«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հայրենագիտություն դասընթացը դասավանդվում է հիմքում ունենալով՝
-հեղինակ ուսուցչի մշակած ծրագիրը
-սովորողի անհատական պլանը
-կրթահամալիրի ուսումնական օրացույցը
-հասարակագիտության լաբորատորիայի օրացույցը
-կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները
Հեղինակային հայրենագիտությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
«Հայրենագիտությունը» դասընթաց է, որի նպատակը ուսումնական ճամփորդությունների, ազգային տոների-ծեսերի կազմակերպման, ուսումնական նախագծերի միջոցով սովորողին հայրենաճանաչ դարձնելն է, իր, ընտանիքի, շրջակա միջավայրի, տարածաշրջանի, ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացումն է, շրջապատող միջավայրի վրա մարդու ներգործող դերը դիտարկելու գիտելիքի յուրացումն է, ազգային և հասարակական արժեքների, իր ժողովրդի մշակույթի, սովորությունների հանդեպ հարգանքի ձևավորումը: Հայրենագիտության դասընթացի ծրագիրն կոչված է սովորողների մոտ ձևավորել հետաքրքրասիրությունը և զարգացնել երևակայությունը, ստիպում մտածել`ով եմ ես, որտեղից եմ, որտեղ եմ ապրում, ինչ է ինձ շրջապատում, ինչպիսինն է իմ անցյալը, արմատները: Դասընթացն ապահովում է ուսումնական և գործնական հմտությունների, կարողությունների` հետազոտելու, զննելու, դիտարկելու, փորձարկելու ձևավորում:
«Հայրենագիտություն» առարկայի ուսումնասիրումը օգնում է սովորողին զարգացնել իր անհատականությունը, հասկանալ իր տեղը ընտանիքում, շրջապատում, հասարակության մեջ:
Կրթահամալիրի հեղինակային հայրենագիտությունը, հայրենաճանաչությունը չի ճանաչում «սահմաններ» և սովորողների համար գրավիչ ուսումնական միջավայր է` հայրենիքը ճանաչելու, մանրամասն ուսումնասիրելու, քայլելու, բարձունքներ հաղթահարելու, բարունքներից և հայրենագիտական դիտակետերից, կայաններից նայելու, ուսումնասիրելու, ճանաչելու համար:
Հայրենագիտություն առարկայի դասավանդման գլխավոր նպատակն է սովորողին դարձնել հայրենաճանաչ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հայրենագիտության հեղինակային առանձնահատկություններն են՝
- Սովորողները հայրենագիտությամբ, հայրենաճանաչությամբ կրթվում են դեռ վաղ տարիքից, նախակրթարանից՝ 2-3 տարեկանից։
- Բազմօրյա ճամբարները, մեկօրյա արշավները, քաղաքային քայլարշավները
- Սովորողի ահնընդհատ հայրենաճանաչության, հայրենագիտությամբ զբաղվելն է
- Ավանդույթ դարձած ՀՀ անկախության տոնը բարձունքներին նշելը
- Սովորողների ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ նախագծի շրջանակում էլ սովորողները նշում ենք հայրենագիտորեն, քայլարշավներով, մեկօրյա կամ բազմօրյա ճամբարների տեսքով
- Բակային ավանդական’ սերնդե-սերունդ փոխանցվող խաղեր
Խնդիրները
Հայրենագիտության ուսուցումը ուղղված է սովորողների հետևյալ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը`
- Սովորողին դարձնել հայրենաճանաչ /ծանոթացնել սովորողներին իրենց հայրենիքին, մշակութային արժեքներին, ծեսերին, բնությանը, էկոլոգիային, արդի խնիրներին, որոնք կապ ունեն իր, իր հայրենիքի, բնակավայրի , անմիջապես իր շրջապատի հետ/։
