Posted in Uncategorized

Մարտիրոս Սարյան

hqdefault

20-րդ դարի հայ կերպարվես-
տը շատ նշանավոր դեմքեր է
տվել։ Նրանք ժողովրդական ճա-
նաչում ու հարգանք են ունեցել
հայրենի երկրում։ Կան նկարիչ-
ներ, որոնց անունը ոչ պակաս
հայտնի է եղել նաև հայրենիքից
դուրս։ Այդ նկարիչների մեջ իր
առանձին տեղն ունի Մարտիրոս
Սարյանը։
Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880թ. Նոր Նախիջևան քա-
ղաքում։ Այդ փոքրիկ քաղաքն այժմ Դոնի Ռոստով քաղաքի մի
մասն է։  Ղրիմի Թեոդոսիա
քաղաքից էր, ինչպես հայտնի է, նաև Հովհաննես Այվազովսկին։
Այնպես որ, Մարտիրոս Սարյանի պապերն էլ ղրիմահայեր էին։
Սովորելով Մոսկվայում և հաղորդակցվելով ժամանակի ռուս
հայտնի նկարիչների հետ՝ Սարյանը կատարելագործում է իր
վարպետությունը։ Շուտով երիտասարդ նկարչի աշխատանքները
տեղ են գտնում Մոսկվայում, Պետերբուրգում, Փարիզում, Նյու
Յորքում և այլ քաղաքներում կազմակերպված ցուցահանդես-
ներում։ Առաջին անգամ Սարյանը Հայաստան եկավ 1901թ., երբ
արդեն 21 տարեկան էր։
Մարտիրոս Սարյանը բազմիցս այցելեց Հայաստան,
իսկ 1921թ. վերջնականապես հաստատվեց հայրենիքում։ Սար-
յանին, Թամանյանին և նշանա-
վոր այլ մտավորականների հայ-
րենիք էր հրավիրել Խորհրդային
Հայաստանի ղեկավար Ալեք-
սանդր Մյասնիկյանը։ Մարտիրոս
Սարյանը դրանից հետո ստեղ-
ծագործեց ևս հինգ տասնամյակ,
արդեն հայրենի հողի վրա։ Այդ
ընթացքում նա ստեղծեց հազա-
րավոր նկարներ։
Սարյանի գեղանկարչությունը
հայտնի է ողջ աշխարհում։

 

Posted in Ճամփորդություններ, Uncategorized

Մատենադարան .«Երևան 2800» նախագծի ենթանախագիծ

Նախագծի անվանումը`Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն

Ժամկետ`Փետրվարի 8

Մասնակիցներ`Հարավային դպրոցի 4-րդ դասարանցիներ

Ընթացք՝ Սովորողները  նախապես տեղեկութուններ են հավաքում մատենադարանի մասին, պատրաստում հարցազրույցներ, տեսաֆիլմեր, իսկ վերջում միասին այցելում ենք Մատենադարան

  • Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանաը
  • Հարավային դպրոցից Մատենադարան գնալուց ի՞նչ փողոցներով ենք անցնում
  • Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան
  • Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում
  • Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում

Արդյունք

Սովորողների նյութերն իրենց բլոգներում

Մեյթարջյան Իվետտա

Սինհա Մաքս

Սամվել Շահվերդյան

Գայանե Բալաբանյան

Անգելինա Ղազարյան

Արտյոմ Զաքարյան

Փանոսյան Արման

Բզնունի Հովհաննես

Էլեն Պետրոսյան