Posted in Uncategorized

Արամ Խաչատրյան

Հայ մեծ երգահան Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ. Թիֆլիսում: Նրա անունը հայտնի է ամբողջ աշխարհում։ Խաչատրյանի ստեղծագործությունները ծանոթ են բոլորազգերին, դրանք հնչում են ռադիոյով, հեռուստատեսությամբ, կինոֆիլմերում։ Դժվար թե գտնվի մեկը, որ չի լսել Խաչատրյանի «Սուսերով պարը» «Գայանե» բալետից։ Ա. Խաչատրյանի երաժշտական ընդունակությունները նկատվել են շատ վաղ հասակում, սակայն նոտաները նա
սովորել է 19 տարեկանում։ Դա 1922 թվականն էր, երբ ապագա մեծ երաժիշտն ընդունվում է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (թավջութակի դասարան)։ Դրա հետ միաժամանակ նա սովորում է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում։ Սակայն երաժշտությունն ավելի է գրավում Խաչատրյանին. նա շատ կարճ ժամանակում դառնում է ուսումնարանի լավագույն սաներից մեկը և հնարավորություն ստանում համերգներով հանդես գալու Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճներում։ Շուտով նա ընդունվում է Մոսկվայի պետական կոնսերվատորիա։
Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները արդեն համամարդկային արժեք են. նրա «Գայանե», «Սպարտակ» բալետները բեմադրվել և բեմադրվում են աշխարհի շատ երկրներում։ Հայտնի են նաև կոմպոզիտորի սիմֆոնիաները, կոնցերտները և այլ երաժշտական ստեղծագործություններ։ Խաչատրյանը բարձր էր գնահատում նաև երաժշտության դերը կինոյում։ Նա գտնում էր,
որ լավ երաժշտությունը նպաստում է ֆիլմի գաղափարի ամբողջական ընկալմանը։ Հենց այս սկզբունքով էլ նա գրել է «Պեպո» և «Զանգեզուր» կինոնկարների երաժշտությունը։
Արամ Խաչատրյանը կենդանիներ շատ էր սիրում։ Գերմանիայում նրան արքայական պուդել էին նվիրել, որի անունը Լյադո էր դրել (ըստ լյա և դո նոտաների)։ Կոմպոզիտորը հաճույքով էր զբոսնում Լյադոյի հետ։ Վերջինիս հանդեպ տածած սիրո մասին է վկայում Խաչատրյանի «Լյադոն լուրջ հիվանդացել է» պիեսը` նվիրված շանը։
Արամ Խաչատրյանի վաստակը մեծ գնահատականի է արժանացել. նրա անունը կրում են Հայաստանի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, դաշնակահարների և կոմպոզիտորների ամենամյա մրցույթը։ Նրա անունով փողոց կա Երևանում, իսկ արձանը կանգնեցված է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի դիմաց։

Posted in Uncategorized

Կոմիտաս

Ամեն անգամ, որ լսում եմ այս անունը, իմ առջև պատկերանում են մեր անզուգական լեռներն ու մաքուր աղբյուրները, նրանց պաղպաջուն ջրերը։
Այդ ջրերի պես հստակ ու պայծառ է Կոմիտասի երաժշտությունը, որի ակունքները հայ ժողովրդի հոգու խորքերում են։
Կոմիտասը մեր երաժշտության հոգևոր հայրն է։

