Posted in Uncategorized

Սյունիքի մարզ

Մարզկենտրոնը՝ Կապան

Քաղաքները՝ Ագարակ, Մեղրի, Դաստակերտ, Քաջարան, Սիսիան, Գորիս

Տեսարժան վայրեր՝ Աղիտու, Զորաց Քարեր, Հալիձոր, Որոտնաբերդ, Որոտնավանք, Սիսավան,Վահանավանք, Տաթև, Տաթևի Մեծ Անապատ, Սատանի կամուրջ, Շաքի,Խնձորեսկ

Գետեր՝ Որոտան, Մեղրի, Արաքս, Ողջի, 

Հարևան պետություններ՝  Ադրբեջան, Իրան, ԼՂՀ

Հարևան մարզեր՝ Վայոց Ձոր

Լեռներ՝ Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր կետը՝ Կապուտջուղ գագաթն է(3906մ). որը համարվում է ՀՀ  2-րդ ամենաբարձր կետը, Արագածից հետո:  Հայտնի են՝ Խուստուփը, Արամազդ, Ծղուկ լեռները:

Բնակչությունը ՝Սյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել թշնամիների արշավանքների հետևանքով: Մարզի բնական պայմանների անբարենպաստության պատճառով բնակչությունը շատ է տեղափոխվել այլ վայրեր: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է:

250px-syunik-svg
Posted in Հայրենագիտություն

Կոտայքի մարզ

Մարզկենտրոն՝ Հրազդան

Տարածք՝ 2089 կմ²

Բնակչություն՝ 328,900 մարդ

Քաղաքներ՝  Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Նոր-Հաճն, Բյուրեղավան, Եղվարդ, Աբովյան

Տեսարժան վայրեր՝ Առինջ, Բջնի, Գառնի, Գեղարդ, Գետարգել, Եղվարդ,Զորավար, Կեչառիս, Հավուց Թառ, Մաքրավանք, Թեղենյաց,Նեղուց, Ժայռապատկերներ, Պտղնի, Մայրավանք, Առինջ (Լևոնի քարանձավ), Ծաղկեվանք

Լեռներ՝ Արա լեռ, Գեղամա լեռներ, Հատիս, Աժդահակ լեռ

Գետեր՝ Հրազդան, Ազատ, Գետառ, Մարմարիկ

Լճեր՝ Ակնա լիճ/ չշփոթել Արմավիրի մարզի Այղր-Ակնա լճի հետ/

Կոտայքի մարզում է գտնվում Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոն Ծաղկաձորը։ Մարզը լեռնային է և ՀՀ միակ մարզն է, որը պետական սահման չունի։ Մարզում է գտնվում նաև Բջնի հանքային ջրերի գործարանը և համանուն հանքային ջրի աղբյուրը։ Մարզում են Հայաստանի մի շարք կարևոր հանգստավայրեր, առողջարաններ՝ ԱրզնիՀանքավանԾաղկաձորԱղվերան։

դիրքը Հայաստանում

աղբյուր՝

http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%B8%D5%BF%D5%A1%D5%B5%D6%84%D5%AB_%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6

http://www.findarmenia.com/arm/armenia/kotayk

http://kotayk.gov.am/

Posted in Ճամփորդություններ

Քայլարշավ Բանգլադեշից դեպի Չարբախ

Օրը՝ մարտի 15

Ժամը՝ 9:20-12:00

Պատասխանատուներ՝ Շամիրամ Պողոսյան, Լենա Ղազարյան

Մասնակիցներ՝ 5,2 դասարանի սովորողներ

Նպատակը՝ Քանի որ նոր ճանապարհ է, և այդ ճանապարհով երկու րոպեում Շենգավիթ համայնքից կարող ես գալ Մալաթիա-Սեբաստիա համայնք, տեսնենք թե որքանով է այն հարմար, կարճ նաև հետիոտնի համար:

Ճանապարհ՝ Ծովակալ Իսկավոի պողոտա, Հյուսիս-հարավ մայրուղի՝ Բանգլադեշից դեպի Չարբախ տանող շրջանաձև խաչմերուկ:

Ընթացքը՝ սովորողների հետ Հարավային դպրոցից դուրս կգանք, ոտքով քայլելով կգնանք դեպի Չարբախ: Կքայլենք Ծ.Իսկաովի պողոտայի նեքևի հատվածով, հետո աջ ճանապարհով ճանապարհը հյուսի-հարավ մայրուղով կշարունակենք դեպի Չարբախ:

Խնդիրներ՝ Ճանապարհին կտեսնենք որքանով է նոր ճանապարհը հարմար ոտքով անցնող մարդու համար, սայլակով անցնող մարդու համար: Քայլքի արդյունքների մասին նամակ-դիմումով կգրենք նաև Երևանի քաղաքապետին:

Մասնակիցներ՝

  1. Մարգարյան Արիանա
  2. Բալաբանյան Էլինա
  3. Հարությունյան Խորեն
  4. Մխոյան Գայանե
  5. Գրիգորյան Ալֆրեդ
  6. Մանուկյան Սոնա
  7. Արշալույսյան Աշոտ
  8. Ռշտունի Էմանուել
  9. Մկրտչյան Ալիսա
  10. Հակոբյան Ռոբերտ
  11. Սաղաթելյան Արման
  12. Միքայելյան Րաֆֆի
  13. Ալեքս Սահակյան
  14. Մկրտիչյան Աֆինա
  15. Չաղլասեան Աննա-Քրիստինա
  16. Սուվորյան Եվա
  17. Լիաննա Անտոնյան
  18. Ալեքս Մարկոսյան
  19. Սինթի Շեյթանյան
Posted in Հայրենագիտություն

Վայոց Ձոր. ընդհանուր բնութագիր

1_18_1302953306.gif

Վայոց ձորը եղել է Ուրարտական թագավորության կազմում, ապա Մեծ Հայքի թագավորության մեջ:

Մարզկենտրոն՝ Եղեգնաձոր

Քաղաքներ՝ Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք

Սահմանակից է՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի, մարզերին, ԼՂՀ-ին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը

Խոշոր գետ՝ Արփա իր  խոշոր՝ Եղեգիս վտակով

Ջրամբարներ՝Կեչուտի, որից սկիզբ է առնում 48կմ երկարությամբ Արփա-Սևան ստորգետնյա ջրատար թունելը, որը կառուցվել է Սևանա լիճ փոխադրելու նպատակով:  Մարզում է գտնվում նաև Հերհերի ջրամբարը:

Մարզի կենտրոնով անցնում է Երևան-Արտաշատ-Եղեգնաձոր–Վայք-Մեղրի-Իրան միջպետական նշանակության մայրուղին։

Տեսարժան վայրեր՝ Արենի, Արկազի, Գլաձորի համալսարան, Գնդեվանք, Եղեգիս, Զորաց, Թանադե, Մագիլ, Նորավանք, Շատինվանք, Պռոշաբերդ, Սելիմի քարավանատուն, Սմբատաբերդ, Սպիտակավոր, Ցաղաց Քար, Մոզրով, Ջերմուկի ջրվեժ, ՍիոնԼեռներ՝ Գոգի/3120մ/,  Վարդենիս/3521մ/, Գնդասար/2946մ/ Վայոց Ձոր մարզում է գտնվում Մոզրովի քարանձավը:

2008 թվականին՝ Վայոց Ձորի մարզում գտնվող Արենի-1 քարանձավում, հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։ Կոշիկի տարիքը մոտ 5500 տարի է։ Նմանատիպ կոշիկներ էին օգտագործում Իռլանդիայի բնիկները մոտ 50 տարի առաջ։

250px-Vayots_Dzor.svg.png