր տնկել, վարդատունկ կազմակերպել և այլ այգեգործական աշխատանքներ կատարել:

Նոյեմբերի  13-16 — Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

Այս օրերին սովորողների հետ Թթուդրիկի ծես ենք կազմակերպել, հարիսա եփել, տոնական ելույթ պատրաստել:

Դեկտեմբերի 16-27- ձմեռային ուսումնական ճամբարներ

 

Ճամբարի ընթացքում եղել եմ որպես ճամփորդությունների կազմակերպիչ:Այդ օրերին այցելել ենք Բնության պետական թանգարան,Ս.Փարաջանովի թանգարան,Հանրապետության հրապարակ,ՄԱԿ-ի գրասենյակ,ֆիլմ դիտել,բոուլինգ խաղացել և այլն:

Նաև պատրաստվել ենք Դիմակահանդեսին՝ սցենար գրել,տոնական հագուստներ և ելույթներ պատրաստել:

 

  1. Մասնակցություն հեղինակային կրթական ծրագրի մշակման աշխատանքին (ծրագրի, կարգի, անհրաժեշտ այլ փաստաթղթի մշակում, լրամշակում, քննարկում  (նկարագրել, կցել հղումներ):  

Մասնակցել սեպտեմբերի 26-28 — հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական 8-րդ հավաքին,մասնակցել առցանց քննարկումներին:

 

  1. Մասնակցություն մանկավարժական ընդհանուր ժողովներին, մեդիապարապմունքներին, մասնագիտական զարգացման սեմինարներին:

Մասնակցել եմ կրթահամալիրի ընդհանուր ժողովներին,սեմինարներին,մեդիապարապմունքներին՝ եղել կազմակերպիչ:

http://mskh.am/am/34805

http://mskh.am/am/32302

http://mskh.am/am/32379

http://mskh.am/am/32302

http://mskh.am/am/34219

http://mskh.am/am/34221

  1. 14.  Մասնակցություն «Սեբաստացիներ» երգչախմբին:

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի անդամ եմ:Ամեն երեքշաբթի և հինգշաբթի մասնակցում եմ երգչախմբի պարապմունքներին:

Երգչախմբի հետ հանդես ենք եկել մի շարք վայրերում՝ 

Երևանի պետական կամերային երաժշտության տանը

Կոնգրես հյուրանոցում

Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում

Մեդիակենտրոնում

Լճաշենում

http://mskh.am/am/33102

http://mskh.am/am/33103

Արմավիրի մարզի մի շարք գյուղերում և այլն:

http://mskh.am/am/32999

 

  1. 15.  Դասարանի (ակումբի, սովորողների ընտրությամբ խմբի) շարժի գնահատում. (սովորողների թիվը տարեսկզբին և ներկա պահին):

Սեպտեմբեր ամսին եղել է հինգ 9-րդ դասարաններ՝  103 սովորողներով

Հոկտեմբերից  դեկտեմբեր ամիսներին եղել է հինգ 9-րդ դասարաններ՝  95 սովորողներով

Հունվար ամսին՝ չորս 9-րդ  դասարաններ՝  95 սովորողներով:

  1. 16.   Մասնակցություն ընդունելությանը. (Ձեր միջոցով եկած սովորողներ, գրել կոնկրետ թիվ, ազգանուն անուն) :

Մասնակցել եմ ընդունելությանը,«Դասարան անիվների վրա»  ծրագրի շրջանակներում բաժանել եմ տեղեկատվական թերթիկներ և գրքեր տարբեր դպրոցներում և զբոսայգիներում:

  1. 17.  Մեդիահմտությունների անհրաժեշտ մակարդակը (նշել). տիրապետում եք ծրագրերի (նշել)
  • Word
  • Excel
  • PowerPoint
  • Մոնտաժային որևէ  ծրագրի (նշել).windows movie maker, wondersher,vegas և այլն:
  • Ուսուցման համար Ձեզ անհրաժեշտ այլ ծրագիր (նշել):convert ծրագրեր:
  1. 18.  Վերջին մեկ տարում կրթահամալիրիում, այլ հաստատությունում անցած  և անցկացրած վերապատրաստումներ:

«Արաբկիր» բժշկական կենտրոնի մասնագետների սեմինարին:

http://mskh.am/am/34805

 

Մայիսյան հավաքի շրջանակներում մասնկացել եմ արտագնա կլոր սեղանի՝ Ծիլքար գյուղում,այնտեղի ուսուցիչների հետ փորձի փոխանակում կատարել:

http://mskh.am/am/31043

 

  1. 19.  Կաբինետի ղեկավար է. (այո, ոչ):

Ոչ

Եթե այո, նկարագրեք՝ այս ուսումնական տարում ինչ եք արել որպես կաբինետի ղեկավար։

  1. 20.  Թվարկեք մրցույթներ, ուսումնական-հետազոտական ճամբարներ, պլեներներ, ցուցահանդեսներ, որոնց մասնակցել եք (որպես ղեկավար, մասնակից):

Սովորողների հետ մասնակցել եմ ցուցահանդեսների՝

Նկարիչների միությունում

ՄԱԿ-ի գրասենյակում

Ռուսական արվեստի թանգարանում

 

  1. 21.  Մրցանակներ (նշեք):
  2. 22.  Այլ նշումներ:

Մասնակցել եմ նաև Armenia Marriott հյուրանոցում կազմակերպած Դիջիթեք բիզնես ֆորումին:

http://mskh.am/am/32215