Posted in Իզմիրի տիեզերագիտական միջազգային ճամբար, Uncategorized

Իզմիրի տիեզերագիտական ճամբարի հրավեր

 

Ամռանը Թուրքիայի Իզմիր քաղաքում ՆԱՍԱ-ի ծրագրով կազմակերպվում է ամենամյա միջազգային տիեզերական ճամբար [1]: «Կրթասեր» ՀԿ-ն, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիեզերք» ակումբը ստացել են 2014թ. ճամբարի հրավերը և սկսել է մասնակից սովորողների ընտրությունը։

Մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով: Մրցույթին կարող են մասնակցել 7-11-րդ դասարանի սովորողները, ովքեր հետաքրքրվում են տիեզերագիտությամբ, տիրապետում են անգլերենին և պատրաստ են ներկայացնելու կրթահամալիրն ու Հայաստանը միջազգային տիեզերական ճամբարին։

Մրցույթին մասնակցելու համար մինչև 2014թ. հունիսի 1-ը սովորողը a.zargaryan@mskh.am էլ. փոստին պետք է ուղարկի «Ինչու եմ ուզում մասնակցել Իզմիրի տիեզերական ճամբարին» վերնագրով անգլերեն շարադրություն` մեկ էլեկտրոնային էջի սահմանում:

Մրցույթի պայմաններն են.

  1. «Տիեզերք» ակումբի պարապմունքներին և նախագծերին մասնակցություն
  2. Անգլերենի ու թուրքերենի դասընթացների մասնակցություն
  3. Ուսումնական անհատական բլոգում նախապատրաստական աշխատանքի լուսաբանում

Ճամբարական սովորողները կընտրվեն «Տիեզերք» ակումբի, անգլերենի և թուրքերենի դասընթացների արդյունքներով։

[1] Կրթահամալիրի սովորողները2011, 2012, 2013թթ մասնակցել են Թուրքիայի Իզմիր քաղաքում կազմակերպվող միջազգային տիեզերական ճամբարին։

http://mskh.am/am/40653

 

Posted in Իզմիրի տիեզերագիտական միջազգային ճամբար, Uncategorized

Պատրաստվում ենք Իզմիր գնալ

Այս ամառ շատ հետաքրքիր է անցնելու։ Գնալու ենք Իզմիր։ Իզմիրում մենք վեց օր լինելու ենք Իզմիրի տիեզերագիտական ճամբարում, որտեղ մանրամասն կսովորենք տիեզերքի մասին, կխաղանք խաղեր, որոնք կզարգացնեն մեր մտածելակերպը և այլն։ Այնտեղ ամեն ինչ լինելու է անգլերեն։ Ես չեմ կարծում, որ խնդիր կունենամ լեզվի հետ կապված, քանի որ ես ութ տարի ապրել եմ ԱՄՆ-ում և չորս տարի այնտեղ դպրոց եմ գնացել։ Նաև Ամերիկայում գնացել եմ մի նմանատիպ տեղ, որտեղ երեխաներին սովորեցնում էին, թե ինչպես պատրաստվել տիեզերք գնալ։ Բոլոր մասնակիցներն արդեն սկսել են պատրաստվել։ Մենք ամեն օր ընկեր Շամիրամի ու ընկեր Արտակի հետ քննարկում ենք մեր անելիքները։ Արդեն լրացրել ենք մի քանի թղթեր և գրել երկու շարադրություն, որոնցից մեկի մեջ պատմում ենք, թե ինչու ենք ուզում հաճախել ճամբարին։ Մենք ճամբարից հետո շրջելու ենք Թուրքիայով մեկ։ Ամեն ինչ պատրաստ է մեր գնալու համար։

