Posted in Uncategorized

Օրը Աբովյանի հետ

dsc09781

«Օրը Աբովյանի հետ» նախագծի շրջանակում Էկոհայրենագիտական նախագիծ

Օրը՝ ապրիլի 28

 ժամը՝ 11:00

Մասնակիցներ․«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  Հարավային դպրոցի 3-5-րդ դասարանցիներ

Մասնակիցները լինում են հարմար, սպորտային հանդերձանքով, ուսապարկերով,  բրդուճներով, տեսաձայնագրող գործիքներով

Խնդիրները

Հրազդանի կիրճի մաքրում

Ուղղությունները և ակնկալվող արդյունքները

  • Թումանյանի այգու միջով քայլարշավ դեպի հրազդանի կիրճ՝ Կիևյան կամրջի ստորին հատված
  • Կիրճի մաքրման աշխատանքներ
  • Լուսանկարահանում, տեսանկարահանում, ձայնագրում

Էկոհայրենագիտական ակցիայի ավարտ․ Վերադարձ`13:00

Ճամփորդությունից հետո

  • Մասնակիցները իրենց բլոգներում պատմում են ուսումնասիրության մասին
  • Խմբի ղեկավարը մանրամասն հաշվետվություն է ներկայացնում ճամփորդության մասին
  • Պատրաստում են տեսադասեր
  • Աուդիո, տեսանյութ տեղացիների մասին

 

Posted in Uncategorized

Հայրենագիտության ֆլեշմոբի արդյունքներ

dscn9194

Ընդհանուր մասնակիցների թիվը՝  82

Ըստ դպրոցների.

Արևմտյան դպրոց՝ 43 մասնակից

Արևելյան դպրոց՝6 մասնակից

Հարավային դպրոց՝ 23 մասնակից

Միջին դպրոց՝ 10 մասնակից

 

Ա մակարդակ

Էդիկ Հարությունյան- Արևմտյան դպրոց, 5.1 դաս.՝ 8 միավոր

Դավիթ Խաչատրյան- Արևմտյան դպրոց, 4.1 դաս.՝5 միավոր

Մանան Սեմիրջյան- Արևմտյան դպրոց, 4.1 դաս.՝ 9 միավոր

Արև Սուքիասյան- Արևմտյան դպրոց, 4.1 դաս.՝  8 միավոր

Խաչատրյան Լիրա- Արևմտյան դպրոց, 5.2 դաս.՝  10 միավոր

Կարինե Դաշյան-Հարավային դպրոց, 5-րդ դաս.՝4 միավոր

Տիգրան Արզումանյան-Միջին դպրոց, 7.2 դաս.՝ 10 միավոր

Սերգեյ Մանուկյան- Հարավային դpրոց, 5-րդ դաս.՝10միավոր

Սաթինե Տեր-Պետրոսյան- Արևմտյան դպրոց, 5.1 դաս.՝10 միավոր

Արսեն Մելքումյան- Արևմտյան դպրոց,5.2 դաս.՝  10 միավոր

Էդուարդ Սարգսյան- Արևմտյան դպրոց  4.2դաս.՝ 9 միավոր

Լարիսա Մկրտչյան- Արևմտյան դպրոց, 4.2 դաս.՝ 9 միավոր

Ռուզաննա Բաբաջանյան- Արևմտյան դպրոց, 4.1 դաս.՝  10 միավոր

Եվա Սահրադյան- Արևմտյան դպրոց, 4.2 դաս.՝10 միավոր

Կարեն Մարգարյան- Հարավային դպրոց, 4-րդ դաս.՝ 10միավոր

Անահիտ Վերմիշյան- Հարավային դպրոց, 4-րդ դաս.՝ 9 միավոր

Դավիթ Շահնազարյան- Միջին դպրոց, 6.3 դաս.՝ 9 միավոր

Արևիկ Արզումանյան- Հարավային դպրոց, 5-րդ դաս.՝ 8 միավոր

Մինասյան Լիլիթ- Արևմտյան դպրոց, 5.1 դաս.՝, 8 միավոր

Հրաչյա Կարապետյան- Արևմտյան դպրոց, 5.1 դաս.՝ 8 միավոր

Սարգսյան Էրիկա- Արևմտյան դպրոց, 5.1 դաս.՝ 10 միավոր

Եվգենիա Սուքոյան- Արևմտյան դպրոց, 5.2 դաս.՝, 8 միավոր

Հարություն Ասատրյան- միջին դպրոց, 8.1 դաս.՝ 10 միավոր

Սաթինե Սաֆարյան- Հարավային դպրոց, 5-րդ դաս.՝ 10 միավոր

Մարկ Հովհաննիսյան- Հարավային դպրոց, 4-րդ դաս.՝ 10 միավոր

Նունե Հովհաննիսյան- Արևմտյան դպրոց, 5.2 դաս.՝ 10 միավոր

Միլենա Հարությունյան- Արևմտյան դպրոց, 5.1 դաս.՝ 5 միավոր

Վահե Գրիգորյան-Միջին դպրոց, 6.3 դաս.՝8 միավոր

Արամե Սաֆարյան- Հարավային դպրոց, 4-րդ դաս.՝ 10 միավոր

Սերգեյ Սանախչյան- Արևմտյան դպրոց, 5.2 դաս, 7 միավոր

Նազենի Սանոյան- Արևմտյան դպրոց, 5.2 դաս.՝ 10 միավոր

Էրիկ Սմբատյան- Հարավային դպրոց, 5-րդ դաս.՝ 7 միավոր

Արեգ Հակոբյան- Հարավային դպրոց, 5-րդ դաս.՝ 10 միավոր

Հայկ Մարգարյան- Արևմտյան դպրոց,5.2 դաս.՝ 10 միավոր

Էլմիրա Մկրտչյան- Արևմտյան դպրոց,4.1 դաս.՝  7 միավոր

Տիգրան Գրիգորյան- Հարավայինդ պրոց, 4-րդ դաս.՝ 10 միավոր

Հակոբյան Թերեզա- Արևմտյան դպրոց,5.1 դաս.՝ 4 միավոր

Լյուբով Բաբայան- Հարավային դպրոց, 5-րդ դաս.՝ 10 միավոր

Մարիամ Սմբատյան- Հարավային դպրոց, 5-րդ դաս.՝ 7 միավոր

Իռեն Կարապետյան- Արևմտյան դպրոց,4.1 դաս.՝ 9 միավոր

Սաթենիկ Մանուկյան- Հարավային դպրոց, 4-րդ դաս.՝ 10 միավոր

Դավիթ Մկրտչյան- Հարավային դպրոց, 5-րդ դաս.՝ 9  միավոր

Ռոզա Խաչատրյան- Միջին դպրոց, 6.5 դաս.՝ 8 միավոր

Գոռ Միրզոյան-Արևմտյան դպրոց,4.1 դաս.՝ 5 միավոր

Վահագն Փանոսյան- Արևմտյան դպրոց ,5.1 դաս.՝ 7 միավոր

Էլեն Հովհաննիսյան- Արևմտյան դպրոց,4.1 դաս.՝ 10  միավոր

Լուիզա Եղիազարյան- Արևմտյան դպրոց,4.1 դաս.՝ 10  միավոր

Սամվել Պետրոսյան- Հարավային դպրոց, 2-րդ դաս.՝ 10  միավոր

