Posted in Գիտագործնական հավաք, Uncategorized

Շամիրամի այգիները հարավում

dsc09781

Շամիրամի այգիները հարավում

Հարավային դպրոցի բակում մրգատու այգինե ստեղծելու աշխատանքները սկսվել են դեռ 2010 թվականից: Դպրոցի շուրջբոլորն ասֆալտապատ էր և առաջին քայլը ասֆալտից ազատվելը պետք է լիներ: Սովորողների, դասավանդողների և այլ աշխատողների ջանքներով տարածքը մաս-մաս ազատվեց ասֆալտից: Մի քանի մեքենա հող լցվեց դպրոցի տարածքում:Տնկվեցին առաջին պտղատու, դեկորատիվ ծառերը, թփերը, ծաղիկները:Ամենօրյա խնամքի շնորհիվ այգին սկսեց ծաղկել, առաջին պտուղները տալ: Սովորողների համար բակային աշխատանքները դարձան ամենօրյա  տեխնոլոգիական կարողությունների, հմտությունների ձեռքբերում:Յուրաքանչյուր տարի տնկվող ծառերի և թփերի թիվը ավելացավ: Դրա գործում  մեծ ներդրում ունեցան նաև ծնողները՝ դպրոցին տնկիներ նվիրելով, իրենց շաբաթօրյա աշխատանքներով:

Թաղի բնակիչները սկզբում դեմ էին ասֆալտի փոխարինմանը հողով, ասֆալտով:Հարակից շենքի բնակիչները կարծում էին՝ հողի, ավազի փոշին, պատուհաններիցներս ներս կլցվի, հաճախ նույնիսկ մոտենում էին, դժգոհում: Իսկ հիմա այգին իր տեսքով դարձել է թաղի ամենագեղեցի, մրգաշատ, ծառաշատ վայրը, որտեղ կարող է թաղի յուրաքանչյուր բնակիչ մտնել, զբոսնել, հանգստանալ:

Միջին դպրոցի շրջանավարտները՝ 9-րդ դասարանի սվորողները ևս  միացան այգու ստեղծման աշխատանքներին: Հարավային դպրոցի արևելյան մասում տնկվեցին ծիրանենիներ: Ստեղծվեց ծիրանենիների պուրակ:

Կրթական փոխանակումներ ծրագրով Հարավային դպրոցում հյուրընկալվել էիր Թբիլիսիի թիվ 37 դպրոցի սվորողների և ուսուցիչների խումբը: Ի հաստատում բարեկամության Հարավային դպրոցի հյուսիս-արևելյան թևում տնկվեցին 50 մրգատու ծառեր: Այգու այդ հատվածն անվանակոչեցինք  հայ-վրացական պուրակ:

Դպրոցի արևելյան կողմում բացվեցին վոլեյբոլի մարզադաշտերը՝ կարմիր և սպիտակ ավազով:

Յուքանչյուր նախակրթարանի խումբ ունեցավ իր ներքին բակը, որտեղ սաները կարող են օրվա ընթացքում խաղալ, խնամել իրենց այգին, զբոսնել: Սկսվեցին ներքին բակի բարեկարգման աշխատանքները: 5 տարեկանների ներքին բակում տնկվեցին մրգատու ծառեր, ծաղիկներ, թփեր, սևահող և կարմիր ավազ լցվեց:

Աշխատանքները սկսվեցին նաև նախակրթանրի ներքին բակում, որտեղ ևս սևահող և կարմիր ավազ լցվեց, խոտի սերմ ցանվեց:4-5-րդ դասարանի սովորողների ամենօրյա խնամքի շնորհիվ սերմերն աճեցին, բարձրացան՝ նոր տեսք հաղորդելով ներքին բակին:

Արևմտյան կողմում դպրոցի լողափն է, որն իր աշխատանքը սկսում է մայիսից: Եղանակային բարենպաստ պայմանաներից ելնելով լողափը մինչև նոյեմբեր գործում է:

Այգիներում հաջորդ աշխատանքը  ճիմապատումն էր: Դպրոցի գլխավոր՝ հարավային մուտքի երկու կողմերը ճիմապատվեցին: Ունեցանք կանաչ լանջեր՝ սովորողների ամենօրյա խնամքի շնորհիվ:

Հաջորդ աշխատանքներն ուղղված էին հեծանվաուղու ստեղծմանը:

Դպրոցի արևմտյան թևի մի հատված ասֆալտապատ էր թողնված՝ հեծանվաուղու համար, իսկ մյուս երեք կողմերում հող էր, խիճ: Ագարակից բերվեց երկու մեքենա ավազ՝ հեծանվաուղու ճանապարհի բարեկարգման համար:

Սեբաստուցու օրերին Հարավային դպրոցը հանդես եկավ նախաձեռնությամբ՝  դպրոցի տարածքում միասանական ծառատունկ, բակայանի աշխատանքներ կազմակերպելու: Նախաձեռնությանը մասնակցեցին կրթահամալիրի բոլոր դպրոցները, քոլեջը: Նախապես աշխատանքային գործիքները տեղափոխվեցին Հարավային դպրոց, որոշվեց, թե որ խումբը, որ տարածքում պետք է աշխատի:Աշխատակարգը հրապարակվեց կայքում:

Խմբերն իրենց ղեկավարների հետ հեծանվով շարժվեցին Հարավային դպրոց:

Դպրոցի ղեկավարները կրթահամալիրի տնօրենի հետ առանձին երթուղով՝ Մայր դպրոց-Արևտմյան դպրոց-երկաթգծեր-Հարավային դպրոց  քայլարշավով միացան աշխատող խմբերին:

Հարավում աշխատանքային խմբերը ակտիվ  աշխատում էին: Պտղատու այգիներում միասնաբար տնկվեց 60 պտղատու ծառ, բարեկարգվեց հեծանվաուղին:

Կրթահամալիրի տնօրենի՝ Աշոտ Բլեյանի առաջարկով այգիները կոչվեցին Շամիրամի այգիները հարավում:

Բակի հյուսիս-արևելյան կողմի մուտքից հանվեցին ցանկապատերը, ճանապարհը բարեկարգվեց, որպեսզի հեծանվորդներն այդ մուտքից ևս կարողանան անարգել օգտվել: Ներքին բակերը, դպրոցի գլխավոր մուտքը փակող ցանկապատերը ևս հանվեցին:

Շամիրամի այգիներում տնկված է մոտ 250 մրգատու ծառ՝ բալենի, խնձորենի, ծիրանենի, ընկուզենի, սերկեվիլնի, դեղձենի և այլ մրգատու ծառեր, 60-ից ավել դեկորատիվ ծառեր, մոտ 80 ծաղիկներ, թփեր:

Այգու ստեղծումը, պահպամնումը շատ կարևոր է կրթահամալիրի յուրաքանչյուր սովորողի համար: Սեփական ձեռքերով, սեփական փորձով կատարված աշխատանքն ավելի է գնահատելի դառնում սովորողների շրջանում: Նրանք խնամքով են վերաբերում իրենց տնկաց յուքանրյուր ծառին, բույսին, նրանց մեջ սեր և հոգատարություն է  առաջանում շրջակա միջավայրի նկատմամբ: Ամեն օր սովորողների մի խումբ աշխատում է պարտեզում: Աշխատանքի շնորիվ սովորողները ծանոթանում են աշխատանքային գործիքների հետ, գիտեն որ գործիքը որ աշխատանքի համար է նախատեսված, նոր տեխոլոգիկան հմտություններ, կարողություններ են ձեռք բերում:Սովորողների համար իսկական տոն է դառնում բերքի առաջին պտուղների վայելումը: Ամառային ճամբարներին սովորողները թութ են  թափ տալիս, ծիրան, բալ հավաքում և միասին վայելում: Իսկական միասնական վայելքը սա է.միասին աշխատել և ճաշակել աշխատանքի արդյունքը:

Այգու ընդլայնման, բարեկարգման  աշխատանքերը շարունակվում են:

 

Շամիրամ Պողոսյան

Թողնել մեկնաբանություն