- Կողմնորոշվել տեղանքում կողմնացույցի և առանց կողմնացույցի՝ բնության տարրերով
- Սովորողների արշավային հմտությունների ձեռք բերում /բարձունք բարձրանալիս, քայլելիս, բազմօրյա ճամբարներին մասնակցելիս/
- Սովորողի արշավի նախապատրաստական աշխատանքների հմտությունների ձեռքբերում /արշավային ուղղության քարտեզագրում տարբեր ծրագրերով, հայրենագիտական կանգառների նշում, ուսապարկ’ դասավորում, քնապարկ/
- Ճանաչի հին հայկական դիցաբանական հերոսներին և աստվածներին /պատկերացում տալ մեր ժողովրդի ստեղծած հոգևոր արժեքների, «Սասնա ծռեր» էպոսի, հին հայկական առասպելների, հեքիաթների, ավանդազրույցների մասին/
- Ընտանեկան հայրենագիտություն — ընտանեկան-հայրենագիտական արշավների կազմակերպումը /ինքնուրույն ստեղծագործական, ընտանեկան, հայրենագիտական հետազոտություններ նախագծեր, ծեսեր, միջոցառումներ/
Բովանդակություն
Իմ հայրենիքը Հայաստանն է`ես, իմ ընտանիքը, իմ բակը, իմ թաղը, իմ փողոցը, իմ գյուղը, իմ քաղաքը
Ով եմ ես`իմ տոհմածառը, իմ գերադաստանը, ազգանվանս-անվանս ծագումը
Մեր մարզերը
Մեր գետերը
Լճերը
Լեռները
Հին ու նոր քաղաքամայր Երևան
Պատմություններր, զրույցներ տեղի և տեղանունների հետ կապված
Հայաստանի կենդանական և բուսական աշխարհը
Հայաստանի հանքերը
Ժողովրդական մշակույթ`գորգագործություն, խոհանոց, խեցեգործություն, գինեգործություն, երկրագործություն
Հայկական կերպարվեստ
Ուսումնական նախագծեր
Զատիկ կամ Սուրբ Հարության տոնն իմ ընտանիքում
Իմ արմատները՝ Տոհմածառ․ հայրենագիտական նախագիծ
ՀՀ ապարներ, օգտակար հանածոները
4-5-րդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա՝
- Կողմնորոշվել տեղանքում կողմնացույցի և առանց կողմնացույցի՝ բնության տարրերով
- Հաղթահարի իր տարիքին համապատասխան բարձունքներ
- Հայրենագիտորեն ճանաչի իր շրջապատը՝ գյուղը, քաղաքը, դպրոցը, բակը․․․
- Առաջին բուժօգնության տարրական հմտություններ՝ տեսական և գործնական
- Կարողանա պատրաստել հետաքրքիր ուսումնական-ճանաչողական տեսաֆիլմեր հայրենիքի մասին
- Ինքնուրույն ստեղծագործական, ընտանեկան, հայրենագիտական հետազոտություններ նախագծեր կատարել՝ ընտանեկան հայրենագիտություն
- Կազմել ընտանեկան տոհմածառ
- Դիտարկումներ անել
- Հարցազրույցներ վարել/TV, ռադիո/, ուսումնասիրվող վայրի պատմությունը, ավանդապատումը, զրույցը, բանահյուսական նյութերը հավաքել
- Կարողանա ճամփորդությունների ընթացքում ինքնասպասարկվի
- ճանաչի Հայաստանի բնությամն մեջ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներն ու կենդանիներին, նպաստի դրանց պահպանմանը և քարոզի դրանց անվնաս կենսագործունեությանը ի նպաստ
- ծանոթ լինի արտակարգ իրավիճակներում գործելու մի քանի կաննոների
- ընկերասիրությունն դրսևորել ու թիմով աշխալետու հմտություն ունենա
- հայրենիքը մանրամասն ճանաչելու կարողությունը, տեսական նյութից զատ նաև գործնական տարբերակով՝ ճամփորդություններ, այցեր թանգրաններ, ուսումնական կենտրոններ, բանահավաքչություն…
- Այս ամենը երևա իր անհատական բլոգում
Կիրառվող ծրագրեր