Posted in Հաշվետվություններ, Uncategorized

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Posted in Հայրենագիտություն

ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ. ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆԻ ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ

illu-36

ԱՍՏՎԱԾՆԵՐ

ԱՐԱՄԱԶԴ

Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ 

Շարունակել կարդալ “ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ. ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆԻ ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ”

Posted in Ճամփորդություններ

Այցելություն Հայաստանի ազգային պատկերասրահ, երևանյան թափառումներ

Նպատակը ՝ 

  • մասնակցելու Մեկ օր Պոմպեոյում ցուցահանդեսին։
  • թափառումներ աշնանային Երևանում, ծանոթանալ քաղաքի կենտրոնական հատվածին, սովորել  փողոցների անվանումները, , հասկանալ, որ փողոցն որին է հատվում, իմանալ՝ ինչ տեսարժան վայրեր կան Կենտրոն վարչական շրջանում, ծանոթանալ քաղաքային երթուղիներին, իմնալ՝ որ երթուղին ուր է գնում:
  • Այցելել նորաբաց սքեյթ պարկ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սվորողներ

Պատասխանատուներ՝ Շամիրամ Պողոսյան, Լենա Ղազարյան

Երթուղի՝ Ծ․Իսկաովի պողոտա, Արգիշտի փողոց, Հանրապետության փողոց

Ժամկետը՝ 

  • Նոյեմբերի 23-ին, ժամը՝ 11:00-15:00՝ 5-րդ դասարաններ
  • Նոյեմբերի 24-ին, ժամը՝ 11:00-15:00՝ 4-րդ դասարաններ

Ընթացք՝

Նշված երթուղով սովորողների հետ կայցելենք Հայաստանի Ազգային պատկերասրահ, կդիտենք Մեկ օրը Պոմպեոյում ցուցահանդեսը, կծանոթաանանք ցուցանմուշների հետ։

Այնուհետև օրը կշարունակենք երևանյան թափառումներով։ Կշրջենք Երևանի կենտրոնական հատվածում, կծանոթանանք փողոցներին, դրանց անվանումներին, կիմանանք՝ որ փողոցն որին է հատվում, ինչ կարևոր, տեսարժան վայրեր կան այդ հատվածում, որ քաղաքային երթուղայիններն են անցնում այդ հատվածով։

Քայլքով կգնանք Երևանի Օղակաձև զբոսայգու հիմնանորոգված 6-րդ գոտին, որի տարածքում կառուցվել է մայրաքաղաքի առաջին սքեյթ-պարկը և շների զբոսանքի այգին:

Սովորողներն իրենց չմուշկներով, սքեյթերով կսահեն նոր զբոսայգում։

Մեկ օրը պոմպեոյում ուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում Իտալիայի դեսպանության և Պոմպեյի հնագիտական արգելոցի համագործակցությամբ։

79 թվականին Վեզուվի ժայթքման հետևանքով կործանված և մինչև 18-19-րդ դարերը քարի բեկորների և մոխրի 3-6 մետր շերտի տակ թաղված հռոմեական հնագույն քաղաքի հնագիտական արտեֆակտների ծավալուն ցուցադրությունն ընդգրկում է Պոմպեյի առօրյան, նիստուկացը, բարքերն ու սովորույթներն արտացոլող կենցաղային իրեր, մարմարե ու բրոնզե արձանիկներ, ոսկե, արծաթե նրբագեղ զարդեր, որմնանկարների բեկորներ և եզակի այլ նմուշներ՝ պատկերացում տալով երբեմնի ծաղկուն քաղաքի կյանքի մասին նախքան ողբերգական վախճանը: Ցուցահանդեսում տեղ են գտել նաև ժայթքման որոշ զոհերի ծեփապատճենները, որոնք պահպանում են նրանց իրական ձևն ու շարժումները։

  • Տեղեկություններ ենք հավաքում Հայաստանի ազգային պատկերասրահի մասին
  • Տեղեկություններ են հավաքում  Երևան քաղաքի  մասին
  • Սովորում ենք փողոցների անվանումները
  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝  որ փողոցներով ենք անցնելու մինչ թանգարան հասնելը
  • Ուսումնասիրում ենք նորաբաց մարզական այգին

Ընթացիկ նախագծեր

Ակնկալվող արդյունքները՝

  • Ծանոթանում ենք քաղաքին
  • Ծանթոանում Պոմպեոյի պատմությանը
  • Սովորողները կներկայացնեն Երևանի մասին իրենց ֆիլմերը, տեսաշարերը

Արդյունքը սովորողների բլոգում՝

Posted in Հայրենագիտություն

Աշխարհի նոր 7 հրաշալիքները

11070172_341685649363049_626014651237269187_n

2007 թվականին  ընտրվել են աշխարհի նոր 7 հրաշալիքներ.
1. Պետրա
2. Չինական մեծ պարիսպ
3. Հռոմի Կոլիզեում
4. Չիչեն-Իցա
5. Մաչու-Պիկչու քաղաքներ
6. Թաջ Մահալ դամբարան
7. Հիսուս Քրիստոսի արձան
Եգիպտական բուրգերին՝ որպես Հին աշխարհի միակ կանգուն հրաշալիքի, տրվել է պատվավոր հրաշալիքի կարգավիճակ:

Posted in Uncategorized

Նոյեմբերի 1-5-ի հեռավար-առցանց-ընտանեկան դպրոցի ամփոփում

Նախագիծ

Սովորողների կատարած աշխատանքներ