Վայոց ձորը եղել է Ուրարտական թագավորության կազմում, ապա Մեծ Հայքի թագավորության մեջ:
Մարզկենտրոն՝ Եղեգնաձոր
Քաղաքներ՝ Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք
Սահմանակից է՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի, մարզերին, ԼՂՀ-ին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը
Խոշոր գետ՝ Արփա իր խոշոր՝ Եղեգիս վտակով
Ջրամբարներ՝Կեչուտի, որից սկիզբ է առնում 48կմ երկարությամբ Արփա-Սևան ստորգետնյա ջրատար թունելը, որը կառուցվել է Սևանա լիճ փոխադրելու նպատակով: Մարզում է գտնվում նաև Հերհերի ջրամբարը:
Մարզի կենտրոնով անցնում է Երևան-Արտաշատ-Եղեգնաձոր–Վայք-Մեղրի-Իրան միջպետական նշանակության մայրուղին։
Տեսարժան վայրեր՝ Արենի, Արկազի, Գլաձորի համալսարան, Գնդեվանք, Եղեգիս, Զորաց, Թանադե, Մագիլ, Նորավանք, Շատինվանք, Պռոշաբերդ, Սելիմի քարավանատուն, Սմբատաբերդ, Սպիտակավոր, Ցաղաց Քար, Մոզրով, Ջերմուկի ջրվեժ, ՍիոնԼեռներ՝ Գոգի/3120մ/, Վարդենիս/3521մ/, Գնդասար/2946մ/ Վայոց Ձոր մարզում է գտնվում Մոզրովիքարանձավը:
2008 թվականին՝ Վայոց Ձորի մարզում գտնվող Արենի-1 քարանձավում, հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։ Կոշիկի տարիքը մոտ 5500 տարի է։ Նմանատիպ կոշիկներ էին օգտագործում Իռլանդիայի բնիկները մոտ 50 տարի առաջ։