…1881 թվականն էր։ Էջմիածնի Մայր տաճարի վեհարանում, կաթողիկոսի դիմաց, կանգնած է թախծոտ ու խելացի աչքերով մի տղա։ Ասում են, որ նա որբ է,
նրան բերել են թուրքական հեռավոր հայաշատ քաղաքից՝ Գևորգյան ճեմարան ընդունելու հույսով։ Բայց… բոլոր հարցերին նա պատասխանում է թուրքերեն։ Կաթողիկոսը չգիտե ինչ անել։ Ամեն ինչ փոխվում է, երբ տղան սկսում է երգել։ Նրա զրնգուն, հիասքանչ ձայնը ստիպում է բոլոր ներկաներին հուզվել։ Կաթողիկոսի աչքերից արցունք է կաթում։ Եվ տղան
Սողոմոն Սողոմոնյանը, դառնում է Էջմիածնի հոգևոր ճեմարանի սան։ Դառնալով հոգևորական Սողոմոնը ստանում է 7-րդ դարի բանաստեղծ ու երաժիշտ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Իսկ 1895թ. դառնում է վարդապետ և այնուհետև կոչվում Կոմիտաս վարդապետ։
Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869թ. սեպտեմբերի 26-ին Օսմանյան կայսրության Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա նախնիներն այդ քաղաք էին եկել պատմական Հայաստանի Գողթն գավառից։ Հետաքրքրական է, որ ծագումով այդ նույն գավառից էին նաև հայ մեծ երգահան Արամ Խաչատրյանի նախնիները։ Կոմիտասի հայրը Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր, միևնույն ժամանակ երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով
աչքի էր ընկնում նաև մայրը:
Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյա դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց ուսումը շարունակելու։ Սակայն Կոմիտասին չհաջողվեց ուսումն ավարտել, և չորս ամիս անց նա տուն վերադարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր….
Հայ երաժշտության պատմության մեջ Կոմիտասի վաստակն անգնահատելի է։ Դա կարելի է համեմատել միայն Մեսրոպ Մաշտոցի գործի հետ։ Եթե Մաշտոցի շնորհիվ հայ ժողովուրդն ունեցավ սեփական գիր ու գրականություն, ապա Կոմիտասի շնորհիվ վերագտավ իր սեփական երգն ու երաժշտությունը։ Լինելով հանճարեղ արվեստագետ նա կարողացավ ողջ աշխարհին ապացուցել, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն։ Եվ այդ երաժշտությունը մաքուր է ու զուլալ, ինչպես մեր լեռներից բխող աղբյուրներն ու գետերը, հստակ է ու շիտակ, ինչպես մեր լեռները։

Կոմիտասի մեծագույն ծառայությունն այն էր, որ նա հավաքեց և ուսումնասիրեց շուրջ չորս հազար ժողովրդական երգ, խմբագրեց, մշակեց ու հղկեց դրանք և վերադարձրեց ժողովրդին։ Լսելով «Ծիրանի ծառը», «Կռունկը», «Կալի երգը» և ժողովրդական այլ երգերի կոմիտասյան մշակումները մենք կարող ենք պատկերացնել, թե ինչպիսի վարպետությամբ է դրանք կատարել Կոմիտասը։
Կոմիտասի աճյունը ամփոփված է Երևանում՝ նրա անունը կրող զբոսայգու պանթեոնում։
Կոմիտասի անունն են կրում նաև Երևանի պետական կոնսերվատորիան, մեր մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը, բազմաթիվ երաժշտական խմբեր հայրենիքում և սփյուռքում։

Posted in Uncategorized

Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացի


Հայ գրականության պատմության մեջ բացառիկ ու անկրկնելի երևույթ է Գրիգոր
Նարեկացու ստեղծագործությունը։ Նա ապրել է 10-րդ դարում Ռշտունյաց աշխարհի գողտրիկ ու գեղատեսիլ մի վայրում։ Դա բնության մի հրաշալի անկյուն էր Վանա լճի հարավային ափի մոտ, Աղթամար և Առտեր կղզիների դիմաց, շրջապատված էր Մոկաց և Ռշտունյաց բարձրագագաթ լեռներով։ Հենց այդտեղ էր սպիտակ, սրբատաշ քարերով կառուցված Նարեկավանքը, որտեղ ապրել ու ստեղծագործել է Նարեկացին։
Քիչ հեռու կար ինը սենյակներով մի քարաժայռ, որը, ըստ ավանդության, համարվում է Նարեկացու աղոթատեղին։ Նարեկացին մեզ թողել է
բազմաթիվ տաղեր, կրոնական բնույթի գործեր և մի հանճարեղ
պոեմ, որի վերնագիրն է «Մատյան ողբերգության»։ Այս պոեմը
մեր ժողովուրդը սիրով անվանում է «Նարեկ»։ Հայ ժողովուրդը
մի առանձին սիրով է վերաբերվել «Նարեկին»։ Այն համարվել է հրաշագործ գիրք, որը կարող է փրկել մարդու և՛ հոգին, և՛ մարմինը։ «Նարեկը» համարվում էր փրկարար միջոց. դնում էին հիվանդի գլխի տակ, նրանից տարբեր հատվածներ կարդում և հավատում, որ հիվանդը կապաքինվի։ Նարեկացին հավատում
էր, որ յուրաքանչյուր մարդ, ով կկարդար իր մատյանը, կարող էր
փրկության հույս ունենալ։ Դեռևս իր ապրած ժամանակներից
Նարեկացու անունն ու գործը սրբացվել են։