Էմիլեա Սիոնյան

Posted in Իզմիրի տիեզերագիտական միջազգային ճամբար, Uncategorized

Դեպի Իզմիրի Տիեզերական ճամբար

Ահա վերջապես անում եմ այն, ինչն ավելի շուտ պիտի անեի: Գրում եմ այն մասին, թե ինչքան ուրախ եմ, որ գնում եմ Թուրքիա՝ Իզմիրի Տիեզերական ճամբար: Շատ ուրախացա, երբ իմացա, որ կարող եմ գնալ: Ասել մայրիկիս, քիչ էր մնում երկնքից աստղեր իջացնեի: Ասում են, որ կկարողանամ այդ ծրագրով աշխատել, հույս ունեմ, որ ամեն ինչ կանցնի շատ լավ: Արդեն սկսել ենք պատրաստվել: Տարբեր համարներ ենք մտածում: Ասեմ, որ ճանապարհորդելու եմ Շամիրամ Պողոսյանի, Արտակ Զարգարյանի, ավագ և միջին դպրոցի որոշ սովորողների հետ: Ինձ միայն մնում է քննություններս լավ հանձնել: Կկրկնվեմ ու կասեմ, որ ինչ ուզում եք ասեք, մեկ է շատ լավ հնարավոթյուն է ուժերս փորձելու համար: Կունենամ նոր ընկերներ, նոր շրջապատ: Երևի, թե այսքանը: Ցտեսություն:

Տոնոյան Արեգ

Posted in Իզմիրի տիեզերագիտական միջազգային ճամբար, Uncategorized

Իզմիրը մեզ է սպասում

Այս տարի ինձ համար շատ նշանակալից տարի է: Ես ավարտում եմ 9-րդ դասարանը, հանձնում ավարտական քննությունները և իհարկե պատրաստվում եմ Իզմիր մեկնել՝ մասնակցելու Տիեզերական ճամբարին: Ես անչափ ուրախ եմ, որ մասնակցելու եմ ճամբարին, հատկապես, որ Իզմիր մեկնելու ենք ընկեր  Շամիրամի հետ: Արդեն սկսել ենք անգլերեն պարապել, ընկեր  Շամիրամի հետ անգլերեն ենք խոսում, մի խոսքով` շատ ուրախ եմ ու անհամբեր: Իհարկե, ես Թուրքիայում հաճախ եմ լինում, քանի որ այնտեղ ենք բնակվում: Ինձ համար կրկնակի հետաքրքիր է լինելու, քանի որ կարող եմ մյուսներին պատմել Թուրքիայի մասին: Ինքս տիրապետում եմ թուրքերենին: Վերջում նախատեսվում է գնալ ենք  Ստամբուլ, որտեղ մայրիկս անհամբեր սպասում է մեզ: Բազմաթիվ մտքեր ու գաղափարներ ենք քննարկում ընկեր Շամիրամի հետ: Մեզ հիանալի օրեր են սպասվում: Շնորհակալ եմ միս Բուշին, որ օգնեց շարադրություն գրելու հարցում, ընկեր Արտակին, որ օգնեց լրացնել անհրաժեշտ թղթերը: Մնում է պարապել և մեկնել Իզմիր:

Հովհաննիսյան Մանե

Posted in Իզմիրի տիեզերագիտական միջազգային ճամբար, Uncategorized

Գնում եմ Իզմիր…

Այս տարի որոշեցի գնալ Թուրքիա` Իզմիր, մասնակցելու <<Space Camp Turkey>> ճամբարին: Այն շատ հետաքրքիր է ինձ համար, քանի որ կարող եմ տեսնել քաղաքը, շրջել, ծանոթանալ  մշակույթին:
Հատկապես ցանկանում եմ խոսել և շփվել օտարերկրացիների հետ: Քանի որ իմ ապագա մասնագիտությունը կապված է լինելու անգլերենի հետ, ինձ համար շատ կարևոր է հաղորդակցվել անգլերենով՝ հատկապես արտասահմանցիների հետ: Եվ իմ դպրոցը տվեց ինձ այդ հիասքանչ հնարավորությունը, և ես այն իմ ձեռքից բաց չեմ թողնի: Լավ, մի փոքր պատմեմ Իզմիրի մասին: Այն քաղաք է Թուրքիայի արևմուտքում, Էգեյան ծովի ափին: Շատ եմ սիրում ծովափյա վայրեր:
Իզմիրը Թուրքիայի երկրորդ մեծ քաղաքն է: Ըստ 2009-թ. հաշվարկների՝ քաղաքում ապրում է 3.863.308 բնակիչ: Ստամբուլից հետո Թուրքիայի երկրորդ գլխավոր նավահանգիստն է: Քաղաքում կա նաև միջազգային օդանավակայան: Մի խոսքով, շա՜տ զարգացած քաղաք է:
Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ գնալու: Խոստանում եմ, կպատրաստեմ տեսանյութ և կվերադառնամ լավ տպավորություններով և կկիսվեմ ձեզ հետ:
Մարտիրոսյան Արման