Գոհարինե Ազնաուրյան- Հարավային դպրոց, 4-րդ դաս.՝ 9 միավոր

Մարիա Ազնաուրյան- Հարավային դպրոց, 4-րդ դաս.՝ 9 միավոր

Տիգրան Մարջանյան- Արևմտյան դպրոց, 4.2 դաս.՝, 10  միավոր

Ռոբեն Ստեփանյան- Արևմտյան դպրոց, 4.2 դաս.՝ 7  միավոր

Նանե Ժամհարյան- Հարավայինդ պրոց, 4-րդ դաս.՝ 10 միավոր

Արեն Կարապետյան-  Միջին դպրոց, 7.4 դաս.՝ 9 միավոր

Անուշ Մարգարյան-Միջին դպրոց, 6.4 դաս.՝ 9 միավոր

Արսեն Դանղյան- Միջին դպրոց, 6.4դաս.՝ 9 միավոր

Արսեն Հովհաննիսյան-Արևմտյան դպրոց, 4.2 դաս.՝, 10  միավոր

Մանուչարյան Վահան-Արևելյան դպրոց, 5.2 դաս.՝ 8 միավոր

Անժելինա Սիմոնյան- Արևմտյան դպրոց,4.2 դաս, 9 միավոր

Նանե Մոմչյան- Արևմտյան դպրոց,5.2 դաս.՝ 9 միավոր

Աշոտ Բադեյան- Արևմտյան դպրոց, 5.2 դաս.՝ 8 միավոր

Եվա Մխիթարյան- Արևմտյան դպրոց, 4.1 դաս.՝ 9 միավոր

Ժենյա Մկրտչյան- Արևմտյան դպրոց, 5.1 դաս.՝ 10 միավոր

Տեր-Թորոսյան Դավիթ-Միջին դպրոց, 7.2 դաս.՝9 միավոր

Սլավա Միրզոյան- Արևելյան դպրոց, 4.1 դաս.՝ 8 միավոր

Անդրանիկ Չիլոյան- Հարավային դպրոց, 4-րդ դաս.՝ 9 միավոր

Վահե Մուսայելյան- Արևմտյան դպրոց, 5.2 դաս.՝ 10 միավոր

Դավիթ Հարությունյան- Հարավային դպրոց, 5-րդ դաս.՝ 10 միավոր

Գոռ Կնյազյան- Արևմտյան դպրոց, 5.2 դաս.՝ 8 միավոր

Հրանտ Հակոբյան- Արևմտյան դպրոց,4.2 դաս.՝ 10  միավոր

Գոռ Գալստյան- Հարավայինդ պրոց, 4-րդ դաս.՝ 10 միավոր

Արեն Հակոբյան- Արևմտյան դպրոց,4.2 դաս.՝ 8 միավոր

Անի Կարապետյան- Արևմտյան դպրոց, 5.2 դաս.՝ 7 միավոր

Անահիտ Մկրտչյան- Արևմտյան դպրոց, 5.2 դաս.՝ 9 միավոր

Անդրե Վիրաբյան- Հարավայինդ պրոց, 4-րդ դաս.՝ 10 միավոր

Միքայել Աթալյան-Միջին դպրոց, 6-րդ դաս.՝ 10 միավոր

 Բ մակարդակ

Մարկ Ներսիսյան-Արևմտյան դպրոց,5.2 դաս.՝ 5 միավոր

Միքայել Մարգարյան- Արևմտյան դպրոց,5.2 դաս.՝ 3 միավոր

Նարեկ Հակոբյան- Արևմտյան դպրոց,5.2 դաս.՝ 4 միավոր

Գագիկ Մարտիրոսյան- Արևելյան դպրոց, 5.1 դաս.՝4 միավոր

 

Բ մակարդակի պատասխաններ

  1. Գրողներին և նկարիչներին
  2. Խորենացի
  3. XI դարի երկրորդ կես Կյուրիկե II թագավոր
  4. Զինագործ
  5. Մայր Հայաստանը
  6. 1911 թ. Ստամբուլում
  7. Կարմիր Կամուրջը Հրազդան գետի վրա
  8. Անանիա Շիրակացի
  9. Արշակունյաց, Մելիք — Ադամյան
  10. Բոլիվիա, Ավստրալիա

 

Ա մակարդակի պատասխաններ

 

  1. Վրաստան, Ադրբեջան, Իրան, Թուքիա
  2. Աղվես, գայլ, վարազ, եղջերու, այծյամ, հովազ
  3. Երևան, Գյումրի, Վանաձոր, Վաղարշապատ,
  4. Հիմնադրել է Արգիշտի Ա արքան, ք.ա.782թ.
  5. Երվանդունի,Արտաշեսյան, Արշակունի, Բագրատունի
  6. Գեղարքունիքի մարզ
  7. Եփրատ, Տիգրիս, Արաքս
  8. Սևանա , Արփիի, Սև
  9. Պղինձ, կապար, արծաթ, ոսկի
  10. Արագած

 

 

 

 

Posted in Uncategorized

Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն

զզզ

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն՝  քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Քրիստոնյաներն իրար ողջունում են, ասելով.

-Քրիստոս յարեաւ ի մեռելոց…
-Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։

Զատկի կերակուրները եփելիս կամ հավկիթները ներկելիս  կրակի մեջ օգտագործում էին  Տյառնընդառաջից և Ծաղկազարդից մնացած  խանձված ձողերը ու ճյուղերը: Շաբաթ  օրը` մայրամուտին, երդիկից  իջեցնում էին  Մեծ  պասի յոթ  շաբաթները խորհրդանշող  և պասը խախտողներին պատժող  ակլատիզը` իր վերջին փետուրով: Պաս պապ-Ակլատիզի վերջին`յոթերորդ  փետուրը հանելով`  տան երիտասարդները բուն ակլատիզին տանում էին դաշտերը  և փայտի  հարվածներով  դեսուդեն  քշելով` գցում ջուրը: Որպես ակլատիզ ծառայած սոխի ծլած  ծիլը  կտրում էին  և գցում  Զատկին  եփվող  կերակրի մեջ: Թաթախման  ընթրիքի հիմնական  կերակուրներն էին կարմիր ձուն, ձկնեղենը, փլավը, ձվով տապակած բանջարեղենը, թանով սպասը կամ կաթով  եփած կորկոտաճաշը:   Եփվող կաթսաների շուրջ երիտասարդները ողջ գիշեր  խաղում էին զատկական ամենասիրված խաղը`ձվախաղը: Կիրակի օրը`վաղ  առավոտյան` եկեղեցու զանգերը հնչելուն պես,  բոլորը  շտապում էին եկեղեցի` պատարագի: Հաղորդություն ստանալու  ընթացքում  կատարվում էր զատկական մատաղի արարողությունը:

Ձուն  զատկական տոնում գրավում է  ամենակարևոր տեղը, քանի որ  անմիջականորեն առնչվում է տոնի ծիսական գաղափարախոսության հետ:  Ձուն հայոց ավանդական կենցաղում  համարվել է գարնան և պտղաբերության, ինչպես նաև հարության  խորհրդանիշը: Որպես նոր կյանքի խորհրդանիշ` կապվում է գարնան, բնության զարթոնքի հավատալիքների հետ:  Իսկ ձվախաղի իմաստը հինը տապալելու և   նորին անցնելու գաղափարն ուներ:

napo

 

 

Posted in Uncategorized

Ուսումնական ճամփորդություն Բյուրականի աստղադիտարան

 

dscn9194

Ժամկետներ՝ ապրիլի 2-7

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Ճամփորդության վայրը՝ Բյուրականի աստղադիտարան

Նպատակը՝

Սովորողների աշխարհաճանաչողության զարգացումը

Երկրային,  երկնային երևույթները դիտարկելու տեխնոլոգիայի մշակումը

Բնական, կենսաբանական միջավայրը ուսումնասիրելու, այն ճանաչելու, այդ միջավայրի փոփոխություններին ծանոթանալու, հարմարվելու կամ նրա վրա ազդելու, այն փոխելու նախնական հմտությունների և կարողությունների զարգացումը

Երկրային,  երկնային երևույթները դիտարկելու տեխնոլոգիայի մշակումը

 

Խնդիրները՝

Սովորողների զարգացման ուսուցման կազմակերպում տիեզերքին վերաբերող նյութերով, տիեզերքի հետ կապված  տարբեր  գոծունեությունների՝ դիտումներ, տվյալների հավաքում, գրանցում, մշակում:

Արդյունքներ՝

Բոլոր դիտումներից, ամփոփումներից հետո սովորողները համացանցում փնտրում են տեղեկություններ Արև, Լուսնի, Երկիր մոլորակի մասին:

Ներկայացնում են՝

Ինչ դիտումներ եմ արել

Դիտումների ժամկետները

Դիտումների միջոցները

Ինչ եմ իմացել դիտումներից հետո

Ինչ իմացա համացանցի փնտրտուքից, որ մինչ այդ չգիտեի

Ինչ սովորեցի ճամփորդության ընթացքում