Սայաթ-Նովա


Տաղով եկավ,
Ախով գնաց Սայաթ-Նովան.
Երգով եկավ,
Վերքով գնաց Սայաթ-Նովան.
Սիրով եկավ,
Սրով գնաց Սայաթ-Նովան.
Սիրով մնաց Սայաթ-Նովան։

Հայ գրականության ինքնատիպ ու հանճարեղ անուններից է Սայաթ-Նովան։ Նա սիրո և իմաստության երգիչ է, աշուղ-բանաստեղծ։ Ծնվել է 1722թ., իսկական անունն է Հարություն Կարապետի Սայադյան։ Սայաթ-Նովա աշուղական կեղծանունը պարսկերենից թարգմանած նշանակում է «երգի որսորդ»։ Սայաթ-Նովան ինքն իրեն համարում էր «խալխի նոքար», այսինքնժողովրդի ծառա։ Դեռևս անհիշելի ժամանակներից ժողովուրդների մեջ մեծ սեր են վայելել իրենց սեփական երգ ու նվագով հանդես եկող երգիչները (աշուղները։ Նրանք ոչ միայն գրում էին երգի բառերն ու երաժշտությունը, այլև իրենք էլ կատարում էին այդ երգերը որևէ երաժշտական գործիքի նվագակցությամբ։ Սայաթ-Նովայի գործիքը քամանչան էր, որը նա գովերգում է իր խաղերից մեկում («Ամեն սազի մեչըն գոված») և համարում լավագույնը բոլոր նվագարանների մեջ։ Աշուղների երգերի հիմնական թեման սերն է. սերը կնոջ նկատմամբ, սերը արդարության, ճշմարտության, բարու և գեղեցիկի նկատմամբ։ Սայաթ-Նովայի ստեղծագործության հիմնական թեման նույնպես սերն է։ Նրա ստեղծագործությունը հայ գրականության մնայուն արժեքներից է, անցած դարերը չեն կարողացել հնացնել այն։

Posted in Հայրենագիտություն

Հայաստանի մայրաքաղաքները

Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:

Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:

Շարունակել կարդալ “Հայաստանի մայրաքաղաքները”

Posted in Uncategorized

Դավիթ Անհաղթ, Անանիա Շիրակացի

Դավիթ Անհաղթ

5-րդ դարում բարձր զարգացման
ու ծաղկունքի հասավ հայ մշակույթը ։
Այս ժամանակաշրջանում զարգացավ նաև գիտությունը, հատկապես փիլիսոփայությունը։ 5-6-րդ դարերի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն ներկայացուցիչը Դավիթ Անհաղթն է։ Նրա անունը նույնացվում է նաև «իմաստուն փիլիսոփա» հասկացության հետ։ «Անհաղթ» պատվավոր անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփայական բանավեճերի ժամանակ տարած հաղթանակների համար։Դավիթ Անհաղթի կենսագրության
մասին շատ քիչ բան է հայտնի. գիտենք միայն, որ նա ապրել և ստեղծագործել է 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին։ Հայտնի է նաև, որ Անհաղթը եղել է
Մաշտոցի կրտսեր աշակերտներից և ուսման ուղարկվել Հունաստան։ Որպես տաղանդավոր փիլիսոփա նա հայտնի էր ոչ միայն Հայոց աշխարհում, այլև նրա սահմաններից դուրս։ Հայ եկեղեցին Դավիթ Անհաղթին դասել է սրբերի շարքը։

Անանիա Շիրակացի

Անանիա Շիրակացին միջնադարյան հայ իրականության մեջ բնական գիտությունների ամենանշանավոր ներկայացուցիչն է։ Նա ծնվել է 7-րդ դարի սկզբին Շիրակ գավառի Անի ավանում։ Շիրակացու գիտական հայացքները ձևավորվել են Տրապիզոնում հույն գիտնական Տյուքիկոսի մոտ ուսանելու տարիներին։ Վերադառնալով հայրենի 107 գավառ Շիրակացին բացում է դպրոց և մանկավարժական աշխատանքին զուգահեռ զբաղվում գիտական գործունեությամբ։
Շիրակացուց մեզ են հասել արժեքավոր աշխատանքներնվիրված մաթեմատիկային, աստղագիտությանը, օդերևութաբանությանը, պատմությանն ու աշխարհագրությանը։ Ականավոր գիտնականի ինքնատիպ թվաբանության դասագրքում, ինչպես ընդունված է եղել հայկական մատենագրության մեջ, թվանշանները տրվել են հայկական տառերով.

Ա – 1

Ժ – 10

Ճ – 100

Ռ – 1000

Եթե որևէ մեկը ծնված լինի 1997թ., ապա այդ տարեթիվը Շիրակացին կգրեր այսպես ՌՋՂԷ։ Նա հայկական մեծ թվականության սկիզբ համարում է 552 թվականը։ Երբ դուք 6-րդ դարից հետո ստեղծված որևէ պատմական հուշարձանի վրա վերոնշյալ աղյուսակի տառերով փորձեք վերծանել դրա կառուցման թվականը, ապա պետք է տվյալ տարեթվին գումարեք 551։
Իր աշխատություններում Անանիա Շիրակացին անդրադարձել
է Երկրի գնդաձևությանը, Լուսնի ու Արեգակի խավարումներին, օրացուցային հաշվումներին։ Շիրակացուն է վերագրվում մի արժեքավոր աշխատություն` «Աշխարհացույցը», որն ավելի քան 1500 տարի առաջվա Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի մի շարք երկրների աշխարհագրության վերաբերյալ մեզ հասած եզակի ուսումնասիրություն է։ «Աշխարհացույցի» ամենաինքնատիպ ու
արժեքավոր բաժինը Հայաստանի 15 նահանգների (աշխարհների) նկարագրությունն է, որի համար հիմք է ծառայել Արշակունյաց
ժամանակաշրջանի վարչական բաժանումը։
Ամեն մի նահանգի մասին խոսելիս տրվում են նրա աշխարհագրական սահմանները, նահանգի նշանավոր լեռները, խոշոր
գետերը, հանքային հարստությունները, բուսականությունը։
Անանիա Շիրակացու այս աշխատությունն իր արժեքը պահպանում է նաև մեր օրերում։ «Աշխարհացույցի» միջոցով գիտնականները դեռ շարունակում են հստակեցնել մեր պատմական
հայրենիքի առանձին հատվածների սահմանները, բնակավայրերի
ճիշտ տեղադիրքը, բնական մի շարք օբյեկտների անվանումները
և այլն։

Posted in Uncategorized

Արտաշեսյաններ

Tigranes_the_Great

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։
Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, ավանդապատումները,
առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից։
Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ
իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի (Ք. ա. 189-1թթ.)հիմնադիրն է։ Ք. ա. 189թ. դառնալով հայոց թագավոր` նա հաջորդաբար Մեծ Հայքի սահմանների մեջ վերամիավորեց հայկական հողերը։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Ամենից առաջ նա շենացրեց ու բազմամարդ դարձրեց երկիրը։ Իր գրաված երկրներից
տարբեր ազգությունների մարդկանց բերեց և վերաբնակեցրեց Հայաստանի լեռնային վայրերում, դաշտերում ու հովիտներում։ Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։

