Posted in Uncategorized

Նոյեմբեր ամսվա ամփոփում

Հերոսապատումներ

Սեբաստացու օրերը ամենամյա, օրացուցային, կրթահամալիրային տոն-նախագիծ

Ուսումնական աշուն, Ընտանեկան-առցանց դպրոց, նոյեմբերի 2-8-ը

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

ԲԻԱՅՆԱ ԵՐԿՐԻ ԱՐՔԱՆԵՐ

download

Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…
Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, Ռուբինյաններ…
Անունների այս շարքը կարելի է շարունակել։ Նրանցից շատերը
մեզ ծանոթ են։ Այդ անուններով փողոցներ են կոչվում, հրապարակներ,
նաև քաղաքներ, օրինակ` Արտաշատն
ու Վաղարշապատը։
Հայոց արքաների և արքայատոհմերի անունները
այսօր էլ շարունակում են ապրել։
Ժողովրդին կազմակերպող
ու առաջնորդող այդպիսի դեր է կատարում պետությունը։ Հայոց
մեծազոր արքաների գլխավոր նպատակը նախ և առաջ պետության
ամրապնդումն ու հզորացումն են եղել։ Դրա համար էլ
նրանք մեկընդմիշտ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և
օրինակ ծառայել հետագա սերունդների համար։
Մենուա և Արգիշտի Առաջին
Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից
է։ Նրան տարեկից քիչ քաղաքներ կան։ Այդպիսին է,
օրինակ, Հռոմը, որը Երևանից քիչ ավելի ուշ է հիմնադրվել։ Հռոմի
հիմնադրման մասին միայն բանավոր ավանդապատումներ կան,
իսկ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։
Գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Ք. ա.
782 թվականին։
Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր
արքաներից էր։
Վանի թագավորությունը Հայկական
լեռնաշխարհում ստեղծված
մեծ պետություն էր, որ կարողացավ
միավորել լեռնաշխարհի
համարյա ամբողջ տարածքը։
Վանի թագավորությունը նրա
հարավային հարևան և գլխավոր
հակառակորդ երկրում` Ասորեստանում
հայտնի էր Ուրարտու
անունով։  Բացի դրանից`
մեզ հասած ուրարտական արձանագրություններում այն կոչվում է
Բիայնիլի, այսինքն` Բիայնա երկիր։
Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, այսինքն՝ մեզանից ավելի
քան 28 դար առաջ, «Նաիրի երկրի արքա» Սարդուրի I-ը հիմնեց
Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Այդ մասին թողած
արձանագրություններում նա ներկայանում է որպես «մեծ արքա,
հզոր արքա, արքաների արքա»:

Posted in Հայրենագիտություն, Նախագծեր, Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն

Սեբաստացու օրերը ամենամյա, օրացուցային, կրթահամալիրային տոն-նախագիծ


Թեմա
՝ Խաղաղության համար բաժակ ենք բարձրացնում , ավանդական կենացներ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետ՝ Նոյեմբերի 9-15-ը

Ուղղություններ՝

  • Ինչ ավանդական կենացներ գիտեք:
  • Ուրախության սեղանին հնչող կենացներ:
  • Տխրության սեղանին հնչող կենացներ:
  • Ինչ բարբառային կենացներ գիտեք:
  • Կենացների իմաստը, բացատրությունը:
  • Ինքներդ ինչ կենաց կհորինեիք, որ արարողության ժամանակ ինչ կմաղթեիք:

Ընթացք՝ Պահելով հայկական ավանդույթները՝ սովորողները ընտանիքի անդամներից, հարևաններից, բարեկամներից տեղեկություններ են հավաքում հայկական ավանդական կենացների մասին, որտեղից են եկել և մեզ փոխանցվել, ինչ նշանակություն ունեն, դրանք այսօր էլ օգտագործում են մարդիկ:

Արդյունք՝ Սովորողներն իրենց բլոգում պատումի, ռադիոնյութի, ֆիլմի տեսքով հրապարակումներ են կատարում: