Posted in Հոդվածներ, Արվեստ

Արվեստի ուսուցման նոր նախագիծ

Ուսումնական նախագծերի իրականացումը «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում այլևս իրականություն է : Յուրաքանչյուր նախագիծ ունի իր առջև դրված խնդիրներն և դրանց   իրականացման մեթոդները:  Սակայն նախագծերի իրականացումն ունի մեկ միասնական նպատակ՝ ապահովել և բարձրացնել սովորողների կրթական մակարդակը:

Արվեստ  նախագծի իրականացման կարևոր նպատակն է՝

  • Էքսկուրսիաների, ճամփորդությունների միջոցով սովորողներին հաղորդակից դարձնել հայ  և այլ ազգերի արվեստի պատմությանը, մեր քաղաքում գործող պատմամշակութային օջախներին:
  • Ապահովել սովորողների ներդաշնակ և համակողմանի զարգացումը՝  ուշադրություն դարձնել նրանց հոգևոր նկարագրի և կուլտուրայի ձևավորման հարցերին:
  • Սովորողներին հաղորդակից դարձնել հայ արվեստի պատմությանը:
  • Արվեստի տարբեր տեսակների մասին գիտելիքների հաղորդումը:
  • Սովորողներին ծանոթացնելու արվեստի բազմաժանր ստեղծագործություններին:
  • Սովորողների գիտական աշխարհայացքի ձևավորումը:

Այս նախագիծն իրականացնում է հետևյալ խնդիրները՝

  • Սովորողների գեղագիտական զգացմունքների, պահանջմունքների բավարարումը, գեղագիտական հայացքների ձևավորումը:
  • Սովորողների մեջ գեղագիտական ճաշակի ձևավորումն ու զարգացումը:
  • Արվեստի տարբեր բնագավառում նրանց հետաքրքրությունների ու հակումների          բավարարումը:
  • Կյանքում, բնության մեջ և արվեստում գեղեցիկն ընկալելու, գնահատելու կարողությունը:
  • Ճանաչողական և ստեղծագործական ընդունակությունների զարգացումը:
  • Անցյալի մշակութային ժառանգության տիրապետումը, ժամանակակից արվեստի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը:
  • Սովորողների էկոլոգիական դաստիարակությունը:

Նախագծի իրականացման իմ մեթոդը հետևյալն է՝

 

  • Նախագծում ներառված խնդիրների լուծումն  անհնարին է պատկերացնել արվեստի վերաբերյալ զուտ տեսական գիտելիքներ հաղորդելով: Այն պետք է զուգորդվի արվեստի և բնության ստեղծագործություններն ընկալելու և հուզական ներգործություն ունենալու միջոցով:
  • Նախքան որևէ պատմամշակութային օջախ հաճախելը՝ սովորողների հետ համացանցում տվյալ վայրի վերաբերյալ ուսումնասիրություններ ենք կատարում:Օրինակ,եթե պետք է այցելենք Գաֆէստճեան արվեստի կենտրոն,նախապես սովորողները տեղեկացվում են և սկսում են տվյա վայրի վերաբերյալ տեղեկատվություն հավաքել:Հիմնականում յուրաքանչյուր պատմամշակութային օջախ ունի իր առանձին կայքը,որի միջոցով ստույգ տեղեկատվություն ենք ստանում :

www.cmf.am

www.gallery.am

http://toumanian.am

http://www.charents.am/

www.isahakyanmuseum.am

www.akhachaturianmuseum.am

http://kochar.am

www.saryan.am

http://parajanovmuseum.am/

www.historymuseum.am

http://www.yerevan.am/1-267-267.html

  • Սովորողներն իրենց  հետազոտական աշխատանքների մասին տեղեկատվությունը ամսվա կտրվածքով տեղադրում են իրենց բլոգում :
  • Սովորողները հաճախում են մշակութային օջախներ՝ պատկերասրահներ,  թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ, կինոթատրոններ, գրադարաններ,  ծանոթանում Երևան քաղաքում գտնվող հուշարձանների պատմությանը, մեր քաղաքի եկեղեցիների պատմությանը, այն մշակութային օջախներին, որոնք գործում են մեր քաղաքում:
  • Նախագծում ընդգրկված են նաև այցելություններ մեր քաղաքում գործող  այլ ազգերի մշակութային օջախներ, որը հնարավորություն կտա սովորողներին զուգահեռներ անցկացնելու հայ և այլ ազգերի մշակույթների միջև:
  • Նախագծի իրականացման համար ուսումնական տարվա յուրաքանչյուր ամիս,  յուրաքանչյուր դասարան ունի մշակութային օջախներ այցելելու իր ցանկը, որի կատարման աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են:
  • Սովորողների գնահատումը կատարվում է ըստ իրենց կատարած հետազոտական աշխատանքների,բլոգում և ենթակայքում հրապարակած նյութերի,այցելությունների ժամանակ ակտիվ մասնակցության հիման վրա:

Սեպտեմբեր ամսվա ընթացքում հասցրել ենք իրականացնել նախագծի այն մասը,որը նախատեսված էր այս ամսվա համար:

  • Այցելություն Գաֆէսճեան արվեստի կենտրոն:

http://www.mskh.am/am/33911

  • Ծանոթացում Երևանի կենտրոնական հատվածում գտնվող մշակութային օջախների,դրանց գտնվելու վայրի հետ:

http://www.mskh.am/am/33802

  • Այցելություն Սուրբ Կաթողիկե եկեղեցի:

http://www.mskh.am/am/33804

Դեռ ավելին,մեր կրթահամալիրում մանկավարժական փորձառություն անցնող Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մշակութաբանություն բաժնի ուսանողների հետ համատեղ արվեստի  դաս ենք անցկացրել Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:

http://www.mskh.am/am/33916

Յուրաքանչյուր մշակութային օջախ այցելելն  ևս հետապնդում է որոշակի նպատակ:

Ինչպես, օրինակ այցելելով որևէ նկարչի տուն թանգարան, նպատակ է դրված՝ սովորողների մեջ զարգացնել գույնի,կոլորիտի զգացողության,կոմպոզիցիայի նշանակությունը հասկանալու ընդունակություն:Ինչպես նաև մեծ նկարչի անգնահատելի ստեղծագործական հարստության ուսումնասիրումն է, գնահատումը,հաղորդակցումն  է  ազգային արժեքների հետ, գեղեցիկի գնահատումն ու  ընկալումը:

ԵՎ այսպես շարունակ…

Նախագծում տեղ է տրված նաև սովորողների էկոլոգիական դաստիարակությանը:

Քանի որ բնությունն ինքն արդեն իսկ արվեստի ստեղծագործություն է, գեղագիտական դաստիարակության միջոց: ՈՒստի այդ ստեղծագործությանն այցելելիս  կարևոր խնդիր է հանդիսանում՝

  • Սովորողների մոտ ձևավորել էկոլոգիական մտածողություն:
  • Ազգային հարստության  նկատմամբ խնայողական վերաբերմունքի դաստիարակում:
  • Բնության մեջ գեղեցիկով հիանալու և զարմանալու կարողություն:

Այս նախագծի իրականացման շնորհիվ սովորողներն արվեստի միջոցով հաղորդակից կլինեն գեղեցիկին, կառաջանա ցանկություն  իրենց իսկ ստեղծագործական աշխարհը ստեղծելու, որն էլ կնպաստի նրանց ստեղծագործական ունակությունների զարցացմանը, երևակայությանը, իրենց իսկ կողմից արվեստի գործեր ստեղծելու ունակությանը:

      SAM_4499

                     Շամիրամ Պողոսյան