Արաքս գետի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։

Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)
Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։
Կառավարման առաջին իսկ տարիներին Տիգրան Մեծը կարողացավ միավորել բոլոր հայկական հողերը,  կարողացավ հզորացնել հայոց բանակը։ Հայոց թագավորությունն
այնքան էր հզորացել, որ Տիգրան Մեծը իրեն հռչակեց արքայից արքա։ Հայոց արքայի գերիշխանությունն ընդունում էին բազմաթիվ մանր թագավորություններ, ինչպես նաև Վիրքը(Վրաստանը) և Աղվանքը։Տիգրան Մեծին առաջարկեցին դառնալ նաև Ասորիքի թագավոր։ Ք. ա. 83թ. Տիգրանը հանդիսավոր կերպով մտավ Միջերկրական ծովի ափին գտնվող Անտիոք մայրաքաղաք։ Իրեն ենթարկելով նաև Ասորիքին հարևան երկրները՝ Տիգրան Մեծն ավարտեց իր նվաճումները։ Տիգրան Մեծի տերությունը Հին աշխարհի ամենամեծ պետություններից էր, որի սահմանները ձգվում էին Կասպից
ծովից մինչև Միջերկրական ծով։ Ունենալով այդպիսի հզորություն՝ Տիգրան Մեծը,  ռազմատենչ արքա չէր։ Նա պատերազմի մեջ էր մտնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Ք. ա. 80-ական թթ. Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր մայրաքաղաքի` Տիգրանակերտի շինարարությունը։  Տիգրանակերտը կարճ ժամանակում դարձավ մեծ քաղաք։ Քաղաքում
շքեղ պալատներ էին կառուցվում։ Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պարիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։
Իր քառասնամյա կառավարման ընթացքում Տիգրան Մեծ արքան ունեցավ շատ հաղթանակներ ու փառահեղ նվաճումներ, հիմնադրեց Տիգրանակերտ մայրաքաղաքն ու այլ քաղաքներ։

Posted in Uncategorized

Այցելություն Երվանդ Քոչարի թանգարան

Վայր՝ Երվանդ Քոչարի թանգարան
Օր՝ Մարտի 19, 21,22
Ժամ՝ 13:30-15:30

Մասնակիցներ՝ 5.1 դասարան

Պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան

Օգնական՝ Գայանե Խաչատրյան

Վարորդ՝ Գեղամ Հովհաննիսյան

հեռ. ՝ 077735743

Mercedes sprinter 35 MA 637

Տեղերի քանակը՝ 20


Նպատակը՝ ճանաչողական, ուսումնական

Ճանապարհ՝ Ծովակալ Իսկավոի պողոտա, քաղաքապետարան, Մաշտոցի պողոտա, Կասկադ

Ընթացքը՝ ծանոթացում Երվանդ Քոչարի կյանքին, գործունեությանը:

Սովորողների հետ իրականացրել ենք նախագիծ՝ Երևանի արձանները, ծանոթացել քանդակագործության հետ: Սովորողներից շատերին հետաքրքրեց՝ ով է Վարդան Մամիկոնյանի, Սասունցի Դավթի արձանների հեղինակը:

Երվանդ Քոչարի գործունեության մեջ հետաքրքրեց նաև 3 D մոդելավորման գաղափարը:

Իրականացված նախագիծ

Մասնակիցներ

5.1 դասարան

  1. Վիկտորյա Միրզոյան
  2. Վաղարշակ Թադևոսյան
  3. Միլլա Մաթևոսյան
  4. Եվա Հովհաննիսյան
  5. Արսեն Կարապետյան
  6. Էդուարդ Ստեփանայան
  7. Էդուարդ Նալբանդյան
  8. Միքայել Մալխասյան
  9. Ժասմին Գրիգորյան
  10. Մարինա Վիրաբյան
  11. Վահագն Ղարիբյան
  12. Նարեկ Ղազարյան
  13. Ալեն Վարդանյան
  14. Տրդատ Գաբոյան
  15. Ագապե Ավագյան
  16. Նոյ Գրիգորյան
  17. Ժասմին Վարդանյան
  18. Ասատրյան Վիկտորյա
  19. Կոստանդյան Նարե

5.2 դասարան

  1. Լալայան Կատրինա
  2. Թորոսյան Ինեսա
  3. Կարապետյան Ալիկ
  4. Բաղդասարյան Լուսե
  5. Հովասափյան Մենուա
  6. Ճաղարյան Էդգար
  7. Մարտիրոսյան Վարդան
  8. Միքայելյան Էդուարդ
  9. Սիրեյան Դավիթ
  10. Մակարյան Դավիթ
  11. Սմսարյան Գոռ
  12. Եղոյան Գևորգ
  13. Սիլվի Թոփիկյան
  14. Նարեկ Քեշիշյան
  15. Վարդան Պողոսյան
  16. Ռոզի Մկրտչյան
  17. Արամ Չալիկյան
  18. Կարինե Ասատրյան
  19. Մարկ Պողոսյան
  20. Մերի Գրիգորյան

