Posted in Հայրենագիտություն

ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ. ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆԻ ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ

illu-36

ԱՍՏՎԱԾՆԵՐ

ԱՐԱՄԱԶԴ

Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ 

ԱՆԱՀԻՏ

Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին կամ կանանց հատուկ գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ», բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։

ՎԱՀԱԳՆ

Հայոց դիցարանի երրորղ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին աղերսում։

ԱՍՏՂԻԿ

Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աշտիշատում գտնվող նրա տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», ուր Աստղիկը հանդիպում էր իր սիրած Վահագնին։ Աստղիկի տոնը կատարում էին ամառվա կեսերին, համաժողովրդական մեծ հանդիսություններով ու արարողություններով։ Այդ տոնը կոչվում էր վարդավառ, որ մինչև այժմ էլ կատարվում է ժողովրդի մեջ։ Այդ տոնակատարության ժամանակ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ թռցնում, իրար վրա ջուր էին ցողում, ուրախանում։

ՆԱՆԵ

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, ռազմի աստվածուհի, որի պաշտամունքը սերտորեն կապված էր մայր դիցուհու՝ Անահիտի պաշտամունքին։ Եվ պատահական չէր, որ Նանեի հարուստ տաճարը գտնվում էր Եկեղյաց գավառի Թիլ ավանում, Անահիտի տաճարի մոտակայքում։

ՄԻՀՐ

Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Միհրին էր նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։

ՏԻՐ

Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո գրիչը կամ քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում:

ԱՄԱՆՈՐ ԵՎ ՎԱՆԱՏՈՒՐ

Հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին Ամանորը և Վանատուրը։ Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր «նոր պտուղների ամենաբեր»։ Նրա տոնն ու պաշտամունքը կատարվում էր հայոց նոր տարվա օրերին՝ Նավասարդին, որ հայոց հին տոմարով համընկնում էր հուլիսի վերջերին և օգոստոսի սկզրներին, տարվա այն ամիսներին, երբ հասունանում էին նոր մրգերն ու պտուղները։

ՍՊԱՆԴԱՐԱՄԵՏ

Հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր Սպանդարամետը կամ Սանդարամետը, որ հաճախ նույնանում էր ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ։

աղբյուր՝ http://armenianhouse.org/harutyunyan/04-gods.html

Posted in Uncategorized

Առասպել Վահագնի մասին

index

Վաղնջական ժամանակներում մարդիկ պաշտում էին հեթանոս աստվածներին, որոնցից էր Վահագն Վիշապաքաղը: Նա քաջության, արևի, կրակի աստվածն էր: Վահագնն իր երկնային ճանապարհորդություններից հետո հաճախ իջնում էր երկիր: Այդ ժամանակ մարդիկ մոտենում էին նրան, նրա բոցե մորուքից կայծ էին ստանում և խարույկներ վառում: Վիշապներին հաղթող աստվածն իրեն շատ երջանիկ էր զգում, որ կարողանում է օգտակար լինել մարդկանց:
Բայց շուտով աստվածների արքան՝ Արամազդը, հանձնարարեց Վահագնին, որ մնա երկնքում և այլևս չիջնի մարդկանց մոտ: Վահագնը կանչեց մարդկանց ու ասաց.
— Շուտով ես կբարձրանամ երկինք: Վերցրե՛ք այս հրե ճառագայթը և սրանով վառ պահեք ձեր խարույկները:
Մի քանի օր հետո Վահագնը գնաց: Մարդիկ վառ էին պահում իրենց խարույկները և ուշադիր էին լինում, որ դրանք հանկարծ չհանգչեն: Շուտով նրանք սկսեցին տագնապել. իսկ եթե անձրևները գան ու հանգցնեն կրակը, իրենք ինչպե՞ս են տաքանալու: Եվ նրանք գտան հնարը. սկսեցին խարույկները տուն տեղափոխել, և ամեն մի տան մեջ ստեղծվեց կրակարան: Այսպես բոլոր տներում սկսեց գործել օջախը, և վառ կրակը տներում չէր հանգչում: Նա չէր վախենում ոչ անձրևից, ոչ էլ քամուց: Եվ կրակի աստվածը ուրախանում էր՝ նայելով նրանց երկնքից և ուղարկելով կայծակներ ի նշան օգնության:

Posted in Uncategorized

Առասպել Ագռավաքարի մասին

Երկար ժամանակ Փոքր Մհերը թափառում էր Սասնա սարերում իր հավատարիմ ընկերոջ՝ հրեղեն Քուռկիկ Ջալալու հետ: Ծանր մտորումների մեջ էր, զգում էր, որ հերոսական կյանքը մոտենում է իր ավարտին: Ողբում էր, ուժերը օրեցօր պակասում էին, իսկ ժողովրդի դժբախտությունները սաստկանում: Եվ ահա մի երեկո Մհերը կանգ առավ սև Ագռավաքարի առաջ: Նրա ահաբեկ ստվերը տարածված էր լճի վրա:

— Եթե ես խփեմ թրովս ժայռին, — ասաց նա ինքն իրեն, — և ժայռը ճաքի, ուրեմն հոգուս վրա մեղք չունեմ:

Վերջին ուժերը լարելով՝ նա հուժկու հարված հասցեց ժայռին և երկու մասի ճեղքեց Ագռավաքարը: Վերջին անգամ ժպտաց Մհերը արևի լույսին, թոթափեց ձիու բաշը և մտավ ներս՝ ժայռր ամիջապես փակվեց նրա հետևից ու ընդմիշտ քարացավ: Իմացան սասունցիները, որ Մհերը մտել է լեռան մեջ և զնդանել է իրեն առ հավերժ, յոթ օր ու յոթ գիշեր ողբում էին, կանչում Մհերին հետ, իրենց քարերին էին զարկում: Բայց այդ ամենը զուր էր: Շատ տարիներ անցան: Մեկ անգամ միայն մի հովիվ կարողանում է տեսնել Մհերին: Այդ հովիվը գիշերով հայտնվում է Ագռավաքարի մոտ: Քարը բացվեց ու միջում երևաց հզոր դյուցազնը՝ վիթխարի ձիու վրա:

— Մհեր, — ուրախացավ հովիվր, — ե՞րբ ես այստեղից դուրս գալու:

— Քանի աշխարհում սուտն է թագավորում, ես չեմ կարողանա այստեղից դուրս գալ: Երբ որ երկիրը կքանդվի և նորից կարարվի, գարու հատիկը կլինի ընկույզի չափ, իսկ ցորենի հատիկը՝ մասուրի չափ, ես թույլտվություն կստանամ դուրս գալու ժայռի միջից:

Այդ օրվանից էլ ոչ ոք նրան չէր տեսել: Բայց ասում են, որ Վարդավառին և Համբարձման տոնին Ագռավաքարից ջուր է բխում: Դա Քուռկիկ Ջալալիկն է, իր սմբակներով խփում, հողից դուրս է բերում այդ ջուրը: Իսկ եթե ականջ դնեք քարին, կարելի է լսել Քուռկիկի բարակ խրխնջոցը:

Posted in Uncategorized

Հայկ և Բել

images

Հայկ

Հայկ Նահապետը (նաև Հայկ, Հայկ դյուցազն) համարվում է հայոց նահապետը, նախահայրը և ազգապետը։

Անվան ծագման մասին

Հայկ անունը նշանակում է «հսկա», «հաղթանդամ»։ Հայկը դյուցազն է, սերում է դիցերից։  Հայկի մայրն էր Անահիտ դիցուհին, որը երբեմն կոչվում է «մեծն տիկին հայոց», «մեծամայր»։

Բնութագրում

Հայկը հաղթանդամ և վայելչակազմ ռազմիկ է, որսորդ։ Նրա զենքերը՝ թուրը, նետ ու աղեղը օժտված են գերբնական հատկություններով։  Հայոց տոմարի ամսանունները ծագում են Հայկի զավակների անուններից։

Հայկ և Բել

Հայկի կյանքի ամենավառ պատմությունը նրա պատերազմն է բաբելոնյան առաջնորդ Բելի դեմ։  Բելը ինքն իրեն հռչակում է աշխարհակալ և պարտադրում այլոց պաշտել իրեն։ Սակայն Հայկը չի ճանաչում Բելի ինքնակոչ իշխանությունն իր հարազատների և ցեղակիցների վրա։ Բաբելոնում իր անդրանիկ զավակի՝ Արամանյակի (Արմեն) ծնվելուց հետո, Հայկը երեք հարյուր այլ ցեղակից ընտանիքների հետ միասին վերադառնում է Հայք։ Հայրենիք ժամանելուն պես Հայկը բնակություն է հաստատում  Հարք գավառում։ Հարք անունը մեկնաբանվում է որպես «հայրեր», «հայրենիք»: Հարքում Հայկը հիմնում է բնակավայր և անվանում այն Հայկաշեն։

Այդ ընթացքում Բելը, դառնալով Ասորեստանի տիրակալ, մեծ բանակով ներխուժում է Հայք։ Հայկի թոռը զգուշացնում է Հայկին Բելի արշավանքի վերաբերյալ։ Հայկը իր բազմաթիվ զավակներով և թոռներով Հայկաշենից մեկնում է Վան քաղաքը։ Վանից հարավ ընկած գետի հովիտում Հայկը և Բելը իրենց բանակներով դուրս են գալիս միմիանց դեմ։ Հայկն իր բանակը դասավորում է եռանկյունաձև։ Սակայն Բելը, տեսնելով իր զորքի ակնհայտ քանակական առավելությունը, Հայկի փոքրաթիվ ռազմիկների համեմատ, հրամայում է իր զինվորներին ամբոխով անցնել գետը և հարձակվել Հայկի և իր զորախմբի վրա։ Ինքը Բելը խուսափում է մարտից,  բարձրանում մի բլրի վրա, այնտեղից հետևում է մարտին։

Ճակատամարտի ամենաթեժ պահին, Հայկը նկատում է Բելին բլրի վրա, անցնում է գետը և, մոտենալով Բելին, նետահարում է նրան եռաթև նետով։ Քանի որ Հայկի նետը երկաթե ծայր ուներ, իսկ Բելի լաթերը պղնձե էին, Հայկի արձակած նետը անցնում է Բելի լաթերի միջով և մեխում նրան գետնին։ Տեսնելով Բելի մահը՝ նրա զորքը սարսափահար փախուստի է դիմում։

Հայկը հրամայում է ռազմադաշտի մոտ կառուցել ամրոց, որը անվանում է Հայկաբերդ։ Բելի դիակը Հայկը հրամայում է տանել Հարք և, թաղելով Հայկաշենից ոչ հեռու, բլուր դարձնել նրա գերեզմանը՝ ի զգուշացում բոլոր օտարներին, ով կհանդգնի հարձակվել Հայկի հայրենիքի վրա։ Ի հիշատակ Հայկի տարած հաղթանակի և նրա բազբաթիվ արարքների՝ ժողովուրդը անվանում է մեր երկիրը Հայք։

Posted in Uncategorized

Այցելություն Երևանի պատմության թանգարան, զբոսանք աշնանային Երևանում

7a66ce999dc0a2beb7dbff374d976f97_w870_h390
thumbnail_Image (1)

Նպատակը ՝ Նախագծի նպատակն է ուսումնասիրել Երևան քաղաքի պատմությունը, դիտել հին Երևանը և այսօրվա Երևանը, համեմատություներ կատարել, ծանոթանալ քաղաքի հուշարձանների, կոթողների հետ: Քայլել աշնանային Երևանում, ծանոթանալ քաղաքի կենտրոնական հատվածին, սովորել  փողոցների անվանումները, , հասկանալ, որ փողոցը որին է հատվում, իմանալ՝ ինչ տեսարժան վայրեր կան Կենտրոն վարչական շրջանում:

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սվորողներ

Ժամկետը, ժամը՝ 12:00-16:00

  • Նոյեմբերի 7՝ 4․3 դասարան,  
  • Նոյեմբերի 9՝ 4.2 դասարան
  • Նոյեմբերի 14՝ 4.3 դասարան

Վարորդ՝ Աֆո Սանղյան

Պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան, օգնական՝ Գայանե Խաչատրյան

Ընթացք՝

  • Տեղեկություններ են հավաքում  Երևան քաղաքի  մասին
  • Սովորում ենք փողոցների անվանումները։
  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝  որ փողոցներով ենք անցնելու մինչ թանգարան հասնելը։
  • Այնուհետև քայլքով գնալու ենք Երևանի 2800 ամյակին նվիրված այգի, Հանրապետության հրապարակ։

Ընթացիկ նախագծեր

Ակնկալվող արդյունքները՝

  • Ծանոթանում են քաղաքին
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և գրում են իրենց տեսածի և լսածի մասին, համեմատուտթյուներ են կատարում
  • Սովորողները կներկայացնեն Երևանի մասին իրենց ֆիլմերը, տեսաշարերը

Արդյունքը սովորողների բլոգում՝

Մասնակից սովորողներ՝

4.1 դասարան

  1. Արեգա Հովհաննիսյան
  2. Վիկտորյա Սահակյան
  3. Աիդա Բաղիրյան
  4. Գաբրիրելլա Բաղումյան
  5. Եվա Ցիրունյան
  6. Փյունիկ Առաքել
  7. Նանե Կյուրեղյան
  8. Միա Կյուրեղյան
  9. Լուսե Կյուրեղյան
  10. Նարե Մկրտչյան
  11. Վազգեն Մկրտչյան
  12. Արամ Ղազազյան
  13. Միքայել Համբարձումյան
  14. Ֆերդինանտ Եղոյան
  15. Ռոբերտ Էվոյան
  16. Ֆրեդ Հակոբյան
  17. Ալեքսեյ Ստեփանյան
  18. Արման Աղաջանյան
  19. Ինեսա Առաքելյան
  20. Մարալ Ավագյան
  21. Ալիկ Կիրակոսյան

4.2 դասարան

  1. Աբրահամյան Սաթենիկ
  2. Ավագյան Անգելինա
  3. Առաքելյան Մանվել
  4. Արզականցյան Արեն
  5. Դաղբաշյան Միլենա
  6. Եպիսկոպոսյան Արեգ
  7. Թումասի Սոֆի
  8. Հարությունյան Արայիկ
  9. Հարությունյան Սյուզան
  10. Հովհաննիսյան Վարդան
  11. Հովսեփյան Ալեքս
  12. Մարկոսյան Արիելա
  13. Խաչատրյան Գաբրիելլա
  14. Նալբանդյան Էրիկ
  15. Շահվերդյան Արթուր
  16. Պարսամյան Արմեն
  17. Սմբատյան Սմբատ
  18. Տերտերյան Յուրի
  19. Քյուրքչիյան Լևոն
  20. Ավետիսյան Անահիտ

4.3 դասարան

  1. Գագիկ Չատինյան
  2. Դավիթ Սահակյան
  3. Ալիսա Բաղդասարյան
  4. Արփի Ղարաբեկյան
  5. Անահիտ Սարգսյան
  6. Շուշան Մկրտչյան
  7. Լևոն Շահբազյան
  8. Հայկ Համբարձումյան
  9. Հենրի Սաֆարյան
  10. Լիա Բադոյան
  11. Կամիլա Հակոբյան
  12. Քրիստինա Շեյթանյան
  13. Արա Աղամալյան
  14. Ալեքսանդրա Սչանյան
  15. Շավարշ Տերտերյան
  16. Ալեն Բայրամյան
  17. Սամվել Բաղդասարյան
  18. Արսեն Մուսաելյան
  19. Մարկ Սահակյան
  20. Սոֆի Մկրտչյան
Posted in Uncategorized

Ճանաչենք Երևանը

800px-Yerevan-sunset

Ժամանակահատված՝ նոյեմբերի 1-10-ը

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարաններ

Նպատակը՝

  • Հայրենագիտական ուսումնասիրություն Երևան քաղաքով
  • Ճանաչում ենք մայրաքաղաքը՝ իր թաղամասերով
  • Ծանոթանում ենք յուրաքանչյուր թաղամասի ստեղծման պատմությանը, թաղամասին բնակիչներին, ընդունված սովորույթներին
  • Պարզում՝ ի՞նչ ասել է հարևան, և արդյոք նրանք լավ հարևաններ են ու լավ հարևանություն են անում
  • Արդյո՞ք այդ թաղամասում միայն երևանաբնակներ են ապրում, թե ա՞յլ բնակավայրերից, մարզերից են տեղափոխվել այդտեղ
  • Փորձում ենք ծանոթանալ տվյալ թաղամասին խնդիրներին, կատարված ու կատարվող բարեկագման աշխատաներին
  •  Տեղեկություններ իմանալ՝էկոլոգիական վիճակի, աղբահանության հաճախականության մասին, շենքերի և շինությունների կառուցման տարեթվերի ու հնության մասին

Նախագծի ընթացք՝

  • Ի՞նչ թաղամասեր կան Երևանում
  • Ի՞նչ թանգարաններ, պատկերասրահներ կան Երևանում
  • Ի՞նչ կինոսրահներ կան Երևանում
  • Ի՞նչ եկեղեցիներ կան Երևանում
  • Ո՞րն է Երևանի ձեր սիրելի հատվածը