Posted in Նախագծեր

Իմ բնակավայրը

Նպատակը՝ Հայրենաճանաչություն, ուսումնասիրություն: Յուրաքանչյուր սովորող ուսումնասիրում է, հետաքրքրվում է՝ որտե՞ղ է ծնվել, ի՞նչ պատմություն ունի իր բնակավայրը, ե՞րբ է հիմնադրվել:

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ դասարանցիներ

Նախագծի կատարման ձև՝ հարցազրույց ձայնագրիչով, վիդեո նյութ, word տարբերակով շարադրանք, ֆոտոպատում՝ բակից, տանից, թաղամասից

Հարցեր/կառուցվածք/

  1. Յուրքանչյուրդ ձեր ծնողներից, հարևաններից հարցազրույց-տեղեկություն եք  վերցնում ձեր բնակավայրի մասին:
  2. Որտեղ ե՞ք բնակվում:
  3. Ո՞րտեղ է գտնվում, ո՞ր թաղամասերի հարևանությամբ:
  4. Քանի՞ րոպե է տևում ձեր բնակավայրից մինչև դպրոց ընկած ճանապարհը:
  5. Ե՞րբ է հիմնադրվել ձեր բնակավայրը:
  6. Ի՞նչ տեսարժան վայրեր, այգիներ, հուշարձաններ կան բնակավայրի հարևանությամբ:
  7. Բնակչությունը մե՞ծ է, երիտասարդնե՞ր են շատ, թե՞ մեծահասակները:
  8. Շենքե՞րն են շատ, թե՞  առանձնատները:
  9. Ինչպիսի՞ հարևան եք:
  10. Ի՞նչ է նշանակում հարևանություն, հարևան:
  11. Ունե՞ք հարևաններ, ովքեր գաղթել են Արևմտյան Հայաստանից, կամ Հայաստանի այլ մարզերից են տեղափոխվել Երևան և հիմա ապրում են ձեր թաղամասում:

նյութերը հրապարակվում են բլոգներում

Posted in Uncategorized

Մասնաժողովի նիստ, 24.08

2021-2022 ուսումնական տարվա պատրաստության մասին դպրոց պարտեզի մանկավարժության լաբորատորիայի ղեկավարների հաղորդումը 

1․ 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբեր 

Խմբի դաստիարակները, պայմանագիր կնքած սաների քանակը, խմբասենյակի տեղը, պատրաստությունը։ 

1-ին խումբ՝ 31 սան, 1.1 կաբինետ

Դաստիարակ՝ Լիլիթ Առաքելյան, դաստիարակի օգնական՝ Սիրանուշ Իսկանդարյան,

2-րդ խումբ՝ 31 սան, դաստիարակ՝ Տաթև Հովսեփյան, դաստիարակի օգնական՝ Լիլիթի Հովհաննիսյան, 1.2 կաբինետ

2․ «Իմացումի հրճվանք» ծրագրի 5 տարեկանների խումբ 

Խմբի ղեկավարը, պայմանագիր կնքած սովորողների քանակը, խմբասենյակի տեղը, պատրաստությունը, խմբի ղեկավարի պատրաստությունը՝ բլոգի ուսումնասիրության հիման վրա։ 

32 սան, դասվար՝ Գայանե Թորոսյան, ուսուցչի օգնական՝ Սիրարփի Սաֆարյան, 1.3 դասարան

3․ «Իմացումի հրճվանք» ծրագրի 1-3 դասարաններ 

Դասարանի ղեկավարը, պայմանագիր կնքած սովորողների քանակը, կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների քանակը,  դասասենյակի տեղը, պատրաստությունը, դասարանի ղեկավարի պատրաստությունը՝ բլոգի ուսումնասիրության հիման վրա։  

  • 1.1 դասարան, դասվար՝ Լուսինե Գասպարյան՝ 30 սովորող, 2-1 կաբինետ, 2 հատուկ կարիքով սովորող
  • 1.2 դասարան, դասվար՝ Մոնիկա Տոնոյան(դեկտեմբերից ֆիզ է գնում)՝ 29 սովորող, 1-4 կաբինետ, 1 հատուկ կարիքով սովորող
  • 1.3 դասարան, դասվար՝ Նաիրուհի Համբարձումյան, 18 սովորող, 2,2 կաբինետ, 1 հատուկ կարիքով սովորող
  • 2.1 դասարան, դասվար՝ Թամարա Մարիմյան, 24 սովորող, 2-6 կաբինետ,
  • 2.2 դասարան, դասվար՝ Անահիտ Մելքոնյան, 24 սովորող, 2-7 կաբինետ, 2 հատուկ կարիքով սովորող
  • 2.3 դասարան, դասվար՝ Արաքս Հովհաննիսյան, 25 սովորող, 2-3 կաբինետ, 1 հատուկ կարիքով սովորող
  • 3.1 դասարան, դասվար՝ Գոհար Սմբատյան, 25 սովորող, 1-4 կաբինետ, 1 հատուկ կարիքով սովորող
  • 3.2 դասարան, դասվար՝ Մարգարիտա Հովնանյան, 25 սովորող, 2-4կաբինետ,
  • 3.3 դասարան, դասվար՝ Սեդա Խաչատրյան, 25 սովորող, 2-5 կաբինետ,

Ուսուցչի օգնական՝ Սուսաննա Հայրապետյան

4.1, 4.2, 5.1, 5.2 դասարաններ, կազմակերպիչ՝ Լենա Ղազարյան

4.1-25 սովորող, նոր 1-ին հարկ,
4.2-25 սովորող, նոր 1-ին հարկ, 1 հատուկ կարիքով սովորող
5.1-25 սովորող, նոր 1-ին հարկ, 2 հատուկ կարիքով սովորող
5.2-25 սովորող, նոր 1-ին հարկ, 1 հատուկ կարիքով սովորող

4․ 4-5-րդ դասարաններ 

Դասարանների կամակերպիչը, պայմանագիր կնքած սովորողների քանակը, կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների քանակը,  կազմակերպիչի պատրաստությունը՝ բլոգի ուսումնասիրության հիման վրա, առարկայական ուսուցիչների պատրաստությունը՝ բլոգների ուսումնասիրության հիման վրա։ 

Posted in Uncategorized

Բնապահպանական վրանային եռօրյա ճամբար Վաղաշենում. 10-12.08

Սևանա լիճ, Վաղաշենի տարածքում

Սևան ազգային պարկի հովանավորությամբ

Ժամկետը՝ Օգոստոսի 10-12

Պատասխանատուներ՝ Շամիրամ Պողոսյան, Լենա Ղազարյան, Գայանե Թորոսյան

Տևողությունը՝ 3 օր

Անհրաժեշտ իրեր՝

  • Արևապաշտպան գլխարկ
  • Քնապարկ֊ուսապարկ
  • Անհատական սպասք (բաժակ, ափսե, գդալ, պատառաքաղ)
  • Անհատական հիգիենայի միջոցներ
  • Լողի պարագաներ
  • Պահեստային հագուստ (տաք և ամառային)
  • Առաջին օրվա ճանապարհային բրդուճներ
  • Ջուր, ջրաման
  • Լապտեր

    Ճամբարի ուղղություններն են՝
  • հայրենագիտական
  • բնապահպանական
  • մարզական

Արժեքը մեկ սովորողի համար— 6.000 դրամ (ճանապարհածախս, սնունդ)

Օգոստոսի 10

8։00 Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

9։30 Կանգառ Հայրավանքում

11։30 Ժամանում (բրդուճների ընդմիջում, ծանոթացում տարածքին, ճամբարային նախապատրաստական աշխատանքներ)

12:00-12:30 Մարզախաղերով, ծիսական երգ ու պարով ընդունում- հանձնում

12։30-13։30 Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)Մարզական պարապմունք

14։00 Ճաշ

15։00-16։00 Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)Մարզական պարապմունք

16։00-19։00 Լող, լողուսուցում

19։30 Ընթրիք

20։00-21։00 Զրույցներ խարույկի շուրջ

21։30-22։00 Քնի նախապատրաստական աշխատանքներ

Օգոստոսի 11

8։00-8։30 Վեր կաց, հիգիենայի ժամ

8:30-9։00 Մարզական պարապմունք

9:00-10:00 լող, լողուսուցում

10։00-10:30 Նախաճաշ

11։00-12։30 Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)

12։30-13։30 Լող

14։00-14:30 Ճաշ

15։00-16:30 Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում),

16։30-17։30 Ազգային խաղեր, մարզախաղեր

18։00-19:00 Լող, լողուսուցում

19:30-20:30 Ընթրիք

20։30-21։30 Խարույկի նախապատրաստական աշխատանք, զրույց-քննարկում, օրվա ամփոփում

22։00 Քուն

Օգոսոտոսի 12

8։00-8։30 Վերկաց, հիգիենայի ժամ

8:30-9։00 Մարզական պարապմունք

9:00-10:00 Լող, լողուսուցում

10:00-10:30 Նախաճաշ

10։30-12։00 Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)

12:00-12:30 Մարզախաղերով, ծիսական երգ ու պարով ընդունում- հանձնում

13։00 Ճաշ

14։00 Մեկնում

15։00 Կանգառ Սևանի թերակղզում, հոգևոր երգեր Սուրբ Հակոբ եկեղեցում

18։00 Ժամանում Սուրբ Երրորդություն եկեղեցի

Մասնակիցներ՝

1.Մարիա Սայադյան Հարավային դպրոց 3-րդ դասարան
2.Հայկ Մանուկյան Հարավային դպրոց 5-րդ դասարան
3. Արիս Նաջարյան Միջին դպրոց 7-րդ դասարան
4. Րաֆֆի Ղազարյան Հարավային դպրոց 4-րդ դասարան
5․Ռոբերտ Ղազարյան Միջին դպրոց 6-րդ դասարան
6․ Սեմ Հովհաննիսյան Հարավային դպրոց 4-րդ դասարան
7․ Կարինա Բալասանյան Հարավային դպրոց 4-րդ դասարան
8․ Նարեկ Սարգսյան Հարավային դպրոց 4-րդ դասարան
9․ Հայկ Սարգսյան Միջին դպրոց 7-րդ դասարան
10․Լուսինե Գասպարյան Հարավային դպրոցի դասավանդող, ծնող
11․Ժորա Աֆրիկյան (Լենա Ղազարյանի ամուսին, խմբին կմիանա անձնական մեքենայով)
12․Արիաննա Մարգարյան Հարավային դպրոց 4-րդ դասարան
13․Ադոնիս Քեշիշյան Միջին դպրոց 6-րդ դասարան
14․Ավետ Մանվելյան, Միջին  դպրոց 6-րդ դասարան
15․Արփի Ղարաբեկյան Հարավային դպրոց 2-րդ դասարան
16. Արսինե Հակոբյան Հարավային դպրոց 4-րդ դասարան
17. Ալֆրեդ Գրիգորյան Հարավային դպրոց 4-րդ դասարան