5.3 դասարան

  1. Արփի Հարությունյան
  2. Ինեսա Գասպարյան
  3. Մարկ Բաղդասարյան
  4. Հարություն Թովմասյան
  5. Գաբրիելլա Աղամալյան
  6. Մարիա Միքայելյան
  7. Անգելինա Արշալուսյան
  8. Ջոզեֆ Զեյթուն
  9. Ջորջ Հովհաննիսյան
  10. Լուիզա Տոնոյան
  11. Լիլիթ Գրիգորյան
  12. Նելլի Համբարձումյան
  13. Տիգրան Սուպիկյան
  14. Անգելինա Վարդազարյան
  15. Էդվարդ Նավասարդյան
  16. Արեգ Գուլքանյան
  17. Միքայելյան Միքայել
  18. Սարգսյան Մոնիկա
  19. Նանե Հովակիմյան
  20. Լիա Գրիգորյան
  21. Սեմ Աղեկյան
Posted in Uncategorized

Ռաֆայել Իսրայելյան

Ռաֆայել Իսրայելյանի ինքնատիպ ստեղծագործությամբ կարծես միավորվեցին շինարարական տեխնիկայի ժամանակակից նվաճումներն ու հայ ճարտարապետության հազարամյա ավանդույթները։ Դրանում համոզվելու համար մենք պարզապես պետք է ուշադիր դիտենք Հրազդանի ձորափին կառուցված Արարատ գինու կոմբինատի մառանները։ Դրանք հեռվից բերդապարսպի տպավորություն են թողնում և այնպիսի ներդաշնակությամբ են
միաձուլվում տեղանքին, որ կարծես բնության ստեղծագործություն
լինեն։ Շրջապատի հետ նույնպիսի ներդաշնակություն ունի նաև
Հրազդան գետի վրա կառուցված ջրատար կամուրջը։
Ռաֆայել Իսրայելյանը բազմաթիվ փոքր ու մեծ ստեղծագործությունների հեղինակ է։
1942թ. Էջմիածնի Փարաքար գյուղի համար նախագծելով
աղբյուր-հուշարձան՝ նա փաստորեն սկիզբ դրեց զոհվածների
հիշատակին աղբյուր-հուշարձաններ կառուցելու ազգային
գեղեցիկ ավանդույթի վերականգնմանը։
Ռաֆայել Իսրայելյանը ստեղծել է փոքր ու մեծ ծավալի շատ
գործեր։ Ճարտարապետի մեծածավալ գործերի մեջ առանձնա[1]նում են Հաղթանակի զբոսայգում կանգնեցված Մայր Հայաստան հուշարձանի պատվանդանը,
որը միաժամանակ նաև թանգարանի շենք է, և, իհարկե,
Սարդարապատի հուշահամալիրը։ Հուշահամալիրի ամենամեծ
կառույցը ազգագրության թանգարանի շենքն է։ Շենքի տանիքը
կառուցված է անցյալի մեր ժողովրդական բնակելի տների
նմանությամբ. այսինքնլուսավորվում է բնական լույսով։ Թանգարանի շենքի արտաքին պատերը փակ են, բայց երկու տեղում դրանք նեղլիկ պատուհաններ ունեն։ Այդ պատուհաններից մեկը նայում է Արագածին, մյուսը Արարատին։
Սարդարապատից բացիՌաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցվել են նաև Մուսա լեռան, Հաճընի, Ապարանի հերոսամարտերին նվիրված հուշարձանները և տասնյակ այլ կառույցներ։ Ռաֆայել Իսրայելյանը ամբողջական խառնվածք էր։ Ինչ էլ որ անում էր, անում էր ներքին մղումով, համոզված… Հոգեկան այն կապը, որ ուներ հայրենի երկրի, նրա պատմության, հոգևոր գանձերի նկատմամբ, բացառիկ ուժի էր հասնում։ Թղթի մի կտորի վրա նախշ նկարեր, թե հսկայական մի շենք կառուցեր, գինու մի գավ պատրաստեր, թե մոնումենտ կառուցեր, նպատակը նույնն էր հաստատել մեր ժողովրդի հոգեկան բարձր
կերտվածքը։

Posted in Uncategorized

Երվանդունիների թագավարություն

Երվանդունիները հայկական թագավորական և սատրապական տոհմ են. թագավորել են մ. թ. ա. VI–II դարերում: Ստեղծել են առաջին համահայկական պետությունը: Տոհմը կոչվում է հիմնադիր արքա Երվանդ Սակավակյացի անունով:

Հայոց ավանդական պատմության համաձայն՝ Պարույր Սկայորդին Հայկ Նահապետի սերունդներից էր։ Նրա թագավորությունը միավորում էր պատմական Հայաստանի հարավային և հարավարևելյան շրջանները։ Պարույրն ակտիվորեն ներքաշվում է Առաջավոր Ասիայի երկու հզոր պետությունների՝ Մեդիայի (Մարաստան) և Բաբելոնիայի՝ Ասորեստանի դեմ մղած պայքարին։ Նրանք Պարույրին թագ են խոստանում։ Պարույրը մարական թագավոր Կիաքսարից թագ ստացավ մ.թ.ա. 612թ.-ին՝ Նինվեի վրա մարա-բաբելոնյան զորքերի արշավանքին և Ասորեստանի կործանմանը մասնակցելու համար։

Պարույր նահապետի թագավորությունը երկար չտևեց։ Մեկ թագավորության ներքո ամբողջ երկիրը միավորելու գործն իրականացրեց նրա ազգականներից Երվանդ Ա Սակավակյացը։ Վերջինիս իշխանության կենտրոնը սկզբում Այրարատն էր։

Երվանդ Սակավակյացից հետո գահ է բարձրանում իր որդիներից Տիգրանը (մ.թ.ա. 560-535 թթ.)[2]: Հայոց թագավորության սահմանները հարավ-արևելքում հասնում էին մինչև Մարաստան, իսկ հյուսիս-արևմուտքում՝ մինչև Սև ծովի ափերը։
Տիգրան Երվանդյանը պարսից զորավար Կյուրոսի հետ մ.թ.ա. 550 թվականին մասնակցել է Մարաստանի, իսկ մ.թ.ա. 538 կամ 537 թվականին Բաբելոնի թագավորությունների կործանմանը։

Տիգրանին հաջորդել է Վահագն Երվանդյանը (մ.թ.ա. 535-515 թթ.): Մովսես Խորենացին նմանեցրել է նրան հայոց աստվածներից Վահագնի հետ։ Այս թագավորների օրոք Վանը շարունակում էր մնալ հայոց պետության մայրաքաղաք։ Երկրորդ կարևոր քաղաքն էր Անի-Կամախը (Բարձր Հայքում), որը հոգևոր ու մշակութային կենտրոն էր։ Հայկազյան Երվանդունիները Հայկական լեռնաշխարհում շարունակաբար գահակալել են մինչև մ.թ.ա. 3-րդ դարի վերջը։

Մ.թ.ա. 522 թվականին Իրանում գահ բարձրացավ Աքեմենյան արքա Դարեհ Ա Վշտասպը։ Պարսկահպատակ բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանը, ապստամբեցին նրա դեմ։ Մեծ դժվարությամբ ճնշելով տերությանը համակած ապստամբությունները՝ Դարեհ Ա-ն, ի փառաբանություն իր՝ ապստամբների դեմ տարած հաղթանակների, փորագրել տվեց Բեհիսթունյան ժայռի եռալեզու արձանագրությունը։ Վերջինիս պարսկերեն և էլամերեն մասերում Հայաստանն անվանվում է Արմինա, իսկ հայերը՝ արմինացի: Աքքադա-բաբելոներեն մասում Հայաստանն ավանդույթի ուժով շարունակում է կոչվել Ուրաշտու:

Հայերը ցույց տվեցին համառ ու կատաղի դիմադրություն։ Հայերի ապստամբությունը հնարավոր եղավ ճնշել միայն հինգ արյունահեղ ճակատամարտերից հետո, որոնց վայրերը հայտնի չեն։ Բանակներից մեկը ղեկավարում էր պարսից արքունիքի կողմից բարձր պատիվների արժանացած հայազգի Դադարշիշը, իսկ մյուսը՝ պարսիկ Վահումիսան։ Դադարշիշը Հայաստանում երեք ճակատամարտ է տալիս ապստամբների դեմ։

Ապստամբությունը ճնշելուց հետո Աքեմենյանների իշխանությունը ամրապնդելու նպատակով Դարեհն իր տերությունը բաժանում է քսան մարզերի կամ սատրապությունների։ Նրանց գլուխ կանգնած էին բարձրաստիճան կառավարիչներ, ովքեր կոչվում էին «սատրապ»։ Վերջինս իր տարածքում ուներ դատական, վարչական ու ռազմական անսահմանափակ իշխանություն։ Սատրապների պարտականությունների մեջ էր մտնում հարկերի հավաքումը, պարհակների կազմակերպումը, ճանապարհների անվտանգությունը և այլն։

