Posted in Uncategorized

Առասպել մագաղաթի մասին

magaxat

Հայաստան աշխարհի կարևոր հարստություններից մեկը հնագույն ձեռագրերի թանգարանն է՝ Մատենադարանը, որտեղ պահվում են երկար դարերի ընթացքում ստեղծված մագաղաթյա ձեռագրերը: Դրանք գրված են մագաղաթի վրա, որն ստանում էին ոչխարի կամ հորթի կաշվից: Նրանք, ովքեր ստանում էին մագաղաթը, քերթում էին այդ կենդանիներին, այսինքն՝ քերթող էին: Հայերը քերթող են համարել նաև գրողներին, պատմիչներին: Օրինակ՝ հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացուն անվանում են Քերթողահայր:

Երբեմն օտարականները զարմանում էին՝ տեսնելով, թե ինչպես են հայերը ստանում մագաղաթը: Մի անգամ Դվին քաղաքի արքունական սպանդանոցի առջև օտարերկրացի մի վաճառական զրույցի էր բռնվել հայ իմաստասերի հետ:

— Ինչո՞ւ եք մորթել տալիս այս հինգ հարյուր ոչխարը, — հարցնում է նա:

— Մագաղաթի համար: Միսը կմնա մարդկանց, իսկ կաշվից մագաղաթ կպատրաստեն:

— Եվ այդքան մագաղաթից քանի՞ մատյան կգրվի:

Իմաստունը պատասխանում է.

— Մեկ հատ խոշոր գիրք:

— Իսկ արժե՞ գիրք գրել այս հացապակաս տարում, — զարմանում է վաճառականը, իսկ մտքում մտածում է. «Ի՛նչ անխելք մարդիկ են այս հայերը»:

— Մարդն ապրում է ոչ միայն հացով, — ասում է իմաստասերը, — հացի պակասից մարդու մարմինն է մեռնում, իսկ գրքի պակասից՝ հոգին:

Հոգու սովը ավելի կործանարար է, քան հացի: Մագաղաթյա մատյանները հայերի հոգևոր սնունդն ու հարստությունն են:

Posted in Uncategorized

Առասպել Անահիտ գեղեցկուհու և հազար ու մեկ եկեղեցու քաղաքի մասին

anahit

Ինչքան շատ է լինում առասպելի հնամյա ծագումը, այնքան էլ շատ է նրա մեջ ակներևությունը: Առասպելներից մեկում ասվում է, որ հայ դիցաբանության գլխավոր աստծո՝ Արամազդի դստեր անունը Անահիտ էր, որը նշանակում է «ոսկեմազ» կամ «ոսկեբազուկ»: Բայց չգիտես ինչու շատ-շատերը, նայելով նրան, առանց որևէ պայմանավորվածության բացականչում էին՝. «Ան՛ի»: Այդպես էին նրան անվանում համարյա թե բոլորը (իսկ այդ անունը նշանակում է «ամենագեղեցիկ»):

Միջին դարերում հայկական ամենագեղեցիկ քաղաքը և մայրաքաղաքներից մեկը Անին էր: Նրա գեղեցկությունը կարծես Անահիտ աստվածուհու երկնային դեմքի երկրային դրոշմը լիներ: Բացի այդ Անին անվանում էին նաև «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»: Սլակաձև փողոցների շիտակությունը, վեհասքանչ տաճարների գմբեթները, ծաղկող այգիների օղակապատումները, անգամ ստորերկրյա հաղորդակցության ուղիների սալապատ մակերեսը՝ քաղաքում ամեն ինչ նշանավորված էր վեհասքանչ ու աներկրային գեղեցկությամբ: Իսկ կառուցել է այդ քաղաքը հնագույն ճարտարապետության հանճար, մեծափառ ճարտարապետ Տրդատը: Եվ մինչև չկառուցվեց ամբողջ քաղաքը, Անիի անունը հնչում էր նրա շուրթերին ինչպես մի երգ ու եկեղեցիների զանգերի հետ միասին համբարձվում էր դեպի երկինքը:

Ամեն առավոտ քաղաքի բնակիչները դիմավորում էին այն զգացմունքով, որ հիմա հենց պետք է իրագործվի երկրային դրախտի իրականանալու մարդկության երազանքը: Բայց տեղի ունեցավ հակառակ մի երևույթ: Սարսափելի երկրաշարժը հողին հավասարեցրեց այդ ճարտարապետության, երաժշտության լուսափայլ հրաշք-քաղաքը: Անհայտացավ մեր աշխարհից Անահիտ աստվածուհու քարաստեղծ կնիքը: Բայց Անի քաղաքի գեղեցկությունը պահպանվեց հայ ժողովրդի հիշողության մեջ և վաղուց սառած փլատակ քարերի ճեղքերում:

Posted in Uncategorized

Առասպել իշխան ձկան մասին

dzuk

Հայկական հին զրույցը ասում է, որ Հայոց աշխարհի բնական հարստություններից մեկը հանդիսանում է իշխան ձուկը: Երբ որ հայերը թվարկում են իրենց բնության անկրկնելի երևույթները՝ անպայման տրվում է իշխան ձկի անունը: Գեղարքունյաց ծովակի (Սևանա լճի) ընտիր ձուկը սկզբում իր նախնու՝ կարմրախայտի անունով է կոչվել: Այն որսում էին ծովակի բոլորեքյան ափերում ապրող մարդիկ: Բայց մի օր Գեղարքունյաց երկրի իշխանը արգելեց ամենքին ձուկ որսալ՝ ազդարարելով, թե ծովակի տերը ինքն է, հետևաբար նրա մեջ եղած ձուկը իրենն է: Այդպես, իշխանի ձուկ, իշխանի ձուկ ասելով, լճի ձուկը կոչվեց «իշխան»: Մեկ ուրիշ ավանդություն պատմում է, թե մի ճգնակայց՝ Իշխան անունով, փայտից մի ձուկ է պատրաստում և գցում Սևանի սառնորակ ու ականակիտ ալիքների մեջ: Այսպես Սևանա լճում հայտնվում է մի նոր հրաշալի ձուկ՝ ճգնավորի անունով կոչվելով «իշխան»:

Ձկնաբույծները կարծում են, որ իշխան ձուկն առաջացել է կարմրախայտից: Յուրօրինակ կենսապայմաններ ունեցող Սևանա լճում կարմրախայտները աստիճանաբար հեռացել են իրենց ցեղակիցներից, մեկուսացել և անցնելով ինքնուրույն զարգացման դարավոր ուղի՝ սկիզբ են դրել իշխան ձկանը։ Իշխանը գեղեցիկ ձուկ է՝ շքեղ արքայական հանդերձներով: Այց, ազնվական համարվող, ձուկն ունի արծաթափաէլ գլանաձև կամ իլիկաձև մարմին՝ ամբողջությամբ պատված կամ սև, կամ նարնջագույն, կամ կարմիր պուտերով՝ խայտերով: Չնայած իշխանն առաջացել է կարմրախայտից, բայց տարբերվում է նրանից: Ունի համեղ, վարդագույն, գրեթե անփուշ միս: Միջին մեծության ձուկ է: Երեքից-հինգ տարեկան հասակում նրա երկարությունը հասնում է քառասուն սանտիմետրի, իսկ քաշը՝ մինչև մեկ կիլոգրամի:

Posted in Uncategorized

Առասպել Ագռավաքարի մասին

Երկար ժամանակ Փոքր Մհերը թափառում էր Սասնա սարերոում իր հավատարիմ ընկերոջ՝ հրեղեն Քուռկիկ Ջալալու հետ: Ծանր մտորումների մեջ էր, զգում էր, որ հերոսական կյանքը մոտենում է իր ավարտին: Ողբում էր ուժերը օրեցօր պակասում էին, իսկ ժողովրդի դժբախտությունները սաստկանում: Եվ ահա մի երեկո Մհերը կանգ առավ սև Ագռավաքարի առաջ: Նրա ահաբեկ ստվերը տարածված էր լճի վրա:

— Եթե ես խփեմ թրովս ժայռին, — ասաց նա ինքն իրեն, — և ժայռը ճաքի, ուրեմն հոգուս վրա մեղք չունեմ:

Վերջին ուժերը լարելով՝ նա հուժկու հարված հասցեց ժայռին և երկու մասի ճեղքեց Ագռավաքարը: Վերջին անգամ ժպտաց Մհերը արևի լույսին, թոթափեց ձիու բաշը և մտավ ներս՝ ժայռր ամիջապես փակվեց նրա հետևից ու ընդմիշտ քարացավ: Իմացան սասունցիները, որ Մհերը մտել է լեռան մեջ և զնդանել է իրեն առ հավերժ, յոթ օր ու յօթ գիշեր ողբում էին, կանչում Մհերին հետ, իրենց քարերին էին զարկում: Բայց այդ ամենը զուր էր: Շատ տարիներ անցան: Մեկ անգամ միայն մի հովիվ կարողանում է տեսնել Մհերին: Այդ հովիվը գիշերով հայտնվում է Ագռավաքարի մոտ: Քարը բացվեց ու միջում երևաց հզոր դյուցազնը՝ վիթխարի ձիու վրա:

— Մհեր, — ուրախացավ հովիվր, — ե՞րբ ես այստեղից դուրս գալու:

— Քանի աշխարհում սուտն է թագավորում, ես չէմ կարողանա այստեղից դուրս գալ: Երբ որ երկիրը կքանդվի և նորից կարարվի, գարու հատիկը կլինի պոպոքի չափ, իսկ ցորենի հատիկը՝ մասուի չափ, ես թույլտվություն կստանամ դուրս գալու ժայռի միջից:

Այդ օրվանից էլ ոչ ոք նրան չէր տեսել: Քայց ասում են, որ Վարդավառին և Համբարձման տոնին Ագռավաքարից ջուր է բխում: Դա Քուռկիկ Ջալալիկն է, իր սմբակներով խփում, հողից դուրս է բերում այդ ջուրը: Իսկ եթե ականջ դնեք քարին, կարելի է լսել Քուռկիկի բարակ խրխնջոցը:

Posted in Uncategorized

Առասպել Ակն աղբյուրի մասին

akn

Հայկական լեգենդներում ու առասպելներում  ջուրը հաճախ է գովաբանվում: Հայստանում ջուր քիչ կա: Հորդ, տեղատարափ անձրևներ հազվադեպ են գալիս: Շատ տեղերում նույնիսկ չկա ջրի մի կաթիլ: Իսկ կաթիլը նույնպես ջուր է: Նույնիկս Սևանը համարում են վիթխարի քարի վրա երկնքից ընկած մի կաթիլ, իսկ այդ քարը Հայաստանն է:

Մի թափառական նկարիչ, որ հրաշքով փրկվել էր թուրքական սրից, օտար ափերում իր հայրենիքը կտավի վրա պատկերել էր մի մեծ քարի ու ջրի կաթիլի տեսքով: Դա աղբյուր էր, որին նկարիչը Հայաստանի խորհրդանիշն էր դարձրել:

Ասում են` Հայաստանում ամեն աղբյուր իր պատմությունն ունի: Մի աղբյուր կա` Ակն աղբյուրը, որտեղ ամեն տարի` համբարձման տոնին, առավոտ վաղ հրեշտակները մի անմահական խնձոր են դնում այս ջրի մեջ: Ով լուսաբացին շուտ գա, նա կտեսնի այդ խնձորը, բայց հենց որ ձեռքը երկարի` վերցնելու, խնձորն իսկույն կանհետանա…

Քանդակագործության վեհապանծ վարպետները նկարիչների և բանաստեղծների օգնությամբ հոյակապ հուշարձան-աղբյուրներ են շինել ու դարերի ընթացքում պահպանել ազգային գեղեցիկ զարդանախշերը:

Հուշարձան աղբյուրը հնուց ի վեր մարմնավորել են քարի ու ջրի սրբազան կապը և դարձել են Հայաստանի յուրօրինակ խորհրդանիշ:

Posted in Uncategorized

Ճամփորդություն Երևանի պատմության թանգարան

Ճամփորդության օրը- Հոկտեմբերի 20

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ուսումնական ճամփորդություն՝ Երևանի պատմության թանգարան

Խնդիրներն ու նպատակները՝ զարգացնել սովորողների բանավոր խոսքը, լայնացնել մտահորիզոնը, ձևավորել քաղաքացիական մտածելակերպ:

Ընթացքը

Ճամփորդության մասնակից սովորողները ծանոթանում են մայրաքաղաքի պատմությանը, փողոցնեին, շենքներին և պատմական հուշարձաններին:

Արդյունքում՝ ունենում ենք տեսանյութեր, ռադիոնյութեր, տեքստային պատումներ, ֆոտոշարեր:

Posted in Uncategorized

Էկոհայրենագիտական քայլարշավ դեպի Հրազդանի կիրճ

11_1

Նախագծի իրականացման ժամանակը՝ հոկտեմբերի 21

Նախագծի ղեկաարներ՝ Շամիրամ Պողոսյան, Թամարա Մարիմյան

Մասնակիցներ՝ Հիմնական դպրոցի 3-4-րդ դասարանցիներ,դասավանդողներ

Անհրաժեշտ պարագաներ.

  • ձեռնոցներ
  • տոպրակներ
  • ձայնագրիչ
  • ֆոտոխցիկ

Նախագծի արդյունքում ակնկալվում է.

  • Աղբից մաքրել կիրճի մի փոքր հատված և նպաստել հետագա աղտոտման կանխարգելմանը
  • Սովորողները պատրաստում են անհատական նյութեր օրվա իրականացրած էկոճամփորդության վերաբերյալ:
Posted in Uncategorized

Հայկական լեռնաշխարհ/էլեկտրոնային գիրք աուդիո և վիդեո նյութերով, 3D նկարներով/

ler

https://www.joomag.com/magazine/%D5%80%D5%8E%D5%80-%D5%B4%D5%B8%D6%82%D5%AC%D5%BF%D5%AB%D5%B4%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1-%D5%A7%D5%AC-%D5%A3%D6%80%D6%84%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B7%D5%A1%D6%80%D6%84-%D4%B3%D5%AB%D6%80%D6%841-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%A5%D5%BC%D5%B6%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0/0019412001390551170