Արևմտյան Հայաստանը ընդգրկում էր 13-րդ սատրապությունը։ Նրա կենտրոնն էր Տուշպան (Վան)։ Ամեն տարի պարսկական գանձարանին էր վճարում 400 արծաթե տաղանդ (10 տոննա արծաթ) և պարսկական բանակին տրամադրում 20 000 նժույգ։ Արևելյան Հայաստանը ընդգրկում էր 18-րդ սատրապության տարածքը և ամեն տարի պարսկական գանձարանին վճարում էր 200 արծաթե տաղանդ։ Նրա կենտրոնն էր Էրեբունին (Երևան)։

Մ. թ. ա. 331 թ-ին` Գավգամելայի ճակատամարտից հետո, երբ կործանվել է Աքեմենյանների տերությունը, Մեծ Հայքի զորքերի հրամանատար Երվանդ սատրապը (Երվանդ Գ) Հայաստանը հռչակել է անկախ և վերականգնել Երվանդունիների թագավորական իշխանությունը: Մ. թ. ա. մոտ III դարի կեսին սկզբնավորվել է Երվանդունիների թագավորության Ծոփք-Կոմմագենեի ճյուղը: Հայաստանի կենտրոնական և արևելյան մասերում իշխել է Երվանդ Դ Վերջինը:
Մ. թ. ա. III դարի վերջին Սելևկյան Անտիոքոս III Մեծ թագավորն իր տիրապետությունն է հաստատել Հայաստանում: Նա Մեծ Հայքում կառավարիչ-զորավար է նշանակել Արտաշեսին, որից սերել է Արտաշիսյան արքայատոհմը, իսկ Ծոփքում՝ Զարեհին: Մ. թ. ա. մոտ 200 թ-ին Երվանդ Դ Վերջինի սպանությունից հետո Հայաստանի մեծ մասում վերացել է Երվանդունիների իշխանությունը:Երվանդունի արքայատան, այդ թվում՝ Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները հատել են դրամներ՝ իրենց պատկերներով, խթանել երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենական մշակույթը:

Posted in Հայրենագիտություն

Բիայնա երկրի արքաները

Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, Ռուբինյաններ…Անունների այս շարքը կարելի է շարունակել։ Նրանցից շատերը մեզ ծանոթ են։ Այդ անուններով փողոցներ են կոչվում, հրապարակներ նաև քաղաքներ, օրինակ` Արտաշատն ու Վաղարշապատը։Հայոց արքաների և արքայատոհմերի անուններն այսօր էլ շարունակում են ապրել։ Հայոց մեծ արքաների գլխավոր նպատակը նախ և առաջ պետության ամրապնդումն ու հզորացումն է եղել։ Դրա համար էլ նրանք մեկընդմիշտ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և օրինակ ծառայել հետագա սերունդների համար։

Մենուա և Արգիշտի Առաջին

Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է։ Նրան տարեկից քիչ քաղաքներ կան։ Այդպիսին է, օրինակ, Հռոմը, որը Երևանից քիչ ավելի ուշ է հիմնադրվել։ Հռոմի հիմնադրման մասին միայն բանավոր ավանդապատումներ կան, իսկ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը, որը գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Ք. ա.782 թվականին։ Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը Հայկական լեռնաշխարհում ստեղծված մեծ պետություն էր, որ կարողացավ միավորել լեռնաշխարհի համարյա ամբողջ տարածքը։Վանի թագավորությունը նրա հարավային հարևան և գլխավոր հակառակորդ երկրում` Ասորեստանում հայտնի էր Ուրարտու անունով։  Բացի դրանից`մեզ հասած ուրարտական արձանագրություններում այն կոչվում է Բիայնիլի, այսինքն` Բիայնա երկիր։ Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, այսինքն՝ մեզանից ավելի քան 28 դար առաջ, «Նաիրի երկրի արքա» Սարդուրի 1-ը հիմնեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Այդ մասին թողած արձանագրություններում նա ներկայանում է որպես «մեծ արքա,հզոր արքա, արքաների արքա»: